Օրվա լրահոսը
Պլանը գերակատարել են
Նախորդ ամիս «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով, ընդհանուր առմամբ, տեղափոխվել է մոտ 60 մլն տոննա բեռ: Համաձայն ընկերության կողմից տարածած տեղեկատվության, հունիս ամսվա ընթացքում պլանավորած 258 հազար տոննա բեռից փոխադրվել է 260 հազար տոննան: Այսպիսով, 2009-ի հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101%-ով: Հիմնականում արտահանվել է ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետաղական կոնցենտրատ: Իսկ ներկրվել է շաքարավազ,
Ջերմուկը՝ տուրիզմի կենտրոն
Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը: Նշենք, որ Ջերմուկի զարգացումը նախատեսված էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Խորհրդակցությանը ներկա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայեցակարգը ներկայացնելիս վստահեցրել է, որ այն իրագործելուց հետո Ջերմուկը դառնալու է ամբողջ տարին գործող՝ միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ
«Ուզում եմ լինել բոլորի նման»
«12 տարի առաջ մայրս մահացավ: Ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն էի զգում: Էդ օրվանից միակ մարդը, ով ինձ հասկանում էր, ում ես վստահում էի՝ հայրս էր: Բայց 5 տարի առաջ նա էլ մահացավ: Հիմա ես լրիվ մենակ եմ: Սկզբից շատ դժվար էր, բայց հիմա սովորական է դարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց 2-րդ կարգի հաշմանդամ Մելանյա
ԴԱՀԿ-Ն ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ՞Ն
Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի ոդիսականը Արդեն 4 տարի «Առավոտն» անդրադառնում է Գյումրիի կենտրոնում մի խումբ անօթեւանների ֆինանսներով կառուցված Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի «սկանդալային» պատմությանը: Ինչպես նշել էինք, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, համագործակցելով «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախկին նախագահ Հովհաննես Փորսուղյանի եւ հաշվապահ Սահականույշ Սարգսյանի հետ, անօրինական կերպով վաճառել էր այս
ՑԱԾՐԱԲՅՈՒՋԵ ՀԱՆԳԻՍՏ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ նրանց «դատին» է ներկայացրել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի՝ նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Արցախ, ինչը, ըստ վարչապետի, մի շարք առումներով կնպաստի հեռանկարային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Տուրիստական գործակալություններին առաջարկվել է կազմակերպել եռօրյա ճանաչողական այց՝ ԼՂՀ, եւ մանրամասն ծանոթանալ երկրի
ԳԱՂԱՓԱՐԸ ԿԱ, ԻՐԱԳՈՐԾՈՂԸ՝ ՉԿԱ
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը դիմել է կառավարությանը՝ արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն ստեղծելու առաջարկով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, այս քայլը կնպաստի հայկական արդյունաբերության խթանմանը: Բացի այդ, Վ. Սաֆարյանն ասաց նաեւ, որ իրենք դիմել են վարչապետին՝ հարկային վարչարարությունը մեղմացնելու առաջարկով: Միությունը որոշել է նաեւ չբավարարվել այսքանով եւ նոր
ՈՐՈՇԵՑԻՆ ՇՐՋԱԴԱՐՁ ԱՆԵԼ
«Աճի միտումները արագ չեն լինի, սակայն 2010 թվականին մենք պետք է ապահովենք շրջադարձ: Դրա համար բոլոր նախադրյալները կան»,- երեկ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, այս տարվա երկրորդ կեսին Հայաստանի տնտեսությանը պետք է ուղղվեն մեծ միջոցներ՝ ՀՆԱ-ի անկումը կանխելու համար: Ն. Երիցյանը մեկնաբանեց
Ասադ Ալամը՝ Արագածոտնում
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը երեկ այցելեց Արագածոտնի մարզ եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղավ Աղձք, Վարդենուտ, Արա, Մուլքի գյուղերում՝ ծանոթանալու ՀԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին: Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման (RESCAD) ծրագրի շրջանակներում Աղձքում գազիֆիկացման աշխատանքներ են ընթանում՝
«Նաիրիտը» վարչապետն է պայթեցրել»
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի կարծիքով, «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի միակ մեղավորը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, քանի որ կառավարությունը գործարանի 10% բաժնետերն է: Ըստ նրա, կառավարությունը պետք է հետեւեր, որ ներդրումները նորմալ կատարվեին, որ գործարանը վերազինվեր ու լիներ անվտանգ. «Եթե խոստացված ներդրումների 10%-ն էլ իրականանար, գործարանը չէր պայթի, եւ մարդիկ չէին մահանա: Պայթյունի հետաքննությունն էլ
«ՆԱԻՐԻՏԸ» ՓՆՏՐՈՒՄ Է ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏԻՆ
Ի պատասխան դրան, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյան էլ ասում է. «Իմ տեղը պարզ է, իզուր կապիկություն մի արեք»: «Նաիրիտ գործարանը» դիմել է դատարան՝ ընդդեմ «Ջանկօգ-քիմ» ընկերության եւ փորձում է մոտ 6 մլն 530 հազար դրամ պարտքը ետ ստանալ: Երեկ նշանակված դատական նիստը չկայացավ, քանի որ «Ջանկօգ-քիմ» ընկերությունից ոչ ոք չէր ներկայացել դատարան: Նշենք նաեւ, որ
Նահանջ՝ երգով
Ընդդիմադիրների կարծիքով, Սերժ Սարգսյանը սկսել է խոստովանել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է: Մինչեւ Կիպրոսի նախագահի Հայաստան այցելությունը՝ Հայաստանի պետական քարոզչությունը մշտապես հերքում էր տեսակետը, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Թուրքիան նախապայմաններ է առաջադրում Հայաստանին: Հերքվում էին անգամ թուրքական կողմից հնչած չափազանց թափանցիկ հայտարարությունները: Կիպրոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակայնորեն մտահոգություն
ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«ԶԼՄ-ների մասին» օրենքում ձեր իրավունքների մասին ոչ մի խոսք չկա, դուք ամեն ինչ անում եք ավանդույթից ելնելով»,- այսպես է կարծում ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխությունների հեղինակ Վիկտոր Դալլաքյանը: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մայիսի 13-ին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենքում լրացում եւ փոփոխություններ
ԱԺ-Ն ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՏՎԵԼ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում մանրամասնեց իր այն դիտարկումը, որը հայտնել էր հուլիսի 7-ի ասուլիսի ընթացքում. այն է՝ ԱԺ-ն 2008-ի մարտի 4-ին բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ 4 պատգամավորներին կալանավորելու վերաբերյալ մի մեղադրանքով, որը հետագայում փոփոխվել է. «Ես այսպիսի օրինակ կբերեմ՝ ընդունենք, թե գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացնում ԱԺ՝
ՀՌԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ «ՍԱԲՈՏԱԺՆԻԿՆԵՐԻ»
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը մեկ անգամ եւս հայտարարել է, որ Արմենական ռամկավար ազատական կուսակցության (ԱՌԱԿ) ստեղծումը կուսակցությունների մասին օրենքի խախտում է, նույնանուն կուսակցություն ստեղծելն ի սկզբանե նենգություն է, խառնաշփոթ ստեղծելու համար օգտագործում են ՌԱԿ անունը։ Այս ամենը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Նաիրիտի» շուրջ ՀՌԱԿ
ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի ենթարկել ՀԱԿ երիտասարդական խորհրդի ակտիվիստներից մեկին՝ Տիգրան Առաքելյանին: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվեց հուլիսի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածելու ժամանակ՝ իբր, «իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»՝ զուգորդված
ԼՂ հարցին խառնվում է անգամ հիդրոօդերեւութաբանը
Եղանակն էլ կրկին բարենպաստ չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եկան ասուլիսից մոտ 20 րոպե առաջ՝ այն պահին, երբ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրազնին անցկացնում էին մետաղորսիչի տակով եւ բացելով ստուգում էին մեր պայուսակները, ընդհուպ՝ դրամապանակները: Համանախագահների ասուլիսի փորձառու լուսաբանող գործընկերներիցս մի քանիսն ասացին, որ միշտ գործում է նույն
«ՄԵԶ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՐԶԵԼ»
Զոհերի մահվան հանգամանքների մասին ասում է «Մարտի 1»-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: – ԵԽԽՎ 1677 բանաձեւով մարտի 1-2-ի դեպքերի անկախ եւ անկողմնակալ հետաքննության ծանրության կենտրոնը կարծես տեղափոխվում է դեպի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ակնկալիքին: – Ցավում եմ, որ ԵԽԽՎ-ն այսքան ուշացումով է անդրադառնում հանձնաժողովին այս խնդրով: Նախորդ բանաձեւերում
ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷԻՆ
Սա նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի տպավորությունն է «Յոթի» գործերով ավարտված դատավարությունների վերաբերյալ: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված, նաեւ «Յոթի» գործից անջատված մասով ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Այսպիսով «Մարտի 1»-ի հետ կապված դատավարությունները ավարտվեցին: Թե որքանով էին «Յոթին» առաջադրված մեղադրանքները համոզիչ, եթե
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՎԻ
Անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ընդհատակից դուրս գալու դեպքում սպառնում է կալանավորում՝ այն դեպքում, երբ ԱԺ-ն համաձայնություն էր տվել նրան կալանավորելու ՔՕ 300 հոդվածով եւ 225-ի 3-րդ մասով, իսկ այժմ նրան առաջադրված է 225 հոդվածի 1-ին մասը՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը մասնագիտությամբ նաեւ իրավագետ է՝ ասաց. «Սա մեր օրենսդրության թերություններից է:
ԹՄՐԱՆՅՈՒԹԸ՝ ԿՈՆՖԵՏԻ ՄԵՋ
Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հովհաննիսյան Ա.-ի կնոջ` Շախնազարյան Վ.-ի կողմից հուլիսի 6-ին քրեակատարողական հիմնարկ բերված հանձնուք կոնֆետները ենթարկվել են հատուկ ստուգման, որի արդյունքում կոնֆետներից մեկի մեջ, գործարանային արտադրության ջեմի փոխարեն, հայտնաբերվել է 1,2 գ ընդհանուր քաշով, սեւ գույնի, յուրահատուկ հոտով թմրանյութ: Ըստ Շախնազարյան Վ.-ի կողմից
ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ անցյալ ուրբաթ կիրառվեց համաներում: Հիշեցնենք, որ նա մեղադրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Լրագրողը իրեն մեղավոր չի ճանաչել, իր մեղքը չի ընդունել, ինչպես տեղեկացրել էինք հուլիսի 4-ի «Առավոտում»:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ստուգվում են առաջ քաշված վարկածները: «Այս պահի դրությամբ դեռեւս չենք կարող ասել, որ հանցագործությունը բացահայտվել է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ», երեկ «Առավոտին» հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հերքելով այն հրապարակումները, թե սպանություն կատարող
Արարատի գյուղապետը պատասխանում է փաստաբանին
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ պրն Խաչիկ Մարոզյանին Ես 1991թ.-ից անընդմեջ գյուղապետ եմ ընտրվել եւ, կարծում եմ, դա Ձեզ բավարար հիմք պետք է տար մի քիչ խորհելու եւ նման կարգի հրապարակային ելույթներից առաջ, նախ՝ որպես փաստաբանի, առաջնորդվել փաստերով եւ ոչ թե կեղծ հույզերով, որի կարիքը այստեղ չկա։ Մենք գնահատում ենք Ձեր մտահոգությունը մեր գյուղացի
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆ
«Արտակարգ իրավիճակ Տերյան 107-ում»՝ «Առավոտի» հրապարակման մեջ (հուլիսի 1) անդրադարձել էինք 20 տարի առաջ Ադրբեջանից փախած ընտանիքներին սպառնացող վտարմանը: Մայրաքաղաքի Տերյան 107 հասցեն, ուր բնակվում էին նրանք, ձեռք է բերել «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն: Ապրիլի 14-ի՝ քաղաքապետի ընդունած քանդման որոշման համաձայն քառահարկ շենքից ոչինչ չի մնացել, քանի որ քանդում են ամեն ինչ, այն դեպքում, երբ այստեղ փախստական
ԱՆՏԱՌԱՊԵՏՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼ Է
«Չափազանց լուրջ եմ վերաբերվում անտառի խնդրին. սա ամենեւին հերթական ակցիա չէ, այլ հետեւողական պայքարի սկիզբ: Վերջերս աշխատանքից հեռացվել են 3 օրինախախտ անտառապետներ, իսկ մեկ շաբաթ առաջ Իջեւանում իմ ուղարկած մոնիտորինգի խումբը հայտնաբերել է 59 կաղնու եւ արժեքավոր այլ ծառատեսակների ապօրինի թարմ հատում: Եվ այդ գործով այժմ դատախազությունն է զբաղվում: Ոչ ոք չի հավատա, թե առանց
«Օրերով ուտելու բան չունենք»
30-ամյա Մարիամ Թորոսյանի ընտանիքում բոլորը հաշմանդամ են, եւ ոչ ոք չի աշխատում: «Էն ժամանակ 18 տարեկան էի, երբ ամուսնացա նրա հետ: Դե, շատ երիտասարդ էի, ամեն բան չէի հասկանում: Մինչեւ ականջներիս ծայրն էլ սիրահարված էի: Նրա հիվանդության մասին գիտեի, բայց ուշադրություն չէի դարձնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամ Թորոսյանը: Նրա ընտանիքը բաղկացած է 8 անդամից.
Օրինական տունը անօրինական են համարել
«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միայնակ ծերերին ու անճար մարդկանց արհամարհում են»,- մոտ 2 տարի քաղաքապետարանի հետ գործ ունենալուց հետո նման եզրակացության է հանգել 84-ամյա Լենա Թադեւոսյանը: Նա իր 55 տարվա տունը սեփականաշնորհելու համար գրեթե մեկ տարի ընկած է քաղաքապետարանի դռները: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է տիկին Լենայի դժգոհություններին (19.05.2009, 27.05.2009): Նշենք, որ Լենա Թադեւոսյանը փորձում
ԻՐԱՑՎՈՂՆԵՐԸ ՊԱՀԱԿ ԵՆ ՆՍՏՈՒՄ
Եթե քնեն՝ շենքն իրացնող կազմակերպությունը բնակիչներին դուրս կանի 2007 թվականից հանուն պետության գերակա շահի իրացվող տարածք հայտարարված Տերյան 127 շենքում արդեն մնացել է 3 ընտանիք: Այս բնակիչներն էլ, ինչպես իրենք են հավաստիացնում, իրենց բնակարաններում մնացել են «երեսի զոռով»: Չնայած դրան, շենքի տարածքը գնած «Ռեգիոն ինվեստ» ընկերությունը արդեն սկսել է հաստատության քանդման աշխատանքները: Շենքում մնացած 3
Հուլիսի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի
ՍՈՒՐՃԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սուրճի սիրահարները ունեցան եւս մեկ հիմնավորում իրենց նախասիրությունը պաշտպանելու համար Գիտնականները, մկների վրա գիտափորձեր կատարելով հաստատեցին, որ կոֆեինը վերադարձնում է հիշողությունը՝ Ալցգեյմերի հիվանդության (ծերունական տկարամտություն) դեպքում: Այս մասին գրում է aysor.am-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը վաղ հասունացման շրջանում հեռացնում է հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը մկների մոտ:


















































