Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ԳՐԱԳՈ՞Ղ

Նրանց համահեղինակությամբ լույս տեսած ձեռնարկը բառացիորեն արտագրված է ակադեմիկոս Վ. Ս. Լեդնյովի գրքից: 2002թ. սեպտեմբերին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր նշանակվեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, որը 2003-ից զբաղեցնում է նաեւ «020-մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի աթոռը: Չնայած մանկավարժական կամ հոգեբանական բազային կրթության ու այդ

«Արաբո» ջոկատը գտնվել է սպանված

16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը:

3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ՝ ԵՌՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր կառավարության տանուլ տված այս գործի արժեքը լավ կլիներ՝ վճարեր այն դատավորը, որը 5 րոպեում «դակել» էր ոստիկանության եզրակացությունը: ՀԺԿ անդամ Արշամ Գալստյանն արդեն ստացել է 3 հազար եվրոյին համարժեք դրամ՝ որպես վնասի փոխհատուցում ՀՀ կառավարությունից: Փետրվարի 15-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով

Քանի օր է՝ հաց չենք առնում

Անգամ երկու օրով աշխատավարձի ուշացումը Իվետա Սիմոնյանի ընտանիքի համար ծանր հետեւանքներ է ունենում: «Տանն այլեւս ալյումինե ոչ մի սպասք ու գործիք չի մնացել, ամբողջը վաճառել ենք, որ յոլա գնանք: Հիմա էլ լույսն են անջատել: Ինչքան խնդրում եմ, որ միացնեն, շուտով փողը կստանամ՝ կտամ, չեն հավատում: Ժամանակ է եղել՝ օրերով լույս չենք ունեցել»,- իր ընտանեկան վատ

«ԲՈՂՈՔԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՄ»

Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանի կարծիքով՝ իրեն բաժին հասած գերատեսչությունում, ճիշտ է, խնդիրներ կան, բայց լուծվող են: – Պարոն Սարգսյան, ընդամենը 3 շաբաթ է, ինչ ղեկավարում եք տրանսպորտի եւ կապի ոլորտը, հասցրե՞լ եք ծանոթանալ Ձեր գերատեսչության աշխատանքներին: – Պետք է ասեմ, որ նախարարության գործունեության եւ իրավասության ներքո գտնվող 3 հիմնական՝ տրանսպորտ, կապ եւ

ԿՐԱԿՈՑ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Երեկ մայրաքաղաքի Տերյան փողոցում, ժ.15.00-ի սահմաններում, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ինչպես «Ա1+»-ին պատմել է Մ. Դանիելյանի ընկերը, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայելը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան: Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած

Ես դիմում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին

Իմ ամուսինը չվախեցավ ի լուր աշխարհի հայտարարել իր սրտանոթային հիվանդության մասին, որն ի հայտ եկավ՝ հաշվի առնելով ժառանգական հակվածությունը: Այդ մասին ամոթ չէ խոսել: Համատեղ կյանքի տարիներն ինձ թույլ են տալիս հայտարարել, որ նա երբեք ոչնչից չի վախենում: Ես շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց կողմից ներկայացված ճշգրիտ ախտորոշման համար: «Հայոց աշխարհ» օրաթերթի երեկվա

ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

Սա էր ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի կարգախոսը, եւ թեպետ այս ոգով Հրանտ Մարգարյանը փորձեց խոսել աշխարհի 30 երկրներից Հայաստանում ժողովված դաշնակցականների եւ հյուրերի առաջ, սակայն նրա խոսքը մեծ մասով ուղղվեց ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովին երեկ ներկա էին բացառապես իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ ընդդիմադիր

«ՍԱԴՐՈՂ ԽՈՒՄԲԸ» ՎԱՆՈՅԻ ԹԻԿՆԱԶՈ՞ՐՆ ԷՐ

Նախաքննության մարմինը փորձում է ամեն գնով առաջ տանել այս վարկածը՝ որպես ապացույց մատնացույց անելով «կարմիր երիզներով սպորտային շորը»: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցին կալանավորել են մարտի 16-ին՝ իրենց շենքի բակից: «Ծաղկազարդի օրը գնացել էինք եկեղեցի, վերադարձանք՝ դեռ չէինք հասցրել մեքենայից դուրս գալ, հենց բակում ձեռքերը ոլորեցին ու քրեական հանցագործի նման տարան: Երեխաները, որ մեզ հետ

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԷԻՆ

16 տարվա անհայտությունից հետո վերջերս ինտերնետում հայտնվեց ադրբեջանական մի տեսագրություն, որտեղ, ըստ ամենայնի, ցույց են տրվում Մարտակերտի շրջանում 1992թ. զոհված «Արաբո» ջոկատի մարտիկների դիակները: Նման տեսագրության մասին չէին կարող չիմանալ ՀՀ զինվորական ղեկավարներն ու հատուկ ծառայությունները: Չնայած դրան, 16 տարի շարունակ ՀՀ իշխանությունները հստակ տեղեկություններ չէին տալիս ազատամարտիկների հարազատներին եւ նույնիսկ հուսադրում էին նրանց: Երեկ

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ՝ Մելիսա Բրաունի կողմից համակարգվող քաղբանտարկյալների կանանց տարերայնորեն սկսված շարժումը առաջիկայում ավելի կազմակերպված տեսք կստանա ու կվերածվի մի նոր եւ բացառապես կանանց քաղաքացիական շարժման: Այդ շարժումն իր առջեւ խնդիր է դնելու պայքարել այն բանի համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն: Երեկ այս մասին հայտարարվեց քաղբանտարկյալների կանանց երկրորդ ասուլիսում: Շարժմանն այսօր

ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ԱՆՑԵԼ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործը: Վկաների ցուցմունքներն անելանելի կացության մեջ դրեցին քաղաքական պատվեր իրականացնողներին: Բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ նախաքննական ցուցմունքները «ծայրից ծայր» թելադրված են կամ քննիչների ձեռքով գրված: Նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 41 դպրոցի ուսուցիչ Լյուքսեն Մելիքյանը հայտարարեց, որ ցուցմունքում տեղ գտած բառերը չեն

Լիբանանի կառավարությունում ՀՅԴ-ն տեղ չունի

Ուստի դարձել է ընդդիմություն Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ Լիբանանի ՀՅԴ կենտրոնի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը եւ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջիններս երեկ «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին: Հ. Մխիթարյանը նախ անդրադարձավ

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՔՅԱԼԸ ՉԷ»

Նրան արդարացնում է գրող Հովհաննես Գրիգորյանը, իսկ Արեւշատ Ավագյանը, ընդհակառակը՝ գոհ չէ Տիգրան Սարգսյանից: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը եւ գրող Հովհաննես Գրիգորյանը: Նրանք խոսեցին օրեր առաջ ԵՊՀ դասախոս Կարլեն Մատինյանի՝ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալության եւ մշակութային խնդիրների մասին: Հյուրերը ողջունեցին այն փաստը, որ իշխանությունները սկսել են գործնական

Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները

Այս թեման էր ճանաչված արվեստագետների մտահոգության առանցքում «Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 17-ին մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մասին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Մեզանում անցկացվող նման միջոցառումների պրակտիկայում առաջին անգամ այս փառատոնի կազմակերպիչները երեկ հրավիրել էին կլոր սեղան-քննարկում՝ «Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացումները» թեմայով, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ եւ երաժիշտներ: Ներկա

ԽՆԱՄԻԱԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵՊՀ-ում դրան նորմալ են վերաբերվում Շուտով կլրանա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման 2 տարին: Մի խումբ համալսարանականներ «Առավոտին» դժգոհեցին, որ այդ ընթացքում բազմաթիվ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ թոշակի անցնելու պատրվակով, աշխատանքի են ընդունվել ուսանող-աշխատակիցները, որոնք ամեն ինչ հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկներին: «Երեւանի պետական համալսարանն այսօր վերածվել է ընտանեկան, խնամիաբարեկամական համալսարանի»,- նեղսրտեց մի համալսարանական եւ

Դատախազությունն արհամարհո՞ւմ է դիմումը

Մաքսիմ Գաբրիելյանի բազմաթիվ դիմումները՝ կապված սեփականությունը կորցնելու հետ, պետական մարմիններում մատնվել են անուշադրության: Նախկին Շահումյանի անվան կոլտնտեսության ակումբի մի մասը, որը ծառայել է որպես արհեստանոց, 25.10.1992թ. երկու տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրվել է Մաքսիմ Գաբրիելյանին: Այնուհետեւ Երեւան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 05.10.95թ. որոշմամբ բավարարել է վարձակալ Մաքսիմ Գաբրիելյանի խնդրանքը եւ արհեստանոցը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ

Հրավիրյալներից ոչ մեկը չարձագանքեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին՝ քննարկել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված գործողությունները: «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը (լուսանկարում) երեկ իզուր էր սպասում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախասրահում, որտեղ պիտի դիմավորեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Ռուստամյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Այս գործիչներին նախօրեին ՌԱՀՀԿ էր հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով,

Ծննդաբերությունն ան-վը-ճար է

Հղիները կստանան մայրության սերտիֆիկատ Չնայած մեր երկրում ծննդաբերությունն ու հղի կանանց կոնսուլտացիան անվճար են, սակայն երեխայի ծնունդը յուրաքանչյուր ընտանիքի վրա թանկ է նստում: Ամենահամեստ հաշվարկներով՝ հղիությունից մինչեւ երեխայի ծնունդ ընտանիքը վճարում է 150-200 հազար դրամ: Անկախ նրանից, թե առողջապահության նախարարությունը կլինիկաներին յուրաքանչյուր ծննդկանի համար որքան գումար է պետական բյուջեից հատկացնում, բժիշկներն իրենց մաղարիչը, միեւնույն է,

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Երեկ խորհրդարանական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ երկրում մարտին կատարված դեպքերի համար պատասխանատուն երկրի երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը: Հասարակությունը պետք է պատասխանատվության կանչի նրան. «Մինչ այսօր հասարակությունը չի ստացել պատասխանը, թե ովքեր են այդպիսի խոշոր գործողությունների (որոնք հիմնականում ոստիկանության կողմից էին իրականացվում եւ համեմատելի են միայն արտաքին թշնամու հանդեպ կատարվող

Գրիգոր Ոսկերչյանը դիմել է Արմեն Հարությունյանին

«Ոտքի վրա» առաջադրված հերթական մեղադրանքի եւ ըստ դրա «գործ սարքելու» դեպքերի մասին: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Աբովյանի տարածաշրջանի շտաբի պետն էր, մոտ տասն օր առաջ նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Երեկ նամակի մի օրինակը Գ. Ոսկերչյանի հարազատները փոխանցեցին «Առավոտին»: «Իմ քրեական գործի

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

«Առավոտի» հարցազրույցը նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ – Պարոն Աբրահամյան, ձեր գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը երկրի նախագահին է ներկայացրել ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների իրականացման գործընթացների ժամանակացույցը: Սակայն, ընդդիմության գնահատմամբ, այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը իմիտացիա է եվրոպացիների աչքին թոզ փչելու եւ ժամանակ ձգելու համար: – Խորհրդարանի այս քառօրյայի օրակարգում ներառված է «Ժողովներ, հանրահավաքներ,

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ Է, ԲԱՅՑ ԲՌՆՎԱԾ ՉԷ

Բռնված չէ, թերեւս, այն պատճառով, որ ոչ միայն ԱԺ պատգամավորի որդի է, այլեւ՝ դատախազ Երեկ «Առավոտը» «Պատգամավորի որդին ոստիկանի է ծեծել» վերտառությամբ տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներից մեկի որդին մայիսի 18-ին ծեծի է ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժնի սպա Դավիթ Ղազարյանին: Մեզ հաջողվեց հավելյալ մանրամասներ ճշտել այս միջադեպի առնչությամբ, նաեւ արդեն հրապարակված տեղեկատվության

ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ

«Ես անհամբերությամբ սպասում եմ հետընտրական շրջանի եւ մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակման մասին լավ լուրերի»,- այդ մասին ե՛ւ «ԱրմԻնֆո»-ին, ե՛ւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցներում ասել է Եվրոպայի  խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոն: Հավելել է. «Ինձ համար այն հանգամանքը, որ այդ մարդկանց ներկայացվել են քրեական մեղադրանքներ՝ նրանց ազատ

Երկու կոմպոզիտոր՝ նույն թեմայով

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին կոմպոզիտորներ Արամ Սաթյանն ու Լեւոն Չաուշյանը: Նրանք խոսեցին առաջիկայում ստեղծվելիք մշակութային ալիքի եւ մշակութային քաղաքականության մասին:«Շատ ողջունելի է, որ նման ալիք ենք ունենալու… Այսօր ոչ մի հեռուստածրագիր չունի երաժշտական խմբագիր: Այսինքն՝ հեռուստաընկերությունները չեն կարող երաժշտական որոշակի քաղաքականություն վարել: Եթե հիշենք՝ մինչ 1997թ. կար հեռուստատեսության եւ ռադիոյի երաժշտական խմբագրություն: Ի դեպ,

Արեւելահայերենը՝ ինտերնետում եւ առօրյայում

www.eanc.net կայքում այսուհետեւ կարելի է գտնել արեւելահայերենին վերաբերող տարբեր նյութեր: Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ «Արեւելահայերենի ազգային կորպուսի» («ԱՐԵՎԱԿ») շնորհանդեսը: «Կորպուսը որոշակի լեզվով ստեղծված էլեկտրոնային ձեւով ներկայացված տեքստերի հավաքածու է՝ լեզվաբանական որոնման համակարգով: Այն թույլ է տալիս լուծել ավանդական լեզվաբանական խնդիրներ, ընձեռում է լեզվի արդյունավետ ուսուցման հնարավորություն: Նախատեսված է ոչ միայն լեզվաբանների, այլեւ

ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)

ՎԱՍՏԱԿԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի անցած ուղին Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը թատրոնի եւ կինոյի նշանավոր դեմքեր Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին հանձնեց հայոց եկեղեցու բարձր պարգեւը՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»: 70-ամյա ամուսիններն այն անհատականություններից են, որոնք վաղուց մտել են ազգային կինոյի եւ թատրոնի պատմության մեջ, հատկապես Գ. Նովենցը արտերկրում դարձել է հայ

Փորձում են նորացնել կրթությունը

Հայաստանում նորարարական կրթության շարժումը հիմնականում ուղեկցվում է ուսուցիչների դիմադրությամբ: 2000-ին ստեղծված, սակայն վերջին տարիներին բավականին պասիվ դիրքերում գտնվող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան օրերս գումարեց իր ընդհանուր ժողովը: Ինչպես նշեց ասոցիացիայի նորընտիր նախագահ, «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանը, ասոցիացիայի նպատակն է նպաստել կրթության զարգացմանը, մանկավարժական նորարարության ներդրմանն այդ համակարգում: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը փաստեց. «Երեխաների դաստիարակությունը

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Փաստաբան Սեդա Սաֆարյանը համոզված է, որ Մուշեղ Սաղաթելյանին կալանավորել են նրա քաղաքական հայացքների համար: 1998 թ. իշխանափոխությունից հետո քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն արդեն երկրորդ անգամ է կալանավորվում՝ իր կարծիքը բարձրաձայն արտահայտելու համար: Առաջին անգամ նա դատապարտվեց, երբ հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպման մեջ կասկածում է ՀՀ նախկին եւ ներկա նախագահներ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031