Օրվա լրահոսը

ԱՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

ԱՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ Ինը տարի առաջ ստեղծված Գրադարանային վեհաժողովն ընդգրկում է 100-ից ավելի կազմակերպություն։ Այդ թվում նաեւ՝ ԱՊՀ 10 երկրների 33 գրադարան։ Այդ կազմակերպությունների նպատակը գրադարանների զարգացումն է, ինչպես նաեւ գիտության եւ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումները։ Հոկտեմբերի 13-ին Երեւանում մեկնարկեց ԱՊՀ երկրների ազգային գրադարանների տնօրենների երկրորդ խորհրդաժողովը։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների տնօրենների հավաքը Հայաստանում,

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ Իջեւանի N զորամասի 4-րդ ՄՀԳ-ի ժամկետային զինծառայող, շարքային Մանվել Գրիգորի Ղազախյանը, ծնված 1983թ., 2001 թվականի սեպտեմբերի 18-ին «Կարմիր քար» N մարտական դիրքում հերթապահության ժամանակ վիրավորվել է եւ մահացել կրծքավանդակի միջանցիկ հրազենային գնդակային վիրավորումից։ Մինչ օրս հանցագործության բացահայտման մասին ոչ մի հայտարարություն չի արվել, մեղավորները չեն հայտնաբերվել։ Հրապարակում ենք Մանվելի մոր՝ Կատյա Ղազախյանի նամակը։

ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ Մի հեռուստատեսային հաղորդման մեջ Բուլատ Օկուջավան հիշեց «Թջչս255Պ» հաղորդաշարի տարիներ առաջվա մի դրվագ. գիշերվա երկուսն անց հեռուստաթղթակիցը տեսնում է ու նկարահանում կայարանային իրարանցումից շփոթահար, կեղտոտ ու աղբի մեջ, ուղեբեռների սարի վրա կծկված երկու խեղճ պառավի, որոնք կիսաքուն, հոգնած սպասում են իրենց ուշացող գնացքին։ Թղթակիցը մոտենում է նրանց, մեկնում միկրոֆոնը ու հարցնում. – Մայրիկներ,

Եթե շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնության մեկնարկում Իրանի հավաքականի նկատմամբ Հայաստանի շախմատիս

ՀԻԱՆԱԼԻ Է Եթե շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնության մեկնարկում Իրանի հավաքականի նկատմամբ Հայաստանի շախմատիստների տարած «չոր» հաղթանակը՝ 4։0, որոշ առումով օրինաչափ էր եւ ոմանք դրա մեջ առանձնապես հպարտանալու կամ ուրախանալու առանձնակի պատճառ չէին տեսնում, ապա երկրորդ տուրում նույն հաշվով Մակեդոնիային ծնկի բերելը արդեն իսկ մեծ հաջողություն է։ Բայց սկսենք սկզբից։ Իրանի շախմատային դպրոցն, իրոք, աշխարհում

Ճարտարապետական

Ա. Թամանյանն էլ թանգարան ունեցավ Ճարտարապետական հասարակայնության, կառավարության, քաղաքաշինության նախարարության եւ երեւանցիների ցանկությունն էր ստեղծել մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը։ Թանգարանի բացումը կատարվեց երեկ, հոկտեմբերի 15-ին։ Հանրապետության հրապարակի մետրոյին կից, քաղաքաշինության նախարարության շենքի առաջին հարկի աջ թեւում, թանգարանի մուտքի մոտ դրվել է Ալ. Թամանյանի կիսանդրին։ Ի դեպ, նույն հարկում է գտնվում նաեւ հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտը։

«Արամ

ԵՐԿՈՒ ԶՐՈՒՅՑ՝ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հայտագրերը շարունակում են հրավիրել այս կամ այն երեկոյին՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ Հոկտեմբերի 26-ին եւ 30-ին հայրենիք կժամանեն մեծանուն ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը եւ Ռուբեն Ահարոնյանը։ Այս արվեստագետների հետ ունեցանք կարճ հեռախոսազրույց։ – Պրն Մերկերյան, ուրախ ենք հոկտեմբերի 26-ին ձեզ տեսնելու Երեւանում։ Ինչո՞վ բացատրել այն երջանիկ իրողությունը, որ

«Ալմանախ»

Ալմանախյան պարադոքս «Ալմանախ» կրթահամալիրի անունը բոլոր առումներով ծանոթ է շատերին. բացի ուսման բարձր վարձից (ծնողը երեխայի ուսման վրա տարեկան ծախսում է $300, իսկ այս տարվանից սկսած՝ արդեն $500)՝ տնօրեն Նունե Հարությունյանի խոսքերով. «Հաստատության վարկն էլ այնքան բարձր է, որ հեռացված ուսուցիչներին անմիջապես սիրով աշխատանքի են տեղավորում անուն ունեցող այլ դպրոցներում»։ Ի դեպ, ուսուցիչներին այստեղ ընդունում

Ինչպես

ՏԵՍԱԵՐԻԶԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է Ինչպես կանխատեսել էինք, «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը։ Այդ կապակցությամբ նա շատ ուշագրավ արտահայտություն թույլ տվեց իրեն՝ ասելով, թե հայտարարությունն արել է բոլոր ամբաստանյալների անունից։ Դատարան էին բերվել մնացած 6 ամբաստանյալները, որոնցից մեկն, օրինակ՝ Էդիկ Գրիգորյանը, արժանացավ դատավոր Սամվել Ուզունյանի դիտողությանը, երբ զրուցում էր

Ընդամենը

«Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի» Ընդամենը վերջերս էր, որ պաշտոնապես ազդարարվեց, թե հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները այնքան են թերբեռնված՝ բնակչության սոցիալական ծանր վիճակի պատճառով, որ դրանք անհրաժեշտ է միավորել-խտացնել։ Անշուշտ, այս տարբերակը բավականին ձեռնտու է՝ պետբյուջեի հոգսը մի քանի հազար աշխատողներով թեթեւացնելու առումով։ Հետաքրքիր է, սակայն, որ երբ անհրաժեշտ է

Այս

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՎԱՏՆ Է» Այս օրերին «ԱրմենՏելի» վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես «շատ հաջող» որակած գործարքը ողջ հանրապետությանը խառնաշփոթի մեջ է գցել։ Հստակություն մտցնելու, ինչպես նաեւ՝ րոպեավճարի չկիրառման հարցում կառավարության վճռականությունը հաստատելու համար երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ կառավարության իրավախորհրդատու Վահե Յակուբյանը, որոնք համբերությամբ պատասխանեցին լրագրողների բոլոր, անգամ՝ կրկնվող, հարցերին։ Իսկ

Ո՞Վ Է ԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ

Ո՞Վ Է ԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի պաշտոնանկությանն առնչվող խոսակցություններում շատ քիչ են շրջանառվում այս պաշտոնի համար նոր թեկնածուների անուններ։ Նրանց թվում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի անունը։ Լուրը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, Ա. Պետրոսյանն ասաց, որ այն ընկալում է որպես տափակ հումոր։ Նաեւ հավելեց, որ իր կարծիքով ինքը քիչ

Հոկտեմբերի 12-ի երեկոյան ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության համակիր Մ. Սաղաթելյանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության համակիր Մ. Սաղաթելյանը։ Բազմիցս արձանագրել ենք, որ վստահության եւ լեգիտիմության ռեսուրսից զրկված վարչախումբը բռնությունների գործիք է դարձրել պետական կառույցները, իրավապահ մարմինները։ Այդ կառույցները, ըստ էության, Ռ. Քոչարյանի իշխանության երկարաձգման միակ միջոցներն են։ Քրեական հետապնդումների, ուժային գործողությունների թիրախ են դառնում այն քաղաքական ուժերը, գործիչները, քաղաքացիները, որոնք պահանջում են

2-ՐԴ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

2-ՐԴ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ Մինչ մենք տեղեկություններ էինք հաղորդում բանտային հիվանդանոցում 106-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Աղաբեկ Հայրապետյանի մասին, երեկ տեղեկություններ ստացանք նաեւ Վանաձորի թիվ 3 քննչական մեկուսարանից, ուր, 17-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել Արմենակ Մկրտչյանը։ Վերջինս ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 25-ին, եւ մեղադրվում է ափիոն թմրանյութի օգտագործման մեջ։ Հացադուլավորը

«Իտեռան» եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մեր դայակը չեն լինելու

«Ախպերության» ժամանակն անցել է «Իտեռան» եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մեր դայակը չեն լինելու Հոկտեմբերի 15-ին «Իտեռա»-ն «քրոնիկ չվճարումների» պատճառով, որոնց ծավալը հասել է 36,9 միլիոն ԱՄՆ դոլարի, մտադիր է դադարեցնել բնական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքսը»՝ վկայակոչելով «Իտեռա-Հոլդինգի» մամլո հաղորդագրությունը, որում ընդգծվում է, որ ընկերության մտադրության մասին տեղյակ են պահվել Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր

Ասում

«ԻՆՁ ԱՅԺՄ ՆԱԽԱԳԱ՛ՀԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ» Ասում է Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Իդա Մարտիրոսյանը, որն Ազատ Արշակյանի գործը դիտարկում է միայն իրավապահ համակարգի լիազորությունների շրջանակում։ -Համաձա՞յն եք արդյոք այն տեսակետին, թե քանի որ ՔԴՄ հիմնադիր Ազատ Արշակյանը սառեցրել էր իր քաղաքական ակտիվ գործունեությունը՝ իբրեւ գործիչ չէր կարող որեւէ մեկի համար վտանգ ներկայացնել կամ դրա համար մեկուսացվել։ Ձեր

Սա

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ ԷԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՐՔԵՑԻՆ Սա հատուկ տաղանդ է, ինչի պակաս նախագահ Քոչարյանը չունի Դժվար չէր կանխատեսել, որ, «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ նախագահ Քոչարյանին եւ նախարար Սարգսյանին հրապարակայնորեն մեղադրելուց հետո, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը հայտնվելու էր մեկուսարանում: Ի դեպ, Կալանավայրերի վարչության նախկին պետի համար եւս դեպքերի այդօրինակ զարգացումն անակնկալ չէր: Համենայն դեպս, նման հնարավորությունը

Գալիս

Տարեցության ծանր բեռը Գալիս ենք աշխարհ, վայելում նրա բարիքները, ծերանում։ Հետո սկսվում է նոր կյանք։ Կարոտով հիշում ենք երիտասարդության տարիները։ Ինչ տխուր բան է տարեցությունը։ Ի՞նչ կարող ես անել՝ ամեն ինչ ծերանում է. քարը, հողը, ծառը, մարդը… Ասում են եւ ճիշտ են ասում. ծերությունը որ գալիս է, մենակ չի գալիս՝ բազում անախորժություններ է հետը բերում…

Երեխան քսան անուն ունի

Երեխան քսան անուն ունի Եվս մի խորապես դժբախտ երեխա հեռավոր Անգլիայում դարձավ ֆուտբոլային մոլագարի զոհը, որը դժբախտ պատահականությամբ նրա հայրը դարձավ։ Միսթր Ջոուդ Գլովեր-Մանգուզին իր նորածին արու զավակին «շնորհել է» Ալեքս Ֆերգյուսոն Բարտեզ Սիլվեսթր Նեւիլ Հյոնես Իրվին Սթամ Բրաուն Մեյ Բեկհեմ Քին Սքոուլզ Բաթ Վերոն Գիգոլ Չեդվիկ Քոուլ Յորք Նիսթելրոյ Սուլշեր անունը։ Սա ընդամենը «Մանչեսթեր

Հայաստանի

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ Հայաստանի հավաքականի փայլուն մեկնարկը Եվ այսպես, երեկ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում մեկնարկեց շախմատի աշխարհի հինգերորդ թիմային առաջնությունը։ Ժամը 11-ին բացման հանդիսավոր արարողության ժամանակ առաջնության գլխավոր մրցավար հոլանդացի Գիյսեն Գերտը կատարեց վիճակահանությունը։ Մինչ այդ, նա տեղեկացրեց, որ Երեւան չի ժամանել Աֆրիկայի հավաքականը։ Եվ այդ պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել որոշակի շտկումներ կատարել

Օրերս Երեւանի կամերային երաժշտական թատրոնում կայացավ Վարդան Աճեմյանի «Կիկոս» ոչ կոմիկական օպերայի առ

«Կիկոսությունն» այնքան էլ վատ բան չէ Օրերս Երեւանի կամերային երաժշտական թատրոնում կայացավ Վարդան Աճեմյանի «Կիկոս» ոչ կոմիկական օպերայի առաջնախաղը։ Այս իրադարձությունն իր անհավակնոտ հնչեղությամբ, թերեւս, առավել նշանակալից է, քան կարելի էր ենթադրել առաջին հայացքից։ Թումանյանական հեքիաթներից այս մեկի բեմականացումը ժամանակին իրականացրել է երգահանի պապը՝ հայ բեմարվեստի խոշորագույն վարպետ Վարդան Աճեմյանը։ Ներկայիս թատերախաղի հեղինակ Արմեն Մելիքսեթյանը,

Վաղը՝

ՆՐԱՆՔ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ «ԱՐԵՎՈՏ ՈՒ ՊԱՅԾԱՌ» ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Վաղը՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանից կմեկնեն վերջին վեց եվրոպացի գրողները, ովքեր «Գրական տապան-2001» ծրագրի շրջանակներում իրենց մյուս գործընկերների հետ գտնվում էին Հայաստանում։ Այս վեցին՝ իռլանդացի Էնն Հավերթիին, լեհ Յացեկ Պացոկային, բելառուս Լեոնիդ Դանգոմասյուկին, ռուս Ալեքսեյ Վառլամովին, սերբ (Գերմանիայում բնակվող) Ստեֆան Տոնդովիչին եւ հոլանդացի Սերժ վան Դոնհովենին, Գրողների միության քարտուղար

Սխալ թարգմանության պատճառով

Սխալ թարգմանության պատճառով ՀՀ քրեական օրենսգրքի 224 հոդվածը (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը) թարգմանաբար վերարտադրվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքից։ Սակայն, սխալ թարգմանության պատճառով, խեղաթյուրվել է ինչպես հոդվածի վերնագիրը, այնպես էլ դիսպոզիցիայի բովանդակությունը, նրա իրավական իմաստը։ Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 208 հոդվածի վերնագիրն է. «կՐՌՏոՐպՑպվՌպ ՌսՌ րոօՑ ՌՎցքպրՑՉՈ, ջՈՉպՊՏՎՏ ՊՏոօՑՏչՏ տՐպրՑցտվօՎ տցՑպՎ»։

Հոկտեմբերի 9-ին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ այցելեց ՀՀ դատախազության մեկ աշխատակից եւ

Ինչո՞ւ չի կայանում Վկայի ինստիտուտը Հոկտեմբերի 9-ին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ այցելեց ՀՀ դատախազության մեկ աշխատակից եւ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի անունով «վկայի ծանուցագիր» հանձնեց։ Այն լրացվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հ.Բաբայանի կողմից։ Քննիչի մոտ որպես վկա, նույնաբովանդակ ծանուցագրով, հրավիրվել են հարցաքննության «Հանրապետություն» կուսակցությունից՝ 3 անգամ Ալբերտ Բազեյանը,

Գագիկ

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է Պարույր Հայրիկյանին «Երեւանի բնակիչ Լեւոն Սուրենի Հովնիկյանի եւ նրա որդի Սուրեն Լեւոնի Հովնիկյանի կողմից Ձեզ եւ ՀՀ զինվորական դատախազին հասցեագրված 12.09.01թ. թիվ 4-4969 եւ 20.09.01թ. թիվ Դ-326 դիմումների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավարման մարտկոցի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մկրտիչ Արարատի Պողոսյանի մահվան փաստի առթիվ

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին

Ազգային հրապարակայնության առանձնահատկությունները Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին Ձեր բազմաթիվ հրապարակային ելույթներում՝ այդ թվում նաեւ հեռուստատեսությամբ, դուք հավաստիացնում էիք հասարակությանը, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններն անցան արդար մրցութային պայքարում։ Մի խոսքով, դուք համոզում էիք ինչպես հասարակությանը, այնպես էլ հանրապետության նախագահին, որը հրապարակավ խոստացել էր իր հսկողության տակ վերցնել ընդունելության քննությունների ընթացքը, որ ամեն ինչ

Հայաստանի

«ԳՐԱԿԱՆ» ՊԼԵՆՈՒՄ՝ ԱԶԳԱՓՐԿԻՉ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ Հայաստանի Գրողների միությունը, Երեւանի պետական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանները ԿԳ նախարարության հետ համատեղ կազմակերպած պլենումում որոշել էին քննարկել դպրոցներում հայ գրականության դասավանդման եւ դասագրքերի հետ առնչվող կարեւոր խնդիրները։ Նույն նպատակով այստեղ էին հավաքել մայրաքաղաքի բազմաթիվ ուսուցիչների, անշուշտ, հրավիրել բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, որպեսզի համատեղ ուժերով փորձեն, ի վերջո, հասկանալ, թե

ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Լոս Անջելեսի ոչ կուսակցական եւ ոչ հայրենակցական իրանահայ միության հրավերով Րաֆֆու անվան դպրոց էր եկել Հայաստանի եւ ԼՂՀ ծնողազուրկ մոտ 300 երեխա՝ ծնողների, հարազատների ու բարեկամների ուղեկցությամբ։ Նրանք ստանում են հերթական ամենամյա դրամական օգնությունը, որով մասամբ մեղմում են սոցիալ-տնտեսական ծանր կացությունը։ Կազմակերպությունը, սկսած 1993թ., իրենց մոտ գրանցված ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի, մինչեւ 18 տարին

ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ Այս օրերին հանրապետությունում անցկացվող մարդահամարի ընթացքում առնվազն 2 անտրամաբանական մոտեցում ի հայտ եկավ։ Մարդկանց հաշվում են ըստ բնակության, ոչ թե ըստ գրանցման վայրի։ Սրանից բողոքում են գյուղաբնակները։ Բանն այն է, որ հողի, ջրի, բնակարանային վարձերը պետության կողմից հաշվարկում եւ գանձվում են ըստ գրանցվածների թվի եւ ոչ մի կերպ չի ընդունվում այն հիմնավորումը,

Հունիսի կեսերին հանրապետությունում միանգամից խանդավառության մեծ ալիք բարձրացավ։ Մարդիկ շնորհավորում

Բլեֆ էր Հունիսի կեսերին հանրապետությունում միանգամից խանդավառության մեծ ալիք բարձրացավ։ Մարդիկ շնորհավորում էին միմյանց, աչքալուսանք տալիս, բոլոր թերթերը, ռադիոն եւ հեռուստատեսությունը այդ մասին էին գրում եւ խոսում։ Օրվա հերոսը հարկայինի նախարար Անդրանիկ Մանուկյանն էր, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ կառավարությունը որոշել է բենզինի հարկը 225 ԱՄՆ դոլարից իջեցնել 170-ի, որի հետեւանքով բենզինի գները կիջնեն

Խորհրդային

«ճՌՑՈռՑպ, ջՈՉՌՊցռՑպ, 255 չՐՈՋՊՈվՌվ…» Խորհրդային շրջանի նախանձելի հայրենասիրությամբ հագեցած բանաստեղծությունը միտքս ընկավ՝ խմբագրությանը հասցեագրված այս նամակ-բողոքը կարդալիս։ 1994թ. մահանում է 14-ամյա Միքայել Դարբինյանի հայրը։ Գործազուրկ մայրը՝ հացի խնդիր լուծելու նպատակով վաճառում է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող իրենց մեկ սենյականոց բնակարանը եւ Խարբերդի ամառանոցներում ավելի էժան գնում է տնակ՝ փոքրիկ հողամասով։ Այդտեղ մայր ու տղա բնակվում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031