Օրվա լրահոսը

Շնչե՞լ, թե՞ չշնչել

Երեւանում թունավոր ու քաղցկեղածին նյութերի քանակը օդում մեծ է Մեր երկրում ամենաաղտոտված օդը Երեւանում է: Իսկ մայրաքաղաքում օդն առավել աղտոտված է Ավանի կամրջին, Կոմիտասի, Չարբախի շուկաներին եւ նախկին Բանվորի արձանին հարող տարածքներում: Իրենց համեմատաբար անարատ օդով աչքի են ընկնում Ստեփանավանի, Ղուկասյանի շրջանները, իսկ Երեւանում՝ Ավան-Առինջը: Այս մասին տեղեկացանք ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից: Երեւանում 1 քկմ-ին

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԳԱՋ ԵՆ ՇՆՉՈՒՄ

Գաջի գործարանի տնօրինության կարծիքով՝ դա առողջարար է «Հիսուն տարի է՝ էստեղ եմ ապրում, ես մաքուր օդ շնչելուն կարոտ մնացի: Սովետի ժամանակից էս գաջի պատճառով ոչ մաքուր լվացք ենք հավաքում, ոչ տունն ենք կարողանում մաքուր պահել: Գունավոր լվացքը փռում ենք, մի քիչ հետո դառնում է միագույն՝ լրիվ գաջ: Պատուհանը բացենք, թե չէ՝ փոշին մեբելի երեսը ծածկում

Եզդիների ընտանիքը սովամահ է լինում

Նրանք շատ անգամ են օգնության ձեռք խնդրել տարբեր պաշտոնյաներից՝ այս ընտանիքի հոգսերը գրեթե ոչ մեկին չեն հետաքրքրել։ Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր, չորս տարի առաջ, երբ երիտասարդ Խատոյան ամուսինները Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը հողին հանձնեցին իրենց 4-րդ երեխային, որի մահվան պատճառը, ինչպես եւ նախորդ երեքինը, սովն էր: Ամեն շաբաթ, որպես պարտադիր արարողություն՝ եզդիներն այցելում

ՍԵՆՅԱԿԸ ԲՆԱԿԱՐԱՆ ՉԷ

Հանրակացարանի 129 սենյակում ապրում է 129 ընտանիք: Եվ դա շարունակվում է արդեն 15 տարի «Հեղափոխությունից» հետո կայացրած տարբեր որոշումներով կառավարությունը հիմնարկ-ձեռնարկություններում բնակարանի համար հաշվառվածներին տրամադրեց այն հանրակացարանային սենյակները, որտեղ նրանք ապրում էին ու դրանով նրանց բնակարանային խնդիրը համարեց լուծված: Հավանաբար այս «լուծումը» ուժի մեջ կմնա ընդմիշտ, քանի որ երկրի զարգացման ու աղքատության կրճատման տեմպերն ավելի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Գիրք երկրորդ Գլուխ առաջին ՄԻՋԱՆՑԻԿ ԺԱՄԱՆԱԿ Ես մանրից ինձ տրամադրում եմ նոր վեպ սկսել, ավելի ճիշտ՝ տրամադրվում եմ սկսել նույն վեպիս երկրորդ հատորը, իսկ ավելի ճիշտ՝ ընթացքում ձեզ հետ միասին կպարզեմ՝ էս գրելիքս նախորդի ժամանակային ու տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՝ միանգամայն նոր ու այլ վեպ, որը նախորդիս ոչ միայն ժամանակային շարունակությունն է հանդիսանալու, այլեւ՝ միանգամայն

Ափսոս, Հայաստանը օվկիանոսի ափին չէ

Օտարերկրացի լրագրողները՝ Հայաստանում տուրիստական բիզնեսի հեռանկարների մասին: Արդեն մի քանի օր է՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տնօրինության հրավերով Հայաստանում են 8 ամերիկացի եւ կանադացի լրագրողներ, որոնք պատրաստվում են մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունների մասին հոդվածներ գրել: Այս հոդվածները հնարավորություն կտան, որ օտարերկրյա զբոսաշրջիկները, հատկապես ամերիկացիները, ավելի շատ բան իմանան մեր մասին: Նրանց կարծիքով՝ այդ հոդվածները նույնիսկ

«ԳՐՎԱՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԳԻՆԵՍԻ ԳՐՔՈՒՄ»

Գեղարքունիքում «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնի պատվիրակներին հարսանքավորների պես ընդունեցին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կազմակերպած «Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական փառատոնն արդեն հասցրել է հյուրընկալվել Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդային տեսահոլովակում կազմակերպիչները խոստանում են մշակույթ «արտահանել» մարզեր ու տեղի բնակիչներին «հրամցնել» թատերարվեստ, երգարվեստ, պարարվեստ, գրքերի ցուցահանդես-վաճառք եւ այլն: Հավանաբար փառատոնի վարկանիշը

Ծախսելու են՝ առանց ջոկողության

«Քրքորյանը առաջին ծրագրից ավելի վատ սպասելիքներ ուներ, բայց ինքը շատ գոհ է մեր աշխատանքներից, դրա ապացույցն է այն, որ «Լինսի» միջոցներով ծրագիրը շարունակվում է»,- երեկ «Լինսի» նոր ծրագրի մասին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը: Թեեւ նա փաստեց, որ առաջին փուլում որոշ թերություններ եղել են, մրցույթում հաղթած մի քանի շինարարներ այնքան

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՌԵԿՏՈՐՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ՞ Է

Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Յուրի Սարգսյանին վրդովեցրել էր մեր թերթի հրապարակումը՝ Ճարտարագիտականի եւ Ճարտարապետաշինարարականի հնարավոր միացման ու նպատակահարմարության մասին: Եվ հատկապես՝ թեմայի շուրջ երկու կողմերի հնչեցրած կարծիքները: Յուրի Սարգսյանի համար նույնիսկ անընդունելի եւ անհասկանալի էր իր տեղակալի՝ Սուրեն Աղբալյանի կարծիքն այն մասին, որ «առողջ գլոբալիզացիայի արդյունքում պետք է ստեղծվի մեկ բուհ», որ «միացումը դեռ ուշացրել

Ասեղնագործի անհավանական արկածները Իրանում

Իրան բարեկամական առաքելության մեկնած Զեփյուռ մայրիկը 24 ժամ պահվել էր մեկուսարանում 80-ամյա ասեղնագործ Զեփյուռ Դանիելյանը ապրիլի 19-ին ավտոբուսով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն: 17 հազար դրամով ձեռք բերեց ավտո բուսի տոմս: Մինչ այդ Իրանի դեսպանատնից ստացել էր մուտքի վիզա: Զեփյուռ Դանիելյանն իր հետ վերցրել էր 24 ստեղծագործություն (ժանյակ, ասեղնագործություն), այդ թվում՝ ԻԻՀ նախագահ Մոհամադ Խաթամիի ասեղնագործված

ԹՈՒՐՔԵՐԸ ՆՈՐԻՑ ՀԱՄԱՌԵՑԻՆ

Եվրահանձնաժողովը նորից դժգոհեց։ Էրդողանն ու Գյուլը՝ նույնպես: Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում սեպտեմբերի 23-25-ը կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Հայկական հարցին նվիրված միջազգային այս գիտաժողովը պետք է կայանար մայիսի 25-ին, սակայն հետաձգվել էր անորոշ ժամանակով: Թուրքիայի արդարադատության

Նրանք խնդրեցին՝ մենք էլ չմերժեցինք

Բաշխիչ ցանցերի առուծախն ավարտվեց Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի գործարքն արդարացնելու հերթը Էներգետիկայի նախարարությանն էր: Երեկ այդ առիթով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել՝ պաշտոնապես հայտարարելու, որ բաշխիչ ցանցերը «ՌԱՕ ԵԷՍ»-ին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ շաբաթ հանրապետության նախագահը այս գերատեսչությանը երեք օր ժամանակ էր տվել վաճառողի եւ

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

«Գայթակղիչ առաջարկներ» անողները գիտեն քո անձնական տվյալները Ամեն օր էլեկտրոնային անհատական փոստերը լցվում են «ամերիկյան ժպիտներով», անհեթեթ առաջարկություններով ու, որ ամենավտանգավորն է՝ վիճակախաղի հրավերներով: Եվ խուսափել դրանից գրեթե անհնարին է: Վերջերս «Առավոտի» խմբագրություն դիմած Գոհար Գեւորգյանը, որը նույնպես «արժանացել» էր նման հետապնդումների, խնդրում էր պարզել՝ իրո՞ք ինքը 1 մլն եվրո է շահել «Category B+» վիճակախաղում,

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ սեպտեմբերի 27-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջապես ընդունելու հարցը: Քննարկվելու է նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների հարցը: Իսկ «Արդարություն» խմբակցությունը երեկ կայացած նիստում արդեն որոշեց, որ մասնակցելու է արտահերթ նստաշրջանին: «Արդարությունն» օգտվելով առիթից՝

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի համաձայն՝ «արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Ըստ այդմ՝ գործող թաղապետերն, օրենքի համաձայն, նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է գտնվեին արձակուրդում: Մինչդեռ սեպտեմբերի 18-ից մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող բոլոր

Խաբեության զոհերը

Յուրա Մանուկյանի խնդրանքով վետերաններին խաբե՞լ են Ընդամենը մեկ շաբաթ առաջ հիմնադրված «Ձախ ուժերի միություն» կառույցի շուրջ կրքեր են բորբոքվում: Պարզվում է՝ հիմնադիր համագումարին շատերը մասնակցել են խաբեության զոհ լինելով: Համենայնդեպս, մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի վետերանների խորհրդի ներկայացուցիչներն այդ կերպ են բացատրում նշյալ համագումարին իրենց մասնակցությունը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում խորհրդի նախագահ Սերգեյ Աբգարյանը հետեւյալ պատմությունն արեց.

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻ ԵՎ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»

Բազեյանի կուսակցությունը եւս իշխանափոխություն է ուզում Շիրակի մարզի «Հանրապետություն» կուսակցությունն ամբողջ կազմով երեկ վերստեղծվեց որպես նոր՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության: Մարզային կառույցի ղեկավար Հունան Մազմանյանի ներկայացմամբ՝ «Հանրապետություն» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության 263 անդամներից «Ազգային վերածնունդ» կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպությանը անդամակցելու հայտ են ներկայացրել 257-ը, մյուս վեցից երեքը բացակայում են հանրապետությունից, իսկ երեքն էլ արդեն տարիուկես չեն

ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՈԳԵՇՆՉԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Երկուշաբթի օրը Հայաստան կայցելի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Այցի նախաշեմին նա Հելսինկիում բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքսի» եւ Հ1-ի թղթակիցներին: – Տիկին Հալոնեն, ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստան կատարելիք այցից: – Ես մեծ հետաքրքրությամբ եմ սպասում Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցին: Ես այցելել եմ Երեւան 1996 թվականին, երբ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեր սիրային հարաբերություններին լրացուցիչ ջերմություն կհաղորդի: ՑՈՒԼ 21.04-21.05: Մասնագիտական ոլորտում հնարավոր են խոշոր փոփոխություններ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լուրջ աշխատանքի տենչանքը շուտով բարի պտուղներ կտա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ստեղծագործական մտածողությունը տեսանելիորեն կակտիվանա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կարողացեք զսպել ձեր մարմնական կրքերը: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգացմունքայնությունը ազդում է ձեր ապրելաոճի վրա: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր ֆինանսական հնարավորությունները կբարգավաճեն: ԿԱՐԻՃ

ԲԱՐՁՐԱՑՎԵՑ

ԲԱՐՁՐԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ Անկախության հռչակման 14-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ձիասպորտի ֆեդերացիան մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել էր ձիասպորտի անդրանիկ միջազգային շոու-մրցույթ: Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներից, մասնակցեցին նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի լավագույն նժույգորդները: Առաջին օրը մասնակիցները վիճարկեցին «Բացման մրցանակը», որի արդյունքների մասին «Առավոտը» մարզասեր ընթերցողներին տեղեկացրել է նախորդ համարում: Սակայն հաջորդ օրը, երբ խաղարկվում էր

Մշակույթի նախարարը «Հայֆեստի» հետ չունի

Մշակույթի նախարարը «Հայֆեստի» հետ չունի Սեպտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբացվի «Հայֆեստ» միջազգային թատերական երրորդ փառատոնը, որի կազմակերպիչները երեկ հանդիպեցին լրագրողներին: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում: Ներկայացումներ կլինեն հանրապետության 14 թատերաբեմերում: Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա մեկ այլ՝ Տիկնիկային եւ մանկական

«ՉՀԱՐՍՏԱՑԱՆՔ

«ՉՀԱՐՍՏԱՑԱՆՔ ԴՐԱՄՈՎ, ՀԱՐՍՏԱՑԱՆՔ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ» Գտնում է վեց տարի Հայաստանում անցկացվող, արդեն Եվրոպական երաժշտական միջազգային փառատոնային ասոցիացիայի անդամ քաղաքների, «XXI-ի հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Մենեջերը սիրով պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող հարցերին: – Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհի հռչակավոր քառյակներից 4-ը՝ Չիլինգիրյանի, Բորոդինի, «Քրոնոս» եւ «Տոկիո»: Սեպտեմբերի 20-ին կայացավ «ալտի արքա» Յուրի Բաշմետի եւ իր ղեկավարած

Բուհական

Բուհական խորհուրդը կնպաստի ինքնուրույնությանը Արձագանք՝ «Առավոտում» հրապարակված հոդվածների Կառավարության՝ բուհական խորհուրդներ ձեւավորելու կարգի մասին թիվ 975-Ն որոշումից հետո որոշ պետական բուհերի կողմից բարձրացված, մեղմ ասած, անհանգստությունը հասկանալի չէ: Նախ՝ բուհ ասելով չպետք է հասկանալ միայն պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը: Բուհը նաեւ հիմնադիրն է՝ իր համապատասխան լիազորություններով, ինչպես նաեւ՝ պետական կառավարման լիազոր մարմինը՝ դարձյալ իր լիազորություններով:

ՋԱՐԴԱՐԱՐԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ

ՋԱՐԴԱՐԱՐԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ Քանի որ տուն հրկիզելիս եւ մարդկանց դանակահարելիս նա «հուզված էր» Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փնտրելու անհաջող փորձեր արեց Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակչուհի Քնարիկ Գրիգորյանը: Նա փորձում էր անկախության տարելիցի միջոցառումներից մեկում գտնել նախագահին եւ անձամբ նրան հանձնել իր հեռագիրը: Բանն այն է, որ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով

Սեղանն ուղղանկյուն չէ

Սեղանն ուղղանկյուն չէ Բայց կարող է դառնալ, եթե համապատասխան «վերաբերմունք» դրսեւորվի Երեւանի նախկին քաղխորհրդի գործկոմի որոշմամբ՝ Կալենցի փողոցում 1946թ. 120 քաղաքացի ստացել է տնամերձ հողամաս: Նրանցից մեկի՝ Կիրակոս Գասպարյանի Կալենցի 25 հասցեում գտնվող տունն ու հողակտորը 1975-ին նրանից գնել է Վազգեն Բադալյանի ընտանիքը: Բոլոր հողակտորներն էլ ունեին հավասարաչափ 900 քմ տարածք եւ երկրաչափական սեղանի ձեւ,

ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԸ «ՏԱՌԱԿԱՆԻ» ԲՈՒՆ ԵՆ

ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԸ «ՏԱՌԱԿԱՆԻ» ԲՈՒՆ ԵՆ Բայց նույնիսկ հսկիչների կողմից տեղում խավարասերներին բռնացնելն ընդամենը 30 հազարի խնդիր է Որքան էլ մեր կառավարությունը ջանքեր թափի՝ մայրաքաղաքի գոնե տեսքը բարելավելու եւ հյուրերի մոտ մեր տնտեսական աճի տեմպերով «գլուխ գովալու» համար, միայն վարսավիրանոցների տարածքում տեղադրված շարժական լվացքի պարանները բավական են՝ «սեւերես» լինելու: Այդ պարաններին կախված ի սկզբանե սպիտակ, բայց կեղտից

«ԺԱՐԻՏ ՍԱՄՈՅԻ» ՀԵՏ «ԺԱՐԻՏ ԷՐ ԱՆՈՒՄ»

«ԺԱՐԻՏ ՍԱՄՈՅԻ» ՀԵՏ «ԺԱՐԻՏ ԷՐ ԱՆՈՒՄ» Օրերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով Գյումրիի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Շիրակ Շահնազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեր աղբյուրների ասելով՝ սպայի պատիվն արատավորելու համար: Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գրիշա Եպիսկոպոսյանը: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետի այս հրամանի պատճառներից մեկն այն

Ղարաբաղը սահմանադրական հանրաքվեի՞ց է կախված

Ղարաբաղը սահմանադրական հանրաքվեի՞ց է կախված Համենայնդեպս, դա են ակնարկում իշխանության ներկայացուցիչները «Հայաստանը եղել եւ մնում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, պարզապես մի կողմ քաշվել եւ Ղարաբաղը թողնել մենակ՝ չի կարելի: Դա եղավ, չէ՞, ՀՀՇ-ի ժամանակ, հենց դա էր առաջ քաշվում, որ Ադրբեջանը եւ Ղարաբաղը պետք է բանակցեն, Հայաստանը պետք է լինի դիտորդի դերում: Բանակցային մոդուսի

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ՝

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ՝ ՆԱԽԱՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 2002-ի սեպտեմբերի 21-ին: Ըստ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի՝ այժմ՝ 3 տարի անց, ՄԱԿ-ը փորձում է ՏԻՄ ընտրություններով պարզել իրենց գործունեության արդյունքների իրական պատկերը: – ՄԱԿ-ը համայնքապետի թեկնածու է առաջադրել միայն Արաբկիրում: Ինչո՞ւ եք Երեւանի այլ համայնքներում էլ տեղադրել կուսակցության անվանման հապավումը «վերծանող» քարոզչական վահանակներ՝

ՀԱԿ-ԻՆ

ՀԱԿ-ԻՆ ՊԵՏՔ Է $400 ՀԱԶԱՐ Իսկ մինչ այդ՝ կուսակցությունը «հասույթներ» է ակնկալում մշակույթի փոխնախարարի պաշտոնից Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր տեղակալի պաշտոնը զբաղեցնելու պարտականությունից ազատել է Սարգիս Հարությունյանին: Բանն այն է, որ իր՝ արդեն նախկին տեղակալին Ուրիխանյանը զիջել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու իրեն արված առաջարկը: Ուրիխանյանն ինքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031