Օրվա լրահոսը
ՄԻ «3» ԷԼ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ՄԻ «3» ԷԼ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ Երեկ ՀՀ կառավարությունը, որոշ դիտողություններ ներկայացնելով հանդերձ, բավարար գնահատեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2003թ. աշխատանքը։ Մասնավորաբար, կառավարությունը արձանագրել է, որ մարզերում իրականացված միջոցառումների մասին նախարարության հաշվետվությունում խոսք չկա։ Գոհացուցիչ չէ մասնավոր հատվածում մշակութային գործունեությանը նախարարության շփումները։ Խոցելի է իրավական դաշտում նախարարության պարտավորությունների կատարումը եւ թույլ է հանձնարարականների կատարման կարգապահությունը։ Ակտիվացման
ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ
ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ Եթե ԱԺ-ն ընդունի կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծը, ապա ՀՀ զինված ուժերում միասին կծառայեն գիտությունների թեկնածուն եւ թերի միջնակարգ կրթությամբ տղաները։ «Նախկին օրենքը գործում է 1998 թ. սեպտեմբերից։ Բավականին փոփոխություններ են եղել»,- նախաձեռնությունն այսպես կարեւորեց ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Ամենաուշագրավը, թերեւս,
ԷԼ ՉԵՆՔ ԾԱԾԿԱԳՐՎԵԼՈՒ
ԷԼ ՉԵՆՔ ԾԱԾԿԱԳՐՎԵԼՈՒ Խմբագրություն են ահազանգել երեւանցի մի քանի դպրոցականների ծնողներ՝ «մեր երեխաներին դպրոցում ստիպում են ստանալ սոցիալական քարտեր, առանց ծնողի ցանկության»։ Իսկ «Առավոտին» հասցեագրված վանաձորցի Լեւոն Սարգսյանի նամակից պարզվում է, որ Վանաձորի տարբեր կրթօջախներում (օրինակ՝ թիվ 24 դպրոց) եւ բուժհիմնարկներում կազմակերպվել է փաստաթղթահավաք. ուսուցչից կամ բուժաշխատողից պահանջելով իրենց ընտանիքի անդամների փաստաթղթերը (անձնագիր, ծննդյան վկայական),
ՀՖՖ-ՖԻՖԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւանում է գտնվում ԱՊՀ երկրներում ՖԻՖԱ-ի ներկայացուցչության ղեկավար Վալերի Չուխրին: Նրա այցի նպատակն է ծանոթանալ ՖԻՖԱ-ի «Գոլ-1» ծրագրով վերակառուցված ֆուտբոլային մարզակառույցների, տվյալ դեպքում՝ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի ետշահագործման ընթացքին, թե ինչպե՞ս է այն պահպանվել, ի՞նչ ծրագրեր են այնտեղ իրականացվում: Բարձրաստիճան հյուրը նաեւ քննարկելու է հաջորդ՝ «Գոլ-2» ծրագրով նախատեսվող ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ հետագա համագործակցության,
Հավատարմագրման անօրինակելի կարգ
«Զանգվածային լրատվության մասին» օրենքն ընդունվեց: Հիմա առաջ են քաշվում դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր, որոնք պարունակում են լրագրողների համար անընդունելի դրույթներ: Ենթաօրենսդրական ակտերից մեկը «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» կառավարության որոշումն է, որը գրել է «ԶԼ մասին» օրենքի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: Երեկ Ժուռնալիստների միությունում պրն Աբովյանը եւ նրա հետ
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ
Երեւանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի շենքը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Կաթում է տանիքը, չի կատարվում նորմալ ջրահեռացում ջրհորդաններով, քայքայված են ջրագծերը: «Անձրեւների ժամանակ հինավուրց կարասները ստիպված հրում ենք մի կողմ ու տաշտեր դնում»,- վիճակն այսպես ներկայացրեց թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը: Ըստ տնօրենի, «Էրեբունի» թանգարանն իր երկու՝ Շենգավիթ եւ Կարմիր բլուր մասնաճյուղերով նախատեսված էր ընդգրկել
Անձնական հարցերը՝ դպրոցի հաշվի՞ն
«Առավոտը» մայրաքաղաքի դպրոցների մասին բազմաթիվ դիմում-բողոքներ եւ ահազանգեր է ստանում, որոնց բովանդակությունը գրեթե նույնատիպ է: Այս կամ այն դպրոցի աշակերտների ծնողները դժգոհում են նորանշանակ տնօրենի աշխատանքից, դպրոցներում վերանորոգման համար իրականացվող դրամահավաքներից։ Բացի այդ, բողոքավորներին, որպես կանոն, նյարդայնացնում է տնօրենի՝ դպրոցի վաստակաշատ ուսուցիչներին, օպտիմալացման անվան տակ, յուրայիններով փոխարինելը: Նման հիմնախնդիրներով լի մի բողոք էր օրերս «Առավոտին»
ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Նրանք ուզում են կամ գնդակահարվել, կամ նստել 15 տարի Ինչպես հայտնել էինք, փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 51 կալանավորներից 45-ը հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով հանդիպում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ-ում ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, կալանավորներն իրենց դիմումներում սխալ ձեւակերպումներ են տվել, եւ արդարադատության նախարարության համապատասխան մարմիններն իրենք
ԾԻԳ-ի տնօրենը փոխվեց
Երեկ առավոտյան ժամը 10-ին պետք է վտարվեին Արամի 36 հասցեի բնակիչները, բայց չվտարվեցին: Բնակիչների ասելով, վտարման որոշումը ժամանակավորապես կասեցված է: Փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքից ազատվել է «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Բայբուրտյանը: Նրա տեղը զբաղեցրել է Միշա Մարգարյանը, որը մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ձեռնարկության տնօրենն էր: Երեկ Հյուսիսային պողոտայի բնակիչները կազմակերպել էին
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Հայաստանի պետական բյուջեն ի վիճակի չէ ամբողջ ծավալով սպասարկել մեր երկրի ճանապարհների պահպանության ծախսերը: Դրանց թվում՝ պետական ու միջպետական նշանակության ճանապարհների, նաեւ՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված: Այս պահի դրությամբ նման ծախսերի այլ աղբյուրներ հայտնի չեն: Հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների պահպանության համար այս տարվա պետբյուջեով մոտ 3 միլիարդ դրամ է նախատեսված: Այդ գումարն, իհարկե, բավական
Առատաձեռն հոգի
Առատաձեռն հոգի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած պաշտոնական այցի նախօրեին ռուսական ազդեցիկ թերթերից մեկը գրել է. «Վրաստանի տնտեսական աննախադեպ ճգնաժամը եւ Ադրբեջանի՝ սեփական էներգետիկ ռեսուրսներն ինքնուրույնաբար տնօրինելու համար մղած երկարամյա հյուծիչ պայքարը երկու հանրապետություններին էլ հարկադրեցին ընդունել, որ արեւմտյան կողմնորոշումն ու Արեւմուտքից ստացվող տնտեսական եւ քաղաքական աջակցությունն ի վիճակի չեն այս երկրներում ներքին կայունություն
«Դաշնակցական անհեթեթություն»
Այդպես է բնութագրել ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «էթնիկ բանակցություններ» բնորոշումը «Դա անհեթեթություն է եւ այն էլ միայն դաշնակցականին հատկանշական: Քաղաքականության մեջ այդպիսի հասկացություն կամ տերմին չկա: Այնուամենայնիվ, միանգամայն բացատրելի է այդ բառակապակցության ակունքն ու էությունը: Դրա հեղինակը, որպես հայ-թուրք մշտական կռվի գաղափարախոսական դոգմայի հետեւորդ, ձգտում է Հայաստան-Ադրբեջան միջպետական առնչությունները միջէթնիկական հարաբերությունների ոլորտ ներքաշել»,- մեր
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
Մեզ հետեւում է նաեւ Ագոյի խումբը Եվրախորհրդի անդամ Հայաստանին ԵԽ-ն բավականին աչալուրջ է հսկում։ Եթե ուրիշ երկրների պարտավորությունների կատարմանը հետեւում է միայն ԵԽ ԽՎ դիտարկման խումբը, ապա Հայաստանին ու Ադրբեջանին ԵԽ-ն մեծ պատիվ է արել՝ միանգամից կրկնակի դիտարկման տակ պահելով։ Մի կողմից մեզ մոնիտորինգ է անում ԵԽ ԽՎ դիտարկման խումբը, մյուս կողմից՝ ԵԽ Նախարարների կոմիտեի
ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԵԶ
Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրին անդամակցել պատրաստվող Հայաստանից արդեն իսկ պահանջում են ազատել «գրավյալ 5 շրջանները» եւ «բռնի տեղահանված» ադրբեջանցիներին վերադարձնել իրենց մշտական բնակավայրերը: Արդյոք սա չի՞ մտահոգում մեր խորհրդարանականներին: Փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Պեր Գարթոնի զեկույցը, որը պարունակում է վերոհիշյալ դրույթները: Սակայն մեր արտգործնախարարությանը սա կարծես չի մտահոգում, քանի որ ԱԳՆ
ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ
ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ բազեականները փորձեցին կազմել տարբեր ոլորտներին առնչվող այն տասը կարեւորագույն առաջարկությունները, որոնք փաթեթի տեսքով փետրվարի 9-ին պետք է ներկայացվեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մարզերից ժամանած ջոկատների ներկայացուցիչները բողոքում էին մարզային երիտասարդության ոչ այնքան աշխույժ կյանքից։ Երկար ուսումնասիրվեցին Ջավախքին վերաբերող հարցերը եւ նշվեց, որ այսօր
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ Մեր հայրենակիցները հիմնականում վերին դիրքերում են Վեյկ Ան Զեեում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ավարտից հետո, հաշվի առնելով նաեւ այստեղ հանդես եկած գրոսմայստերների արդյունքները, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է փետրվարի 1-ի դրությամբ պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային ցուցակը: Այն առաջվա պես շարունակում է վստահորեն գլխավորել Գարրի Կասպարովը: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը Հոլանդիայում
«Հայանալը էական չէ»
«Հայանալը էական չէ» Կարծում է շվեյցարացի ջութակահարուհի Սիբիլլե Չոփփը «Սերենադ» կամերային նվագախմբի այսօրվա համերգը նվիրված է հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 65-ամյակին։ Կոմպոզիտորի «Կոնցերտ ջութակի եւ 18 լարայինների համար» ստեղծագործության կատարմամբ ջութակի մենանվագով հանդես կգա միջազգային փառատոների ու ազգային մրցույթների դափնեկիր Սիբիլլե Չոփփը (Շվեյցարիա)։ Զրույցի սկզբում «Առավոտը» հիշեցրեց ջութակահարուհուն նրա տարիներ առաջ (14.08.2001) մեր
ԳՐՈՂՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ
ԳՐՈՂՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարած գրողները (որոնք հրաժարվեցին իրենց անունները հայտնել) մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի Գրողների միության՝ Կասյան 3 հասցեում գտնվող «Մագնոլիա» բժշկական կենտրոնը այլեւս չի կարող սպասարկել իրենց, որովհետեւ վաճառված է: Նրանց տեղեկություններով, Արաբկիր համայնքի հաշվեկշռում գտնվող «Մագնոլիան» աճուրդով վաճառվել է չնչին գումարով: Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ գրողներին այստեղ անվճար բուժօգնություն
Կրթված ենք, բայց մասնագետ չենք
Կրթված ենք, բայց մասնագետ չենք Եվրոպական միության Tacis ծրագիրը նախատեսում է զարգացնել Հայաստանում միջին ու մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը: Երեկ ԿԳՆ-ի ներկայացուցիչները եւ Եվրոպայի փորձագետները քննարկեցին այդ ծրագիրը: 1990թ. ի վեր հանրապետությունը շատ արագ զրկվեց միջնակարգ մասնագիտական համակարգից, որը տնտեսությունն ապահովում էր միջին օղակի մասնագիտական կադրերով: 109 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններից՝ նախկին պրոֆտեխուսումնարաններից, չի
ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ
ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը բացահայտում է աշխարհի գաղտնի կառավարության նոր դավադրությունները: Ռուսական եւ ամերիկյան շրջանակները մտահոգ են Հայաստանում իշխանափոխության հարցերում Ֆրանսիայի ակտիվությամբ։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ Ըստ նրա, վերոնշյալ շրջանակները բանակցում են Հայաստանի մի շարք ազգայնական ուժերի հետ՝ մեր երկրում ազգայնական ուժերին
Սուդանի հետ համեմատած՝լավ ենք
Սուդանի հետ համեմատած՝լավ ենք ՄԱԿ-ի պաշտոնյան հույս է հայտնում, որ ապագայում Հայաստանը ինքնուրույն կլուծի իր պարենային խնդիրները: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը գործում է 1993թ. սեպտեմբերից։ Անցած 10 տարում կազմակերպությունը մարդասիրական նպատակներով Հայաստանին է տրամադրել ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլարի պարեն, որից տարեկան մոտ 220 հազար կարիքավոր մարդ է օգտվել։ ՊՀԾ ներկայացուցիչ,
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է, ԻՍԿ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵ՞ՐԸ
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է, ԻՍԿ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵ՞ՐԸ Երեկ կառավարությանը հաշվետու եղան Տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ էներգետիկայի նախարարությունները։ Կապի եւ տրանսպորտի նախարարության 2003 թվականի հաշվետվությունից հետո հրավիրված ճեպազրույցում լրագրողներին, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էր «ԱրմենՏելի» խնդիրը: Նախարար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, այդ թեմային վերաբերող հարցերին հակիրճ էր պատասխանում: «Նկատի ունենալով «ԱրմենՏելի» կողմից լիցենզիայի պայմանների եւ դրույթների կանխամտածված, պարբերաբար
ԸՆԴԴԵՄ՝ «ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ»
ԸՆԴԴԵՄ՝ «ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ» «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները երեկ իրենց վրդովմունքը հայտնեցին ԵԽ ԽՎ-ի ընդունած փաստաթղթի առիթով։ Նրանք գտնում են, որ ԼՂՀ հարցի՝ «կարգավորման գործընթացի միջազգայնացման պայմաններում շատ վտանգավոր է յուրաքանչյուր միջազգային փաստաթուղթ, որում արցախյան խնդրին վերաբերող աննպաստ դրույթներ կան, որոնք հետագայում անպայմանորեն հիմք են հանդիսանալու նոր, ավելի սպառնալի եւ ավելի գործնական ձեւակերպումների համար»։
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵ՞Լ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵ՞Լ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին խնդրեցինք պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է Տիգրան Նաղդալյանի քրոջ՝ Կարինե Նաղդալյանի պնդումը, թե երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրան «Պրոմեթեւսին» տված հարցազրույցում հարցրել են, թե ինչո՞ւ չի կանգնում «Արդարություն» դաշինքի կողքին՝ պատասխանել է. «Ես չեմ կարող կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր մեղադրվում են երիտասարդ, տաղանդավոր լրագրողի
Բաքվում նեղված են եւ՝ լավատես
Բաքվում նեղված են եւ՝ լավատես Ինչպես եւ կարելի էր սպասել, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամները յուրովի են ընկալել «Լեռնային Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ» հայտնի արտահայտությամբ զուգորդվող դիվանագիտական նրբությունները: Ադրբեջանցի խորհրդարանականներն ամենեւին չեն կիսում հայկական պատվիրակության որոշ անդամների այն տեսակետը, թե ԵԽ-ի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների մեջ տեղ գտած ձեւակերպումների տարբերությունն ի վերջո հանգեցնելու է
«Շարունակում եմ զայրացած մնալ»
«Շարունակում եմ զայրացած մնալ» Գնահատելով ընդդիմության պահվածքը Ստրասբուրգում, իր զգացմունքները նկարագրեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: – Ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ պահանջեցին ձեր հրաժարականը, պատճառաբանելով, որ դուք ձախողել եք հայկական դիվանագիտությունը։ Համաձա՞յն եք այս գնահատականին։ – Համաձայն չեմ, նրանք ցանկացած հայտարարություն կամ պահանջ կարող են դնել, ուղղակի իրենց բոլոր մեկնաբանությունների հետ ես համաձայն չեմ, քաղաքականացված մեկնաբանություններ
«ՄԵՂՐԱՄԻՍԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ»
«ՄԵՂՐԱՄԻՍԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ» Խորհրդարանական ընդդիմության համախմբման վերաբերյալ կանխատեսում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վստահության հանրաքվեի վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը ժամանակին կողմ էր արտահայտվել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Սակայն նույն խմբակցությունը կոալիցիոն մյուս երկու ուժերի հետ տապալեց հանրաքվեի հարցը։ ՀՀԿ խորհրդի անդամ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից «Առավոտը» երեկ փորձեց ստանալ այս երկվության բացատրությունը։ Պատասխանելով մեր այս
«ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է»
«ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է» Հիշեցնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Ի՞նչն է պատճառը, որ «ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության առնչությամբ» արտահայտությունից՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» ձեւակերպումը հանելու Ձեր առաջարկը Եվրախորհրդում արժանացավ ընդամենը
ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ
ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ բազեականները փորձեցին կազմել տարբեր ոլորտներին առնչվող այն տասը կարեւորագույն առաջարկությունները, որոնք փաթեթի տեսքով փետրվարի 9-ին պետք է ներկայացվեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մարզերից ժամանած ջոկատների ներկայացուցիչները բողոքում էին մարզային երիտասարդության ոչ այնքան աշխույժ կյանքից։ Երկար ուսումնասիրվեցին Ջավախքին վերաբերող հարցերը եւ նշվեց, որ այսօր
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Մեր հայրենակիցները հիմնականում վերին դիրքերում են Վեյկ Ան Զեեում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ավարտից հետո, հաշվի առնելով նաեւ այստեղ հանդես եկած գրոսմայստերների արդյունքները, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է փետրվարի 1-ի դրությամբ պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային ցուցակը: Այն առաջվա պես շարունակում է վստահորեն գլխավորել Գարրի Կասպարովը: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը Հոլանդիայում տարած հաղթանակից հետո տեղափոխվել


















































