Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ՀԱՐՑ ՉԼՈՒԾՎԵՑ

Իսկ ԵԽԽՎ-ից, ըստ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ լուրեր – Հայ ազգային կոնգրեսը մոտ մեկուկես տարի է՝ պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ դա համարելով որպես իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նախապայման ու առանցքային հարց: Կարելի՞ է ասել, որ այդ պայմանը, թեեւ մասամբ, բայց կատարվել է, որ դրվել են երկրում համերաշխության

ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՉԷ

Ազատազրկված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները դեռ պահպանո՞ւմ են մանդատները, թե՞ արդեն ոչ: Որոշ հանրապետականներ արդեն սկսել են քննարկել այն հարցը, թե համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ով է դառնալու պատգամավոր, անգամ անուններ են շոշափվում, այդ թվում նաեւ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար, իրականում Երեւանում բնակվող եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամում աշխատող Հովհաննես Սահակյանի անունը:

ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԲԱԽԵՑԻՆ» ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Երեկ Հանրապետության հրապարակի մոտակայքում ջավախահայերի ու երիտասարդ դաշնակցականների ակցիային մասնակցող ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը փորձում էր դիմադրել իրեն քաշքշող ոստիկաններին՝ փաթաթվելով սյանը: Կարդացեք Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Կլինի Աբրահամի վերջի՞ն մենամարտը

Գերմանական մամուլը նշում է, որ IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ ծագումով թուրք Մահիր Օրալի միջեւ հունիսի 27-ին նշանակված մենամարտը հայ բռնցքամարտիկի համար կարող է վերջինը լինել միջին քաշային կարգում: Աբրահամը վաղուցվանից քաշ գցելու հետ կապված խնդիրներ է ունենում, դրա պատճառով էլ պլանավորում է շուտով տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ: Համընդհանուր համոզմամբ, Արթուրի եւ WBC/WBO վարկածներով

ՇՎԵԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Այս համոզմունքն է արտահայտել «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ աշտարակցիների առաջին մրցակիցը լինելու է Շվեդիայի «Հելսինբորգը»: Ֆուտբոլիստը լրատվամիջոցներին ասել է. «Այս տարի մենք ընկերական խաղ ենք ունեցել Շվեդիայի չեմպիոն «Կալմարի» հետ, որն ավարտվել է 1:1 հաշվով: Հասկանալի է, որ

Հայաստան-ֆրանսիա՝ 9,5:6,5

Երեկ Փարիզի «Castell-Paris» հյուրանոցում սկսվեց արագ շախմատի Ֆրանսիա-Հայաստան ընկերական մրցամարտը, որում հաղթողի հիմնական հավակնորդ համարվում է Հայաստանի թիմը: Ըստ մրցակարգի՝ շախմատիստներին պարտիայի համար տրվում է 15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումով: Առաջին օրը 9,5:6,5 (3:1, 1,5:2,5, 2:2, 3:1) հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող մեր հանրապետության ազգային հավաքականը: Հայաստանցի գրոսմայստերների (նրանք

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԶԱԳՐԵԲ Զագրեբում կայանալիք թեքվանդոյի Եվրոպայի կադետների (պատանիներ) առաջնությունում, որին, ըստ նախնական տվյալների, մասնակցելու են շուրջ 40 երկրներ, Հայաստանը ներկայացված է լինելու յոթ քաշային կարգերում: Մեր պատանիների թիմը արդեն մեկնել է մրցավայր: Իսկ մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել օգոստոսին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՐՈՆՔ ԵՆ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ,

ԴԵՌ ՀԱՄԱՆԵՐՎՈՒՄ ԵՆ

ՀՀ ԱԺ հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ ազատ է արձակվել թվով 103 անձ: Կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Ըստ քրեակատարողական հիմնարկների՝ պատկերն այսպիսին է. «Նուբարաշեն» ՔԿՀ- ազատվել է 35 անձ, «Արթիկ» ՔԿՀ- ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, «Վանաձոր» ՔԿՀ- ազատվել է 12 անձ,

Հունիսի 25

  ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր

Հաագայի «Աբովյանը» 25 տարեկան է

Հաագայում (Նիդեռլանդներ) գործող հայկական «Աբովյան» մշակութային ընկերությունը 25 տարեկան է: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ հղում անելով Հաագայից ստացված հաղորդագրությանը, տարեդարձի առթիվ ընկերությունը կազմակերպում է հայկական կինոփառատոն` համագործակցելով Հաագայի Filmhuis Den Haag-ի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոների հետ: Հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք փառատոնը կներկայացնի հայկական կինոյի անցած ուղին: Նախատեսվում է նաեւ հրատարակել որոշ գրքեր: Անցած 25

2,5-ամյա ծխողը

Չինաստանում հայտնաբերվել է ամենաերիտասարդ ծխողը. ծխախոտի սիրահարը Լյան Լյան անունով 2,5 տարեկան տղա է, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Տյանցզին մեգապոլիսում ապրող փոքրիկը ծխել սկսել է մեկ տարի առաջ: Այժմ նա օրական ծխում է մեկ տուփ ծխախոտ: Ըստ aysor.am-ի՝ պարզվել է, որ վատ սովորույթը երեխայի մոտ առաջացել է ծնողների շնորհիվ: Լյան Լյանը լույս աշխարհ է եկել

Ամենասեքսուալ կանայք

Ըստ FHM ամսագրի՝ աշխարհի ամենասեքսուալ կանանց տասնյակում առաջին տեղը արդեն երկրորդ տարին շարունակում է զբաղեցնել «Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը (լուսանկարում): Նրան հետեւում են Ջեսիկա Ալբան, Սքարլետ Յոհանսոնը, Ջեսիկա Բիլը, Մեդելին Զիման, Ադրիանա Լիման, Էլիշա Գուտենբերգը, Հեյդի Մոնտագը, Էնն Հետեուեյը, իսկ տասնյակը եզրափակում է Կետի Պերրին: «Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը դարձել է երկրորդ կինը, ով վարկանիշի

Գործն ուսումից կարեւո՞ր է

Ուսանողներն աշխատում են արձակուրդի ժամանակ Երիտասարդության զբաղվածության խնդիրն այսօր բավականին լուրջ հարց է դարձել: Ամառային արձակուրդներին այն կրկնապատկվում է՝ ի հաշիվ ուսանող երիտասարդության: Իհարկե, նրանց մեծ մասը նախընտրում է ամառը վայելել՝ իր ջանքերը ներդնելով հանգիստն առավել զվարճալի դարձնելու գործում, բայց մի մասն էլ նախընտրում կամ շատ հաճախ ստիպված է լինում աշխատել: Ընտանեկան միջավայրից դուրս հանգիստ

ԲԱՄԲԱՍԱՆՔԸ՝ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ

Այս երեւույթը նպատակ ու շահ է հետապնդում Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել… Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ

ՄԵԿ ԱՂՋԻԿ ԵՎ ՎԵՑ ՏՂԱ

Ձյուդոյի Հայաստանի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) հավաքականը երեկ մեկնեց Սլովենիա, որտեղ հունիսի 26-28-ը անցկացվելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը: Ավագ մարզիչ Մարտին Սարգսյանը մրցավայր տարել է յոթ հոգու: Նրանք են. մինչեւ 48 կգ քաշային կարգ՝ Երջանիկ Կարապետյան, որը մեր հանրապետությունից Սլովենիա մեկնած միակ աղջնակն է, 50 կգ՝ Գարիկ Հարությունյան, 55 կգ՝ Դավիթ Նիկողոսյան, 60

Մարզային թատրոնի հոգսերը

Մեկնաբանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը հանրապետության մարզերում գործող այն հազվագյուտ օջախներից է, որ սեփական շենք ունի: Վերջին անգամ այն նորոգվել է 1997-ին: Մեր այցելության օրը ներկայացում ազդարարող եւ ոչ մի ազդագիր փակցված չէր: Շենքի ներսում դիմավորեցին երկու նարդի խաղացողները, հեռանալիս նրանց թիվն ավելացել էր: Պարզվեց՝

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԻՄԱՑԻԱՆ ՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ

Ոլորտի խնդիրները՝ ըստ ճանաչված մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի Գ. Մարտիրոսյանի՝ սարոյանական «Պատերազմը մեր փողոցում» ֆիլմի հերոսները: Հայկական մուլտիպլիկացիան ծաղկման շրջան ապրեց 1970-80-ական թթ., երբ ստեղծվեցին ոճական, բովանդակային առանձնահատկություն ունեցող ֆիլմեր, որոնք մշակեցին ազգային անիմացիոն կինոյի նկարագիրը, նպաստեցին այս կինոձեւի ու մեր գրականության եւ միջնադարյան մանրանկարչության միահյուսմանը: Այսօր ցանկության դեպքում էլ չենք կարող խոսել վերջին տարիների հայկական

Մահմեդականները՝ Գերմանիայում

Համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվերով կատարված ուսումնասիրության՝ ներկայումս այդ երկրում հաշվվում է ավելի քան 4,3 միլիոն մահմեդական: Թիվը շատ ավելի մեծ է, քան ենթադրվում էր: Մինչ այդ կարծում էին, թե Գերմանիայում ապրում է առավելագույնը 3,5 միլիոն մուսուլման: Այսպիով, մահմեդականները կազմում են ԳԴՀ-ի բնակչության 5,2%-ը: Ընդ որում՝ նրանց 45%-ը գերմանական քաղաքացիություն ունի, իսկ

Հավատարմություն՝ վեկտորին

Խուսափելով ՆԱՏՕ-ի զորավարժություններում Հայաստանի մասնակցությունից՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վեկտորի նկատմամբ իր հակվածությունը: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի եւ ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: «Ես շատ դրական եմ գնահատում Հայաստանի այդ դիրքորոշումը, մասնավորապես՝ հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի դիրքորոշումը, ով իր գործողություններով խուսափել է «Cooperative

907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն, Ազատության ակտի 907-րդ ուղղումը կշարունակի գործել Ադրբեջանի հանդեպ: Այդ մասին որոշումն ընդունվել է 2010 թվականին նախատեսված արտաքին օգնությունների չափաբաժինները քննարկելիս: Համաձայն Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհրդակցել է արտաքին հատկացումների ենթահանձնաժողովների հետ, հավաստիանալու՝ արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանե՞լ են աջակցությունն ստանալու պահանջներին: Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ենթահանձնաժողովը

Եղեք օբյեկտիվ եւ մի վախեցեք ոչնչից

Փորձառու լրագրողները խորհուրդ տվեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին Երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 51 բակալավրի եւ 32 մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը: Սկզբում երիտասարդ լրագրողները որոշեցին երդում տալով հետ չմնալ բժիշկներից: Իհարկե, նրանցը ոչ թե Հիպոկրատի, այլ այնպիսի բովանդակության երդում էր, որով ապագա կամ արդեն գործող լրագրողները խոստանում էին լինել օբյեկտիվ,

«ԼՈՒՅՍԸ» ԲԱՑՎՈ՞ՒՄ Է

Երեկ հանրությանը ներկայացավ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենը «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է «Լույս» հիմնադրամի՝ հիմնականում վարագուրված գործունեությանը: Համազգային նպատակներ ունեցող այս մասնավոր ձեռնարկի սկիզբը հայտարարվել էր վաղուց, եւ պարբերաբար կցկտուր տեղեկություններ էին սպրդում հիմնադրամի ինչ-ինչ գործունեության մասին, սակայն, ընդհանուր առմամբ, սա մի փակ կառույց էր, որի մասին տեղեկություններ հայթայթելը լուրջ ճիգեր էր պահանջում: ՀՀ ԳԱԱ

ԹԵՍՏԵՐԸ՝ ՈՐՊԵՍ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ»

Գիտելիքների բնականոն ստուգո՞ւմ, թե՞ սթրեսների ստեղծման արհեստական պայմաններ Մենք ամենեւին մտադրություն չունեինք արձագանքելու դպրոցի շրջանավարտների համար գիտության եւ կրթության նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող՝ բուհ ընդունվելու քննական շրջանին (ավարտական եւ միասնական քննություններ): Մենք համոզված էինք եւ դրա հիմքերն ունեինք, որ 2009-ի շրջանավարտները, ինչպես նախորդ տարիներին է եղել, այնպես էլ այս տարի հայտնվելու են նույն՝ արդեն

Մեդալները հաստատվեցին

ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի երեկվա նիստում որոշվել է ստեղծել նախարարության պարգեւների համակարգ: Այսուհետեւ նախարարությունը այս կամ այն անհատի, կազմակերպության վաստակը կարող է գնահատել՝ նրանց պարգեւելով ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, «Վիլյամ Սարոյան», «Պողոս Նուբար», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի» մեդալներ, ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, պատվո դրոշ եւ շնորհակալագիր: Եթե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լուսաբանած ԶԼՄ-ների աշխատանքը նախարարության սրտով լինի՝

Պահանջները նույնն են

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եղել է Մարտունի քաղաքում ու Ծովասար գյուղում եւ ծանոթացել միջհամայնքային ճանապարհի 7 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի միջոցներով։ Իսկ ահա ծագումով մարտունեցի, ռուսաստանաբնակ եղբայրների՝ «ԲԱՄՕ» ընկերության միջոցներով Ծովասարում 500 աշակերտական տեղով նոր դպրոց է կառուցվում, հիմնանորոգվում է գյուղի մշակույթի տունը: Ծրագրերի ավարտը՝

Արագածոտնում էլ են քիչ հավաքում

Արագածոտնի մարզխորհրդի նիստում մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին հողի հարկի հավաքագրումը կազմում է 71,5 %: Առանձին համայնքներ անցել են 100 %-ի սահմանը: Բայց կան համայնքներ, որոնք վատթարագույն վիճակում են: 20%-ի սահմանագիծը չեն հատել Արագածոտն, Կարբի, Սաղմոսավան, Օրգով, Ջրամբար, Գեղարոտ, Ծիլքար, Միրաք, Նորաշեն, Շենկանի,

Գումարները սառեցվել են

Տնտեսական ճգնաժամի պատճառով հետաձգվել են Սյունիքի մարզի մի շարք դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: 2009 թվականի պետբյուջեից մարզի 6 դպրոցի հիմնանորոգման համար ընդամենը 557,8 միլիոն դրամ գումար է նախատեսված, սակայն այսօր միայն 220 միլիոնի աշխատանքներ են իրականացվում՝ նախորդ տարիներից դեռեւս նորոգումը չավարտված 2 ուսումնական հաստատություններում՝ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի դպրոցում եւ Կապանի թիվ 3 կրթահամալիրում: Ըստ Սյունիքի

ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋ՝ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Երեւանում երիտասարդներին արգելել են ցուցապաստառներով դիմավորել Վրաստանի նախագահին, բայց բողոքի հայտարարություններ արվել են: Վրաստանի նախագահի Հայաստան այցից մեկ օր առաջ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին նամակ է հղել, որում անդրադարձել է Ջավախքի խնդիրներին: Նամակագիրները բարձրաստիճան ղեկավարների երկխոսություններն ու հանդիպումները համարում են տարբեր երկրների ու ժողովուրդների միջեւ ծագած խնդիրների

ԿՈՐԵԼ ԷՐ

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակա դաշտերում, խոտաբույսեր հավաքելիս, կորել էր Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 80-ամյա բնակչուհի Քնարիկ Պողոսյանը: Փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Ք. Պողոսյանը, կորցնելով ընկերներին, ինքնուրույն տուն էր վերադարձել:  

ԸՆՏԱՆԻՔԸ ՓԱԽԵԼ ԷՐ

Երեկ «Առավոտ» էին եկել Կոտայքի մարզի բնակիչներ՝ ազգությամբ եզդի Ջեմա Ազոյանի ընտանիքի անդամները: 60-ամյա Ջ. Ազոյանն ասաց, որ 3 օր է, ինչ փախեփախի մեջ են, քանի որ Գողթ գյուղի բնակիչները հետապնդում եւ սպառնում են իրենց: Նախ, նրանք այս ընտանիքից պահանջել են հորթ, ապա գառ, ու երբ անասնապահությամբ զբաղվող, 10 «նաֆար պահող» ընտանիքն ընդդիմացել է, ապտակել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031