Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԻՄ ԾԱՌԸ

ԱՌԱՋ՝ ԻՄ ԾԱՌԸ Կամ պաշտոնեական դիրքի չարաշահման «հոտ է փչում» Լուծարային հանձնաժողովները՝ ընդհանրապես, «Պետապինը»՝ մասնավորապես, ինքնուրույնության մեծ աստիճան ունեն, ինչն էլ, հավանաբար, հիմք է ծառայել, որ նախագահն ու քարտուղարը մի շարք օրինախախտումներ թույլ տան։ Այս ընկերության նախկին 49 աշխատակիցներ իրենց եւ հեռավոր շրջանների նախկին գործընկերների անունից «Առավոտին» են ներկայացրել «Պետապի» լուծարային հանձնաժողովի նախագահ Ավագ Թադեւոսյանի

ԱԶՆԻՎ «ՕՊՈԶԻՑԻԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԵՐԵՎԱ

ԱԶՆԻՎ «ՕՊՈԶԻՑԻԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԵՐԵՎԱ Ազատամարտի վետերանների երկատված միության երկու հատվածները իրար հետ պարզելու դեռ շատ խնդիրներ ունեն: Կողմերն արդեն մոտ մեկ ամիս միմյանց հետ հրապարակային «ռազբորկաների» մեջ են: Երեկ ԱՎՄ արտահերթ համագումարին արձագանքող ասուլիս էին հրավիրել ԱՎՄ համանախագահներ Արմեն Մազմանյանը, Վարդան Գեւորգյանը, որին, ի դեպ, ներկա էին նաեւ կազմակերպության ղեկավար մարմնի՝ Վարչության եւ Խորհրդի անդամները

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿՄ-ՈՒՄ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿՄ-ՈՒՄ Հունվարի 16-17-ը Մասիսի, Արարատի եւ Արտաշատի ԵԿՄ տարածքային բաժանմունքներում տեղի ունեցան ընդհանուր ժողովներ, լսվեցին բաժանմունքների խորհուրդների 2 տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները եւ ընտրվեցին 5-րդ համագումարի պատվիրակներ։ Արարատի մարզից, փետրվարի վերջին սպասվող ԵԿՄ 5-րդ համագումարին կմասնակցեն 55 պատվիրակներ՝ 25-ը Արարատից, 12-ը Արտաշատից, 14-ը Մասիսից։ ԵԿՄ Արարատի մարզի տարածքային բաժանմունքների ընդհանուր ժողովներին մասնակցում էին ԵԿՄ

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԻ ՄՈՏ

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԻ ՄՈՏ Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ռուսական հարաբերությունների թե՛ դարավոր ավանդույթների, թե՛ ներկա վիճակի հետ առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ այդ հարաբերությունների հիմքում միշտ ընկած է եղել ընդհանուր արժեքային համակարգի վրա խարսխված այդ երկու

ՍԻՄ-ը խաբված չէ

ՍԻՄ-ը խաբված չէ Սահմանադրական իրավունք միությունն էլ, որին նորաստեղծ կուսակցություն չես անվանի, 98-ից հետո միայն 4 տարի անց կրկին վերադառնում է ի շրջանս յուր՝ փորձելով տեղ զբաղեցնել ընդդիմադիր դաշտում: Մենք փորձեցինք ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանից ճշտել՝ նախընտրական փուլին նախորդող 2002-ին ՍԻՄ-ն ի՞նչ տեղ է զբաղեցնելու ներքաղաքական դաշտում, հնարավո՞ր է, որ վերջինս այլ ուժերի հետ միավորում

ՍՏԵՐ՝ ԱՌԱՆՑ ԴԵՏԵԿՏՈՐԻ

ՍՏԵՐ՝ ԱՌԱՆՑ ԴԵՏԵԿՏՈՐԻ Զինդատախազության Քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ թեեւ հարգում է լրատվություն ստանալու մեր իրավունքը, բայց հրաժարվում է մեկնաբանություններից։ Այս պատասխանը հետեւեց մեր հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված պնդումները, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով պոլիգրաֆ հետազոտում անցկացրած ռուս մասնագետներին՝ սարքավորմամբ հանդերձ, Հայաստան էր բերել պաշտպանության նախկին նախարարը, ներկայացրել զինդատախազին, որպեսզի նա

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԵՐԸ ՋԱՐԴՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՏՆԵՐԸ ՋԱՐԴՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ «Անզգույշ» սպանության հետքերով 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական աշխատանքների ակտիվ մասնակիցն է եղել եւ շատ բան է արել վերջինիս նախագահ դարձնելու համար։ Սակայն նախագահ դառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չներեց ընդամենը՝ «Բարեւ, Ռոբ» անմեղ արտահայտությունը։ ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի տիկինը, Զոյա Ուստյան-Պողոսյանը բացառիկ հարցազրույց

ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ

ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի եւ «Solo» սրճարանի միջեւ ծագած տարածքային վիճաբանությունը կարծես հանգուցալուծվում է։ Կենտրոն թաղապետարանը, որ «Solo»-ի (ի դեպ, վերջինիս սեփականատերը փաստաբան Ռ. Ռշտունու որդին է) հետ կնքած պայմանագրի կողմերից մեկն է, դիմել է քաղաքապետարան՝ սրճարանին նոր տարածք տրամադրելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ «Solo»-ն գտնվում էր տիկնիկային թատրոնի տարածքում, իսկ վերջինս

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանից տեղեկացանք. «2002թ. հունվարի 19-ին անցկացվել է երիտասարդ երգիչների մրցույթ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահին կից «Երգիչների վերապատրաստման կենտրոնում» ընդգրկվելու համար։ Ընտրված երգիչների համար վերապատրաստումն անվճար է։ Դասընթացներն անցկացնելու են հայտնի երգիչներ Արաքս Դավթյանը եւ Սուրեն Շահիջանյանը։ Առավել աչքի ընկնող երգիչները հնարավորություն

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱՆ Մինչեւ 2005թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ֆինանսավորվեն ըստ աշակերտների թվի։ Առայժմ 1400 դպրոցների մոտ երեք հարյուրն են միայն փորձնական կարգով այդպես ֆինանսավորվում եւ այդ թիվը տարեցտարի աճում է։ Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ այս ծրագիրը ենթադրում էր նաեւ համակարգի գործունեության օպտիմիզացիա, սակայն «այն դպրոցները, որ անցել են ֆինանսավորման այդ ձեւին, կադրային իմաստով

ՍՏԱՑՎԵԼ ԷԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

ՍՏԱՑՎԵԼ ԷԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը մինչեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքներ տալը, նախաքննող դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ ստացվել են պաշտպանների միջնորդությունների կապակցությամբ պատասխաններ։ Առաջին պատասխանը ամբաստանյալ Ն. Հունանյանի 4 դիմումներն էին, որոնցից մեկն ուղղված է եղել ԶԴ քննչական խմբի պետ Արտակ Հարությունյանին, մեկը՝ զինվորական դատախազին եւ Զեյթուն եւ Քանաքեռ համայնքների առաջին ատյանի

Դատարանի վճիռը՝ թղթի վրա

Դատարանի վճիռը՝ թղթի վրա Մի ժամանակ ծեծված կարգախոսներ կային, թե մարդն է ամենաթանկ կապիտալը կամ էլ՝ ոչինչ չի կարող համեմատվել մանկան արցունքի հետ։ Սակայն ժամանակները այնպես են փոխվել, որ անբնական արարքները վաղուց չեն զարմացնում։ «Առավոտն» արդեն անդրադարձել է առանց Սոնիկ Սիմոնյանի գիտության նրա դստերը՝ Գավառի մանկատան սան Մարիետա Սիմոնյանին Արտաշատի բնակչուհի Ժենիկ Կարապետյանի խնամակալությանը հանձնելուն։

«ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՍԽԱԼ ՉԷՐ»

«ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՍԽԱԼ ՉԷՐ» Սակայն հարցը դեռ վերջնականապես փակված չէ «Առավոտի» ընթերցողներին տեղեկացրել էինք, որ հայաստանցի ծանրորդներ Ա. Մելիքյանը, Գ. Խաչատրյանը, Հ. Փիլոսյանն ու Ռ. Չախոյանը աշխարհի առաջնությունում դոպինգ օգտագործելու համար որակազրկվել են, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիային մեկ տարով արգելվել է որեւէ միջազգային մրցման մասնակցել։ Նույն օրը ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ եւ ազգային հավաքականի գլխավոր

Թափուր աթոռ ՀՖՆ-ում չկա

Թափուր աթոռ ՀՖՆ-ում չկա Կամ՝ Լորիսի թա՞նն է լավը, թե՞ Թոփչյանի մածունը Սիմֆոնիկ նվագախմբերում ընդունված կարգ են մրցույթները, նվագախմբի արտիստների ունկնդրումը։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների համար սա նորույթ չէ։ Դեռ Լորիս Ճգնավորյանի ղեկավարած տարիներին նվագախմբի յուրաքանչյուր արտիստ ամենամյա լրջությամբ էր պատրաստվում ունկնդրումներին, դողալով իր աթոռի, իր տեղի համար։ Ֆիլհարմոնիկ նվագախմբում հունվարի 31-ին նշանակված է նվագախմբի

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Քրիստոնեության հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը երեկ ամփոփեց հանձնաժողովի մեկուկես տարվա գործունեությունը։ Դարակազմիկ հոբելյանը հավուր պատշաճի նշելու համար նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռ 90-ականների սկզբից։ Իսկ 2000թ. հուլիսի 7-ին կազմավորվեց պետական հանձնաժողովը՝ բավական ներկայացուցչական կազմով։ Հանձնաժողովն ուներ նաեւ գործադիր կառույց՝ «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, որի միջոցներով (մոտ 250 մլն դրամ)

Պատրաստ են ինքնասպան լինել

Պատրաստ են ինքնասպան լինել «Պադպալկովնիկ մարդը կանանց հետ լեզվակռիվ էր տալիս»,- բողոքեց «ակադեմիա ավարտած» ոստիկանության աշխատակցի պահվածքի մասին մի շենգավիթցի։ «Մենք ուսումնարանի պլոմբած դուռը չենք ջարդում, որովհետեւ չենք ուզում այն հսկող ոստիկանության աշխատակիցների հացը կտրել»,- նրան լրացրեց բախտակից մեկ ուրիշը։ Իսկ ժամանակ առ ժամանակ բռնկվող լեզվակռիվների ու կազմակերպվող պիկետների պատճառը մոտ 20 ընտանիքներին ժամանակավորապես բնակարան

ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԱՎԱՐՏԵՑ

ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԱՎԱՐՏԵՑ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի միջնորդությունը բավարարվեց։ Դատարան բերված 6 ամբաստանյալները, ըստ այդ միջնորդության, դուրս բերվեցին նիստերի դահլիճից եւ, հետեւաբար, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի ցուցմունք տալու ժամանակ նա միայնակ էր վանդակաճաղի ետեւում։ Էդիկ Գրիգորյանն ինքն էլ չառարկեց, որ իր ցուցմունքի ժամանակ դուրս բերվեն մյուս ամբաստանյալները։ Թերեւս,

Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում

Տնտեսական աճ, որը ժողովրդին քիչ է մխիթարում Ամանորի նախօրեին ՌԴ նախագահը հեռուստաեթերով ուղիղ կապի մեջ էր մտել իր ժողովրդի հետ՝ փորձելով սպառիչ պատասխանել վերջիններիս հուզող սոցիալական բազմաբնույթ հարցերին, միաժամանակ հարցի լուծման ուղիներ մատնանշելով։ Նույն ժամանակ, մեր երկրի ղեկավարներն իրենց շքախմբով շարունակում էին արտասահմանյան շրջագայություններ կատարել (բյուջեի սղության պայմաններում) եւ կարճատեւ դադարների ընթացքում տնտեսական աճ արձանագրել

ՕՐԵՆՔՆԵՐԻ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔՆԵՐԻ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ «Առավոտը» փորձում էր պարզել՝ ինչքանով է օրինական Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից իբրեւ «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց» եւ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների միացած տարբերակի տնօրեն վարչության պետ Համլետ Միրզոյանի եղբոր առաջադրումը։ Այնինչ, մինչ այդ, պարզվում է, ոչ պակաս անօրինական բաներ են կատարվում առվարչության շուրջը (կամ ներսում)։ Մասնավորապես, 10.01.02-ին ՀՀ կառավարությունը

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՒԿՈՒՆ

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՒԿՈՒՆ «Armeniaweek» էլեկտրոնային պարբերականի հունվարի 11-ի համարում հրապարակվել է Թոնի Հալփինի «Աչքերից հեռու. ոչ հայի հայացքն իրեն հյուրընկալած տանը» հոդվածը, որում այս գնահատականն է տրված «Պապլավոկ» սրճարանում կատարված սպանությանը. «Այնտեղ կատարվածը սպառնում է որոշիչ դառնալ 2002-ի Հայաստանի կերպարի համար եւ ստվերել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները»։ Հոդվածագիրը նշում է, թե ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ

Համագործակցությունը կընդլայնվի՞

Համագործակցությունը կընդլայնվի՞ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հույս ունի «Ենթադրվում էր, որ 2003-ի նախընտրական տարվան նախորդող 2002-ին կուսակցությունները պետք է զբաղվեին իրենց կառույցների ամրապնդմամբ, նախընտրական միավորումների ձեւավորման բանակցություններով, պետք է մեղմանային հրաժարականի, արտահերթ ընտրությունների պահանջները: Ու թեեւ 2002-ի քաղաքական կարեւոր իրադարձությունը համարում էինք սահմանադրական բարեփոխումը, այդուհանդերձ, հույս ունեինք, որ այդ հիմնախնդիրը կտարանջատվի ներքաղաքական մյուս հարցադրումներից: Սակայն

ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ Համաներմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործով մի քանի ամբաստանյալների ազատ արձակելու առնչությամբ դժգոհության հիմնական պատճառը ոչ թե երկու անզեն ոստիկաններին անփութության համար չդատելն էր, այլ՝ նախապատրաստվող պետական հանցագործության մասին իմացած եւ չհայտնած Արմեն Հարությունյանին պատասխանատվության չենթարկելը։ 39-ամյա Արմեն Հարությունյանը Հունանյաններին ճանաչում է 1993-94-ից, երբ ընտանիքով բնակվում էր Եվպատորիայում։ 1996-ի դեկտեմբերին վերադարձել էր

ՍՊԱՆԵԼ ԵՆ «ՋԱՆ-ՂՈՒՐԲԱՆ» ԱՍԵԼՈՎ

ՍՊԱՆԵԼ ԵՆ «ՋԱՆ-ՂՈՒՐԲԱՆ» ԱՍԵԼՈՎ «Առագաստ» սրճարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության նախաքննության ընթացքում պատասխանելով «Առավոտի» հարցերին, գլխավոր դատախազն ասել էր՝ «Եթե սպանելու մտադրություն ունենար, ատրճանակը մոտն էր, կհաներ ու կսպաներ»։ Դատավարությունն ապացուցում է, որ կանխակալ ընթացքը շարունակվում է եւ կհասնի տրամաբանական ավարտին՝ եթե ատրճանակը չի հանել ու այդպես չի սպանել, ուրեմն՝ չի սպանել, այլ հանգուցյալը

Տիրություն անենք մեր հայրենիքի ապագա տերերին

Տիրություն անենք մեր հայրենիքի ապագա տերերին Հայտնի է, որ ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ բարեգործական հիմնադրամներ, եւ դա հասկանալի է։ Սովորաբար սոցիալ-տնտեսական բարդ եւ դժվարին պայմաններում բարի մարդիկ փորձում են իրենց միջոցներով օգտակար լինել կարիքավորներին, չքավորներին։ Ես իմ մասնագիտության եւ աշխատանքի բերումով մշտապես գործ եմ ունեցել սովորող երիտասարդության՝ ուսանողների հետ եւ, բնականաբար, մոտիկից ծանոթ

ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ

ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ Երթուղային տաքսիների հարուցած մի շարք խնդիրների հետ մեկտեղ, մտահոգող է նաեւ ուղեւորափոխադրման սակագնի հարցը։ Առավել քան տարօրինակ է, որ այն իջեցնելու կողմնակից են հենց վարորդները, ինչը, չգիտես ինչու, նրանց ղեկավարների, թե տերերի սրտովը չէ։ Նման մի իրողություն է ստեղծվել Նժդեհի հրապարակ-Զեյթուն թիվ 10 երթուղում աշխատող 20 վարորդների համար։ Վերջիններս Զեյթունի տրանսպորտային խաչմերուկից շարժվող

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՊՀ172ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՊՀ172ՈՒՄ Անցյալ տարեվերջին ՄԱԿ-ի հովանու ներքո Երեւանում գումարված կոնֆերանսում հայտարարվել էր, թե Հայաստանն ունի անշարժ գույքի լավագույն կադաստրը ԱՊՀ-ում: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական կոմիտեն այնքան հետեւողական է իր գնահատականներում եւ այնքան է քաջալերված hայաստանյան ձեռքբերումներից, որ իրավական խորհրդատվության կարգով 80 էջ ծավալով մի փաստաթուղթ է կազմել՝ «Հողային ռեսուրսների ղեկավարում. Հայաստան» եւ տարածել ՄԱԿ-ի անդամ երկրներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

2003 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: ԳԼՈՒԽ 1. Սահմանադրական կարգի

վահրամ մարտիրոսյան

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող խաչակիրների մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը նույնանուն գավառում գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին: «Ֆրանկների» թվում նաեւ վերջինիս Ժոսլին որդին է եւ դուստրը` միանձնուհի Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր

«Նախիջեւան» միությունը կապ չուներ

«Նախիջեւան» միությունը կապ չուներ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված այս տարվա առաջին ցուցահանդեսի «մեղավորը» Արգամ Այվազյանն էր՝ Նախիջեւանի պատմաճարտարապետական ու մշակութային կոթողների մասին պատմող իր գիտահեղինակային լուսանկարներով։ Հավաքածուն կազմված էր 236 լուսանկարներից, որոնցից 14-ը արխիվային փաստաթղթեր էին։ Ներկայացված էին հեթանոսական կուլտուրայի օրրան Գողթան գավառի հոյակերտ կոթողները՝ քրիստոնեական մշակույթի նմուշների հետ կողք-կողքի։ Հուշարձանների պահպանության հայկական ընկերության նախագահ

ԵՂԲԱՅՐԱՑԵՔ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ

ԵՂԲԱՅՐԱՑԵՔ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ Կամ պատվով տանենք յուրաքանչյուրս մեր խաչը Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը Փրկիչ Տիրոջ՝ Քրիստոսի ծննդյան գիշերը, նախկին Ամանորի պես դիմավորել է իր ձեռքով սարքած ավանդական ճրագի լույսի տակ, որն, ի դեպ, այնպիսին էր, ինչպիսին ուղիղ 2002 տարի առաջ հեռավոր Բեթղեհեմում։ Դիմավորել է Փրկչի արձանի նախագծի վրա աշխատելով, Փրկչի մեջքին դրված խաչը հարմարեցրել է, իր

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031