Օրվա լրահոսը
ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Դուբայի հայ կավատները հայտնի են իրենց քրեական անցյալով: Նրանց մեծ մասը Հայաստանում դատապարտվել է նվազագույնը մեկ անգամ՝ կավատության համար, եւ ազատազրկման վայրում անցկացրել առավելագույնը մեկ տարի: Քանի՞ հայ մարմնավաճառ կա արաբական երկրներում՝ ոչ ոք չի կարող ասել: Մեր մեկամյա ուսումնասիրություններով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրենում եւ Օմանում այսօր գտնվում են մոտ երկու հազար հայ կանայք, ովքեր
ԴՈՒԲԱՅԻ ՍԵՔՍ-ԲԻԶՆԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԸ
Այս լուսանկարում պատկերված մարդը՝ Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում: 2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում
ԴՈՒԲԱՅԻ ՀՄԱՅՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ Է
Հայ կանայք Էմիրություններում հայտնվել են 90-ականների սկզբին: Հենց այդ ժամանակ ավիաչվերթեր բացվեցին Էմիրությունների ուղղությամբ, եւ կանայք կամաց-կամաց սկսեցին հիմնավորվել Դուբայում: Սկզբում նրանք առեւտրով էին զբաղվում՝ բերում էին էժան ապրանքներ եւ վաճառում Հայաստանում: Հետո տեսան, որ Դուբայում կա բիզնեսի ավելի շահավետ տեսակ, եւ վաճառքի հանեցին իրենց մարմինները: Ավելի գործունյաները, կապեր հաստատելով, որոշեցին Հայաստանից «արտահանել» աղջիկներ: Հայաստանում
Ես տառապում եմ այնտեղ՝ իմ երկրում, եւ տառապում եմ այստեղ՝ Դուբայում
«Քույրս 15 տարեկան է։ Ես ուզում եմ նրան բերել այստեղ, որովհետեւ ես փող չունեմ։ Նա էլ է այնտեղ տառապում։ Նա երեխա չունի, ավելի երիտասարդ է։ Նրա Դուբայ գալը կօգնի մեզ»,-արտասվելով ասում է տանզանացի Թրուշան: Նրա հետ ծանոթացանք Դուբայի «Լենդ մարկ պլազա» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մզկիթի մերձակայքում, գիշերվա ժամը մեկին: Հենց այստեղ են հաճախորդներ «որսում» Տանզանիայից
ՀԱՎԱՔԱԳՐՈՂ ԽՄԲԵՐՆ ԱԶԱՏ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
21-ամյա Ա-ն Դուբայում է հայտնվել քրոջ՝ Ն-ի հետ: Քրոջը, որ հիմա էլ Դուբայում է, այնտեղ Կլարա են ասում: Մենք Ա-ին հանդիպեցինք Երեւանում: Նրանց մայրը՝ Ի-ն, պատմեց, որ մի հավաքույթի ժամանակ ծանոթացել է Վաղո անունով մի մարդու հետ, որն ապրում է «Երրորդ մաս» թաղամասում: «Երբ ասացի՝ գործ չկա, որ աղջիկներս աշխատեն, ասաց, որ ինքը կարող է
Ովքե՞ր են նստած ԱԺ-ում
Եվ որքա՞ն ժամանակ է պետք՝ ընտրություններում ծախսած գումարները ետ բերելու համար ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը երեկ ցավով նշեց, որ այսօր մեր քաղաքացիների իրավագիտակցությունը դեռեւս այն մակարդակի չէ, որ խորհրդականին տարբերի գործադիր իշխանության պաշտոնյայից: «Եվ շատ հաճախ ակնկալում են հետաքննության իրականացում անձամբ իմ կողմից՝ դետեկտիվ, դատական հետապնդման իրականացում»: Օրինակ, ըստ խորհրդականի, հասարակությունը թյուրիմացության մեջ է,
ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ վեցերորդ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ Իմ ու Հրաչի գրազի պատճառն ու առիթը մեր կուրսի տղերքից մեկի մի խղճուկ ոտանավորն էր, որ հայտնվել էր Հրաչի խմբագրած վերջին պատի թերթում, ու երբ ես Հրաչին ասացի, որ էդ մակարդակի ոտանավոր կարող եմ հինգ րոպեում գրել, Հրաչն ինձ թասիբի գցելով՝ ասաց. – Գրազ գանք՝ չես կարա: – Ինչի՞ վրա ենք
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Հնարավոր է ֆինանսական նեղություն ունենաք, սակայն դրանից տրամադրությունը գցել պետք չէ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Հաջողությունն ամբողջ օրվա ընթացքում կուղեկցի ձեզ։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Երեկոն հարմար է հավանած մարդու հետ անցկացնելու համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Օրվա առաջին կեսին աշխատեք չբանավիճել գործընկերների հետ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Ձեր այսօրվա կարգավիճակի համար մեղադրեք միայն ձեզ։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Մոռացեք պրոբլեմների մասին
ԱՄՆ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ՃՆՇԻ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ըստ ամերիկացի փորձագետի՝ դրան խանգարում է հայկական սփյուռքը ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոն Թեֆֆթը հայտարարել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնում են էական տարաձայնություններ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, սակայն նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ամերիկացի դիվանագետն ասել է այս մասին՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում
Նժդեհը կցրեր Հայաստանի խորհրդարանը
Ենթադրում է Վիեննայում ապրող Գարեգին Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը Հայերը Վիեննայում հայտնվել են անհիշելի ժամանակներից: Այստեղ գրեթե բոլոր ավստրիացիները գիտեն, որ իրենց սուրճի հետ ծանոթացրել են հայերը: 18-րդ դարի վերջին, պատերազմական գործողությունների ժամանակ ավստրիացիները մի հայ պատանու ուղարկել են թուրքական զորքի ուղղությամբ՝ հետախուզելու տարածքը եւ տեղեկություն բերելու զորքի դասավորության եւ կազմի մասին: Հայ պատանին, բարեհաջող
ՆԱՀԱՆՋ 2003-Ի ՀԱՄԵՄԱՏ
Սահմանադրական իրավունքի պրոֆեսոր, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը գտնում է, որ մութ սենյակում սեւ կատու չկա ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների փաթեթում բավականին փոփոխված է Սահմանադրական դատարանի կարգավիճակի հարցը: Ըստ պրոֆեսորի, այս հարցում լուրջ հետընթաց է գրանցվել. «Ցավոք, ՍԴ կարգավիճակի իմաստով լուրջ հետընթաց է արձանագրվել: Ըստ ամենայնի, այնքան էլ չի ընկալվում երկրում սահմանադրական արդարադատության
«Ախր մաման է ասում, է՜»
Ծնողները երեխաներին դրդում են մուրացկանության «Ես ռուս եմ, բայց հայ եմ։ Շատ եմ ուզում գրել-կարդալ սովորել, իսկ երբ մեծանամ, էլեկտրիկ եմ դառնալու»,՟ ասում է ութամյա Անդրեյ Ռազումովը՝ Զեյթունի հատուկ տիպի մանկատան հարյուր երեխաներից մեկը։ Տնօրեն Գրետա Հայրապետյանի խոսքերով՝ մանկատունը հատուկ է կոչվում, քանի որ այստեղ մյուս երեխաների կողքին ապրում ու մեծանում են նաեւ հատուկ խնամքի
ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ
Որովհետեւ այդպես ցանկացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Կառավարության անցյալ տարվա թիվ 1146 որոշմամբ նախատեսվել է նախկին՝ 2002-ի թիվ 1821 որոշման 2-րդ հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետում «Սոցիալական մոնիթորինգի վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության եւ սոցիալական մոնիթորինգի վարչություն» բառերով: Որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով կրճատվել են սոցիալական մոնիթորինգի վարչության հսկողության
Կշահե՞նք տրանզիտային գազ
Այս օրերին Իրանի եւ Ուկրաինայի էներգետիկ համատեղ հանձնաժողովը քննարկում է իրանական գազը Ուկրաինա, հնարավոր է նաեւ՝ Եվրոպա արտահանելու հարցը: Այս նպատակով գազատարի կառուցման առավել հավանական երկու տարբերակներ անցնում են Հայաստանով: «Այն գազատարը, որն այսօր կառուցվում է (Իրան-Հայաստան- Լ. Բ.), ցավոք, տրանզիտային չէ: Եթե Իրանն ու Ուկրաինան պայմանավորվեն եւ Հայաստանը դառնա տրանզիտային, մեր երկիրը կշահի տրանզիտային
«ԿՀԱՐՄԱՐՎԵՍ՝ ՑԱՎԸ ԿԱՆՑՆԻ»
Երեւանում ատամնաբուժարանները շատ են, սակայն այդ հանգամանքը չի բարձրացնում բուժման արդյունավետությունը: Այս բնագավառում շուրջ մեկ տարվա մեր ուսումնասիրությունը այսպիսի եզրակացության հիմք տվեց: Ատամի անտանելի ցավը ստիպում է մարդկանց թակել առաջին իսկ պատահած ատամնաբուժարանի դուռն ու օգնություն հայցել ցանկացած բժշկից՝ առանց մտածելու գեղեցիկ ու առողջ ժպիտի հետագա ճակատագրի մասին: Եվ երբեք որեւէ ատամնաբույժ երաշխիք չի տալիս,
Հայհոյանքներով՝ գրերի գյուտին ընդառաջ
Հերթական ասուլիսը Պարույր Հայրիկյանի կարծիքով, հավանաբար, ազնիվ մղումներով էր հրավիրված, սակայն այս անգամ էլ ստացվեց՝ ինչպես միշտ: «Ես կփորձեմ լինել բարեկիրթ, բայց նյութն այնպիսին է, որ ժամանակի ընթացքում գնահատականներ տալիս բարեկրթությամբ չեմ սահմանափակվի, որովհետեւ ստոր արարքները երբեք չի կարելի բարեկրթորեն գնահատել»,- նախապես զգուշացրեց նա: ԱԻՄ նախագահը հայոց այբուբենի ստեղծման 1600-ամյակի ու «պատասխանատվության զգացումով տոգորված քաղաքացիների
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍԱՅԹԱՔՈ՞ՒՄ, ԹԵ՞…
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍԱՅԹԱՔՈ՞ՒՄ, ԹԵ՞… Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կիրառեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ օգտագործելով մի որակում, որը չի արտահայտում իր կառավարության տեսակետը: Այս հարցն ուղղեցինք 1991-2001-ի ընթացքում ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի տեղակալից մինչեւ տարբեր երկրներում արտակարգ եւ լիազոր դեսպան եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչ) Արման
Փակել BBC-ն
Փակել BBC-ն Տարօրինակ է, որ մշտարթուն ՀՌԱՀ-ի տեսադաշտից վրիպել են BBC տեղեկատվական կորպորացիայի թույլիկ հեռարձակումները: Մինչդեռ որեւէ կարգին, կայուն եւ ազգային արժեքների դավանող երկրում երբեք չէին հանդուրժի BBC-ի նման ջհուդա-մասոնական ռադիոկայանի քայքայիչ հաճախականությունը եւ ազգաշեն «պամեխներով» կխեղդեին լեգիտիմ նախագահին վարկաբեկող ցանկացած ռադիոազդանշան: Ընդ որում, զայրացուցիչն այն է, որ BBC-ի մեկնաբան Սթիվեն Իքը Հայաստանի նախագահին, մեղմ
«Ֆրակցիոն պայքարը պառլամենտի մահն է»
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը ցիտում է մարքսիստ Վլադիմիր Ուլյանովին Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանի 15-ամյա անկախ հանրապետությունում բոլոր իշխանափոխությունները կատարվել են «խունտիզմի, բլանկիզմի, քաղաքական ավանտյուրիզմի, պալատական տեռորիզմի եւ բոնապարտիզմի» միջոցով: 1995 թվականին ընդունված «Ընտրական օրենսգիրքը» նա համարում է «երկրապահների խունտայի կողմից պարտադրված», որը հայ ժողովրդին «պարտադրել է գույքային, ցենզային» ընտրական իրավունք: Դրա պատճառով
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԷԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանում է Սահմանադրության նախագծերի քննարկման ձգձգման պատճառները: Տեւական ժամանակ է, ինչ չեն կայանում այս հանձնաժողովի նիստերը: Մեր խնդրանքով ներկայացնելով, թե որոնք են սահմանադրական քննարկումների ձգձգման պատճառները՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Սկզբում (եւ սա գաղտնիք չէր՝ ցանկացած մեկը, որ դիմել է հանձնաժողովին, ստացել է այդ պատասխանը) պատճառը մեկն
ՈՉ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՉ ԷԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսպես է ընդդիմադիր պատգամավորը բնութագրում իրավիճակը Աջարիայում Գնահատելով 2004-ի մայիսի 5-ի աջարական հեղափոխության դրական եւ բացասական կողմերը՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածաշրջանային խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեն կարծիք հայտնեց, թե Աբաշիձեի բռնապետական ռեժիմը տապալելուց հետո Աջարիայում կան եւ դրական, եւ բացասական տեղաշարժեր: «Դրականն այն է, որ Շեւարդնաձեն այլեւս չկա, եւ չկա նրա ձեւավորած բյուրոկրատական համակարգը, չկան
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Եթե ստեղծագործական ոլորտի մարդ եք, ձեր գործերն անվախ ներկայացրեք հանրության դատին։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ինչ-որ տեղից գումար ունեք ստանալու, սակայն ձգձգվում է։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հատկապես հաջող կլինի օրվա առաջին կեսը։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Հատուկ ուշադրություն դարձրեք գործընկերների հետ հարաբերություններին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Օրվա ընթացքում դուք կհիասթափվեք ինքներդ ձեզնից։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու
ԴԵՌ
ԴԵՌ ՔԱՐԵ ԴԱՐՈՒՄ ԵՆՔ Մարտի 2-3-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի սպորտի զարգացման կոմիտեի 28-րդ հանդիպմանը մասնակցեց ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանի գլխավորած պատվիրակությունը: Երեկ մամուլի ասուլիսում նա համառոտակի ներկայացրեց այդ հանդիպման մասին: «Սպորտի զարգացման կոմիտեն Եվրախորհրդի կազմում մի կառույց է, որը զբաղվում է միայն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերով, պատասխանատու է սպորտի ոլորտում համաեվրոպական
Շվեյցարացին
Շվեյցարացին հիացած է հայկական ջերմությամբ Առաջին անգամ Հայաստան է ժամանել շվեյցարացի դիրիժոր Էմանուել Սիֆերտը: Այսօր նա կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, վերջին տարիներին նրա անունը դասվում է եվրոպացի հայտնի դիրիժորների շարքում: Է. Սիֆերտը հաջողությամբ ղեկավարում է նաեւ օպերային ներկայացումներ: Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդ դիրիժորի ղեկավարությամբ
ՄԵՆՔ
ՄԵՆՔ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՊԵՐՖԻԼԴՆԵՐ «Առավոտը» հյուրընկալել էր մոգ, աճպարար, 1987-2002թթ. միջազգային մրցույթների բազմակի հաղթող, «Մոգության արքա» եւ «Միստր մոգ» կոչումների տիտղոսակիր Վարդան Ամիրյանին, որը 1995թ. Իսրայելում բացված աճպարարների դպրոցի հիմնադիրն է: Երեք ամիս առաջ իր խոսքերով՝ հիմնովին հայրենիք վերադարձած արտիստը պատրաստվում է առաջինը ԽՍՀՄ երկրներից Հայաստանում հիմնել աճպարարների դպրոց, պատանի աճպարարների թատրոն, զուգահեռելով Երեւանի թատրոնի
Փող ուզեք տուրիստների՛ց
Փող ուզեք տուրիստների՛ց Անցյալ շաբաթ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներն ահազանգեցին, որ ԿԳՆ-ն կրճատել է այգու բոլոր՝ 41 հաստիքների ֆինանսավորումը: «Բուսաբանական այգին տարիներ շարունակ ունեցել է գիտակրթական ու գիտագործնական նշանակություն: Մեզ մոտ բուհերից գալիս էին պրակտիկայի, աշակերտների համար էքսկուրսիաներ էին կազմակերպվում, ի վերջո նաեւ զբոսաշրջիկների համար էր տեսարժան վայր»,- մեզ հետ զրույցում ասել էր ինստիտուտի փոխտնօրեն Ժիրայր
«ԱԶԱՏԵՔ
«ԱԶԱՏԵՔ ՄԵԶ ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՑ» Հայաստանի Ազգագրության պետական թանգարանի գիտական անձնակազմի հայտարարությունը ՀՀ, ԱԺ նախագահներին, պաշտպանության եւ մշակույթի նախարարներին, ԶԼՄ-ներին: Հայաստանի ազգագրության պետական թանգարանի բազմամյա տարիների աշխատանքային փորձ ունեցող գիտական անձնակազմի ճնշող մեծամասնությունը հրաժարվել է աշխատել նորանշանակ տնօրեն Լավրենտի Բարսեղյանի հետ եւ մշակութային այդ խոշորագույն հիմնարկը այժմ գրեթե առանց գիտական անձնակազմի է: 1990-ականների համընդհանուր ճգնաժամի տարիներին,
«Խոստացան
«Խոստացան ու խաբեցին» Մարտունի քաղաքի բնակիչ Աշոտ Վարդանյանի ընտանիքը շուտով կզրկվի տանիքից, որովհետեւ հավատացել է իշխանական խոստումներին: Ա. Վարդանյանը 1991 թ., իսկ ավելի ուշ նրա կինը աշխատանքի են անցել «Հայկոոպի» Մարտունի քաղաքի մասնաճյուղի «Կլոր» սրճարանում: Եվ քանի որ մութ ու ցուրտ տարիներին վերջիններիս ընտանիքը բնակվելու տեղ չի ունեցել, «Հայկոոպի» ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս նախագահների
ԽԱՆԳԱՐԵԼՈՒ
ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿ Գործարարը դժգոհում է հարկային տեսչությունից՝ անունը չթաքցնելով Լուսանկարում պատկերվածը «Տաթեւիկ-2» կոոպերատիվին պատկանող «ֆուրշետ-մարկետն» (խանութ) է: Այն գրանցված է Մաշտոցի հարկային տեսչությունում, վերանորոգվել-մեծացվել ու վերաբացվել է այս տարվա հունվարից: Մոտավորապես այդ ժամանակ էլ հարկային տեսուչները «ակտիվանալու» հանձնարարություն են ստացել: Եվ տնտեսության ստվերային հատվածները կրճատելու նպատակով, բնականաբար, այս խանութն էլ են ուշադրության տակ առել:
«Ա1+»-ԻՆ
«Ա1+»-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը մարտի 9-ին տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին ժամը 10-ին քննության է առնելու Գիտությունների ազգային ակադեմիայի հայցը «Մելտեքս» ընկերությանը Լուսավորչի-15-ում իր վարձակալած տարածքից վտարելու պահանջով: «Ինձ ուղղակի շատ է զարմացնում, թե ինչու միայն տարածքից՝ թող երկրի՛ց վտարեն»,- հեգնեց «Մելտեքս» ընկերության եւ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Ակադեմիան իր


















































