Օրվա լրահոսը
Որ օրենքն ընդունելի լինի
Որ օրենքն ընդունելի լինի Ոչ թե փաթաթվի մեր վզին Այսօր ԱԺ-ում շրջանառվում է մամուլին վերաբերող միանգամից երկու օրինագիծ: Մեկը արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն է, մյուսը՝ ՄԱԱ համահեղինակությամբ «Արդարություն» խմբակցության կողմից խորհրդարան մտցված «Մամուլի ազատության մասին» օրինագիծը: Երեկ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր ասուլիս, որպեսզի լրագրողական հանրությանը
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Քենեդիի սպանության «անջատված մասը» կբացվի 2038 թվականին 40 տարի առաջ՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին Դալասում սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Հանցագործություն, որը, ամերիկացիներից շատերի կարծիքով, չի բացահայտվել ոչ միայն «անջատված մասով» (դրդիչներ, կազմակերպիչներ եւ այլն), այլեւ բուն կատարողների առումով: Ամերիկյան Գագիկ Ջհանգիրյանը, որի անունը Էրլ Ուոռեն էր (նա զբաղեցնում էր ԱՄՆ Գերագույն
Ավելի վատ հնարավոր չէ
Ավելի վատ հնարավոր չէ Շիրակի մարզում անվտանգ երթեւեկության նորմերը ընդհանրապես չեն պահպանվում. այստեղ տրանսպորտը շատ վատ է աշխատում: Օրինակ՝ Գյումրիի քարուքանդ փողոցներում միկրոավտոբուսներն ամեն վայրկյան շուռ գալու վտանգի տակ են, ուղեւորներն էլ՝ խեղդամահ լինելու: Հատկապես 20, 22, 12 համարներում ուղեւորները, իրենց իսկ բնութագրմամբ, երթեւեկում են «կամ շախմատի ձի դարձած՝ ուրիշների շալակը թռած, կամ էլ մի
ՔԻ՞Չ ՀԻՎԱՆԴ «ՏՎԵՑԻՔ»՝ ՇԱՏ ՓՈՂ ԿՍՏԱՆԱՔ
ՔԻ՞Չ ՀԻՎԱՆԴ «ՏՎԵՑԻՔ»՝ ՇԱՏ ՓՈՂ ԿՍՏԱՆԱՔ Բժիշկների վրա «պլան են դնելու» Վերջին տարիներին առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները՝ մասնավորեցում լինի, թե օպտիմալացում, որակավորվում են իբրեւ շրջադարձային: Բայց երբ սկսում ես մի բան «շրջադարձել», կանգնելն այլեւս անհնար է լինում: Համենայն դեպս ՀՀ կառավարության հաստատած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության բաժինը արձանագրում է. «Ծրագիրը նպատակ ունի շրջադարձ
ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ
ՉԳՐԱՆՑԵՑԻՆ ՋՈՐՋԻ ՀՆՉԱԿՆԵՐԻՆ Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն (Ջորջ Հակոբյանի ղեկավարած ընդդիմադիր դաշտում գտնվող)՝ ավետելով, որ կուսակցության վերագրանցումը մերժվում է։ Պատճառը վերագրանցման ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն է գործող օրենքին։ ՍԴՀԿ առաջնորդը դա «կամայականություն» է համարում եւ գտնում է, որ՝ «սրանով իշխանությունները մեծ վնաս են հասցնում Հայրենիք-Սփյուռք կապերին»։ Իսկ վերագրանցման գործընթացը պրն
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԵՍԸ ԿՐՃԱՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ ՀՅԴ-ն երեկ չիրականացրեց այն առաջարկը, որ նախորդ օրը հայտարարությունների ժամին արել էր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը: Նա պարզաբանման կարոտ էր համարում կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հայտարարությունը «օպտիմալացում» անվանվող՝ «ՀՀ-ում կրթական համակարգի համալիր բարեփոխումների ծրագրի» առնչությամբ. «ՀԲ-ի հետ պայմանավորվածություն ունեի վերջնական փաստաթղթի ստորագրումը թողնել
Նպատակը երկխոսության հաստատումն է
Նպատակը երկխոսության հաստատումն է Հայ-վրաց-ադրբեջանա-ռուս-թուրք-ամերիկյան համատեղ զորախո՞ւմբ Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդի զինվորական փայլուն կարիերան, վստահաբար, առատ նյութ կարող է մատակարարել հոլիվուդյան ամենառազմամոլ եւ երեւակայության պակաս չունեցող ռեժիսորներին: Երկու տասնամյակի ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համակարգում նա հասցրել է զբաղեցնել բոլոր հնարավոր ու անհնար պաշտոնները: Բավական է նշել միայն, որ Վոլդի մարտական «ակտիվում» գրանցված
Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ
Նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում հայ Պաշտպանության նախարարը պաշտպանում է Կիմ Բալայանի նշանակումը «Այսօր մեր բանակը մարտունակ է եւ պատրաստ է դիմակայել ցանկացած ոտնձգության։ Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այնքանով, որքանով մեր բանակը պատրաստ է մեր ժողովրդին պաշտպանել թշնամու ոտնձգությունից, նույնքան էլ փխրուն է ներքին ոտնձգությունների նկատմամբ»,- երեկ հայտարարեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ՝ ԼՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ Դեկտեմբերին ակտիվացում է սպասվում Դեկտեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան։ Մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սառեցված վիճակում է։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առայժմ չեն հանդիպել եւ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն արդյոք։ Օրերս (Ռումինիա կատարած պետական այցի ընթացքում) Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դեռ չգիտի, թե բանակցային գործընթացի շարունակությունն ինչպիսին կլինի.
ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞
ԱԺ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ՞ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վիճարկում է ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի պնդումները՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ եւ պնդում, թե ՎՊ-ն գերազանցել է իր իրավասությունները: – Ձեր պնդումները, թե ԱԺ վերահսկիչ պալատի ստուգումներն օրինական չէին, քանի որ ներառված չէին ԱԺ հաստատած ծրագրում՝ արժանացան ՎՊ նախագահի հակափաստարկին, թե ծրագրում կար
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅՍԵՐՈՎ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅՍԵՐՈՎ Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 16-րդ առաջնությունը։ Երեկ երեկոյան, երբ Երեւանում ուշ գիշեր էր, ասպարեզ պետք է մտնեին Հայաստանի երեք պատվիրակներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (մինչեւ 63 կգ քաշային կարգ), որն ընդգրկված է «B» խմբում, տղամարդկանց մրցապայքարում ուժեղագույնների խմբում հանդես եկող Արսեն Մելիքյանը եւ Գեւորգ Դավթյանը (երկուսն էլ՝
Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է
Փիլիսոփան «բնիկ» գյումրեցի՞ է 20-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ «էզոթերիկ քրիստոնեության» հիմնադիր Գեորգի Գյուրջիեւը ծնունդով գյումրեցի է: Դրանում վստահ են գյումրեցիները: Երկար տարիներ նրա անձի ու կենսագրության շուրջ պտտվող հակասական ու վիճահարույց պատմություններին ի պատասխան, 1997թ. հիմնադրված Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնը ձգտում է ապացուցել այս փաստը եւ աշխարհին ներկայացնել նրա կյանքի հայկական հատվածը: Հայ գյուրջիեւագետների
ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ
ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՊԱԿԱՍ ՉԵՆ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՑ Կարծում է դիզայներ-մոդելյոր Նաիրա Աբգարյանը «Հայաստանում կան նախադրյալներ նորաձեւության ոլորտում հաջողության հասնելու, հավասարի իրավունքով աշխարհի հետ երկխոսություն վարելու՝ մեր մոդելները ոչ միայն արտերկրում ցուցադրելու, այլեւ վաճառելու համար»,- վստահ է Նաիրան։ Նրա կարծիքով, հայ մոդելյորներին փոքր-ինչ պակասում է ռիթմը։ Վերջիններս դանդաղում են, իսկ նորաձեւությունը չի սիրում սպասել։ Շուտով Ն. Աբգարյանը
Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը
Դատարանն անտեսեց չեզոք տեսակետը Եվ կրծքով պաշտպանեց ընդունող հանձնաժողովին «Առավոտն» արդեն անդրադարձել է քաղաքացի Ա. Հարությունյանի հայցին՝ ընդդեմ ընդունելության քննությունների ֆիզիկա-1 առարկայական հանձնաժողովի: Հայցվորի կարծիքով՝ առարկայական հանձնաժողովը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել գրավորի ստուգման հարցում եւ կատարել է միավորների անհիմն իջեցում՝ մինչեւ 16 միավոր՝ այն դեպքում, երբ նախապես աշխատանքը գնահատված է եղել 18: Իսկ արդյունքում դիմորդը՝
ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ
ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ Դժգոհ են բոլորը Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարո Արամյանը, որը նախագահում էր Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով շուրջ երեք ամիս տեւած դատաքննությունը, հրապարակեց իր կայացրած դատավճիռը: Ինչպես եւ պետք էր ենթադրել, այն անակնկալ չէր ոչ տուժողի իրավահաջորդների, ոչ էլ լրագրողի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպանների համար: Այս
«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու
«Զամբյուղ» չկա եւ առայժմ չի լինելու Նախընտրական պոպուլիզմի «իրատեսական» դրսեւորումները Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գծում է մի սահման, որից ներքեւ աղքատությունն է: Տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունները անհնարին են համարել նվազագույն զամբյուղն ապահովող պարտավորությունների կատարումը: Իսկ քաղաքական ուժերը շարունակ շահարկել են այդ գաղափարը՝ իշխանության գալուց առաջ խոստանալով ընդունել նվազագույն զամբյուղը եւ ապահովել դրա կատարումը: Բացառություն չէին
ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Այս անգամ «ԱրմենՏելն» իր պոտենցիալ սպառողների համար խնդիրներ հարուցեց դեռեւս սպասարկումը չսկսած։ Դիմումների եւ հերթագրումների վերաբերյալ ընկերության հրամանը սպառողներին ավելի շուտ էր հասել, քան իր ստորաբաժանումներին (աշխատակիցներին)՝ խառնաշփոթ առաջացնելով ԱՏՍ-ներում։ Կարելի է ենթադրել, թե ընկերության հաճախորդներին դեռ ինչեր են սպասվում բաժանորդ դառնալուց հետո։ Շատերն են նկատել, որ այս օրերին բջջային հեռախոսակապը համեմատաբար
Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ
Կ. Գ. Բ.-Ն ԷԼ ԴԱՇՆԱԿ Չէ «Վահան Հովհաննիսյանը բոլորիդ հրավիրում է բուֆետ»,- կատակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ ազդարարվեց, որ Կիմ Գաբրիելի Բալայանը 66 «կողմ», 18 «դեմ» ձայներով ընտրվել է ՍԴ անդամ: «Չեմ հասկանում, թե ինչու ես պիտի հյուրասիրություն կազմակերպեմ մի մարդու համար, որ Դաշնակցության անդամ չէ այլեւս»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Իսկ
«Մենք խաբեցինք ժողովրդին»
«Մենք խաբեցինք ժողովրդին» Երեկ ապաշխարեց էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Երբ որ փախած անասունի աջալը գալիս է, սկսում է քսմսվել հովվի ցուպին, հովիվը դրան ներողամտությամբ է վերաբերվում»,- այսպիսի պատկերավոր նախաբանով սկսեց երեկ իր հայտարարությունը «ԱՄ» անդամ Հմայակ Հովհաննիսյանը։ Պրն Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե ո՞վ է հովիվը եւ ում նկատի ունի «անասուն» ասելով։ Բայց երեւի պատգամավորները հասկացան, թե
Տիրացու անպետք մյուզիկանտ
Տիրացու անպետք մյուզիկանտ Այդ կարծիքին է հնչակյան ատենապետ Ջորջ Հակոբյանը «Այս տիրացուն նաեւ ինձ հեռաձայնել եւ ասել է՝ հանկարծ Էջմիածին չգաք, որովհետեւ արյունահեղություն կլինի։ Իմ մեջքին գեներալ Մանվելն ու Հակոբ Հակոբյանն են կանգնած»,- Հնչակյան կուսակցության երեկ կայացած վարչության նիստում արտահայտվեց կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանը։ «Այս տիրացուն»՝ կուսակցության Էջմիածնի մասնաճյուղի նախկին ատենապետ եւ համատեղությամբ Շողակաթ եկեղեցու
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎՈՒՄ Է Պնդում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Ավարտվեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունը եւ հայտարարվեց դատավճիռը: Ի՞նչ ակնկալիքներ Դուք ունեիք: – Ակնկալիքներ կարելի է ունենալ այն դեպքում, երբ երկրում գործում է արդարադատության կայացած ու անկախ համակարգ: Իսկ այդ դեպքում Արմեն Սարգսյանն ընդհանրապես չէր ձերբակալվի: Ոչ ես, ոչ մեր ընտանիքը դատարանից առանձնապես
«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ»
«ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՔ» Այսպես բնութագրեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծն Արշակ Սադոյանը, որն անհրաժեշտ է համարում այս ոլորտում կարգավորումը, բայց նաեւ գտնում է, որ այս նախագծով օրինականացվում են ուժայինների կամայականությունները: Անգամ այս օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին երբ հարցրինք, թե երբեւէ ունեցե՞լ է կասկածներ, որ իր նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այն է՝ արտաքին
ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ»
ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ» Վանաձորի նախկին պետական գրախանութների ցանցի (որն անհայտ պատճառներով կոչվում է «Վանք-91») քայքայումը, որը սկսվել էր 1998թ., երբ տարածքներն սկսվեցին կտրատվել ու վարձակալության տրվել որպես առեւտրի օբյեկտներ (համայնքային բյուջեն համալրելու նպատակով), հասավ իր «տրամաբանական» ավարտին. նոյեմբերի 27-ին Գյումրիում կկայանա դրանց գույքի աճուրդ-վաճառքը։ Թե ինչու Գյումրիում՝ մեզ չհաջողվեց պարզել։ Գրախանութների «վանքերից» հերոսաբար կարողացել է իր
Մենք դա ԵԽ-ին չենք խոստացել
Մենք դա ԵԽ-ին չենք խոստացել Համոզված է Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, Եվրախորհրդում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը, քննելով ԵԽ մոնիտորինգի խմբի վերջին զեկույցի որոշ դրույթներ, նկատեց, որ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը գերագնահատել է ԵԽ-ի իրավասությունները. «Զեկույցի մեջ առնվազն մի քանի սխալներ կան, մի քանի հարցեր, որ չեն համապատասխանում մեր Սահմանադրությանը, իսկ նրանք
ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ»
ԹՄՐԱՄՈԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ«ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉԸ» Ըստ տուժողի իրավահաջորդի, նյութական վնասը փոխհատուցվել է գողացած շիրմաքարով 2001թ. հուլիսի 17-ի երեկոյան «Նարեկ-92» բարից դուրս գալիս սպանվեց «Հայաստան» հանրախանութի բաժնի վարիչ Մարտիրոս Երեմյանը։ Ըստ նախաքննական մարմնի, Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Բադալյանը մարիխուանա ծխած վիճակում ուղեւորվում է Երեւան՝ աշխատանք փնտրելու։ Անհասկանալի հանգամանքներում, նրան է հանդիպում անծանոթ Մ. Երեմյանը ու առաջարկում միասին գարեջուր խմել։
Օպտիմալացում՝ մինչեւ վերջ
Օպտիմալացում՝ մինչեւ վերջ Խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը բողոքում էր, թե քաղաքապետարանը սեփական բյուջե չունի եւ հարկ է, որ Երեւանի մասին օրենք մշակվի ու քաղաքապետարանին սեփական բյուջե ձեւավորելու հնարավորություն տրվի, Ռոբերտ Քոչարյանը հակադարձում էր, թե մարդը փողի վրա նստած՝ կառավարությունից փող է ուզում: Անշուշտ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի
ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ
ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին մի շարք մտահոգություններ է հայտնում ծրագիրը մշակող աշխատանքային խմբի փորձագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ տիկին Խառատյանի, անհրաժեշտ է ունենալ մոնիտորինգային ցուցանիշների համակարգ: Օրինակ, որքանով է մարդը տեղեկացված իր իսկ տարածքում իրականացվող պետական կամ միջազգային կազմակերպությունների ծրագրերին, որքանով է նա դրանց հետ հույս կապում եւ այդ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պնդումները, թե հանքարդյունաբերության ոլորտում ՎՊ-ի իրականացրած ստուգումներն օրինական չեն, քանի որ՝ նախ, Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է իրականացնում ԱԺ հաստատած ծրագրի համաձայն, եւ բացի այդ՝ հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները մասնավոր են, մինչդեռ ՎՊ-ն օրենքով լիազորված է ուսումնասիրել միայն բյուջետային ոլորտները: «Այդ
Իշխանությանը հարմար մրցակից է պետք
Իշխանությանը հարմար մրցակից է պետք Մեկնաբանում է Վազգեն Մանուկյանը Եթե իշխանությունները ուզում են ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ իշխանությունները ժողովրդի պահանջները մոտակա 20 տարում բավարարել չեն կարող, ժողովուրդը պետք է համախմբվի, ասի՝ «Ընդդիմության մեջ դուք ձեզ գտեք միասնական թեկնածու, ես նրան սատար կանգնեմ, եկեք իշխանությունը փոխենք»: Այդ խաղում միշտ հաղթող է դուրս գալիս իշխանությունը: Այդ
«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ»
«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ» Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին հարց է ուղղում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը հիասթափված է եվրոպական կառույցների դիրքորոշման փոփոխությունից: Հոկտեմբերի 17-ին լրացավ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ժամկետը, սակայն «Արդարություն» դաշինքն առայժմ ընդամենը դիմել է բողոքարկելու մտադրությունը հայտնող նամակով: Սա նշանակո՞ւմ է, որ բաց թողնվեց