Օրվա լրահոսը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»
Ասում է հեռուստամեկնաբան Սուրեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել հեռուստալրագրող, հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող, քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանը: – Դուք իշխանամետ հեռուստաընկերության հայտնի լրագրողն էիք, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք ընդդիմության դաշտում, եւ որպես դրա հետեւանք՝ ոստիկանության բաժնում: – Ես փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից հետո
Ջուր չի՞ գողանում
Ըստ «Հայջրմուղկոյուղու»՝ սպառած ջրի համար վճարում են Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում «Երեւանջուր» ընկերությունը Մասիս-Երեւան ջրատարից ջուր է մատակարարում՝ ծախսելով դրա համար օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր: Ընդ որում, այս տարածքները խմելու ջրով ապահովելը «Երեւանջրի» պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»: Չնայած դրան՝ այս գյուղերում ջրի վարձը գանձում է հենց «Հայջրմուղկոյուղին»՝ 1 խմ-ի
ՎԱՐՔ «ՃՇՄԱՐՏԱԽՈՍՆԵՐԻ»
Մարտի 2-ից հետո վիրավոր ոստիկանների թիվը գնալով ավելի մեծ է ներկայացվել, թեեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո չի գրանցվել որեւէ միջադեպ: «Վաղը որոշ թերթեր են լույս տեսնելու, որոնք ուղղակի հեղեղված են լինելու սուտ լուրերով»,- ասել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրությունը դե-յուրե վերացմանը նախորդող մարտի 20-ի իր ասուլիսում: Առանձին անդրադարձի նյութ է, թե որքանո՞վ էին
«Ագոյի խումբը» դժգոհ է
Եվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Նա հատուկ ընդգծեց, որ այս պատվիրակությունն իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան: Խմբում
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԱ՞Վ
«Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք իշխանությունների կողմից կատարված քայլերը նպաստեցի՞ն կայունության ապահովմանը, ասաց իշխանական հայտնի քաղաքական գործիչներից մեկը, սակայն հասկանալի պատճառներով խնդրեց չգրել իր անունը: Իշխանությունները պնդում են, թե մարտի 1-ի իրադարձություններից հետո այս մեկ ամսվա ընթացքում իրենք ամեն ինչ անում են երկրում կայունությունը ապահովելու համար՝ կոալիցիոն հուշագիրը ներկայացնելով որպես դրա
«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
Շահեն Պետրոսյանը կասկածում է, որ Քոչարյանը հեռանում է «Մարտի 1-ի իրադարձությունները այն սադրանք-սպառնալիքներն էին, որոնք իր նախորդ ելույթներում հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդ օրն իրականացրեց ժողովրդի դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը եւ մարտի 1-ի իրադարձությունները պայմանականորեն համեմատում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ: «Ինքը հաստատվեց արյունով եւ հեռանում է արյունով»,- նշում է մեր
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
Այսօր՝ մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս անց, վստահաբար կարելի է ասել, որ դրանց մասնակից են եղել նաեւ սադրիչներ: Այս վստահության հիմքը նախ այն փաստն է, որ դեռ փետրվարի 27-ի կեսգիշերին էին Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները հայտնաբերել ԱԱԾ 2 աշխատակիցների, որոնք խոստովանել էին, թե սադրանք էին նախապատրաստում: Փաստ է նաեւ մարտի 1-ին ոստիկանին պաշտպանելիս դանակահարված «Ժառանգություն»
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների
Յոթ եղբայրներից երեքը հետապնդվում են
«Արմավիրի մարզի ոստիկաններից մեկը, որը մարտի 1-ին եղել էր հանրահավաքում՝ ցուցմունք է տվել, որ հեռվից՝ 150 մետրից, երբ ինքը կասկայով էր՝ տեսել է նրան,- իրավագետ Հովակիմ Բաբայանն այսպես ներկայացրեց Արմավիրի մարզի բնակիչ Մկրտիչ Աբրահամյանի կալանավորման պատմությունը:- Դրա հիման վրա մարտի 9-ի առավոտյան ժամը 8-ին մտել էին նրա տուն եւ առանց դատարանի խուզարկության վերաբերյալ որեւէ թույլտվության՝
ՏԵՐՅԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ ԿՎՏԱՐԵՆ
Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ը մինչեւ ապրիլի 1-ը Տերյան 127 եւ 131 շենքի բնակիչներին ժամանակ է տվել պայմանագրեր կնքել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հակառակ դեպքում՝ իրենց բնակարաններից կվտարվեն: Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, վերոնշյալ հասցեները ճանաչվել են պետության բացառիկ գերակա շահ: Այդ հատվածում շինարարություն պետք է իրականացնի «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ն, որն էլ բնակիչներին խոստացել էր նոր էլիտարները կառուցելուց
«ՇՈՊԵՆԸ ՀԱՐԱԶԱՏ Է ՀՈԳԵՎԻՃԱԿԻՍ»
«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 7-ին նախատեսված համերգը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, որը հետաձգվել էր արտակարգ դրության պատճառով, կայացավ երեկ: Դեռեւս փետրվարի կեսերից այս համերգի առիթով ոգեւորություն էր նկատվում մասնագետների շրջանում:«Առավոտի» հետ զրույցում նրանք միաձայն նշում էին հաճախակի չերեւացող երիտասարդ դաշնակահարուհի Մարինա Գեւորգյանի ոչ միայն բարձրակարգ արվեստագետ լինելը, այլեւ՝ մարդկային որակները: Մարինայի կարիերան մեծ բեմում սկսվել
Ընտրակեղծիքներ
Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան Պարտադրված եւ ընտրակաշառքներով քվեարկությունների վերաբերյալ լրատվամիջոցներում, տարբեր կազմակերպությունների կողմից, եղել են բազմաթիվ հայտարարություններ: Հերթական անգամ Հայաստանում ընտրովի իշխանությունը կազմավորվում է բանակի հրամանատարի կողմից համաժողովրդական հարցման միջոցով: Իսկ ով իր անհամաձայնությունն արտահայտում է բողոքի ակցիայի միջոցով՝ պատժվում է, ընդ որում, ինչպես երեւաց, պատիժը կախված է ժամանակից ու իրադրությունից: Այս էլ որերորդ
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԻԱՎՈՐԵՄ ԲՈԼՈՐ ԳՈՏԻՆԵՐԸ»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա եկել է՝ նախապատրաստվելու ամռանը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ կայանալիք գոտիների միավորման մենամարտին: Երեկ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Վիկի հետ: – Առաջին անգամ ես որոշել գոտու պաշտպանությանը նախապատրաստվել Հայաստանում: Ինչո՞ւ: – Իմ ապագա մրցակիցը լինելու է
ԵՐԲ ԴԵՌ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԵՆՔ ՄՂԵԼՈՒ
Այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է Մենք Հեթում Ա անունով մի թագավոր ենք ունեցել, տասներեքերորդ դարում՝ 1254 թվականին գնացել է Մոնղոլիա՝ Բաթու խանի հետ մահմեդականության դեմ դաշինք ստեղծելու շուրջ բանակցելու: Վերադարձին ոսկով մեծ փրկագին վճարելով, մինչ այդ տարված բազմաթիվ ձեռագիր մագաղաթներ է ազատագրել մոնղոլական գերությունից, իր հետ բերել է հայրենիք: Այն ժամանակ ընդունված էր.
«Բիշարյանն էլ դոշիցդ կախ»
Այս տողը գրելով Կարապետիչը ՕԵԿ փոխնախագահին նկատի է ունեցել ընդամենը որպես շքանշան «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման` ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Խոսելով քաղաքական զարգացումներից, բանախոսը նշեց, որ պետք չէ ամեն ինչ կապել ընտրությունների հետ: Ըստ նրա, այսօր քաղաքական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համալիր առումով ազդում են ներքաղաքական կյանքի
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԲԼԵՖԻ ՀԱՄԱՐ
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին եւ ՀՀ գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանին: Հանրապետության գիտության համակարգի խնդիրների ու կարիքների մասին 2006-ից սկսած՝ շատ է գրվել եւ խոսվել: Թվում էր, որ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները պետք է հանգեցնեին եթե ոչ արմատական բարեփոխումների, ապա գոնե պետք
Թեեւ ԵԿՄ-ում սովորական եռուզեռ էր…
«Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նախագահական ընտրություններում իշխանություններին չհնազանդվելու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով, հայրենի իշխանությունների ճնշմամբ գտնվում է տնային կալանքում: Այս տեղեկությունները, երկրապահներից ոմանց գնահատմամբ, ստահոդ են, եւ Մ. Գրիգորյանը, ըստ նրանց, ազատ է իր գործողություններում: Այդուհանդերձ, պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք է առաջադրվել ԵԿՄ միության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին
ԶԲՈՍՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Համբուրվելը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքում: Այն ուժի մեջ պետք է մտներ 10 օր հետո, սակայն անմիջապես գործողության մեջ մտավ: Ուշադրության արժանի է այն, որ օրենքն ուժի մեջ մտնելու ժամանակ մայրաքաղաքում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր հայտարարված: Բացի խորհրդարանական
Հակահայկական բանաձեւի քննարկում
Չնայած խոչընդոտներին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը հաջողվեց քննարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը սեմինար էր կազմակերպել՝ «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքներ» թեմայով: Այն պիտի անցկացվեր «Կոնգրես» հյուրանոցում, սակայն հյուրանոցից հրաժարվել էին երիտասարդներին դահլիճ տրամադրել՝ մերժումը պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: Ուստի սեմինարն անցկացվեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության կենտրոնական գրասենյակում: Կատարվածի մասին
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՔԱՄՈՒՄ» ԵՆ
Հայաստանում տոնական օրերին ծաղիկները, էժանացնելու փոխարեն, արհեստականորեն թանկացնում են ու գերշահույթներ ստանում: Կանանց միամսյակին, հատկապես՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, ծաղիկների գները Հայաստանում կտրուկ բարձրանում են: Որոշ ծաղիկներ վաճառում են կրկնակի, անգամ՝ եռակի թանկ գնով: Եթե սովորական օրերին հոլանդական կարմիր վարդը վաճառվում է հատը 2000-2500 դրամով, մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին այդ գնով վաճառվում է
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսպես է գնահատում իրենց աշխատանքից ազատելը ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Փետրվարի 24-ին արտգործնախարարության 6 պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի 3-րդ քարտուղար
HUMAN RIGHTS WATCH-Ի ԿԱՐԾԻՔՈՎ
ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպությունը նշում է, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն ութ տասնյակ մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին՝ «ժողովրդական զբոսանքներին»:
Ըստ Փենինգտոնի, Հայաստանում մարտի 1-ից առաջ էլ վատ էր
ԱՄՆ-ը մտահոգված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նրա խոսքերով, Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ժողովրդավարության զարգացմանը: Սակայն վերջին մի քանի ամիսներին հարցեր են առաջացել Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության ուղիով ընթանալու վերաբերյալ: «Մենք
Վրաերթ չի եղել
Համոզվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցությունը մարտի 18-ին նամակ էր հղել գլխավոր դատախազին՝ կցելով DVD սկավառակ, որում պատկերված էր մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում հավաքված բազմության մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը: Գլխավոր դատախազին առաջադրել էին նման 7 հարցեր. «Ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման
ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ
Այդ կարծիքին է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Դաշնակցության նախընտրական կարգախոսներից է. «Ոչ՝ առնետավազքի վրա հիմնված ներկա եւ նախկին իշխանություններին», սակայն այսօր դուք դարձյալ ներկա իշխանության մաս եք: – Նախընտրական եւ հետընտրական շրջաններում քաղաքական ուղեգծի պահպանման առումով Դաշնակցության պահվածքը ամենատրամաբանականն է: Մենք այն ժամանակ էլ, այո, չխուսափելով մեր ունեցած պատասխանատվության մասից, մեր տեղն ու
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Արա Սահակյանի մտորումները նորաստեղծ կոալիցիայի մասին – Երեկվա հարցազրույցը Դուք ամփոփեցիք Հայաստանը գետտո չդարձնելու կոչով, բայց մի՞թե ստեղծված քառանդամ կոալիցիան այդպիսի նպատակ է հռչակել: – Նախ, վատ նպատակները չեն հռչակվում, պարզապես բարի մտադրությունների անվան տակ հաճախ ստացվում են վատ հետեւանքներ: Եվ ապա, Հայաստանում իշխանությունների բաժանման սկզբունքը ոտնահարված է. ԱԺ-ն իշխանության ինքնուրույն ճյուղ չէ՝ այն գործադիրի
ՀԱՑԱԴՈՒԼ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ
Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը երեկ միացավ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հացադուլին՝ ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի եւ մնացած քաղաքական բանտարկյալների։
ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ
Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ, իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝
Մարզական խճանկար
Արոնյանի հերթական բարձունքը Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատների ներկայացուցչական մրցաշարի վերջին օրն էր: Սակայն եզրափակիչ տուրում գրանցվելիք արդյունքները Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի համար արդեն նշանակություն չունեին: Նախորդ օրը Լեւոնը երկու ոչ-ոքի անելով Վլադիմիր Կրամնիկի հետ՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն նվաճել էր ընդհանուր հաշվարկով (13,5 միավոր) եւ արագ շախմատի
«ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ՆԱ, ՈՎ ՍՈՒՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ»
Երեկ, գնահատելով հետընտրական զարգացումները, ասաց Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը – Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ, ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակ» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը կտոներ իր ծննդյան 58 տարին: Սովորաբար ինչպե՞ս էիք նշում պրն Նավասարդյանի ծննդյան օրը: – Երբ տանն էր լինում, իր ծննդյան օրն ուրախացնում էր հավասարապես


















































