Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԿԱԶԱՏՎԵՆՔ

ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԿԱԶԱՏՎԵՆՔ ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը, որը վարեց «ԱրմենՏելի» կողմից լիցենզիայի դրույթների ախտման հարցով բաց ժողովը, երեկ այդ ընկերության բացակայության պայմաններում հրապարակեց իր եզրակացությունը: Իր բացակայությունը պարոն Մուրադյանին «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը բացատրել է նախօրոք ծրագրված այցով՝ Վրաստանում գտնվելու հանգամանքով: Սակայն ընկերության մյուս տնօրենների բացակայությունը վկայում էր

«ԿԱՄՎՈԼՆՈՒ» «ՏԱՆԻՔԸ» ԿԱՐԼՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

«ԿԱՄՎՈԼՆՈՒ» «ՏԱՆԻՔԸ» ԿԱՐԼՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է Երեւանի կենտրոնում կառուցվող սրճարանատերերի մեջ ոչ մի պատահական մարդ չկա: Եթե նույնիսկ անունները որեւէ բան չեն ասում, միեւնույն է՝ նրանց հետեւում կանգնած են հանրապետությունում ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյաներ: «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ն Ազատության հրապարակին հարող տարածքում (Թումանյան փողոցի կողմից) կոմպյուտերային խաղերի սրահ կառուցելու նպատակով հողատարածք էր խնդրել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից: Քաղաքապետի

Վերջնագիր՝ Իրանին

Վերջնագիր՝ Իրանին «Այն բնագիծը, որին հասնելուց հետո այլեւս վերադարձ չի լինի, Իրանի կողմից կնվաճվի արդեն հաջորդ տարվա կեսին»,- տագնապած հայտարարում են Իսրայելի իշխանությունները։ Ամերիկյան վերլուծաբանները պակաս հոռետես են, սակայն՝ ոչ պակաս անհանգստացած։ Նրանք կանխատեսում են, որ իրանական միջուկային ռումբը «լույս աշխարհ կգա» ընթացիկ տասնամյակի ավարտին։ Ըստ արեւմտյան փորձագետների, Իրանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ

«Հանրապետությունը» «SOS» է հնչեցնում

«Հանրապետությունը» «SOS» է հնչեցնում Գտնելով, որ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով անցնող ամբաստանյալ Արմեն Սարգսյանին, որպես՝ սպանության պատվիրատուի, առաջադրված մեղադրանքը շինծու է եւ, որ այդ քրգործի դատաքննությունն, առավել եւս նախորդ օրը կայացած նիստից դատելով, ըստ էության, փակուղի մտնելու միտում ունի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ: «Պատվիրված գործի ձախողման հեռանկարը ստիպեց, որպեսզի իշխանությունները եւ

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Ըստ որոշ գնահատականների, «Արդարություն» դաշինքի ներսում լուրջ տարաձայնություններ կան եւ, որպես ասվածի ապացույց, ներկայացվում է այն, որ Արամ Զ. Սարգսյանը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Խնդրում եմ, որպես դաշինքի ղեկավար, ասացեք, թե ի՞նչ մթնոլորտ է դաշինքում, եթե կան տարաձայնություններ, ի՞նչ հարթության վրա են դրանք։ – Կարծեմ

5 ՏՈԿՈՍԻՑ ԱՆԴԻՆ

5 ՏՈԿՈՍԻՑ ԱՆԴԻՆ Խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունները փնտրում են իրենց տեղը քաղաքական դաշտում Ինչպես հայտնի է, ՀՀ-ում բոլոր կարեւոր հարցերը լուծում են երկու հոգի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեծ հաշվով նույնիսկ կոալիցիոն եռյակը հարց լուծող չէ։ Ոչ էլ ԱԺ-ում տեղեր ունեցող եւ իրար վրա «կեղտ բռնող» ընդդիմադիր դուետը։ Էլ ո՞ւր մնաց՝ խորհրդարանից դուրս մնացած

ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Երեկ կառավարությունը որոշել է մանկավարժներին խրախուսելու նպատակով լավագույնը ճանաչված մանկավարժին ու դաստիարակին պետական միջոցների հաշվին տարին մեկական «Վազ 2106» ավտոմեքենա նվիրել: Լավ նախաձեռնություն է, բայց մեր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց այդ նույն պետական միջոցների հաշվին ավտոմեքենա են նվիրում առանց լավագույնը ճանաչվելու, առանց որեւէ շնորհակալ գործ անելու, այն էլ ոչ թե «Վազ 2106», այլեւ «Մերսեդես»,

«ՎԱՐԴԱՇԵՆԸ» ԲԱՑ Է, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ»՝ ՓԱԿ

«ՎԱՐԴԱՇԵՆԸ» ԲԱՑ Է, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ»՝ ՓԱԿ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) Ֆրանսիական առաքելության երեկ կազմակերպած խորհրդաժողովը հետաքրքիր բացահայտումների առիթ դարձավ: Մասնավորապես, պարզվում է, որ հատուկ կրթական հաստատություններում երեխաներին՝ իբրեւ պատժի ձեւ, հացից եւ բնական այլ կարիքներ հոգալուց զրկելը, նրանց գլուխներն իրար կամ պատին խփելը, մարմնավաճառության եւ գողության դրդելը կարելի է որակել իբրեւ այս ամենին «մութ ակնոցներով նայել»:

«ՇԻՐԱԿԻ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

«ՇԻՐԱԿԻ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը նոր զարգացումներ առաջացրեց։ «Փյունիկը» ամրապնդվեց առաջատարի դերում, ապա «Բանանցը», հաղթելով «Շիրակին», արդեն ավելի ապահով է զգում 2-րդ տեղում։ Եվ, վերջապես, մյուս թիմերն էլ հանգիստ չեն, քանի որ յուրաքանչյուրն իր կրնկակոխ հետապնդողն ունի։ «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը, անկասկած, անցնելու էր անզիջում պայքարում։ Բայց որ երեւանցիները խոշոր հաշվով

Հայտնաբերվել են մեր մշակույթի նոր շերտեր

Հայտնաբերվել են մեր մշակույթի նոր շերտեր Շիրակի մարզի Անիի տարածքում գրեթե 100 տարվա ընդմիջումից հետո սկսվեցին գիտական պեղումները «Երկարատեւ անգործությունից հետո 100 տարվա քարը տեղաշարժեցինք»,- այսպես է բնութագրում վերսկսված աշխատանքները Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Պեղումները կատարվել են այս ամռանը Հայկաձոր գյուղի տարածքում՝ Անիի ու Հոռոմոսի վանքի միջեւ։ Նիկողայոս Մառի արշավախմբից հետո՝ 1916 թ.,

«ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԽՈՍՔ ԹՌՑՆԵԼՈՒ»

«ԵՍ ՉԵՄ ԵԿԵԼ ԽՈՍՔ ԹՌՑՆԵԼՈՒ» Երեկ Ռոբերտ Քոչարյանի՝ դրամատիկական թատրոն այցելության ժամանակ փաստեց մշակույթի նախարար Թամար Պողոսյանը։ Արդեն ավարտվել են Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շինվերանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի ղեկավար Գագիկ Մկրտումյանը, վերականգնվել է տանիքը, կառուցվել է կաթսայատուն, տեղադրվել են ձայնալուսային եւ օդափոխիչ համակարգեր, նոր աթոռներ դահլիճում եւ այլն։ Շենքի

Տնօրենը վերջնականապես արդարացվեց

Տնօրենը վերջնականապես արդարացվեց Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը հաստատեց, որ Վանաձորում դպրոց կառուցելը մեղք չէ Վանաձորի Վազգեն Ա կաթողիկոսի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1996-ից «Մաշտոց» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2001թ. ապրիլին։ Լոռու մարզի դատախազությունը Քրօրի 2 հոդված (182 հոդվածի 2-րդ մաս եւ 187) «ներառել» էր այսպիսի ձեւակերպման մեջ.

ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ԱՅՆ ՕՐԻՑ

ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ԱՅՆ ՕՐԻՑ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն արդեն կես դար է, որ անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն է տրամադրում հայ հասարակությանը: Խորհրդային տարիներին «Ազատություն» ռադիոկայանը գրեթե միակ աղբյուրն էր, որտեղից կարելի էր իմանալ մարդկանց իսկապես հետաքրքրող ինչ-որ բան, որը դուրս էր «հնգամյակը՝ չորս տարում» կամ «կեցցե մայիսի 1-ը» կաղապարներից: Անկախությունից հետո փոքր ինչ փոխվեց «Ազատության»

Տալ-չտալը «խոսելու վրա է»

Տալ-չտալը «խոսելու վրա է» ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով, մինչեւ 2003թ. սեպտեմբերի 1-ը գյուղացիների ոռոգման ջրի պարտքը կազմում է 8,5 մլրդ դրամ, որից 1,3 մլրդ դրամը կուտակվել է միայն 2003-ին։ Որոշ գյուղական համայնքներում, օրինակ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, դադարեցվել էր ջրամատակարարումը։ «Արզնի-Շամիրամ ոռոգում» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Տոնոյանի հավաստմամբ, գյուղացու ջրամատակարարման դադարեցումը նույնքան

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Շուկայում մեծ կշիռ ունեցող մի քանի տնտեսվարողների բիզնեսում ծավալների փոփոխություններ են արձանագրվել: Մեր տնտեսության չափանիշներով խոշոր գործարարներ են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Միխայիլ Բաղդասարովը: Շուկայում վերջին կես տարում իրենց զբաղեցրած դիրքերը փոփոխվել են: Այս երեքից Գագիկ Ծառուկյանն է, որ, մեր տվյալներով, ոչ միայն «կորուստներ» չի ունեցել, այլեւ ընդլայնել է իր բիզնեսի

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ՞

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ՞ Կոալիցիայի ստեղծման 100-օրյակն ամփոփվեց այն իրողության արձանագրմամբ, որ ՀՀԿ-ի կամ «ՕԵ»-ի կողմից չեն պահպանվում հունիսի 11-ին ստորագրված հուշագրի դրույթները: Խոսքը, մասնավորապես՝ կոալիցիայի ընթացիկ քննարկումների վերաբերյալ խորհրդապահական կարգը պահպանելու, հրապարակային հաշվետվություններով հանդես գալու կամ այլ կուսակցությունների հետ այնպիսի հարաբերությունների վերաբերյալ տեղյակ պահելու մասին է, որոնք կարող են ազդել կառավարության քաղաքականության մշակման վրա: «Առավոտի» հարցին,

Չզարթնես, լաո

Չզարթնես, լաո Օրերս Յալթայում կայացած ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, թվում է՝ գոնե հայ կոմունիստների համար աննկատ չպիտի անցներ։ ԽՍՀՄ հիմնակմախքը կազմող երբեմնի չորս ամենահզոր հանրապետությունները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը, իհարկե, առաջինի թամադայությամբ, որոշեցին ձեւավորել ընդհանուր տնտեսական տարածք։ Դժվար է ասել, թե ինչու այդ իրադարձությանն անմիջապես չհետեւեց մեր բոլշեւիկների «բայաթին»՝ Հայաստանն

Կպաշտպանվեն ոչ միայն մարդիկ, այլեւ քաղաքացիները

Կպաշտպանվեն ոչ միայն մարդիկ, այլեւ քաղաքացիները Այս անգամ՝ ԱԺ նախագահի կողմից Մեր բախտն էլ այդպես է բերում, ԱԺ նախագահներից յուրաքանչյուրը մի թուլություն կամ հոբբի անպայման ունենում է։ Եթե նախկին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը սիրում էր կենացներ ասել եւ երկրից երկիր թռչել, ապա Արթուր Բաղդասարյանն ավելի գործնական է. նա խորհուրդներ է ստեղծում։ Բազմազան է վերոհիշյալ «կից

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵ՞Լ ԷՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵ՞Լ ԷՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաստատեց, որ 2004-ի հունվարի 1-ից աճելու են էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագները: Ի՞նչ է մտադիր ձեռնարկել ԱԺ-ն՝ սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու համար: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Առավոտն» այս հարցն էր ուղղում խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին, որ պարզվի՝ արդյոք առաջիկա թանկացումների սոցիալական հետեւանքները նախատեսո՞ւմ են մեղմել օրենսդրական կարգավորման միջոցով:

«ԱՊԵՐՆ» ԻՐ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ

«ԱՊԵՐՆ» ԻՐ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ Ըստ որոշ պնդումների քրգործը քննող խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը հայտնվեց դատարանում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատավարության երեկվա նիստը հենց սկզբից կես ժամով հետաձգվեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի միջնորդությամբ: Վերջինս հայտարարեց, թե իրեն վատ է զգում: Ու մինչ դատարանի տրամադրած կես ժամվա ընթացքում փաստաբանը դատարանի շենքի բակում ետ ու

ԿԱԶԴԻ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ

ԿԱԶԴԻ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ Դեռ ամռանն ազդարարվեց, որ Մամուլի Ազգային ակումբում ձեւավորվում է հասարակական հանձնախումբ, որը պիտի համեմատի վերջին մրցույթում «Ա1+»-ի, «Նոյյան տապանի» եւ նրանց մրցակիցների առաջարկները: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանին խնդրեցինք պատմել, թե ինչ փուլում են ուսումնասիրությունները: Պարզվեց, որ ձեւավորվել է 17 հոգանոց մի խումբ, որին մաս են կազմում ինչպես լրագրողական կազմակերպությունների, այնպես էլ խորհրդարանական

ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ

ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը մեկնարկեց սեպտեմբերի 24-ին։ Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «17»-րդ տուրի «Փյունիկ»-«Արաքս» եւ «Միկա»-«Կոտայք» հանդիպումները։ Հանրապետական մարզադաշտում առաջնության առաջատարը՝ հանրապետության չեմպիոն «Փյունիկը», մեծ առավելություն ուներ մրցաշարային աղյուսակը եզրափակող Արարատի «Արաքսի» նկատմամբ։ Յուրաքանչյուր խաղակեսում երեւանցիները երկուական գնդակ խփելով հաղթանակի հասան ընդհանուր 4։0 հաշվով։ Ընդ որում, հեթ-տրիկի

Նավարկություն յոթ ծովերով

Նավարկություն յոթ ծովերով Գալիք տարվա գարնանը Բաթում քաղաքից իր պատմական նավարկությունը կսկսի 13-րդ դարի մանրակերտերից վերականգնված «Կիլիկիա» անվանումը կրող նավը։ Հիշյալ նախաձեռնությունը իրականացնում է հայ նավագնացության եւ նավաշինության խնդիրներով զբաղվող «Այաս» ակումբը։ Ծովային երկար հետազոտությունների արդյունքում ակումբի մասնակիցների մեջ ծնվեց միջնադարյան հայկական առագաստանավ ստեղծելու գաղափարը։ Ծովային արկածների սիրահարները, ակումբի նախագահ եւ առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի

ՓԱԿ ՆԱՄԱԿ

ՓԱԿ ՆԱՄԱԿ Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ մենք պատմություն չունենք։ Ինչո՞ւ մենք մեր պատմությունը չգիտենք։ Մենք միայն գիտենք այն, ինչ պետք է իմանանք՝ ինչ պետք է օրվա իշխանությանը, որպեսզի ապացուցի իր հարատեւությունն ու անկրկնելի-անփոխարինելիությունը։ Մնացածին տեղյակ լինելու համար պիտի անցնի ժամանակ (նվազագույն֊առավելագույնը մինչեւ հերթական իշխանափոխություն, որից հետո էլ ճշմարտությունը կարող է մնալ պատմության լուսանցքում, որովհետեւ մենք

Ղարաբաղում հատում են ընկուզենիները

Ղարաբաղում հատում են ընկուզենիները «Ղարաբաղում հատվել է 10 հազար ընկուզենի»,- ասում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Պետրոսյանը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի 2000 թ. սեպտեմբերի 2-ի թիվ 274 որոշմամբ, «Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Կարմիր գրքի մեջ մտցված հազվագյուտ, թանկարժեք եւ արժեքավոր արդյունաբերական նշանակություն ունեցող առանձին ծառատեսակների հատումը»: Այդ ծառատեսակների

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ»

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ» Ասում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Նա երեկ ԼՂՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ այցելել էր Հայաստանի խորհրդարան։ Խումբ-խմբակցությունների հետ հանդիպումից հետո պրն Ղուկասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու մասին հարցին պրն Ղուկասյանն ասաց. «Եթե վերսկսվեն Մինսկի շրջանակում բանակցությունները, բնական է, Լեռնային Ղարաբաղը որպես կոնֆլիկտի կողմ մասնակցելու է այդ բանակցություններին։

Հերթական հայցը՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի

Հերթական հայցը՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի Ամենաուշը երկուշաբթի օրը «Ա1+» ընկերությունը ՀՌԱՀ-ի դեմ հայցով կդիմի դատարան Չնայած հեռուստաընկերության դիմումներին եւ օրենքի պահանջին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի հիմնավորում «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու իր անփոփոխ որոշումները: Եվ «Ա1+»-ը որոշել է ստանալ այդ հիմնավորումը՝ դատարանի միջոցով: Այս մասին մեզ տեղեկացրեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Հիշեցնենք, որ նախորդ

ՊԱՐՏՔԻ ՀԻՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ՊԱՐՏՔԻ ՀԻՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ «Առավոտը» սեպտեմբերի 13-ին գրել էր մի գյուղի մասին, որի բնակիչների էներգամատակարարումը էլեկտրացանցն անջատում է՝ պատճառաբանելով, թե իրենք այդ կերպ պիտի փակեն զանազան ընկերությունների, հիմնականում՝ Հայգազարդին ունեցած իրենց պարտքը: Վերջերս «Առավոտը» նոր բողոք ստացավ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից: Մաշտոցի փողոցի մի խումբ բնակիչներ բողոքում են, որ արդեն մի քանի ամիս է՝ էլեկտրաէներգիայի

Բանակցային «ակնթարթ»

Բանակցային «ակնթարթ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրար հաջորդող առաջարկների փաթեթները սկսել են նմանվել «Ընտանեկան զառ»-ի խաղարկության տոմսերի: Ամեն անգամ կողմերը վերցնում են դրանք, «ջնջում» եւ իհարկե չեն շահում: Լավագույնը, որ կարող է արձանագրվել նման բանակցային «խաղարկությունների» ժամանակ, եւ որը բավականին հաճախ է պատահում, դա լրացուցիչ տոմս (իմա՝ առաջարկների նոր փաթեթ) ստանալու հնարավորությունն է: Ասենք, երբեմն

«Սպիները դեռ երկար են ցավ պատճառում»

«Սպիները դեռ երկար են ցավ պատճառում» Ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակահատվածը շուտով կհասնի եւ հավանաբար կգերազանցի Հրանտ Բագրատյանի համապատասխան ժամկետին։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին երեկ հետաքրքրում էր՝ դա պարզապես հանգամանքների բերումո՞վ է ստացվել, թե՞ Անդրանիկ Մարգարյանը նպատակադրվել է գերազանցել ՀՀՇ-ի վարչապետին։ Պարզվեց, հատուկ նպատակ չկա, պարզապես վարչապետություն է՝ մանրից արվում է։ Իսկ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031