Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԽԵՂՃԱՑՐԻՆ

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, օգտվելով պաշտոնից, դաշտը մաքրում է բիզնեսում իր մրցակիցներից: Շաբաթ-կիրակի օրերին հիմքից քանդվել է Երեւան-Էջմիածին մայրուղում՝ «Ռաստեր» գործարանի հարեւանությամբ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին («Ճոյտ») պատկանող գազալցակայանը: Մեր տեղեկություններով՝ գազալցակայանն իր ձեռքով քանդել է հենց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Պարզվում է, այդքան եկամտաբեր բիզնեսից հրաժարվելու պատճառը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններն էին: Հիշեցնենք,

ԷԼԻ ԴԱՀԼԻՃ ՉՏՎԵՑԻՆ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ տարածել է «հաղորդում հանցագործության մասին», որով պնդում է, թե Չարենցավանի քաղաքապետը խախտել է օրենքը: Նա մասնավորապես նշում է, թե մարզերի բնակիչներից ստացել է խնդրանք՝ «հանդիպելու քաղաքացիների հետ, որպեսզի նրանց տրամադրեմ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, միեւնույն ժամանակ այդ հարցի կապակցությամբ ներկայացնելով իմ դիրքորոշումը՝ որպես ԱԺ պատգամավոր»:

Համաձայնագրի ժամկետները ճշտված չեն

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը Հելսինկիում դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե կողմերը կարող են կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչեւ 2009-ի գարուն. «Մոտ են դրան, ինչպես երբեք»: Սակայն այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն բացահայտեց, որ Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին մի ժամանակացույց են առաջարկել, որը հնարավորություն

«Գնալու եմ «մինչեւ վերջ»

Գրում է «Առավոտին» դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սարգիս Հացպանյանից երեկ նամակ ենք ստացել, որում մասնավորապես գրում է. «Դեկտեմբերի 1-ից «անժամկետ հացադուլի» մեջ եմ գտնվում եւ արդեն 10,5 կգ նիհարել եմ, ճնշումս էլ 120-80-ից իջել է 105-70-ի»: Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին հացադուլ հայտարարելու օրն ուղարկված նամակում, որը մեզ

ՔՆՆԻՉԸ ՉՍՏԱՑԱԾ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

«Յոթի» վերաբերյալ քրգործի նյութերում նման փաստեր էլ կան «Մարտի 1»-ի դեպքերի առիթով հարուցված եւ դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք «Յոթի» գործը կարելի է «գլուխգործոց» համարել թե՛ այդ գործին դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից ռեկորդային ժամանակահատվածում ծանոթանալու, թե՛ գործի նյութերում առկա քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումների ու նախաքննական մարմնի կողմից տրված քաղաքական գնահատականների, նաեւ՝ մարդկանց մեղքն, իբր, հաստատող ապացուցողական բազայի

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԱՅԶԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Ազգային միաբանության» փոխնախագահին պետք է կայունություն, իսկ «Նոր ժամանակների» վարչության անդամին՝ արդարություն: «Մեթյու Բրայզային խորհուրդ կտամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել: Եվ չստացվի, որ միամտաբար համոզվենք, որ Մեթյու Բրայզան ավելի շատ է մտածում հայ ժողովրդի ռեյտինգի մասին, քան մենք: Չարաչար սխալվում է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնականին այսպես հակադարձեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ

ՉԹԱՂԵԼ ՈՒ ՉՓՇՐԵԼ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել երկու հայտարարությամբ: Դրանցից մեկն ուղղված է իրեն դատող դատավոր Ժորա Վարդանյանին, մյուսը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Արձանագրելով, որ արդեն քանի անգամ դատավոր Վարդանյանը կոպտորեն խախտում է իր քրեադատավարական ու սահմանադրական իրավունքները եւ առանց որեւէ լուրջ հիմնավորման մերժում է իր ու պաշտպանների միջնորդությունները,

«Սինոփսիսից» կադրե՞ր են գողանում

«Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա». սա այն նոր մասնագիտության անվանումն է, որը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մյուս ուստարվանից կներդրվի «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: Պարզ ասած, յուրաքանչյուր դիմորդ, որը կցանկանա ՀՊՃՀ-ում սովորել այս մասնագիտության գծով, կդասավանդվի «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերով եւ մեթոդներով: «Սինոփսիս»-ՀՊՀՃ համագործակցությունն ունի 7 տարվա պատմություն, որի արդյունքում ՀՊՃՀ քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, կիբեռնետիկայի, ռադիոէլեկտրոնիկայի եւ

Գովազդը «Առավոտում» 1 քառակուսի սանտիմետրի արժեքը. 1-ին էջում՝ 600 դրամ, 2-7-րդ՝ 480 դրամ, 8-13՝ 360 դրամ, 14-16՝ 200 դրամ: Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում: Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ: Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

2009 թվականից «Առավոտ» օրաթերթն ամեն օր լույս է տեսնելու 16 էջով: Պատճառը մեկն է. մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, իսկ այդ ասելիքը հնարավոր չէ տեղավորել 8 էջում: 16 էջանոց «Առավոտը» կօգնի մեզ եւ ձեզ՝ է՛լ ավելի մոտենալ ժամանակակից արեւմտյան չափանիշներով աշխատող մամուլին, որն ամեն օր մանրամասն ու հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում կյանքի տարբեր ոլորտներից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնչորսերորդ ԾԻԱԾԱՆ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ Եվ Արիսը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «ում ուզում ես պատմի, մենակ թե՝ Հրանտին չպատմես», եւ Գագոն ինձ ասաց՝ «որ պատմես՝ դու էլ հետներս ես խայտառակ ըլնելու», եւ Արիսն ասաց՝ «իրար հետ ենք էդ գյուղն Ահնիձորի հետ շփոթել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «թող պատմեմ՝ թող

Տիրոջ եւ «տիրոջ» ծառաները

Եպիսկոպոսի գործունեության գնահատականը պետք է տան հավատացյալները Վերջերս բավականին մեծ մարդկային խռովք ապրեցի, երբ տեղեկացա, որ չնչին տպաքանակ ունեցող թերթերից մեկի էջերում ինչ-որ մեկը փորձ է արել ցեխ շպրտել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի վրա: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ հեղինակն առանձնապես տեղյակ չէ թեմի անցուդարձից

ԿԱՆԳ ԱՌԵՔ, ԲԱՎԱԿԱՆ Է

Ինչպես պետք չէ կառուցապատել Երեւանը Խորհրդային տարիներին խոշոր կառույցների նախագծերը Քաղխորհրդի գործկոմի քաղաքաշինական խորհրդում քննարկելուց բացի, մանրամասն ուսումնասիրվում եւ քննարկվում էին Ճարտարապետների միությունում, Շինարարության պետական կոմիտեում եւ ապա միայն թույլատրվում էր այն իրականացնել։ Շատ հաճախ Պետշինում քննարկելուց հետո անգամ, քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը չեղյալ էր հայտարարվում։ Այժմ մի քանի ցայտուն օրինակներ այն անօրինականություններից, որոնք թույլ

«Հաշտ-համերաշխ ապրըմ ենք»

Հարցազրույց 76-ամյա եզդի Ալի պապիկի հետ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 60.000 եզդի: Թե ինչպես են ապրում, ինչ հարաբերությունների մեջ են հայերի հետ, ինչ սովորույթներ ունեն, փորձեցինք պարզել Սիլիկյան թաղամասի բնակիչ, 76-ամյա Ալի պապիկից: Խոստովանեմ, որ հարցազրույցին փոքր-ինչ վախեցած էի գնացել, ու մինչ դուռը կբացվեր՝ մտովի պատկերացնում էի խոժոռադեմ, խստաբարո ու ջղային մի

ՆԱՄԱԿԱՆԻ

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին եւ շահագրգիռ անձանց Գյուտերս անուշադրության մի մատնեք Օրերս OPT հեռուստատեսությամբ արված հաղորդումը պատմում էր «Կուբիկ-Ռուբիկ»-ի Անգլիայում պատրաստման, մեծ տարածում ունենալու եւ վաճառքի մասին։ Հայտնեմ, որ իմ ստեղծած գլուխկոտրուկը եւս արտոնագրվել է, շահել է պատվոգիր, եւ իր կառուցվածքի ու լուծման հետաքրքրությամբ, սրամտությամբ գերազանցում է մինչեւ օրս հայտնի խաղ-գլուխկոտրուկները ու, չնայած իր խաղալիքային

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Մոսկվայում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այս տարի անցկացվում է նոր ձեւաչափով: Թիմային մրցաշարին փոխարինել է անհատականը: Տասնմեկ քաշային կարգերից յուրաքանչյուրում հանդես է գալիս ութական բռնցքամարտիկ: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում է միայն մինչեւ 75 կգ քաշային, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը, որը մեկնարկելով 1/4 եզրափակիչից, միավորների 19:4 տարբերությամբ համոզիչ հաղթանակ է

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ

Իսկ Հայաստանի աղջիկների հավաքականը «Տեսակետ» ակումբում ասուլիսից հետո քննարկում էր Մովսիսյան-Սվիդլեր խաղը, որտեղ նույնպես հաղթեց հայ շախմատիստը: Չինաստանի Նանյցզին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի դասակարգմամբ շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարում, որին մասնակցում են մարզաձեւում ժամանակակից վարկանիշային դասակարգմամբ աշխարհի ուժեղագույններից վեցը, երեկ կայացան երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով դասագրքային հաղթանակ տարավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի

Ինչպես անկախացնել ուսանողական շարժումները

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը եւ Եվրոպական ուսանողական միությունը անդրադառնում են «Առավոտի» հրապարակմանը: Կարելի է միայն ողջունել դեկտեմբերի 4-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Եվրոպացիները նախատում են հայ ուսանողներին» վերնագրով հոդվածը: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) իրականացրած գնահատման կարեւոր նպատակներից մեկը, որ նշված էր հոդվածում, Հայաստանում ուսանողների ներկայացվածության եւ հայ ուսանողական շարժման վիճակի վերաբերյալ քննարկումների խթանումն

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ-2

Բոլոր առարկայական մասնագետները վստահեցնում են, որ քննական թեստերում ընդգրկված են միայն եւ միայն դպրոցական ծրագրի նյութերը: Եթե նախորդ տարվա շրջանավարտները նոր քննական համակարգով հանձնեցին միայն հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի եւ օտար լեզուների քննությունները, ապա այս տարի արդեն նրանք այդ համակարգով հանձնելու են մյուս բոլոր առարկաների քննությունները, այն է՝ հայոց պատմություն եւ հետեւյալ բնագիտական առարկաներից

Մի՛ վտանգեք ուսուցչի վարկը

Դրամահավաքի մասին խոսակցությունները դրան են տանում Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հատուկ վերաբերմունք է ունեցել դպրության եւ ուսուցիչների նկատմամբ։ Պատահական չէ, որ գլխարկ են հանել ուսուցչի առջեւ եւ գլուխ են խոնարհել։ Այսօր իրականությունը փոքր-ինչ այլ է։ Հարձակման թիրախ է դարձել դպրոցը, եւ դա ինձ վրա թողնում է նախապես չախտորոշված վիրահատության տպավորություն։ Ախր դպրոցը կենդանի օրգանիզմ է

ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Հարկադիր պարապուրդի մատնված նախկին դասախոսները դատի են տվել բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ա. Մելքումյան) լսվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանի հայցն ընդդեմ ՀՊԱՀ-ի՝ իրեն աշխատանքում վերականգնելու եւ մեկ տարվա անհարկի պարապուրդի գումարը վերադարձնելու պահանջով (360 000 դրամ): «Առավոտի» 09.12.2008 թ. համարում «Հեռացված դասախոսը

Հակահայկականության «պտուղները»

Հայկականությունը քննարկման ենթակա չէ «Վրաստանում գտնվող եկեղեցիների հայկականությունը քննարկման ենթակա չէ, մտավախություն ունեմ մի հանձնաժողով էլ կստեղծվի, պարզելու համար՝ մենք հա՞յ ենք, թե՞ ոչ»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Հայկական կողմը ակտիվացրել է իր քայլերը վրացիների բռնազավթած եկեղեցիների վերադարձման ուղղությամբ: Վրաստանը էթնակրոնական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի, որ փոխանցել են

Ո՞ՒՄՆ Է «ԱՐԱՐԱՏ-73»-Ը

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ նրա ավագ գործընկեր Անատոլի Մոկացյանի այրու տեսակետները տարբերվում են: Այլեւս չէի կարող լուռ հետեւել, թե ինչպես վաստակ չունեցողը բավական չէ օգտագործում է ուրիշի գործը, նաեւ փորձում է համոզել բոլորին, որ հենց ինքն է վաստակավորն ու գործի հեղինակը՝ վստահ լինելով, որ ձայն հանող, հակառակվող, ձեռքը բռնող չի լինի… Ամուսինս՝ կինոռեժիսոր Անատոլի Մոկացյանը,

«Հոգեթերապիա»՝ դատարանում

Արագածոտնի մարզում գեղանկարներով ե ն լիցքաթափում դժգոհ քաղաքացիներին Հայտնի է, որ քաղաքացիների զգալի մասը դատարաններ մտնելիս «սթրես» է ապրում: Պատճառը ոչ միայն իրենց խնդրի լուծմամբ մարդկանց անորոշությունն է, որքան դատարանի խիստ «պաշտոնական» լինելը, նույնիսկ պատերի մռայլությունը: Այս առումով քաղաքացիների «պահանջմունքները» բավարարել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Նա դատարան է տեղափոխել գեղանկարների

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԵՄ

Ոստիկաննե՞րն են սեւացնում քաղաքապետի աշխատանքը Արդեն երեք ամիս է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ, շարունակվում է Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, անօթեւան Սվետլանա Մովսիսյանի տնակը հափշտակելու ու այն Թադեւոս Շիրվանյանին 240 հազար դրամով

Օրալ փուլը չեն հաղթահարել

Հոգեբան Նարե Գրիգորյանի կարծիքով, ծխելով՝ ենթագիտակցաբար վերադառնում են մանկություն, քանի որ այդ հասակում չեն կարողացել հաղթահարել ամեն ինչ բերանը տանելու սովորությունը: «Քանի որ ես թույլ նյարդերի տեր մարդ եմ, ծխում եմ, որպեսզի հանգստանամ եւ ինձ անհանգստացնող բաների մասին չմտածեմ: Երբ ծխում եմ, այդ պահին կտրվում եմ ամեն ինչից: Ճիշտ է, ես գիտեմ, որ դրանով վնասում

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՆԵՐԿՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՐԱԿՅԱԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ

Ընկերության տնօրինության հավաստմամբ, իրենց կողմից գյուղացիական տնտեսություններին մատակարարվող պարարտանյութի որակը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին: Այսօր Հայաստանում պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք է գրավում «Դվին Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի մոտ 62 տոկոսը: Միայն 2007 եւ 2008 թվականներին ընկերությունը ներկրել եւ գյուղացիական տնտեսություններին իրացրել է ավելի քան 46 հազար տոննա պարարտանյութ: Նշենք, որ դեռեւս 2005-ին

Մարզպետն ինքն իրեն գնահատեց

Նախքան վարչապետը տարեվերջին կգնահատի այս կամ այն մարզը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Առավոտի» հետ զրույցում իր ղեկավարած մարզին «3-ին գումարած» նշանակեց: «Այսօր մեր մարզում բյուջեի կատարման առումով դժվարանում է ընդամենը 20 համայնք, որոնց բնակչությունը մոտ 100 մարդ է: Օրինակ, նախորդ տարի այդ համայնքները մոտ 20 տոկոսով են կատարել բյուջեն, բայց այս տարի նման ցուցանիշ գրանցած

«ԱՐՄԱՎԻԱՅՈՒՄ» ՕԴԱՉՈՒ ՉԿԱ՞

Ընկերությունում այնքան քիչ օդաչուներ են մնացել, որ ստիպված առանց հանգստի են թռիչքներ իրականացնում Ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկման որակի վերավերյալ բողոքներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Խնդիրներից մեկը, հավանաբար, նաեւ այն է, որ «դեֆիցիտ» են դարձել օդաչուները, ինչի պատճառով «Արմավիայում» մնացած օդաչուները թռիչքներ են իրականացնում գրեթե ամեն օր՝ առանց հանգստանալու: Հոգնած օդաչուները մի թռիչքից «խելքի չգալով», ստիպված

Աղվեսը պոչին վկա է բերում

ՀՔԾ քննիչը «ջրում» է մարդուն ապօրինի բերման ենթարկելու գործը, որովհետեւ ոստիկանությունը ժխտում է այդ փաստը: Ավելի քան երեք ամիս է անցել այն բանից, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 9-ին քաշքշել, վիրավորել, ապա նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակից ՀՀ ԱԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Դեռ սեպտեմբերի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930