Օրվա լրահոսը
Հանդիսատեսը դառնում է դերասան
Հանդիսատեսը ներկայացման ընթացքում մի պահ դառնում է դերասան. սա է ֆորում թատրոնի այն առանձնահատկությունը, որով այն տարբերվում է թատրոնի այլ ուղղություններից: Ֆորում կոչվող թատրոնի ուղղությունը հիմնադրել է բրազիլացի ռեժիսոր Ավգուստո Բոալը՝ 1960-ականներին: Իսկ Հայաստանում այս ուղղությունը սկսել է զարգանալ 1-2 տարի առաջ՝ «Փոփոխությունների թատրոն» թատերախմբի միջոցով: «Առավոտը» զրուցեց այդ թատերախմբի դերասաններից Արսեն Հակոբյանի հետ: «Ներկայացման
«ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆԸ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Է
Երեկ Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ միության նախագահ, Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» ֆիլմի համառեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի ասուլիսը: Նրա փոխանցմամբ՝ վերջերս Խանտի- Մանսիյսկում (ՌԴ) ֆիլմը «Ոսկե դահիրա» հեռուստածրագրերի եւ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնին «Պատմություն եւ մշակույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվայում տեղի ունեցած «Նոր կինո XXI դար» միջազգային փառատոնում էլ արժանացել է
Մշակութային խճանկար
Աստղերը՝ Ջիվան Գասպարյանին Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 80 տարեկան: Նրա տարեդարձի կապակցությամբ Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 11-ին կայանալիք «Ջիվան Գասպարյան եւ ընկերներ» համերգին մասնակցելու են աշխարհահռչակ աստղեր Պիտեր Գաբրիելը, Զուկերոն, «Փլանեթ Իքսը», այլ աստղեր ու խմբեր, ովքեր Գասպարյանի հետ հանդես են եկել տարբեր երկրներում եւ բեմահարթակներում: Համերգի տոմսերը կարժենան 10-50 հազար դրամ: Ի
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Սկսել են նախապատրաստվել համաշխարհային օլիմպիադային Նոյեմբերի 12-ից 25-ը Դրեզդենում անցկացվելու է շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադան, որին նախապատրաստվել սկսել են գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ նախորդ օլիմպիադայում 8-րդ տեղը գրաված կանանց հավաքականները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ երկու թիմերն էլ ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Ջերմուկում: Տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական
Քննարկումն ընդունենք ի գիտություն
Խնդիրներ՝ ոչ միայն մասնագետների համար Աշնանային Երեւանի տարաբնույթ իրադարձությունների շարքում գրեթե աննկատ անցավ «Ռուսաց լեզուն եւ գրականությունը Հայաստանում. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Միջազգային կրթության կենտրոնը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Սակայն գիտաժողովն արժանացավ համապատասխան ոլորտի մասնագետների արձագանքին: Ընդ որում, ուրախալի է նշել,
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Պատգամավորները հիմնականում «մասնագիտական» գրականություն են կարդում, ոմանք էլ՝ «մի քանի գիրք՝ միաժամանակ»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին՝ Թարգմանչաց տոնի առիթով, Օշականում խոսելով գրքի եւ գրականության մասին, ասել էր. «Վստահ եմ, որ ներկա գտնվողներից շատերը կհիշեն, որ ժամանակին մեզանից շատ֊շատերն իրենց վերջին կոպեկները ծախսում էին գիրք գնելու եւ, ընդ որում, պահանջված գիրք գնելու վրա։ Կարծում
Նկարիչները զայրացած են
Միության կանոնադրության մեջ թաքուն փոփոխություններ են կատարվել «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերն էին Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ Սիմոն Կամսարականը, գեղանկարիչներ Նիկոլ Աղաբաբյանը, Հաղթանակ Շահումյանն ու Անատոլի Գրիգորյանը, իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հրաժարվել էր մասնակցել ասուլիսին: Բանախոսներն ասացին, որ օրեր առաջ տեղեկացել են Նկարիչների միության կանոնադրության ինչ-ինչ փոփոխությունների մասին, որոնք հաստատվել
ՌՈՔԸ ՍԱՏԱՆԻԶՄ ՉԷ
Համոզված են ռոքերներն ու ռոքի երկրպագուները 60-70-ականներին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ էր հետաքրքրությունը ռոք երաժշտության հանդեպ: Բոլորն ապրում էին Էլվիս Փրեսլիի, «Բիթլզի», «Ռոլլինգ Սթոունզի», «Դիփ Փարփլի» եւ հանրահայտ այլ խմբերի երաժշտությամբ: Վերջին շրջանում ռոք երաժշտությունը մեր երկրում կրկին աշխուժություն է ապրում՝ հատկապես երիտասարդության շրջանում: Էդգար Վարդանյանը, որը Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից է, հիմնականում
«Որ ասես հայկական պար պարի՝ կծիծաղեն»
Ավստրալահայ երիտասարդների «ոչ հայկականությամբ» մտահոգված է տեղի «Սիդնեյ» պարախմբի ղեկավարը: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում այժմ ապրում է 30.000 հայ: Հենց այս քաղաքում է գործում 2000-ին հիմնադրված՝ Համազգայինի «Սիդնեյ» պարախումբը, որի ղեկավար-ատենապետ Հարմիկ Հակոբյանի հետ «Առավոտը» զրուցեց Ավստրալիայի հայ գաղթօջախի խնդիրների մասին: Նախ հետաքրքրվեցինք, թե Ավստրալիայում հայապահպանության հարցում ի՞նչ դերակատարություն ունի տեղի հայկական համայնքը: «Համայնքի մշակույթի բաժինը
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը իշխանություններին կոչ է անում սատար կանգնել եկեղեցուն: Լոռու մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ 3-րդ արքան՝ մոտ 303-313թթ.: Ըստ պատմական տվյալների, եկեղեցին օծել է Գրիգոր Լուսավորիչը: Այժմ եկեղեցու պատերին դեռ պահպանվել է 4-րդ դարում արված մոտ 25 քանդակ: «Եկեղեցին մեծարժեք կառույց է:
Հայաստանը՝ չին ուսանողի աչքերով
Ըստ Չանչուն Ճյանի, հայերը հյուրասեր են, հայերենը՝ խրթին, վարորդները՝ հայհոյող, ուսանողները՝ «գլուխ պահող»: «Ձեր աղջիկներ՝ շատ սիրուն, բարի: Ձեր տղաներ ծույլ են, քան աղջիկներ, նրանք շատ աշխատասեր»,- Չինաստանի Լանջու քաղաքի նավթարդյունաբերության համալսարանի նախկին ուսանող Չանչուն Ճյանը, որն այժմ սովորում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այսպես է հայերեն խոսում: ՀՀ-ում գտնվելու 3 տարիների ընթացքում նա արդեն հասցրել
ՄԱՐԴՈՒ ՆԵՐՍԻՑ՝ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ
Ռոման Գաբրիայի «Բարալգին» ներկայացումը «Հայֆեստ» երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել դերասան եւ ռեժիսոր Ռոման Գաբրիայի խումբը (Սանկտ Պետերբուրգ)՝ «Բարալգին» պլաստիկ ներկայացմամբ, որը, մասնագետների գնահատմամբ, չի պատկանում ոչ դասական, ոչ էլ ժամանակակից դպրոցին: Ավելի ճիշտ, այն գուցե ընդհանրապես ոչ մի դպրոցի էլ չի պատկանում: «Բարալգինը» յուրատեսակ վիզուալ ինքնախորհում, ինքնավերլուծություն կարելի է համարել, որն առաջին
Գիտությունների թեկնածու դառնալու «գաղտնիքը»
Ամուր նյարդեր, գումար եւ հատուկ հմտություններ Գիտությունների ապագա թեկնածուների եւ արդեն թեկնածուական կյանքի բարիքներին ու դժվարություններին ծանոթ անձանց շրջանում «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գիտությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ են ոչ միայն տվյալ ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ, այլեւ որոշ հատուկ հմտություններ. օրինակ՝ գիտական քարտուղարի հետ լեզու գտնել, որ նա հնարավորինս շուտ կնիք դնի
ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՐՁԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
Կամ կոլոփոնի, «հունացիների», թակալակարի ու ազբիկի մասին «Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում հանրակրթական դպրոցների սաների ծնողներից: Վերջիններս հաճախ ստիպված են լինում անձամբ սովորել սեփական զավակների դասերը, որպեսզի հետո ավելի մատչելի ներկայացնեն երեխաներին, որովհետեւ դասագրքերի տեքստերը խրթին են ու դպրոցականի համար անհասկանալի ձեւակերպումներով: Օրինակ, վերցնենք թեկուզ Գ. Պետրոսյանի, Լ. Սահակյանի, Լ. Գրիգորյանի, Ս. Ներսիսյանի, Ա. Կարապետյանի,
Դասատուներն ընդդեմ Հեքեքյանի
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հեռացված դասատուները փորձում են աշխատանքում վերականգնվել դատարանի օգնությամբ: Երեկ Ժուռնալիստների միությունում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը դպրոցում առաջացած անառողջ մթնոլորտի վերաբերյալ բանավիճեց աշխատանքից ազատված ուսուցիչների հետ: Մանկավարժները մատնանշում էին տնօրենի կողմից թույլ տրված մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ իրենք բազմաթիվ դիմումներ են գրել Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին, վարչապետ Տ.
ԽՆԱՄԻԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը խանգարում է իր քրոջ տեգորը՝ հայտնվել դպրոցի տնօրենի պաշտոնում «Առավոտի» հոկտեմբերի 3-ի համարում արդեն տեղեկացրել ենք, թե ինչ ապօրինություններով է համայնքը ղեկավարում Կոտայքի մարզի Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը: Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանություններն իր արածների վրա աչք են փակում, այս անգամ էլ նա քաղաքականացրել եւ ընտանեկան ինտրիգի մեջ է ներքաշել գյուղի
Իրավապաշտպաններին մահապատիժը չի հուզում
Մահապատժի վերացմանը նվիրված քննարկմանը հրավիրված հ/կ-ներից շատերը չէին մասնակցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածները՝ մինչ օրեր առաջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը, ԶԼՄ-ներին ու իրավապաշտպան կառույցներին ուղարկել էին մահապատժին, իրենց «համաներմանը» նվիրված մի ողջ փաթեթ: «Ընդդեմ մահապատժի եվրոպական /համաշխարհային օրվան» եւ ՀՀ կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6՝ «Մահապատժի վերացման մասին» արձանագրության
ՔՐԳՈՐԾԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Փաստաբանները դժգոհում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են եւ գործի նյութերին ծանոթանալու ժամկետները՝ կրճատվում: Երեկ ՀԺԿ գրասենյակում իրենց «անդրանիկ» մամուլի ասուլիսն էին հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվողների՝ «7-ի գործով» ներգրավված փաստաբանները: Ասուլիսին ներկա էին Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը, Սուրեն Սիրունյանի
Կոնցեսիոները վնասնե՞ր է կրում
«Հարավկովկասյան երկաթուղին» թանկացրել է իր մատուցվող ծառայությունները Այս տարվա հունիսի 1-ից «Հայկական երկաթուղիները» 30 տարի պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո՝ նոր կառավարիչը երկաթգծի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար վճարվող վարձերը բարձրացրել է: Ընկերությունը, որն այժմ կոչվում է «Հարավկովկասյան երկաթուղի», վարձավճարների բարձրացումը պայմանավորում է իր կրած վնասներով: Եթե նախկինում ուղեւորափոխադրումների 1 կմ-ն արժեր 3
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Այս ծառայության բուժանձնակազմի որոշ աշխատակիցներ տարիքն առած են, ինչի պատճառով էլ դժվարանում են արագ արձագանքել կանչերին: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ առողջապահության ոլորտի ղեկավարումը ստանձնելուց հետո, որոշ կարեւոր բարեփոխումներ կատարվեցին. օրինակ, անվճար ծննդօգնության ծրագիրը ներդնելուց հետո շատ բժիշկներ այլեւս խուսափում են ծննդկանից գումար վերցնել: Բացի այդ, մի շարք ծննդատների միջեւ սկսվել է մրցակցություն, ինչի շնորհիվ ծառայությունների
«Մեծ բլեֆ»
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը այսպես որակեց «Մարտի 1»-ի առնչությամբ փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու իշխանության որոշումը: Փաստահավաք խմբի գործունեության եւ դրա կանոնակարգի ու արդյունավետության առնչությամբ վերապահումներ ունեն ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ, մասնավորապես՝ Հելսինկյան միջազգային ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, թե փաստահավաք խումբը չի կարող եւ չպետք է կազմված
«ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԷԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎՐԱ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼՈՒ»
Հարցնում է Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որի պնդմամբ՝ ինքը չէր պարում Ազատության հրապարակում, քանի որ «երբե՛ք չի պարում քաղաքական հարթակներում, ուր սրեր են խաղում»: – Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու մասին որոշման մասին հայտարարելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խորհրդակցե՞լ էր Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարների
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՎԱՆՅԱՆԻ «Օրինաց երկիրը» մշտապես եղել եւ շարունակելու է լինել հավատարիմ իր ընտրազանգվածին՝ սա որպես քաղաքական սկզբունք: Փոքր եւ միջին բիզնեսի, դրանով զբաղվող հասարակական հատվածի նկատմամբ դեռեւս 1990-ականներից ՕԵԿ-ի հոգատար վերաբերմունքը այսօր էլ քաղաքական առաջնահերթություն է: Դրա վկայությունն այն է, որ ՕԵԿ-ում մեծ թիվ են կազմում փոքր եւ միջին ձեռներեցները, իսկ ես՝ որպես Փոքր
ԶԻՋԵ՞Լ, ԹԵ՞ ՉԶԻՋԵԼ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը երեկ «Հայելի» ակումբում «չափազանցություն» որակեց պնդումները, թե ազատագրված տարածքների վերադարձի հարցն արդեն վճռված է: Պնդեց, թե այսօր բանակցային սեղանին դեռեւս չկա փաստաթուղթ, եւ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե առկա է համաձայնություն: Նրա հետ բանավիճող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները փոխզիջումների եւ անգամ արդեն իսկ խաղաղապահների
Արցախահայության կարծիքը հաշվի չառնել չեն կարող
ԱԺ դաշնակցական փոխնախագահ Հրայր Կարապետյանը վստահ է, որ առանց ղարաբաղցիների կամքի Ղարաբաղի հարցը ոչ ոք չի կարող լուծել: «Դաշնակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եթե բարձր իշխանության քայլերը հակասեն մեր սկզբունքներին, մեր պատկերացմամբ՝ ազգային-պետական շահերին, իսկ այստեղ թիվ մեկ խնդիրը ԼՂ հարցն է, ապա մենք ճանապարհ չունենք անցնելու այդ իշխանությունների հետ: Սակայն այսօր մենք
ՊԵՏՔ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ
Այս կարծիքին է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը – Պարոն Ռուբինյան, մեր թերթին տված հարցազրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեղադրել էր առաջին նախագահին եւ նրա թիմակիցներին, որ վերջիններս սատարում են գործող իշխանությանը՝ արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման մեջ. մասամբ, որ տարածքների վերադարձը նաեւ առաջին նախագահի ծրագիրն էր, մասամբ էլ՝ իշխանափոխության հարց լուծելու
ԱԺ+ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ
Հանրապետական օրենսդիրները մտադիր են պայքարել անճաշակ սերիալների եւ անօրինական գովազդների դեմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2009-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե հարկավոր է վերջ տալ հեռուստաէկրաններից կրիմինալի «ռոմանտիզացիային», գովազդների չարաշահումներին եւ տափակ հեռուստասերիալներին: Երեկ մենք ուզեցինք հստակեցնել՝ այն խնդիրները, որ բարձրացվեցին, արդյոք ունենալո՞ւ են շարունակություն,
ԱՍԱՑԻ ՉԷ, ԷԼԻ՝ НЕТ!
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ արձագանքեց մեր թերթի նախորդ համարում տպագրված լուրին, որում ասվում էր, թե «Բելաջիո» ռեստորանում Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ այլոց հետ ընթրել է նաեւ Տիգրան Թորոսյանը: Այս կապակցությամբ վերջինս ուղարկել էր հետեւյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Կարծում էի, որ մի քանի օր առաջ «Առավոտում» տպագրված հարցազրույցը վերջ կդնի
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել Բաքու, իսկ Հայաստան այդպես էլ չեն այցելել՝ ասաց. «Միգուցե կարիք է առաջացել ճշտել Ադրբեջանի դիրքորոշումները, միգուցե համանախագահների համար ավելի հասկանալի են Հայաստանի դիրքորոշումները, դրա համար էլ նրանք այս փուլում այստեղ չեն եկել»: Նրա համոզմամբ, հայերն ավելի են պատրաստ
ՀԻՎԱՆԴԻ ԶՐՈՒՅՑԸ ԻՐ ՑԱՎԻ ՀԵՏ
Անզգայությունը դանդաղ՝ գրեթե աննկատելի, սկսում էր տեղի տալ, եւ հիվանդն արդեն կարողանում էր զգալ ոտքի մատները, հետո, ավելի ուշ՝ տաք, փրփրուն ծփանքով, սկսեց բարձրանալ սրունքներն ի վեր: Հիվանդը, որ ուշադիր հետեւում էր, թե ինչպես էր մարմինը նորից վերագտնում զգայությունը, հիշեց Իրանի իլխան, մոնղոլ Հուլավուի հայտնի հիվանդությունը, որի բուժումն այդպես էլ ոչ մի արաբ եւ առավել


















































