Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԿՈՒԼԱԿԱԹԱՓ ԵՆ ԱՆՈՒՄ

Հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոններով անցկացվող վիճակախաղը մարդկանց մեջ լոտոմանիա է առաջացնում, մյուս կողմից էլ հանգեցում է գնորդ-վաճառող հարաբերությունների վատացմանը: Երեկ լրագրողներին ասել է տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, «Փոքր եւ միջին բիզնեսին ՀԴՄ-ների միջոցով հարկային տեռորի ենթարկելը նման է բոլշեւիկյան իշխանությունների կազմակերպած կուլակաթափությանը: Պայքարում են ստվերի դեմ, սակայն նրանք սխալվում

Հարգեք մեր երեխաներին

Ընթերցելով մեր թերթում հրապարակված «Սեքսը ընկալում են բռնություն» հոդվածը՝ վրդովվեցի: Վրդովվեցի այն պատճառով, որ մեր մանկապարտեզներում այդչափ ոչ մանկավարժ, ինչու ոչ՝ անգրագիտության աստիճանի ոչ պրոֆեսիոնալ տնօրեններ կան: Հարգելի Ա. Կ. (հոդվածում իր կարծիքը բարձրաձայնած տնօրենն այդպես է ներկայացված), ընթերցելով ձեր նկարագրություններն այն մասին, թե ինչպես են 3-6 տարեկան երեխաները իրենց սեռական օրգանների հետ խաղում, թե

ՎԵՐԱԾՆՎՈՂ ԱՎԱՆԴՈՒՅԹ

«Գիրք նվիրելու ավանդույթը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը սեւեռելու յուրատեսակ շարժում է»,- երեկ Գրողների միությունում հայտարարեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ ասաց, որ իրենց սլաքն այլեւս ուղղում են դեպի դպրոցները: «Արդեն իսկ մարզերին եւ մայրաքաղաքին նվիրատվության կարգով առաքել ենք շուրջ 10 000 անուն գրականություն: Սա մեծ թիվ է, եթե նկատենք, որ վերջին շրջանի գրականությունն է հիմնականում,

Փետրվարի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ

ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Զվարճալի է, չէ՞, աշխարհի դրվածքը. մեզ միշտ վանում են սիրահարված տղամարդիկ, եւ՝ միեւնույն ժամանակ, հիացմունք պատճառում սիրահարված կանայք… Դե, ինչ արած՝ սիրահարված տղամարդը պարզապես «սարսափելի» երեւույթ է. տեսքը՝ ցրված, ակնաբիբերը փայլատակում են, իսկ արարքներում բացակայում է տրամաբանության տարրական նշույլը: Ո՞ւմ դուր կգա… Անգամ նրան դուր չի գա, ում ուղղված են այդ «խղճուկի» բոլոր սիրային զեղումները…

Մի չարաշահեք տղամարդկանց համբերությունը

 Աղջիկը, տեսնելով, որ տղան մինչեւ ականջները սիրահարված է իրեն, մտածում է, որ նա իր ամեն քմահաճույք կկատարի ու իրենից չի փախչի: Թեեւ համարվում է, որ տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք՝ տղամարդիկս, զգացմունքներ ունենք եւ որոշ հարցերի շուրջ կարող ենք լինել չափազանց զգայուն: Մասնավորապես, ոչինչ այնքան չի հոգնեցնի տղամարդուն, որքան

ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ «ԽՓԵԼ» ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ

Նրանց կարծիքով՝ իրենց «արդար» ճանապարհով վաստակած փողին ոչինչ չի սպառնում Համաշխարհային ճգնաժամը ազդել է ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի վրա: Ճգնաժամի հետեւանքով բազմաթիվ մեծահարուստներ խենթացել են՝ կորցնելով միլիարդներ ու նույնիսկ մահացել: Փառք աստծո, Հայաստանում նման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայ մեծահարուստների կողքով էլ ճգնաժամը հենց այնպես չի անցել, շատերը սնանկացել են, որի հետեւանքով դարձել

Տոպալովը հաշվի մեջ առաջ անցավ

Երեկ Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար, բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւ խաղաքարերով 32-րդ քայլում հաղթեց Ամերիկան ներկայացնող Գատա Կամսկուն (նա ՖԻԴԵ-ի ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը): Վերջինս, հայտնվելով ցայտնոտում, ի վիճակի չեղավ գտնել մրցակցի գրոհներին դիմակայելու ճիշտ ու արդյունավետ շարունակությունը եւ իրեն պարտված ճանաչեց: Տոպալով-Կամսկի մրցամարտի երկրորդ

Սպո՞րտը, թե՞ փողը

WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը օրերս լրատվամիջոցներին հայտարարել է՝ եթե փետրվարի 21-ին կայանալիք Մարկո Անտոնիո Ռուբիոյի հետ մենամարտում իր հովանավորյալը կարողանա պաշտպանել գոտիները, դրանից հետո ավելի մեծ պահանջարկ կարող է ունենալ Նյու Յորքում բավականին մեծ ճանաչում ունեցող իռլանդացի Ջոն Դադդիի հետ մենամարտը, այլ ոչ թե՝ IBF-ի վարկածով

«Տիկնիկն» ընդդեմ «Մարդասպան թագուհու»

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր վարկանիշներում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի միակ բռնցքամարտիկը՝ 22-ամյա Սյուզի Կենտիկյանը, WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի իր գոտիները հերթական անգամ պաշտպանելու է մարտի 20-ին: Այդ օրը նա Համբուրգի «Ալստերդորֆ Հալլե» մարզասրահի ռինգում մենամարտելու է ամերիկացի 27-ամյա Ելենա Ռեյդի հետ: «Մարդասպան Թագուհի» մեր հայրենակցուհու մրցակցի մականունը «Տիկնիկ» է: Սակայն այդ

ՀԱՂԹԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված բռնցքամարտի պատանեկան ընկերական մրցաշարը երեկ ավարտվեց: Համալիրի ճեմասրահում տեղադրված ռինգում երեք օր տեւած պայքարն ավարտվեց Ռուսաստանի պատանեկան հավաքականի հաղթանակով, որը թիմային պայքարում հաղթեց իր բոլոր մրցակիցներին՝ Վրաստանին, Ղազախստանին, իսկ երեկ՝ նաեւ Հայաստանին: Եզրափակիչ օրը կայանալիք հանդիպումներից առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ նրա առաջին տեղակալ, մարզաձեւի

«Կինոգործիչներին կախել է պետք»

Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը կինոոլորտի եւ «մոնո-Հակոբի» մասին Օրերս ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ԽՍՀՄ, հանրապետական, միջազգային գրական եւ թատերական մրցույթների ու փառատոների մրցանակակիր, երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանի «HELLO EUROPE» գիրքը, որում զետեղված են վերջին տարիների նրա զավեշտապատումներն ու ֆելիետոնները: «Առավոտում» հյուրընկալված դրամատուրգը թեեւ չցանկացավ խոսել իր արած-չարածի մասին, այնուհանդերձ, կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ինքնուս սովորել եմ խոսել դեռ տարիս չլրացած:

«ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹՇՆԱՄԻ Է»

Կարծում է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը – Մենք մշակութային ազգ ենք. այս արտահայտությունը սիրում ենք կրկնել ամեն առիթով: Թեեւ՝ ես չգիտեմ մի ազգ, որը հայտարարեր, թե ինքը ոչ մշակութային է: Ըստ Ձեզ, որքանո՞վ են այսօր արդարացված մշակութային ազգ համարվելու մեր հավակնությունները: – Մշակույթը չի կարող դռան շան պես կապված լինել մի ծառի եւ

ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ԴԵԲԻԼ» ԱՆՎԱՆԵՑ

Մոլդովայի նախագահ, կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը երեքշաբթի օրը այցելեց երկրի շրջաններից մեկը՝ Գագաուզիա, նոր շրջանային հիվանդանոցի բացման արարողությանը մասնակցելու համար: Այդ այցը, «Ռեգնումի» փոխանցմամբ, ուներ նաեւ նախընտրական բնույթ. երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Նա խստորեն քննադատեց Քիշնեւի քաղաքապետ, Լիբերալ կուսակցության նախագահ Դորինա Կիրտոակեին՝ անվանելով նրան «դեբիլ» եւ Հարրի Փոթեր: Դիմելով գագաուզներին՝ նա կոչ արեց քվեարկել

ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Երեկ Սախալինում հանդիպեցին ՌԴ նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը: Տառո Ասոն դարձավ Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը Սախալին է այցելել 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Ըստ newsru.com-ի, Տոկիոյում հույս ունեն, որ 2 ղեկավարների հանդիպումը կխթանի Ճապոնիայի եւ Ռուսաստանի մերձեցմանը տնտեսական ոլորտում եւ կվերսկսվի երկխոսությունը Կուրիլյան կղզիների շուրջ: Ինչպես հայտնի է, ճապոնացիները վստահ են, որ դրանցից առնվազն 2-ը

ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԽՈՍՔԵՐԸ ՍՐԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Մոսկվան անարձագանք չի թողնի Ուկրաինայում ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին «պերսոնա նոն գրադա» (անցանկալի անձ) հայտարարելը, եթե նման բան տեղի ունենա: Այդպիսին է, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները նշում են, որ նման քայլերը չեն համապատասխանում 2 երկրների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատելու հայեցակարգին: Իր կողմից Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը,

Ալասանիան ներկայացրեց իր թիմը

Օրերս Թբիլիսիում «Քորդյարդ Մարիոթ» շքեղ հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ, ներկայումս ընդդիմադիր Իրակլի Ալասանիայի թիմի շնորհանդեսը: Որպես Ալասանիայի թիմակիցներ՝ ներկայացվել են հայտնի դիվանագետներ, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ: Սպասվում է, որ շաբաթվա վերջում գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավոր մրցակիցը կհայտարարի, թե որ կուսակցությունների հետ է նա պատրաստվում մտնել դաշինքի մեջ: Ըստ «Նեզավիսիմայա գազետայի»՝ Ալասանիայի

Միջին Ասիական թնջուկ

Ամերիկացի գեներալ Դեյվիդ Պետրեուսը, որը Պենտագոնում պատասխանատու է Աֆղանստանում եւ Միջին Արեւելքում ռազմական օպերացիաների համար, երեքշաբթի օրը ժամանեց Տաշքենդ: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ հունվարին գեներալն այցելեց Աստանա, Դուշամբե, Աշխաբադ եւ Բիշքեկ: Ուզբեկստանի նկատմամբ առանձնակի ուշադրությունը հավանաբար կոչված է ընդգծելու այդ պետության հատուկ ռազմավարական դերը: Պետրեուսի գլխավոր նպատակն է համաձայնության գալ Տաշքենդի հետ՝ դեպի

Հանուն Ալիեւի իրավասությունների

Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 16-ի ուշ երեկո, իսկ քվեարկությունը կկայանա մարտի 18-ին: Հանրաքվեի է դրվելու 41 փոփոխություն երկրի հիմնական օրենքի 29 հոդվածներում, իսկ ամենակարեւորը փոփոխությունների փաթեթում նախագահի պաշտոնում երկու ժամկետից ավելի անընդմեջ ընտրվելու արգելքը վերացնող դրույթն է: Եթե քվեարկողները «այո» ասեն փաթեթին, ապա նախագահ Իլհամ Ալիեւը հնարավորություն կստանա

Արդեն նաեւ՝ Գերմանական համալսարան

Հունիսին կբացվի Հայաստանում Գերմանական համալսարանը Երեկ Այգեձորի 47 հասցեում բացվեց «Եվրոպայի տունը», որտեղ այսուհետեւ կգործեն Հայաստանում Գերմանական համալսարանը եւ 3 տարի առաջ մեր երկրում սկզբնավորված Եվրոպական շարժումը: ՀՀ-ում Գերմանական համալսարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսին, իսկ երեկ այդ կրթօջախի ապագա գործունեության մասին որոշ մանրամասներ հաղորդեց համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սարոյանը. «Համալսարանը մասնավոր նախաձեռնություն է,

«ՄԱՔՐԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ ԱՂԲԻՑ»

Կոչ են անում լեզվաբանները, նշելով, որ դրա համար պարտադիր չէ գործածել արհեստածին ճոռոմ բառեր Արդեն 5-րդ տարին է, որ Հայաստանում փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի օրը: Այս տարի եւս այդ առիթով նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մի մասը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ՀՀ ԿԳՆ առընթեր Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) պետ Լավրենտի Միրզոյանը: Այսօր՝ փետրվարի 19-ին,

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ՝ ՕՊԵՐԱ

1988-ի փետրվարի վերջին շաբաթը հայ ժողովրդի հիմնական հավաքատեղին այս հրապարակն էր 1988-ի փետրվարի վերջին շաբաթն ամբողջովին փոխեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կյանքը: «Ռոքէնռոլի», ֆրանսիական կինոյի եւ ռուս գրականության սիրահար խորհրդային երիտասարդն այլեւս չէր կարող շարունակել դասախոսական աշխատանքը Երեւանի պետհամալսարանում, քանի որ նրա շուրջ աշխարհը փոխվում էր: «Մինչեւ Սումգայիթի դեպքերը՝ յուրահատուկ հայկական պարահանդես էր, եղբայրության հեղափոխություն: Հետագայում

Ռաքել Դինք՝ ցավ եւ ուժ «Ակոս» թերթի խմբագիր՝ 2007 թվականի հունվարին սպանված Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը Արգենտինայի մայրաքաղաքում մասնակցել է Հայ կանանց միջազգային կազմակերպության 5-րդ համագումարին եւ տեղի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկին՝ «Կլարին»-ին տված հարցազրույցում ասել, որ իր ամուսնու սպանությունից ընդամենը երկու օր անց 17 մարդ ձերբակալվեց, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպանությունը

ՄԻ ԱՆԳԱՄ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ

ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահի հայրենի քաղաքում օբամայապաշտություն տեսանք, բանդիտներ՝ ոչ: «Սայաթ-Նովա» ռեստորանը:   Հարյուր հարկանի երկնաքեր:   Չիկագո գետը նախկինում Միչիգան էր լցվում, հիմա, լճի բարձրանալուց հետո, հոսում է հակառակ ուղղությամբ:   Լավ է, երբ օգտակարն ու հաճելին համատեղվում են: Նման հնարավորություն հայաստանցի ութ լրագրողների ընձեռեց Կրթության զարգացման ակադեմիան՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: «Ընտրությունների

Կապի աշխատանքի պատճառով

Ճանապարհային ոստիկանությունը եւ դատարանի դիտավորությունը Վերջին ժամանակներում, ինչ խոսք, ուժեղացվել եւ կանոնակարգվել է ճանապարհային երթեւեկության հսկողությունը, ստեղծվել է կարգ ու կանոն, այլեւս ոստիկանները չեն թաքնվում մի կիսախուլ տեղ կամ ծառերի ետեւում եւ կանգնեցնում ցանկացած ավտոմեքենա, իբր փաստաթղթերն են ստուգում: Այսօր, մինչեւ երթեւեկության կանոնների խախտում չանես՝ չեն կանգնեցնում, բայց լինում է եւ այսպես: Դեպքը տեղի է

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Գլխավոր դատախազի սկանդալային ցուցումները Ա. Թամազյանը զարմացած էր: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կոլեգիայի նիստին հրավիրել էր լրատվամիջոցներին: Նախորդ օրը տեղի էր ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի մասին լրատվամիջոցները իրազեկված չեն եղել: Ոստիկանության աշխատանքների «բացը» լրացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, երբ զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանն ու Մնացական Սարգսյանը: Ըստ գլխավոր դատախազության

«Խաբում են ու խաբում»

Իրացման գոտու բնակիչները համոզված են, որ իրենց հարցն այդպես էլ չի լուծվելու, իսկ իշխանությունների՝ ցուցարարներին տված խոստումները պարզապես «բլեֆ» են: «Բուզանդի 89 հասցեի Գեւորգ Շաբոյանին պատկանող բնակարանն ու հողատարածքը մեկուկես տարի առաջ «Արթին» անշարժ գույք գնահատող կազմակերպությունը գնահատել էր 37 միլիոն դրամ, խրախուսանքն էլ հետը կազմում էր 51 միլիոն 970 հազար 100 դրամ: Այն ժամանակ

«ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ԷՐԵԽԵՔԻՍ ՏԵՍՆԵՄ՝ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ»

Առատաշեն գյուղում բնակվող Հարությունյան ամուսինները 7 զավակ ունեն, բայց այսօր միայնակ են ծերությունը դիմավորում: «Մեկը Ռուսաստան ա, մեկը՝ Ամերիկա, մյուսը՝ Կանադա: Է՛, բալա ջան, ո՞ր մեկն ասեմ, ես էլ չգիտեմ: Էս տարիքիս Աստծուց մենակ մի բան եմ խնդրում՝ մի անգամ էլ լրիվին իրար գլխի հավաքված տենամ ու նոր հանգիստ խղճով գլուխս դնեմ բարձին ու մեռնեմ»,-

«Նորամուծությունները» ներկրողներին չեն հետաքրքրում

Խոշոր ներկրողներին ԱԱՀ-ից 3 տարով ազատելու որոշումը՝ գործարարները արտոնություն չեն համարում Որպեսզի մեր գործարարները կարողանան տնտեսական ճգնաժամի պայմաններում գոյատեւել եւ շարունակել իրենց բիզնեսը, կառավարությունը որոշել է հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում ֆինանսապես կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով աջակցել նրանց: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հայտարարեց, որ որոշ ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկած ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)

«ՀԱՆՔԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՏՃ ԱՌՈՎ»

Հանքարդյունաբերության ոլորտի գործարարները համամիտ չեն տնտեսագետ Բագրատ Ասատրյանի այս պնդումներին Ալավերդու պղնձաձուլարանը շուտով կփակվի: Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից հանքարդյունաբերական մի շարք գործարանների հարյուրավոր աշխատակիցներ կրճատվեցին, իսկ որոշ կոմբինատներ նույնիսկ փակվեցին: Ոլորտի պատասխանատուները եւ գործարանների ղեկավարները այս ամենը պայմանավորեցին տնտեսական ճգնաժամով: Սակայն վերջերս, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասել էր, որ լեռնահանքային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031