Օրվա լրահոսը
Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ
Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ 1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը: 2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը: 3. Փողը. եթե ամուսիններից մեկը ծախսող է, իսկ մյուսը՝ ժլատ, ապա ձեր միության մեջ անխուսափելի են կոնֆլիկտները: 4. Դառնության զգացումը. այն կաթիլ-կաթիլ կուտակվելու միտում ունի. «Ինչո՞ւ պիտի
Թթենու օգտակար հատկությունները
Գիտե՞ք, արդյոք… Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին… Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում են Հարավ-Արեւելյան Ասիայում, Հյուսիս-Արեւմտյան Ամերիկայում եւ Հարավային Եվրոպայում: Այդ տարածաշրջանների «երջանիկ» երկրներից է նաեւ Հայաստանը: Հայերիս համար թթենին ավանդական եւ շատ սիրելի ծառերից է, եւ մեր հանրապետության
ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները 2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած «Քաոս», «Գեւորգ Մարզպետունի», «Սամվել»…, իսկ հայոց լեզվին նոր բառ՝ «սեղմավեպ»: «Ձեռքի հետ» կարդալու հաստություն ունեցող սեղմավեպերը շարունակում են հրատարակվել՝ արժանանալով սուր քննադատությունից մինչեւ անկեղծ գովեստի… Սեղմավեպերի հեղինակ Արփինե Ավետիսյանին վերջերս մի գրող է զանգել ու խնդրել. «Հինգ հարյուր էջանոց պատմավեպ եմ գրել, ուզում եմ
«Առանց թրիքի էլ լավ կինո կա»
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: «Փառատոներին մասնակցելը լավ է մրցանակ ստանալու համար: Բայց, ինչպես Մոսկվայի փառատոնը ցույց տվեց, մրցանակաբաշխության հարցում մեծ դեր ունի քաղաքականությունը. 8 գլխավոր մրցանակներից 5-ը տվել են ռուս կինեմատոգրաֆիստներին: Մինչդեռ, օրինակ, Վենետիկի
Ընդամենը մեկ բրոնզ
Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի հույսեր էին կապում Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արամ Ջուլֆալակյանի (66 կգ) հետ, նաեւ այն բանի համար, որ նա ոչ միայն օլիմպիական չեմպիոն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի
Զագրեբի «Դինամոյի» մարզիչը Երեւանում էր
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի «Փյունիկի» մրցակից Զագրեբի (Խորվաթիա) «Դինամոյի» մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում ապագա մրցակցի եւ Աշտարակի «Միկայի» միջեւ սկզբունքային հանդիպումը, որում Հայաստանի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Խաղի ավարտին «Դինամոյի» գլխավոր մարզիչը լրատվամիջոցներին հայտարարել է. «Փյունիկը» կուռ եւ կարգապահ
Խորհուրդ են տալիս անհապաղ բանակցել
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) «Sauerland Event» ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ IBF-ի վարկանիշային ցուցակում չեմպիոն Աբրահամից հետո առաջին հորիզոնականն զբաղեցնող Ջովաննի Լորենցոյի միջեւ մենամարտ կազմակերպելու համար: Աբրահամն ու իր թիմը կհամաձայնե՞ն դրան, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ «ՔԻՆԳ-ՔՈՆԳԸ» ԿՎԵՐԱԾՎԻ «ՇԻՄՊԱՆԶԵԻ»
Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի «BankAtlantic Centr» մարզասրահում առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը («Կատաղի Ցուլ») մենամարտելու է մինչեւ 53,6 կգ քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն՝ գանացի Ջոզեֆ Ագբեկոյի («Քինգ-Քոնգ») հետ: Մարտն ընթանալու է վերջինի չեմպիոնական գոտու համար: Մենամարտից մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ապագա մրցակիցների միջեւ հեռախոսային
«Դավիթիս հետ հայերեն կսովորեմ»
Ասում է ռեժիսոր, լրագրող, օպերատոր եւ գնդապետ Ցվետանա Պասկալեւան Ց. Պասկալեւան հերթական մրցանակն է ստանում: Աշխարհում մի շարք կանայք, հատկապես Կենտրոնական Եվրոպայի եւ արեւելյան երկրների, դարձել են հայերիս բարեկամը, նպաստել ինչպես Հայ դատի լուսաբանմանը, հայ որբերի փրկությանը, այնպես էլ հայ գրական-մշակութային արժեքների տարածմանը: Մեր ժամանակներում բուլղարացի ռեժիսոր, լրագրող եւ օպերատոր Ցվետանա Պասկալեւան առաջին արտասահմանցի լրագրողն
ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԱՇՈՒՆ ԿԲԵՐԻ
Երգչախումբը հոկտեմբերին կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես կգա եվրոպական երկրներում Ռ. Մլքեյան Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի պետական կամերային երգչախումբն այլեւս անջատվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբից ու ձեռք բերել պետական կարգավիճակ: Կամերային նվագախմբի նախկին տնօրեն Արմեն Արաբյանն այժմ երգչախմբի տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը՝ «Մովսես Խորենացի» մեդալակիր, արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: Վերջինս երկար
«ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՆ Է»
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին՝ մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է: Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ
Անկեղծ զրույց
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպել է մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների եւ այս տարվա մեդալակիր շրջանավարտների հետ: «Վստահ եմ, ձեզնից շատերը ծնողներից լսել են՝ «Սովորեք, որ մարդ դառնաք»: Ովքեր տարիքով ավելի մեծ են, երեւի թե, բազմաթիվ անգամներ կասկածել են այդ պարզ
«Լավ մասնագետ լինելը քիչ է»
Ըստ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, սա չէ լավ թեստեր ունենալու գրավականը Երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ամփոփեց միասնական քննությունների առաջին, հիմնական փուլի արդյունքները: Ըստ նրա, առաջին փուլը խաղաղ, արդյունավետ է անցել, տապալումներ չեն եղել. «Միայն հիմնական կրկնվող բողոքն այն էր, որ ժամանակը քիչ էր, եւ թեստերը, չգիտես ինչու, համարել էին բարդ»: Ամենաբարձր միջին գնահատականը՝ 16.5,
«ՈՉԻՆՉ ՄԵՐ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵԶ»
Լատվիայի SUSTENTO հասարակական կազմակերպության ընտրած այս կարգախոսն առավել քան լավ է բնութագրում հատուկ կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների մոտեցումը՝ իրենց առնչվող խնդիրների լուծմանը: Ինչպես արդեն երեկվա համարում տեղեկացրել ենք, հուլիսի 1-2-ին, «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՆ-ն եւ «Հույսի կամուրջ»
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ
Բաց նամակ Մովսես Խորենացուն Սիրելի՛ Քերթողահայր: Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության մասին: Ծանր ու դառնաշունչ քո օրերում դու շատ ես տեսել տգետ եւ չարախոս մարդկանց զրպարտություններ եւ հալածանքներ: Այդ հտպիտների ժառանգները, որ այժմ «կոլեգաներ» անհաճո բառով են հորջորջվում, ողջ
Ջավախքում կան կլաններ եւ հակասություններ
Վրացի քաղաքագետի գնահատականները Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը միանգամայն տեղավորվում է կլանային եղանակներով Վրաստանը կառավարելու Միխայիլ Սահակաշվիլիի ձգտման շրջանակում, «Արմինֆոյին» ասել է Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի ղեկավար Պաատա Զաքարեիշվիլին: «Չախալյանի դատապարտման խնդրում դեռ հարկավոր է լուրջ պարզաբանում: Քանի որ, շեշտը դնելով տեղական կլանների վրա, Սահակաշվիլին դրանով իսկ վարում է անընդունելի եւ
ՀԱՂՊԱՏԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԷ
Մինչ դատախազությունը ուսումնասիրում է նախկին գյուղապետի գործունեությունը, վերջինս ղեկավարում է գյուղի դպրոցի կառավարման խորհուրդը եւ «դեբոշներ» սարքում: Իսկ ոչ հաղպատցիներին տեսանելի է միայն Հաղպատի այս գեղեցիկ համալիրը: Հաղպատի գյուղամիջում մշտապես ներկա Վանիկ Աբելյանը ցավով է արձանագրում, որ գյուղի վարելահողերը այս տարի էլ չեն մշակվել. «Հուսով էի, որ պտի ցանեին, ցավոք, չէ, չեն ցանել»,- ասաց նա:
«Մենք հանգիստ չենք կարող նստել մեր տեղում»
Աղբանոցն աճուրդով վաճառել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 0,275 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը (ծածկագիր՝ 312-001) մինչեւ 1992թ. ծառայել է որպես աղբանոց: Գյուղապետ Գ. Մելքոնյանը 1992թ. այդ հողատարածքը լավության կարգով (աղքատ ընտանիքին լավություն անելու պատրվակով), առանց իրավաբանական ձեւակերպման տվել է գյուղի բնակիչ Արեւիկ Առաքելյանին՝ «մաքրիր եւ օգտագործիր ընտանիքդ պահելու համար»: Հողատարածքը շինարարական եւ այլ
Քրեական գործ՝ ոստիկանների դեմ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2009 թ. ապրիլի 15-ին Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ, նույն քաղաքի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը ենթարկվել է ծեծի, որի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել
Քրեական գործ՝ ոստիկանների դեմ Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2009 թ. ապրիլի 15-ին Գյումրիի «Պրեստիժ» վաճառատան մոտ, նույն քաղաքի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը ենթարկվել է ծեծի, որի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երեւանի Միքայելյանի անվան
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապացույցները չեն գնահատվել Վահե Հարությունյանը ցույց է տալիս այգին եւ ճանապարհը, որն ուզում են իրենից խլել: 20-րդ դարի 40-ականների վերջերից Անտառային փողոցի 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանի բազմանդամ ընտանիքը: 59-ամյա Ռազմիկ Հարությունյանը ծնվել է այդտեղ, այգի գցել, ունեցել մեկ տղա՝ Վահեին: Նրան հայրը փեշի տակ չի պահել, երբ սահմանները պիտի պաշտպանվեին: Վահեն ազատամարտիկ է
Հայերը՝ Շանհայում
«Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նպատակով, երեկ կառավարությունը հաստատել է ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, ներառյալ՝ ԱՊՀ անդամ պետությունները: Ըստ չինական կողմի, ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն՝ 70 մլն այցելու:
Նոր թափով են ցույցի գնալու
Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին իրենց նամակին գրավոր պատասխան տալ ու վերջապես ասել՝ զբաղվելո՞ւ է իրենց հարցերով, թե՝ ոչ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը, կառավարությունից պատասխանել են, որ իրենց նամակը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ
Գնացքի գործարկումը հետաձգել են
Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու նոր երթուղագծերի շահագործման եւ դրանց սակագների մասին: Ընկերության տնօրենի տեղակալ Մարատ Խակովի ներկայացմամբ, օգոստոսի 15-ից կգործի Երեւան-Շորժա նոր երկաթուղային երթուղին: Շորժա մեկնող գնացքը կփորձարկվի հուլիսի 3-ին: Առաջիկայում նախատեսվում է նաեւ ունենալ նոր երթուղի՝ Արմավիր-Երեւան ուղղությամբ, ինչը, ըստ Մ. Խակովի, կդառնա տրանսպորտային ուղեւորության լուրջ մրցակից: Երկաթուղու տնօրինությունը առիթը
ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵԾԱՑԵԼ
Որդեգրելու փոխարեն շատ ընտանիքներ գերադասում են արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ սեփական երեխա: 37-ամյա Սուսաննայի փոքրիկն արդեն 6 ամսական է: Սուսաննան ամուսնացած չէ եւ իր որդուն ունեցել է արհեստական բեղմնավորման միջոցով: «Տարիքս անցնում էր, իսկ ես ամուսնացած չէի, սակայն շատ էի ուզում երեխա ունենալ: Մտածում էի, իսկ գուցե եւ երբեք չամուսնանամ, ինչո՞ւ ինձ զրկեմ երեխա ունենալու
ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն: Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում է նրա աչքերի փառը, նորածինն անմիջապես զարմանում է, թե ովքեր են այս մարդիկ, որ շրջապատել են իրեն՝ հաստատ այնպիսի հավակնությամբ, թե
ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Տալվորիկի եւ Լենուղու գյուղապետերի
Երեկ ՀՀ վարչական դատարանում (նստավայրը՝ ք. Էջմիածին) տեղի ունեցավ ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի (ԻԱԿ) քննությունը: ԻԱԿ-ը այս համայնքների ղեկավարներին դիմել էր հետեւյալ տեղեկությունները ստանալու հարցումով: 1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճենը: 2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները: Գյուղապետերը օրենքով նախատեսված ժամկետներում չեն պատասխանել
Անգործները հիմնականում կանայք են
2009-ի մայիսի վերջին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101 հազար 200 մարդ, որից 85 հազար 900-ը նախկինում ընդհանրապես չեն աշխատել: Պաշտոնական տվյալներով, կանանց քանակը այդ ցուցանիշում կազմում է 67 հազար 200 կամ աշխատանք փնտրողների 66,4%-ը: Մայիս ամսվա դրությամբ, գործազրկության նպաստ ստացողների թիվը կազմել է 22 հազար 300 մարդ: Նշենք, որ նպաստի միջին չափը կազմում
Վճիռը կայացվեց հօգուտ «Բջնիի»
Այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Բջնի հանքային ջրերի գործարան», «Սիլ կոնցեռն» եւ «Բջնի գրուպ» ընկերությունների հայցապահանջները՝ անվավեր ճանաչելով էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերի 8-ին ընդունված որոշումները: Նշենք, «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունն իր ապրանքային նշաններն օտարել էր «Սիլ կոնցեռն» եւ «Բջնի գրուպ» ընկերություններին եւ այդ օտարման
Չհամարձակվեք հայհոյել
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրել է ռուսական վարկի բաշխման փիլիսոփայությունը: Ըստ վարչապետի, այդ փիլիսոփայությունը հետեւյալն է. «1-ին՝ մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ միջոցները, որպեսզի նպաստենք մեր տնտեսության դիմադրողականության աճին, 2-րդ, որ այդ միջոցները կարողանանք վերադարձնել, այսինքն՝ վերադարձելիության սկզբունքով ենք բաշխել այդ գումարները, ինչը նշանակում է, որ այդ պարտքը մեր պետության վրա կծանրանա


















































