Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը

Հունվար 12,2002 00:00

Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը ՖԻՖԱ-ն օրերս հրապարակեց Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մայիսի 31-ից հունիսի 30-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։ Ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել, թե մրցավարներն իրենց ինչպես են դրսեւորել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ «Բոլոր մրցավարները ցուցադրել են խաղի կանոնների գերազանց իմացություն»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Միշել Զեն-Ռուֆինենը։ Ընդ որում, ընտրված մրցավարները կմասնակցեն իրենց համար հատուկ կազմակերպված սեմինարին, որը կկայանա մարտի 20-23-ը, Սեուլում։ Աշխարհի առաջնությունը սպասարկելու են. Եվրոպա, գլխավոր մրցավարներ. Պիեռլուիջի Կոլինա (Իտալիա), Հյու Դալլաս (Շոտլանդիա), Անդերս Ֆրիկս (Շվեդիա), Տերյե Հաուգե (Նորվեգիա), Անտոնիո Լոպես Նյետո (Իսպանիա), Լյուբոշ Միխալ (Սլովակիա), Մարկուս Մերկ (Գերմանիա), Ուրս Մայեր (Շվեյցարիա), Վիտոր Մելու Պերեյրա (Պորտուգալիա), Կիմ Միլթոն Նիլսեն (Դանիա), Գրեմ Փոլ (Անգլիա), Կիրոս Վասսարաս (Հունաստան), Ժիլ Վեսսյերս (Ֆրանսիա), Յան Վեգերեեֆ (Հոլանդիա), եզրային մրցավարներ. Եվզեն Ամլեր (Չեխիա), Ֆրեդերիկ Առնոլ (Ֆրանսիա), Էգոն Բերեուտեր (Ավստրիա), Յուրի Դուպանու (Բուլղարիա), Կառլոշ Ֆերեյրա դե Մատուշ (Պորտուգալիա), Յենս Լարսեն (Դանիա), Լիֆ Լինդբերգ (Շվեդիա), Հայներ Մյուլլեր (Գերմանիա), Ֆիլիպ Շարպ (Անգլիա), Յապ Փուլ (Հոլանդիա), Իգոր Սրամկա (Սլովակիա), Ֆերենց Զեկելի (Հունգարիա), Ռոլանդ Վան Նիլեն (Բելգիա), Մացեյ Վյերժբովսկի (Լեհաստան)։ Ասիա, գլխավոր մրցավարներ. Ալի Բուջսաիմ (ԱՄԷ), Տորու Կամիկավա (Ճապոնիա), Կիմ- Յոնգ Յու (Հարավային Կորեա), Ջուն Լու (Չինաստան), Սաադ Քամել (Քուվեյթ), եզրային մրցավարներ. Ալի Ալ-Տրաիֆի (Սաուդյան Արաբիա), Մատ Լազիմ Ավան Համատ Հեյդար Կոլեիտ (Լիբանան), Վիսվա Նաթան Կրիշնան (Սինգապուր), Հավնի Հասոնե (Հորդանան), Մոհամեդ Սաիդ Կոմալեսվարան Սանկար (Հնդկաստան)։ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկա, գլխավոր մրցավարներ. Կառլոս Բատրես (Գվատեմալա), Բրայան Հոլլ (ԱՄՆ), Վիլյամ Մաթուշ Վեգա (Կոստա-Ռիկա), Պետեր Պրենդերգաստ (Ջամայիս), Ֆելիպե Ռամոս Ռիզո (Մեքսիկա), եզրային մրցավարներ. Կուրտիս Չարլզ (Անտիգուա), Վլադիմիր Ֆեռնանդես (Սալվադոր), Մայքլ Ռագունատ (Տրինիդադ), Էկտոր Վերգարա (Կանադա)։ Աֆրիկա, գլխավոր մրցավարներ. Քոֆի Կոջա (Բենին), Մուրադ Դաամի (Թունիս), Նդոյե Ֆալլա (Սենեգալ), Գամալ Գանդուր (Եգիպտոս), Մոհամեդ Ջեզզազ (Մարոկկո), եզրային մրցավարներ. Տաուֆիկ Աջենգուի (Թունիս), Դարման Դանտե (Մալի), Վագիխ Ֆարագ (Եգիպտոս), Բրայթոն Մուձամիրի (Զիմբաբվե), Ալի Տոմուզանգե (Ուգանդա)։ Հարավային Ամերիկա, գլխավոր մրցավարներ. Ուբալդո Ակինո (Պարագվայ), Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ), Բայրոն Մորենո (Էկվադոր), Օսկար Խուլիան Ռուիս (Կոլումբիա), Անխել Սանչես (Արգենտինա), Կառլուշ Էուջենիո Սիմոն (Բրազիլիա), եզրային մրցավարներ. Բոմեր Ֆիերրո (Էկվադոր), Միգել Ջակոմուսի (Պարագվայ), Խորխե Պ. Օլիվեյրա (Բրազիլիա), Խորխե Ռատալինյո (Արգենտինա)։ Օվկիանիա, գլխավոր մրցավար. Մարկ Ալեքսանդր Շեֆիլ (Ավստրալիա), եզրային մրցավարներ. Էլիս Դորիրի (Վանուատու), Փոլ Սմիթ (Նոր Զելանդիա)։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել