Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՎԱՐՏ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՎԱՐՏ Զուգահեռն անսպասելի էր «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Հունվարին հրավիրվեց 9 նիստ։ Հունվարի 7-ին, 11-ին, 14-ին, 16-ին, 21-ին, 23-ին, 24-ին, 28-ին, 30-ին։ Փետրվարը նոր է սկսվել եւ, փաստորեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Սամվել Ուզունյան) երեկ 2-րդ նիստը հրավիրեց։ Փաստաբանների հարցերին ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը պատասխանելու ձեւ է թափում։ Նախորդ

«ԱրմենՏելը» շարունակում է կամայականությունները

«ԱրմենՏելը» շարունակում է կամայականությունները Արդեն նշել ենք, որ 2002թ. հունվարի 11-ին, ժամը 10:30172ի սահմաններում առանց նախազգուշացման «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից անջատվել են շուրջ 6 տարի Հայաստանում գործող «Ինտարնետ» ՍՊԸ բոլոր հեռախոսահամարները: Կապի օրենքները աշխարհում հիմնականում միասնական են, որոնք մշակվում են միջազգային կապի կոմիտեում եւ տարածվում են պետություններում` նրանց կապի նախարարությունների միջոցով: «ԱրմենՏելն» իրեն իրավունք է

ԼՈՒՅՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՆՎԱԾ

ԼՈՒՅՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՆՎԱԾ Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խրոնիկ հիվանդությունների 60%-ը հնարավոր չէ բուժել սովորական՝ բոլորիս ծանոթ մեթոդներով եւ դեղամիջոցներով։ Այդ մեթոդներն ու դեղամիջոցները թեեւ կարող են երբեմն նույնիսկ շատ արդյունավետ լինել, սակայն «շնորհիվ» իրենց ագրեսիվության, դրանք միաժամանակ կարող են կողմնակի ազդեցություն ունենալ։ Իսկ երբեմն էլ հիվանդությունը կամ մղում

ՀՀԿ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ՀՀԿ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Էլեկտրոնային իշխանամետ լրատվամիջոցները ոգեւորությամբ հաղորդեցին այն լուրը, որ փետրվարի 1-ին տարածել էր «Արմինֆոն», այն է՝ այդ գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը 2003 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, քանի որ մինչ օրս ՀՀԿ-ի եւ պետության ղեկավարի միջեւ սկզբունքային հակասություններ չեն

«27»-ի քաղաքական հետեւանքները

«27»-ի քաղաքական հետեւանքները 2002-ի հունվարի 16-ին ՌԴ-ում հրապարակվող «Խորհրդարանական թերթն» անդրադարձել է «27»-ից առաջ եւ հետո ռուս-հայկական հարաբերություններին: «Ելցինի օրոք Հայաստանի հետ հարաբերությունները կառուցված էին բարոյաէթիկական, բարեկամական հիմքերի վրա: Պետք է ասել, որ քանի դեռ ՀՀ նախագահը Լ.Տեր-Պետրոսյանն էր, այդ մոտեցումը, կարծես, արդարացնում էր իրեն: Թերեւս, դրանով էր բացատրվում նաեւ այն, որ ղարաբաղյան հակամարտության խնդրում

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈՓՈԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈՓՈԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, որը Մուշեղ Սաղաթելյանի գործով տուժող է ճանաչված, սկզբնապես հրաժարվել էր ցուցմունք տալ։ Հոկտեմբերի 8-ի հարցաքննության ընթացքում նա այսպես էր պատճառաբանել իր քայլը, որ մինչ օրս ընթացք տրված չեն դեռ 1996-ի սեպտեմբերի 29-ին մեկուսարանից գրված իր դիմում-բողոքներին։ Իսկ իր նկատմամբ գործված բռնությունների մասին Աղասի Արշակյանը նշել էր դեռ 1996-ի

ՄԱՀԱՊԱՏԻԺ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ

ՄԱՀԱՊԱՏԻԺ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ Սահմանադրական բարեփոխումների տվայտանքներից բացի, խորհրդարանը ստիպված կլինի մահապատժի վերացման հետ կապված խնդիրների շուրջ եւս վիճաբանությունների մեջ մտնել։ Ակնհայտ է, որ Ազգային ժողովը, ժամանակին ստորագրելով Եվրախորհրդի պայմանների տակ, ինքն իրեն դժվարին կացության մեջ է դրել։ Կպահպանվի՞ մահապատիժը Հայաստանում եւ կիրականացվի՞ մասնավորապես «27»-ի ամբաստանյալների նկատմամբ։ Սրանք հարցեր են, որոնց խորհրդարանը ստիպված կլինի անդրադառնալ։

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ Դավաճանելով մեր բազմադարյա ամուսնական կապերին, Ռուսաստանը /համարելով, հավանաբար, որ Հայաստանը, միեւնույն է, իր գրպանում է/ վերջին ժամանակներս սկսեց «լեւի գնալ» Ադրբեջանի հետ: Այդ արտամուսնական կապերում հյուսիսային «մեծ եղբայրը» այնքան հեռու գնաց, որ նույնիսկ հայտարարեց, թե Ադրբեջանը նույնպես իր ռազմավարական գործընկերն է: Դա մոտավորապես նույնը կլիներ, եթե ԱՄՆ-ն հայտարարեր, թե իր ռազմավարական գործընկերը ոչ

«Ես հեռացել եմ, երբ գնդակն ինձ մոտ էր»

«Ես հեռացել եմ, երբ գնդակն ինձ մոտ էր» Սարսափի արվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ «Սարսափի արքա» տիտղոսին արժանացած Սթիվեն Քինգը, ում գրքերն այսօր էլ նախանձելի պահանջարկ են վայելում Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում, «Լոս Անջելես թայմս»-ին տրված հարցազրույցում հայտարարել է, թե այս տարեվերջին ավարտելով իր վերջին գրական նախագիծը, հեռանալու է ասպարեզից։ Քինգը չի բացառել, որ կշարունակի

Ռուսաստանը եւ Ադրբեջանը՝ ռազմավարական դաշնակիցներ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը՝ ռազմավարական դաշնակիցներ Ալիեւի Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների աննախադեպ ջերմացումը կարելի է գնահատել նաեւ որպես հայկական դիվանագիտության լուրջ պարտություն։ Ի դեպ, դա երկրորդ «քաղաքական ապտակն էր» վերջին ամսվա մեջ։ Առաջինը՝ հունական OTE ֆիրմայի մերժումն էր՝ բանակցել ՀՀ կառավարության հետ «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունների եւ մենաշնորհի վերացման հարցերի շուրջ։ Վերադառնալով

48 ՐՈՊԵՈՒՄ՝ 77 ԱՆԳԱՄ

48 ՐՈՊԵՈՒՄ՝ 77 ԱՆԳԱՄ Ամերիկյան Կոնգրեսը ծափահարությունների բացարձակ ռեկորդ է սահմանել: Նախագահի՝ «Երկրում իրադրության մասին» ամենամյա ուղերձի ներկայացումը Կոնգրեսում, միջին թվաբանականով րոպեում 2 անգամ ընդհատվել է ծափահարություններով: Ակամա հետաքրքրություն է ծնվում, թե այդ տարափի մեջ ի՞նչ է լսելի եղել, որ դեռ այդպես ինքնամոռաց ու հոտնկայս էլ ծափահարել են: Ինչեւէ, լրատվամիջոցներով տարածված տեքստից հասկանալի է, որ

Քիչ՝ բայց լավ

Քիչ՝ բայց լավ Չինաստանում՝ ուր ապրում է 1 մլրդ 285 մլն մարդ, պետության կառավարման համակարգը իրականացնում է մեկ կուսակցություն՝ կոմունիստական։ Հարկ չհամարելով նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գոյության 53 տարիների ընթացքում տնտեսության բոլոր բնագավառներում ձեռք բերած աննախընթաց վերելքը, պարզապես ներկայացնում եմ անառարկելի փաստը։ Աշխարհի ամենահարուստ եւ հզոր պետությունում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բնակվում է 285 մլն մարդ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԵՐԻՆԵՐԸ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԵՐԻՆԵՐԸ «Կարո՞ղ է չգիտենք հաշվիչները համատարած ետ պտտելը, բոլորս գիտենք» ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ 14.12.2001թ. Էներգետիկ համակարգի մասին վերջին շրջանում նորից սկսել են խոսել: Խոսել սկսել են բարձրաստիճան պաշտոնյաները: Թեման այս անգամ անլույս տարիների մազութ լափելը չէ: Արդեն խոսում են համակարգում այսօր առկա թերությունների մասին: Բարձր պաշտոնյաներին հավանաբար գրգռել են բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման անհաջող փորձերը: Մինչդեռ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2002-Ը ՀԵՌՈՒ ՉԷ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆ-2002-Ը ՀԵՌՈՒ ՉԷ 2001թ. Հայաստանի ֆուտբոլային աշխարհում սկզբից մինչեւ վերջ անչափ բարդ ընթացավ։ Անգամ եղավ պահ, երբ ֆեդերացիայի եւ մի քանի ակումբների ղեկավարների համոզմունքների անհամաձայնության պատճառով վտանգվեց երկրի առաջնության անցկացումը։ Բարեբախտաբար, ծանր բանակցությունների արդյունքում կողմերը փոխզիջումների գնացին եւ առաջնությունը մեկնարկեց։ Ի՞նչ է սպասվում մեզ այս տարի, ե՞րբ է Հայաստանում մեկնարկելու «Մրցաշրջան-2002»-ը, ՀՖՖ-ն ինչպե՞ս է

ՆՈՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ

ՆՈՐ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ Փետրվարի 1-ին Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրյա արվեստասերներին հրավիրեց մասնակցելու ԻԻՀ հեղափոխության հաղթանակի 23-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Հայաստանի ազգային պատկերասրահում հավաքվածներին իրենց ելույթով ողջունեց Աբովյան քաղաքի «Էրզրում» մանկական երգչախումբը։ Երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ եւ ԻԻՀ հիմները։ Հյուրերին իրենց բարեմաղթանքները հղեցին Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ

Արվեստը սահմաններ չի ճանաչում

Արվեստը սահմաններ չի ճանաչում Անցյալ տարի «Առավոտն» իր համարներից մեկում անդրադարձել էր 2001թ. սեպտեմբերին Լայպցիգում կայացած «Երրորդ ինտերնացիոնալի հորիզոնները» միջազգային ցուցահանդեսին հայաստանցի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի մասնակցությանը եւ մինչ Լայպցիգ հասնելը նրա անցած դժվարին ճանապարհին։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Լեհաստանով Գերմանիա մեկնելու դժվարություններին, որոնք սկսվել էին Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից, շարունակվել լեհական մաքսատներում… Հոդվածում Նիկոլ Աղաբաբյանը

ՆՐԱՆ ՀԱՏՈՒԿ Է ՀՈԳՈՒ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆ ՀԱՏՈՒԿ Է ՀՈԳՈՒ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ Սանտոշ Արորան ազգությամբ հնդկուհի է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Այժմ նա հինդի է դասավանդում Երեւանի պետհամալսարանում։ Տարիներ առաջ երիտասարդ աղջնակ Սանտոշը հնդիկ կանանց ազգային ֆեդերացիայի անդամ էր։ Հաճախ էր լսում, որ Սովետական Միությունում չկա չքավորություն, բոլորը հավասար են, յուրաքանչյուրն ունի տուն, սնունդ։ Գայթակղիչ էր անձամբ համոզվել դրանում։ Եվ հանկարծ նրան հնարավորություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԽԱՂԱՏՆԵՐ ՉԵ՞Ն ԳՆՈՒՄ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԽԱՂԱՏՆԵՐ ՉԵ՞Ն ԳՆՈՒՄ ՀՀ դատավորների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավար Գարեգին Ավագյանից երեկ փորձեցինք իմանալ, թե մեր սիրասուն դատավորներն արդյոք հանձնե՞լ են իրենց եկամուտների հայտարարագրերը ՊԵՆ։ Նա մեզ հայտնեց, որ դատավորների իրազեկումներն ու անձնական տվյալներն են հավաքվում իրենց մոտ, իսկ երեկվա դրությամբ առկա էր 60-70 «իրազեկում»։ Գործող 169 դատավորներին, ըստ Գ. Ավագյանի, բաժանվել էին ՊԵՆ-ից

Երկակի չափանիշներ

Երկակի չափանիշներ Մոսկովյան մի հեռուստաալիքից տեղեկացանք, որ Քիշնեւում ընդդիմության ղեկավարությամբ օրեր շարունակ բողոքի չարտոնված ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակցում են հազարավոր մոլդովացիներ։ Պատճառը կոմունիստ պաշտոնյաների նախաձեռնությունն է՝ ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու եւ պարտադիր հանրակրթական առարկա։ Ակամա մտածեցինք. իսկ ի՞նչ արձագանք կունենար համանման որոշումը մեր հանրապետությունում։ Ավելորդ չէ նշել, որ, ըստ նույն աղբյուրի, Մոլդովայի

Ուղիղ համեմատական է ուղիղ ոտքերին

Ուղիղ համեմատական է ուղիղ ոտքերին Աշխատանքի իրավունք Եթե աշխատանք գտնելու հույսով հայտարարություն եք կարդում, ուրեմն մինչեւ դրանք թերթերում փնտրելն իմացեք՝ եթե չունեք բարձրագույն կրթություն, եթե հաշվել չգիտեք, եթե չունեք համապատասխան արտաքին (հատկապես ուղիղ ոտքեր), եթե ձեր տարիքը 30-ն անց է, եթե դուք կին չեք (նոտարական վավերացման տակ չեք ընկած), եթե… Նշանակում է զուր է ձեր

«ԱՅԳԵԶԱՐԴԸ ԱՌԵԼ Է, ԱՐՏԱՇԱՏԸ՝ ԳՐԱՎ ԴՐԵԼ, ԿԱՌՆԻ… ԵՐԵՎԱՆԸ»

«ԱՅԳԵԶԱՐԴԸ ԱՌԵԼ Է, ԱՐՏԱՇԱՏԸ՝ ԳՐԱՎ ԴՐԵԼ, ԿԱՌՆԻ… ԵՐԵՎԱՆԸ» Գյուղում բոլորը նրան Նանիկ են ասում։ Նրա իսկական անունը, ՀՀ անկախությունից հետո, Ռադիկ է»։ Իր բիզնեսն սկսեց, երբ նրա հայրենակիցները աղքատության եզրին էին ու ՀՀ առաջին նախագահը դիմեց նրանց, որ բարեկամից, հարեւանից պարտք վերցնեն, գոյատեւեն, մինչեւ Հայաստանը ոտքի կանգնի։ Նախագահի հայտարարությունը Նանիկը «ըմբռնումով» ընդունեց։ Գյուղում շատ բարեկամներ,

«ԲՈՒՀԵՐԻ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ» ՆԵՂԱՑՎՈՒՄ ԵՆ

«ԲՈՒՀԵՐԻ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ» ՆԵՂԱՑՎՈՒՄ ԵՆ Մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացը սառեցված է, մինչեւ իսկ կան հարուցված քրեական գործեր: «Հստակ է մի բան. պետք է ճշտենք չափորոշիչները, հետո միայն անցնենք այս կարեւորագույն գործընթացին»,- խորհրդարան-կառավարություն նոյեմբերի 21-ի հարցուպատասխանի ժամանակ հրապարակավ խոստովանել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Շատ «ջուր վերցնող այս խմորը» սկսել էր հունցվել մի

վահրամ մարտիրոսյան

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում աթոռակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: Վերջինիս Ժոսլին որդին եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու

Մենք էլ չենք զգում

Մենք էլ չենք զգում Անկախ էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության վերջերս հաճախակի փոփոխվող պետերի ով լինելուց եւ այդ բաժնի աշխատանքային պայմաններից, բոլոր պետերն էլ պնդում էին, որ ոլորտով հետաքրքրվող մամուլի ներկայացուցիչների համար ծով տեղեկատվություն են ապահովելու։ Ավաղ, առայժմ անգամ առվի հետք չի նշմարվում, որը եւ որոշ լրագրողների ստիպում է գրավոր անհանգստացնել նորանշանակ նախարարին։ Նման մի առիթով

«Ներքեւներն» ահազանգում են, «վերեւները»՝ սպառնում

«Ներքեւներն» ահազանգում են, «վերեւները»՝ սպառնում «Առավոտի» 22.01.2002թ. «Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում» հոդվածում ակնարկել էինք, որ ընդհանրապես բուժաշխատողների աշխատավարձերի պարտքը 8 ամսից մինչեւ 1 տարվա կտրվածքով է։ «Ո՞վ շվվցրեց» Ինչպես պարզվեց Վանաձորի որոշ բուժմիավորումներում, դժբախտաբար, վիճակն ավելի վատ է եւ կան նույնիսկ… 1999-ից առայսօր չվճարված աշխատավարձերի պարտքեր։ Ըստ երեւույթին, իբրեւ «մխիթարություն», այդ դժգոհություններին

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՋԱՎԱԽՔ՝ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՅՈՒՆ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՋԱՎԱԽՔ՝ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՅՈՒՆ Այս տարվա խստաշունչ ու ծանր ձմեռը առանձնակի է դժվարացրել մինչ այդ էլ բազմաթիվ պատճառներով դժվարանցանելի Հայաստան-Ջավախք ճանապարհը։ Առատ ձյան պատճառով համարյա անընդմեջ փակ է Ղուկասյան-Բոգդանովկա հատվածը։ Հայաստանի տարածքում մաքրման աշխատանքները բավական լավ են կազմակերպվում։ Մինչդեռ Վրաստանի տարածքում, մոտ 30 կմ հատված, որ մտնում է Բոգդանովկայի շրջանի մեջ, անընդհատ փակվում

Գործողության մեջ է «մարտնչող» քաշքշուկը

Գործողության մեջ է «մարտնչող» քաշքշուկը Մարդկանց իրավունքների պաշտպանության ակնկալիքով ընդունվել է Քաղաքացիների մասին ՀՀ օրենքը, որը կյանք է մտնում դժվարությամբ։ Բոլոր ատյաններում պաշտոնյաները տեղի-անտեղի շրջանցում են ակտով սահմանված իրենց անելիքները։ Հաճախ նրանց կողմից ուշացվում են առաջարկների, դիմումների եւ նամակների պատասխանները կամ բնավ պատասխան չեն տրվում, երբեմն էլ եթե արձագանքում են գրություններին, ապա ոչ լիարժեքորեն, ոչ

ՀԱՐԿԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆ Հրազդանի քաղաքացի Մալետա Ղահրամանյանին հարկային տեսուչները վերջերս տուգանել էին 150 հազար դրամով։ Նրանք տեսչավարի, տեղը տեղին «ստուգել» էին խանութի ՀԴՄ-ի շահագործման կանոնները եւ արձանագրել, որ «ՀԴՄ-ի ժամը ձմեռայինից փոխված չէ ամառայինի»։ Իսկ երբ խանութի տերը՝ Մ. Ղահրամանյանը նրանցից պահանջել էր անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, պարզվել էր, որ հանձնարարագրում նշված Հայկազ Մկրտչյանի փոխարեն «վիրուչկայի

Ավիացիայի կրախը պետության խնդիրն է

Ավիացիայի կրախը պետության խնդիրն է Հայկական ավիացիայի մազից կախված վիճակը, չգիտես ինչու, կարծես լուրջ անհանգստություն չի պատճառում շատերին։ Հայկական ավիացիայի կրախը այսօրվա կառավարման արդյունք է եւ որը ոչ միայն ավիացիայի, այլեւ պետության եւ պետության իմիջի, տնտեսական լուրջ խնդիր է։ Լավ է, գոնե գտնվեց եվրոպական նման կառույցների գործունեությանը լավ տիրապետող Էդուարդո Էրնեկյանը, որը խելքի կբերի «Զվարթնոց»

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ՀՀ ազգային անվտանգության նախարարին դղյակաշինությամբ եւ այլ գործունեություններով չի զիջում փոխնախարար Գրիշա Հարությունյանը։ Վերջինիս դղյակները եւս մի քանիսն են՝ մեկը բավարար չէ եւ, մեզ հասած լուրերով՝ ԱԱ փոխնախարարը սովորաբար իր անունով ոչինչ չի գրանցում։ Հինգհարկանի, գեղարվեստական ճաշակից զուրկ այս դղյակը գտնվում է Բջնիում՝ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի դղյակից քիչ հեռու։ Գ. Հարությունյանը, մեր

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30