Օրվա լրահոսը
«Տնօրենն ու գեղղեկավարը համախոհներ են»
Չեխական փորձն է ներկայացնում ճանաչված դաշնակահար Յան Սիմոնը Առաջին անգամ Հայաստանում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ մայիսի 8-ին հանդես կգա չեխ վիրտուոզ դաշնակահար (եվրոպական մամուլի գնահատմամբ) Յան Սիմոնը, կատարելով Սեն-Սանսի դաշնամուրի եւ նվագախմբի երկրորդ կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան): «Առավոտի» հանդիպումը արվեստագետի հետ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք կապվում են հայաստանյան մշակութային կառավարման խնդիրներին: Քանիցս անդրադարձել ենք եվրոպական
«ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ հայկական տպագրության ստեղծման մասին 2008թ. ապրիլի 7-ին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գրավոր հարց-առաջարկությամբ դիմել է կառավարությանը՝ պետականորեն նշելու հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը: Ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ կառավարությունը դրական վերաբերմունք է արտահայտել պատգամավորի առաջարկության վերաբերյալ: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ: – Պրն Դալլաքյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր առաջարկության հրատապությունը: –
Նախարարն այցելեց «Բյուրակն» համալիր
Եվ պաշտոնյաներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին չուղարկել արտասահման սովորելու Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց «Բյուրակն» կրթահամալիր: «Առավոտը» դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր, որ այս կրթօջախը սովորական հանրակրթական դպրոցներից տարբերվում է ուսման մեթոդներով ու աշխատաոճով. «Բյուրակնի» ամեն մի աշակերտ յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով, եւ ուսումնական գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են բոլոր աշակերտները:
ԷԼԻ ԱՌԱՆՑ ՊԱՏՇԱՃ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Անտեսելով ԵԽԽՎ բանաձեւի պահանջները՝ դատարանները շարունակում են «դակել» նախաքննության մարմնի միջնորդությունները: Տեղեկացրել ենք, որ մայիսի 4-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի կալանքի ժամկետը: Ինքը՝ մարտի 11-ից կալանավորված ու «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գրիգոր Ոսկերչյանը հայտարարությամբ հրաժարվել էր մասնակցել դատաքննությանը՝
Գերեզմանները «կատոկել» են
Էլիտարաշինություն եզդիների պապենական գերեզմանոցի տարածքում Նորքի այգիներում գտնվող եզդիների հին գերեզմանատունը վերջերս ավերվում եւ պղծվում է: Այս տարածքում բուռն դղյակաշինություն է ընթանում, ինչի հետեւանքով եզդիների գերեզմանոցը «արմատախիլ» է արվում եւ տեղանքն էլ ասֆալտապատվում է: Այս հանգամանքը հարուցել է Հայաստանում բնակվող եզդիների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում 62-ամյա Սուրիկ Ալոյանը պատմեց. «Արդեն 70 տարի ծնողներս, քույրս, հետո
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՆ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ
Կառավարության կողմից գազի սուբսիդիայի դադարեցման փաստը՝ շատ գազալցակայանների տերերի համար անգամ նախկինում էժան գնով ձեռք բերված գազը 700-800 դրամով թանկ վաճառելու առիթ է հանդիսացել: Մայիսի 1-ից ավտոմեքենաների լիցքավորման համար նախատեսված գազի լցակայաններում ավելի քան 50%-ով թանկացել է գազի գինը: Եթե նախկինում մեկ բալոն գազի լիցքավորման համար վարորդները վճարում էին 1200-1300 դրամ, ապա այսօր՝ 2 հազար
«Ո՞Վ Է ՕԴԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ երկխոսության մասին առաջարկներ է հնչեցրել. «Բաց տեքստով կոչ է արել առանց բացառության բոլոր ուժերին, սակայն մեր քաղաքական ընդդիմախոսները երկխոսելու փոխարեն ազգը բաժանեցին «տականքների» եւ յուրայինների: Ես չեմ ընդունում այն երկխոսությունը, որ պետք է գնաս, մարդկանց հետ խոսես, եթե նրանք քո կարծիքը չեն
«Ֆանտաստիկ» մեղադրանք
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսպես է բնութագրում Արամ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը: «Նոր ժամանակները» ստորագրահավաք է նախաձեռնել. քաղաքացիները իրենց ստորագրությամբ հաստատում են, որ իրենք եւս միանում են ՆԺԿ նախագահի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով դրանց պատասխանները: Հիշեցնենք, որ հարցադրումները վերաբերում էին Մեղրին Ադրբեջանին զիջելու ծրագրին եւ այդ ծրագրի ու 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի
«ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
Ասում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ վստահեցնում, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը: – Մարտի 1-ի դեպքերից մի քանի ժամ առաջ դուք կանգնեցիք Սերժ Սարգսյանի կողքին, համատեղ հուշագիր ստորագրեցիք, հայտարարվեց, որ ղեկավարելու եք Անվտանգության խորհուրդը: Ինչո՞ւ ձեզ պաշտոնի նշանակեցին ուշացումով: – Պատճառը հիմնավոր էր, քանի որ նախ՝ անհրաժեշտ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ
«Նրա որեւէ քայլ, որը կլիներ օրենքի շրջանակներում, չկա»,- վստահեցնում է Արման Մուսինյանը Ընդդիմության կողմից «քաղաքական» որակված եւ այսօր էլ շարունակվող հետապնդումների շուրջ երեկ մենք զրուցեցինք «Համաժողովրդական շարժման կենտրոնի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ: Նա տեղի ունեցած կալանավորումները բաժանեց երկու մասի՝ մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածների: Ըստ նրա, մինչեւ մարտի 1-ը կալանավորվածների դեմ
ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Երեկ համաժողովրդական շարժման կենտրոնը՝’ ի դեմս հասարակական եւ քաղաքական մի քանի կազմակերպությունների, մայրաքաղաքի փողոցներում երթ էր նախաձեռնել ի պաշտպանություն ազատ խոսքի, քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքի: «Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցները ուղղվեցին նախ ՀՌԱՀ, ապա նաեւ Ռադիոտուն՝’ վերջիններից պահանջելով ամբողջովին կատարել ԵԽԽՎ բանաձեւի եւ ԵՄ նախագահության մարտի 4-ի
ԱՀԱԶԱՆԳ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ
Արձագանք «Առավոտ» թերթի 23.04.08թ. համարում հրապարակված Ռուբեն Հակոբյանի «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին Վերջապես առիթ ունեցա հայաստանյան մամուլում ընթերցել հոդված, որը վեր է կանգնած մամուլում գերիշխող բամբասանքներից ու հայհոյանքներից: Հոդված, որը պարունակում է Հայաստանում ստեղծված իրավիճակի սթափ վերլուծություն՝ հակառակ միակողմանի քննադատություններին, առաջարկում կոնկրետ լուծման մեխանիզմ, ստեղծված իրավիճակից ելք: Յուրաքանչյուր ընթերցողի մոտ, վստահ եմ,
«Բեմանկարիչը պետք է բեմում ցուցահանդես չբացի»
Հավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի միտումները: Մեզ մոտ բեմանկարչություն ասելով հասկանում են ընդամենը բեմի արտաքին ձեւավորումը, մինչդեռ դա նկարչական ռեժիսուրան է՝ իր արտահայտչական, գաղափարական, գեղագիտական դրսեւորումներով: Օրերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը նվիրված
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Բերբերյանը նույնպես կմեկնի Պեկին Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Նա Լեհաստանի մրցագորգում տարավ հինգ հաղթանակ, այդ թվում նաեւ բացարձակ 3-րդ տեղի համար եւ մեր ազատ ոճայինների համար ապահովեց օլիմպիական երրորդ վարկանիշը: Այս շաբաթվա
Սպիտակը փոխեց քաղաքապետին
Մայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած էր, եւ տեղի ունեցան տարբեր տհաճ միջադեպեր, բուն ընտրության օրն անցավ սպասվածից խաղաղ ու առանց միջադեպերի։ Ընտրապայքարը, սակայն, թեժ էր, քանի որ գրեթե բոլոր թեկնածուներն ուժեղ էին եւ ունեին իրենց
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ
Ասում է ընդդիմության ներկայացուցիչը Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից բաղկացած այդ բանաձեւում միջազգային հանրությունը ՀՀ գործող իշխանություններին ուղղված եւ կատարման համար պարտադիր մի քանի շեշտադրված պահանջ-առաջարկներ էր արել, որոնցից մեկով՝ 4-րդ կետով, ԵԽԽՎ-ն դատապարտում էր «բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության
Կպսակվեն ու կկնքվեն եկեղեցում
Վրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, 80 տարի առաջ Սուրբ Խաչը բոլշեւիկների «թեթեւ ձեռքով» փակվել էր եւ վերածվել կոլտնտեսության պահեստի: Գյուղի բնակիչ Վոլոդյա Սաղաթելյանի խոսքերով. «Քրիստոնյային վայել ոչ հարսանիք, ոչ կնունք, անգամ քրիստոնեական ավանդույթների համաձայն
«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ
Այն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞: Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի այդ օրվա համարը: Այդ մասին մեզ հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը. «Մեր թերթի 80%-ի վաճառքը կազմակերպվում է «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը թերթերի ամենամեծ առաքողն է: Եվ ահա «Պրեսս ստենդի»
«Կորչեն անարդար արդարադատները»
Նորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի «Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ»
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը վստահ է, որ մենք իրավունք չունենք մոռանալ վտանգի մասին – Այսօր շատերն են խոսում իշխանություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին, բայց քչերն են խոսում այն մասին, թե ինչի՞ շուրջ է հարկավոր խոսել… – Մարտի 1-ը եւ դրան հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ,
ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»: Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ու նշեց, թե ՀԱԿ-ի ստեղծումը շարժման անդամ կուսակցությունների «միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել է իր առողջական վիճակից, մասնավորապես՝ սրտից, եւ դիմել դրսից բժիշկ բերելու խնդրանքով: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել Հակոբ
ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ, ՈՉ ԹԵ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ
Արդեն մի քանի տարի «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ եւս մի քանի ընկերությունների նախագահ Վահագն Հովնանյանը կազմակերպում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆորդ քաղաքում 1976թ.-ին իր հիմնադրած Հովնանյան վարժարանի աշակերտների եւ շրջանավարտների այցը Հայաստան: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Հովնանյանը, այս տարի նույնպես ապրիլի 19-ից մայիսի 1-ը դպրոցի սաները գտնվում էին Հայաստանում: Այս
ՅՈԹԱՂԲՅՈՒՐԸ՝ ՆՈՐՈԳՎԵՑ
«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի 7 աղբյուր կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ երեկ: Ցայտաղբյուրի հեղինակը քանդակագործ Սպարտակ Կնդեխցյանն է: Վերջինս փորձել է երեւանցիների համար կառուցել այնպիսի աղբյուր, որը ոչ միայն իր սառնորակ ջրով, այլեւ տեսքով տարբերվի մայրաքաղաքի մնացած ցայտաղբյուրներից:Դիզայներ Նուռի խոսքերով,
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍելլ» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ուզում է հեռանալ «Այաքսից» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ ակումբի հիմնական կազմում խաղադաշտ չի մտել՝ բավարարվելով միայն երիտասարդական թիմում հանդես գալով: «Չնայած ներկայումս վատ մարզավիճակում չեմ, գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Ստեղծված իրավիճակում աճելու եւ
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ
Ոչ քաղաքական մտորումներ Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ «Առավոտում» կարծիք էի հայտնել, որ «ներկա քաղաքական գործընթացները Հայաստանում, առաջին հերթին, հարկ է դիտարկել հոգեբանական պրիզմայով»: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը 2-3 շաբաթ անց լուրջ քաղաքական գործընթացները կբացատրվեն զուտ հոգեբանական երեւույթներով, երբ հարգարժան իրավապահներն ազգիս կբացատրեն, թե ինչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը, իսկ հարգարժան հոգեբանը «կիսաճշմարտության մանիպուլյացիաներով» հոգեբանական միակողմանի քարոզչություն
ԶՈՀԻՆ ԴԱՀԻՃ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ԴԱՀՃԻՆ՝ ԶՈՀ
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի
Դոլարի կուրսը երբ ուզում՝ «լողացնում» են
Որքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին: 2008թվականի պետբյուջեում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 325,16 դրամով: Մինչդեռ այսօր արդեն դոլարի կուրսը 306-308 դրամ է: Այն, որ 2008-ի ընթացքում դոլարի կուրսը հաստատ 325 դրամ չէր կազմելու, ակնհայտ էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ նոր-նոր հաստատվում էր
500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Հայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի օր առաջ պատրաստված խմիչքի վրա իրենց ուզած աստղերն են նկարում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայերն ալկոհոլային խմիչքներ, հատկապես օղի եւ կոնյակ ավելի շատ են խմում:


















































