Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

(Շարունակություն) – առողջապահության համակարգի պետականորեն պահպանման ապահովում, – առաջին բուժօգնություն ցուցաբերող սկզբնական օղակի գերակայության ապահովում, – բժշկական գիտության զարգացման երաշխիքների ապահովում, – առողջապահության օպտիմիլացմանը միտված միջոցառումների ապահովում, – բնակչության բոլոր խավերի համար բժշկական օգնության մատչելիություն, – ընտանեկան բժշկության ինստիտուտի եւ ցերեկային ստացիոնարների ցանցի հետագա զարգացման, բնակչության դիսպանսերիզացման ապահովում, – բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացի թափանցիկության եւ օրինականության

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 (Շարունակություն) հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունը, քանի որ դրա տերը ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդներն են: Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում քաղաքացիների կենսագործունեության իրավունքի ապահովմանը: Անհրաժեշտ է բացառել տնտեսական ռեֆորմների բացասական հետեւանքները շրջակա միջավայրի վրա, բնակչության գիտակցության մեջ ձեւավորել եւ արմատավորել բնապահպանական աշխարհայացք: Բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղություններ եմ

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

(Շարունակություն) այնպիսի վիճակ, երբ անձի պաշտոնեական եւ մասնագիտական առաջխաղացման համար պարտադիր պայմաններ դարձան կաշառատվությունը, խաբեությունը, անբարոյականությունը: Ազգաբնակչության զգալի մասը ամեն օր ստիպված է լինում «ընտրություն» կատարել իր ընտանիքի համար գոյապայքարի եւ հայրենիքի միջեւ: Կամ կանգնել ժողովրդի, հասարակության շահերի պաշտպանության դիրքերում, կամ էլ իր ընտանիքի ապրուստի նվազագույն չափն ապահովելու համար հրաժարվել պետական շահը պաշտպանելու սուրբ առաքելությունից:

Հրաժարականս նորընտիր նախագահից կախված չի լինի

Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը «Իմ պաշտոնավարման ընթացքում սրանք հերթական համապետական ընտրություններն են: Վերջին երկու ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները Հ1-ի եւ Հանրային ռադիոյի աշխատանքը դրական են գնահատել: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ այդ դրական գնահատականը ունենանք նաեւ այս ընտրություններին: Գործելու ենք ոչ միայն օրենքի շրջանակներում, այլեւ այն պարտավորությունների, որ ունենք միջազգային

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 (Շարունակություն) ստեղծել հայրենական արտադրության մրցունակության զարգացման, հասարակական-հանրօգուտ խոշորածավալ աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար՝ հանրապետության բնակչության լայն շերտերի ներգրավմամբ (ճանապարհների, մատչելի կացարանների, բուժհիմնարկների, մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, շահագործումից դուրս եկած գյուղատնտեսական հանդերի վերականգնում): Այդ քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը պետք է դառնա Հայաստան ապրանքների ներմուծումափոխարինման համար արտոնյալ պայմանների ստեղծումը, գիտատար եւ քիչ էներգատար արտադրությունների լայն ներդրումը: Ապրանքաշրջանառության

«Ինֆորմացիոն բլոկադա»

Այդպես է իրավիճակը նկարագրում ՀՀՇ-ի Լոռու մարզային խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը – Պարոն Մանուկյան, ինչպիսին է Լոռիում նախընտրական իրավիճակը: – Իրավիճակին միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի: Թեեւ առերեւույթ հանդարտություն է տիրում, սակայն խորքային լուրջ լարվածություններ կան: Իշխանություններն արդեն իսկ սկսել են իրենց հնարավոր բոլոր լծակները օգտագործել, որպեսզի խափանեն նորմալ ընտրական ընթացքը: Դպրոցներում, մանկապարտեզներում, պետական

ՎԵԴԻՈՒՄ ԱԹԱՐՈՎ ԵՆ ՏԱՔԱՆՈՒՄ

Վեդի քաղաքի բնակիչներն ապրում են խուլ գյուղական պայմաններում Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը համայնքապետի ընտրություններում արդեն երրորդ անգամ է վերընտրվել: Կարելի է եզրակացնել, թե վեդեցիներն այնքան են սիրում իրենց քաղաքապետին ու այնքան գոհ են նրանից, որ երեք անգամ նրան ձայն են տվել: Մինչդեռ, երբ օրերս այցելեցինք Արարատի մարզի Վեդի, տեղի բնակիչների հետ մեր զրույցից պարզ դարձավ,

Արտաշես Գեղամյան

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ Արարման ծրագիր ԵՐԵՎԱՆ — 2008 ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ Հարգելի՛ հայրենակիցներ, 2007 թ. նոյեմբերի 27-ին կայացավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվեց նախագահական առաջիկա ընտրություններում երաշխավորել ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Չթաքցնեմ, որ գործընկերներիս որոշմանը եւ դրան իմ համաձայնությունը տալուն մոտեցել եմ ժողովրդիս առաջ պատասխանատվության բարձր գիտակցումով, նկատի ունենալով այն բարդ,

Աբրահամ Ֆոքսմանը սիրաշահում է Գյուլին

Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Գյուլը, մասնավորապես, առանձնազրույց է ունեցել ԱՄՆ-ում գործող «Anti-Defamation League» (Միություն՝ ընդդեմ զրպարտության, ADL) հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանի հետ: Վերջինս Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ իրենք

Թեկնածուների հերթական «փոխհրաձգությունը»

Թեման էլի 1996-ի ընտրություններն են Դեռ անցյալ տարվանից, երբ հայտնի դարձավ, որ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ծայր առավ եւ շարունակվում է առաջին նախագահի ու 1996-ին ՀՀ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հեռակա բանավեճը 96-ի ընտրությունների շուրջ: Այն, որ այդ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Այս սկզբունքով է, ըստ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գնում ընտրությունների: «Առաջ, Հայաստան» կարգախոսը պատահական չէ ընտրված: Այն բխում է մեր թեկնածուի եւ Հանրապետական կուսակցության գործունեության տրամաբանությունից: Այս տարիների ընթացքում թե ՀՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանը մշտապես գործել են հանուն Հայաստանի զարգացման, հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ուժեղացման: Հայաստանի միակ ճանապարհն է՝ առաջ դեպի

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԻ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱՅԻ

Երեկ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ներկայացուցիչներն անցած տարի Մադրիդում կողմերին պաշտոնապես ներկայացրել էին առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այս՝ արդեն 4-րդ գրավոր առաջարկը բնորոշեց իբրեւ դեռ 1997-ին ներկայացված փուլային տարբերակի մի մոդիֆիկացիա. «Այս պահին մոտեցումը խնդրի կարգավորման վերաբերյալ հետեւյալն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ,ՄԿԱՆ ՏԱՐԻ

ՀՀԿ-ն կուսակցական շրջանակով հունվարի սկզբին արդեն նշել էր Ամանորը: Իսկ հունվարի 12-13-ին հանրապետականներն Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի նոր ճոխ միջոցառմամբ նշել են արդեն հին տոմարով Նոր տարին: Ընդ որում՝ հունվարի 12-ի խնջույքին ներկա է եղել ոչ միայն ՀՀԿ-ի վերնախավը, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանի», եւ կոալիցիայի հետ համագործակցող անկախ պատգամավորները: Իսկ հունվարի 13-ին ահա այս՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ չորրորդ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ Ինչ վերաբերում է իմ անձնական սեփականությունը հանդիսացող կյանքիս, այն, փաստորեն, բաղկացած է երկու անհավասար մասերից՝ անցյալ ու ներկա, եւ էդ երկուսն իսկապես անհավասար ու անհամեմատելի են, որովհետեւ առաջինը հավերժության չափ տեւական է, իսկ երկրորդը՝ ակնթարթից էլ կարճատեւ ու հպանցիկ. այսինքն, ներկան ընդամենը ներկա պահն է՝ ակնթարթից էլ ակնթարթային,

Իջել է «Օսկարի» եւ ՀՀ պետական մրցանակի «պլանկան»

Կարծում է ՀՀ կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Նկարիչների ու Կինոգործիչների միությունների նախագահներ Կարեն Աղամյանն ու Ռուբեն Գեւորգյանցն էին: Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտում առկա խնդիրներին ու ծրագրերին: Ռ. Գեւորգյանցի խոսքերով, իրենք սկսել են լրջորեն զբաղվել երիտասարդներով. «Մեր երիտասարդական «Ես եմ» փառատոնի նպատակը մեզ հաջորդողներին բացահայտելն է: Արդեն լույս է տեսնում

ԱՀՌԾ-Ն՝ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

2007 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը, քննարկելով ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի նախագիծը, առաջարկեց շարունակել՝ ընդլայնելով հանրային քննարկումների շրջանակը եւ հանձնարարեց ԱՀՌԾ աշխատանքային խմբին մեկամսյա ժամկետում իրականացնել ԱՀՌԾ վերանայված նախագծի լրացուցիչ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ ԱՀՌԾ վերջնական նախագիծը ներկայացնել

ԿԱՂԱՄԲ ՉՈՒՏԵԼ, ՍՐԵՐՈՎ ԿՌՎԵԼ, ԳՐՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԿԵԼ

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն յուրովի է տոնում Նոր տարին «Սալա թըզը», «Խրոնյա պոլա» կամ «Կալանդա կե կալուս կերուս», «Ռոշ-գա-շանա». այս արտահայտությունները հաջորդաբար եզդիերեն, պոնտերեն կամ էլեներեն ու հրեերեն համապատասխանում են հայերեն հնչող «Շնորհավոր նոր տարի» արտահայտությանը: Օրինակ՝ եզդիները, որ հանրապետությունում կողք կողքի ապրում եւ սերտորեն շփվում են հայերի հետ, նրանց նման այս օրերին չեն պատրաստվում ոչ

Փորձելու են «բռնացնել» գինը թանկացնողին

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բաշխման օղակի մասնակիցներին էլ ջրի երես կհանի: Երբ շուկայում որեւէ ապրանքի գինը կտրուկ բարձրանում է, ո՛չ արտադրողը, ո՛չ իրացնողը չեն խոստովանում, թե իրենցից ով է որոշել գերշահույթներ ստանալ ու միանգամից ապրանքը թանկացնել: Արտադրողն արդարանում է, որ իրենք ցածր գներով արտադրանքը բաշխել են խանութներին, խանութներն էլ վստահեցնում էին, որ իրենք շուկայից արդեն

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻ ԿԵՍ ԺԱՄԸ՝ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Նոր տարվա գիշերը նրանց այցելությունները բնակարաններ՝ ծնողների վրա թանկ է նստել Այս տարվա գնաճն անդրադարձել է նաեւ Ձմեռ պապ-Ձյունանուշների ծառայությունների գների վրա: Ամանորի գիշերը նրանց կեսժամյա այցելությունը ծնողների վրա այնքան թանկ է նստել, որ շատերը գերադասել են իրենց երեխաներին ասել, որ իրականում Ձմեռ պապեր գոյություն չունեն, որպեսզի հաջորդ տարի էլ այդ օրը չընկնեն: Դեկտեմբերի 31-ին՝

Կապանցիները բողոքում են երթուղու սպասարկումից

Իսկ երթուղու տերը վստահեցնում է, որ ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ էլի կապանցիները կբողոքեն: «Կապանից Երեւան գալու կամ մայրաքաղաքից Կապան գնալու համար մենք ստիպված ենք լինում առնվազն 2-3 ժամ էս ցրտին սպասել: Կանգառում ոչ նստարան կա, ոչ զուգարան, չոլերի մեջ ժամերով կանգնում ենք՝ սպասելով, թե երբ երթուղայինի վարորդները կբարեհաճեն քշել: Պատահում է, որ կանգառում 40-ից ավելի

ԱՄԱՆՈՐՅԱ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ներկրողները թանկացումները պայմանավորում են մաքսերի ավելացման, դոլարի կուրսի անկման հետ, թեեւ ոչ մաքսերից, ոչ էլ դոլարի կուրսից նրանք չեն տուժել: Նոր տարվա նախաշեմին մեր երկրում ավտոմեքենաների գները կտրուկ բարձրացան: 2007-ի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարելի էր գնել 11-12 հազար դոլարով, իսկ դեկտեմբերից սկսած՝ այն արդեն վաճառվում է 15-16 հազարով: Ռուսական արտադրության «010» մակնիշի

Չվճարողի գազը կտրում են

Վանաձորցիներն այլեւս չեն պատրաստվում գազի տեսուչներին վճարել՝ չմատուցված ծառայությունների դիմաց: Վերջերս բնակչությունը գազամատակարարման ծառայությունների հետ կապված լուրջ դժգոհություններ ունի: Խոսքը վերաբերում է հատկապես գազի սպասարկման որակին: Գազի տեսուչների մատուցած ծառայությունների դիմաց բնակիչները տարեկան վճարում են 5000 դրամ՝ յուրաքանչյուր կետի համար, սակայն, քաղաքացիների վկայությամբ, բնակարաններում որեւէ սպասարկում, ըստ էության, չի լինում: Մայրաքաղաքի բնակիչների բողոքին արդեն միացել

ՃԱՄԲԱՐԱԿԻ ԵՂԵՎՆՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՎՈՒՄ ԵՆ

Իսկ գլխավոր անտառապետը վստահեցնում է, որ եթե թեկուզ մի հատված ծառ իրեն ցույց տանք՝ հանրապետությունով մեկ պատրաստ է պախարակվել: Արդեն 6 տարի է, ինչ հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է փշատերեւ ծառերի՝ սոճու եւ եղեւնու հատումը: Անգամ մեկ ծառ կտրելու դեպքում սահմանված է վարչական տուգանք, իսկ առավել խոշոր չափի հատումների դեպքում՝ նաեւ քրեական պատասխանատվություն: Չնայած

«Անվճար» տեղեկանք

Պոլիկլինիկայում հասարակ տեղեկանք վերցնելը հղիների համար լուրջ փորձություն է Առողջապահության նախարարությանն ամեն տարի պետբյուջեով զգալի միջոցներ են հատկացվում՝ բնակչության հատուկ խմբերի համար անվճար բուժօգնություն կազմակերպելու նպատակով: Նոր տարուց առաջ նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այս տարվա հատկացումների մի մասն ուղղվելու է հղիների առողջության պահպանմանը, եւ այսուհետեւ հղիության եւ հետծննդաբերական շրջանում կանանց ձեռք բերված հիվանդությունները կբուժվեն

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲՅՈՒՋԵՆ՝ ԽԵՂՃԱՆՈՒՄ

Մի կողմից՝ հայերի ծերացման գնալու խնդիրը, մյուս կողմից՝ գործատուների՝ սոցվճարումներ չկատարելը սոցհիմնադրամի համար օր օրի մեծ դժվարություններ են ստեղծում: Նախորդ տարեվերջին հայտարարվեց, որ կենսաթոշակները 2008-ին ավելանալու են 60 տոկոսով, որ թոշակառուներն արդեն դժգոհելու պատճառ չեն ունենալու, քանի որ մինչեւ 30 հազար դրամ թոշակ են ստանալու: Այս լուրը թոշակառուներին այնքան էր ուրախացրել, որ շատերը Նոր տարվա

ՀԻՄԱ ԷԼ՝ «ԽՈՒԺԱՆ» ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

«Ծիծաղի տոնավաճառ» մատենաշարի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը 2007-ի վերջից արդեն անեկդոտների 3-րդ թողարկումն է՝ «Խուժան» անեկդոտներ» խորագրով ներկայացնում զվարճասերներին: Առաջին երկու թողարկումները վերնագրված են «Քաղաքական անեկդոտներ» եւ «101 սրսուռ անեկդոտ ապարանցիների մասին»: «Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչո՞ւ մասնագիտությամբ լրագրող լուրջ մարդը որոշել է իրեն «նվիրել» անեկդոտներին, Վ. Սարգսյանը պատասխանեց. «Լավ էլ թռնում ա… (ժպտում է):

Ռոտացիան բացահայտում է թերությունները

Մասնագետների կարծիքով, այս արդյունքը ցույց է տալիս, թե որքանով են արդարացի կազմակերպվել ընդունելության քննությունները: 2006թ. սեպտեմբերի 1-ից «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով՝ ՀՀ բուհերում սկսեց կիրառվել ռոտացիոն համակարգը: Դա այլ կերպ անվանվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցման համակարգ՝ ըստ ուսման առաջադիմության: Պարզ ասած, այն ուսանողը, որը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԸՆԿՆԵՆ «ԴՌՆԵԴՈՒՌ»

Եվ փոխարենը գուցե քննությունները «ստանան» Արդեն հրապարակվել է եւ miak.am կայքում էլ զետեղված է տեղեկատվություն այն մասին, որ «ՄԻԱԿ-ը ակտիվորեն ներգրավված է լինելու առաջիկա նախագահական ընտրություններում եւ աջակցելու է նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս համատեքստում, ի թիվս այլ միջոցառումների եւ ծրագրերի, ՄԻԱԿ-ը իրականացնելու է «Դռնեդուռ» ծրագիր՝ մայրաքաղաքի ընտրողներին ծանոթացնելու նախագահական ընտրությունների հետ կապված

Միջազգային իրավական խճանկար

«Փախուստ Շոուշենկից-2» Օրերս ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել էր Նյու-Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի բանտից դեկտեմբերի 17-ին փախած 2 բանտարկյալի, որոնք կենսագործել էին «Փախուստ Շոուշենկից» հոլիվուդյան հայտնի ֆիլմի սցենարը, տեղեկացնում է CNN գործակալությունը: Սպանության համար ցմահ դատապարտված Խոսե Էսպինոզան եւ գողության համար նստած Օտիս Բլանտը փախել են բանտախցի պատի մեջ ամիսներ շարունակ փորած փոքր թունելով: Այն քողարկվել էր

Նախընտրական աժիոտաժ՝ Գյումրիում

Հանրապետականներն արդեն սկսել են պետական ապարատը ծառայեցնել հօգուտ իրենց Չինովնիկներն արդեն Գյումրիում ընտրազանգված հավաքելու ուղղությամբ բուռն աշխատանքներ են տանում: Հանրապետականներն ընկած ողջ քաղաքով մեկ՝ նախագահացուների շտաբներ են վարձում ու քարոզչություն տանում: Գյումրիում այդ աշխատանքները հիմնականում կատարում են մարզպետարանի հանրապետական աշխատակիցները: Օրինակ՝ հունվարի 8-ին մարզի Առողջապահության վարչության նորանշանակ պետը՝ Սամվել Ղազարյանը, որը Գյումրիում հայտնի է «ցեբեի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031