Օրվա լրահոսը
ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԴԱՐՁՆԵԼԸ Երեկ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվեց «Կայունություն» խմբի պատգամավորների նախաձեռնությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», որն, ըստ ամենայնի, տապալվելու է։ Հուլիսի 17172ին Վարդան Այվազյանի, Մելիք Գասպարյանի եւ Վարդեւան Գրիգորյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, 2001 թ. հունվարի 1172ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը պիտի սահմանվի 20 հազար դրամի չափով։ Ներկա
ԻՍԿ ԴՈՒՔ ՀԱՆԳԻ՞ՍՏ ԵՔ ՔՆՈՒՄ «Որքան հարկ եք պատրաստ տալ Ձեր աշխատավարձից»։ Այս հարցն ուղղեցինք պատահական անցորդներին։ Ստորեւ ներկայացնում ենք համարյա բոլոր խավերի ներկայացուցիչների պատասխանները։ Երվանդ Մանարյան, դերասան- Չէ, ես պարտաճանաչ հարկատու չեմ։ Եթե աշխատում ես բյուջետային հիմնարկում, պարտաճանաչ մուծում ես, եթե էստեղից-էնտեղից մի բան ես աշխատում, դժվար է հարկեր մուծելը։ Ես իմ աշխատավարձի մի
Եկամտահարկը կդառնա՞ 19% Ինչպիսիք պետք է լինեն հարկերը, որպեսզի գործատուները շահագրգռված լինեն օրինական աշխատավարձ վճարել՝ օրինական հարկերով Հինգշաբթի կառավարության նիստում նախատեսված է քննարկել «Եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական վճարների մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը: Այդ հարցի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում աշխատավարձերը (եթե դրանք զուտ խորհրդանշական բնույթ չեն կրում) վճարվում են «ծրարներով»՝ այսինքն
ՄԱՆՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՇՈՐ ՇԱՐԺՈ՞ՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ Մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցները երեկ ցույցի էին դուրս եկել։ Թողած իրենց աշխատանքային սեղանիկներն ու կրպակները, մանր առեւտրականները կառավարության շենքի մոտից ուղեւորվեցին եւ մի քանի ժամ շարունակ բողոքի ցույց անցկացրին ԱԺ-ի մոտ։ Ցուցարարները բողոքում էին ՀԴՄ-ների դեմ. «Մնում է խնձոր ծախողի վրա էլ ՀԴՄ դնեն»,- դժգոհեց Ավետիս Պետրոսյան անունով մի մանր
«Այսքանից հետո մի՞թե ժողովրդավար չէ նա» Մեր դիտարկումները կարող են փոքր172ինչ ժամանակավրեպ թվալ «Օրվա հերոսն առանց փողկապի» հաղորդումից հետո, որտեղ (երկու տարվա ընդմիջումից հետո) հայ ժողովուրդը դարձյալ Ռոբերտ Քոչարյանին տեսավ բասկետբոլ խաղալիս եւ որպես «Պապլավոկի» սովորական այցելու, որին անգամ առանձնակի ուշադրություն չեն դարձնում։ Ռուս լրագրողուհին, իհարկե, անտեղյակ էր, որ Հայաստանի նախագահը շատ վաղո՜ւց չէր գնացել
DARK KISS՝ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԲՈՒՅՐ Ինչ պետք է անի քաղաքացին, եթե նրա շենքի ներքնահարկում գիշերային բար է Մաշտոցի 27 հասցեով գտնվող «Dark kiss» գիշերային ակումբում ամբողջ փողոցով մեկ՝ մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը, լսվում է որոշակի բնույթի երաժշտություն եւ նույնպիսի բնույթի մարդկային ձայներ: Սկզբունքորեն դեմ չլինելով գիշերային բարերի գոյությանը եւ գիտակցելով, որ նման հաստատություններում տղամարդիկ եւ կանայք
ՌՈԲԵՐՏ ՇԻՆԱՐԱՐ Անցած շաբաթ նախագահ Քոչարյանը զբաղված էր նոր օբյեկտների ժապավեններ կտրատելով եւ իր իսկ նախընտրական խոստումները գլխապտույտ հաջողությամբ պսակելու կապակցությամբ իրեն շնորհավորելով։ Իսկ ո՞ւմ պետք է իր երախտագիտությունը հայտնի ժողովուրդը Հրանտ Վարդանյանի հերթական համատեղ ձեռնարկության՝ «Գրանդ Մասիսի» բացման համար։ Իհարկե, նոր աշխատատեղեր բացելու խոստում տված Քոչարյանին։ Թեեւ Քոչարյանն այս սուրբ գործում իրեն օգնած հայրենական
ՊՈՊՈՒԼԻ՞ԶՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԴԱՐՁՆԵԼԸ Երեկ ԱԺ այս նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվեց «Կայունություն» խմբի պատգամավորների նախաձեռնությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», որն, ըստ ամենայնի, տապալվելու է։ Հուլիսի 17172ին Վարդան Այվազյանի, Մելիք Գասպարյանի եւ Վարդեւան Գրիգորյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, 2001 թ. հունվարի 1172ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը պիտի սահմանվի 20 հազար դրամի չափով։ Ներկա
ԶԻՆԱԹԱՓՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
«Սպայի պատիվ» կազմակերպության նախագահ, ԲԽՍՍ-ի նախկին տեսուչ Գագիկ Կոստանդյանը երեկ դժգոհեց, որ խորհրդարան մտնելիս շարքային պատգամավորները ստիպված են լինում զենքն ի պահ հանձնել, քանի որ անցնում են, ըստ նրա, «տամոժնու» միջով (իսկ իրականում՝ մետաղորսիչի)։ Մինչդեռ մեքենայով ԱԺ տարածք եւ, ըստ պրն Կոստանդյանի. մինչեւ III հարկ բարձրացողներին չեն ստուգում եւ նրանք կարող են զենքերը ներս բերել։
ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ ԿԱՆԵՆ
«Առավոտին» հասած լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյանը «Կայունություն» խմբի անդամներին դժգոհություն է հայտնել նախարար Էդվարդ Մադաթյանի աշխատանքից։ Չհերքելով ու չհաստատելով այդ տեղեկությունը, «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանն «Առավոտին» ասաց. «Տվյալ խնդիրը դեռեւս քննարկման փուլում է։ Այսինքն, որեւէ մեկը մեզ չի ասել, թե նախարարին հանում են կամ ոչ։ Ամեն դեպքում, դա գործադիր իշխանության գործառույթն է՝ նրանք են
Կառավարության տակը փորողները
Երեւի չկա այնպիսի կառավարություն, որի տակը ինչ-որ ուժեր չուզեն փորել։ Փորում են, հիմքը խարխլում եւ իրենց տեղն ապահովում։ Բայց այս անգամ խոսքը ուղիղ իմաստով փորելու մասին է։ Լուսանկարում պատկերված այս պապիկը խիստ եռանդուն փորում էր կառավարության «տակը»։ Այս մարդը հաստատ կառավարությունում իր տեղն ապահովելու մտադրություն չունի։ Պարզապես իր գործն է անում. փողոցային անցումի այդ հատվածը
ՆԳ-ից՝ ուղիղ հոգեբուժարան Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Մարդը կորավ օրը ցերեկով» հրապարակման մեջ կարճ ահազանգ էր հնչել, որ Շենգավիթի ՆԳ բաժանմունք, անձնագիր ստանալու պատրվակով հրավիրված առաջին կարգի հաշմանդամ 63-ամյա Սարգիս Լեւոնի Արզումանյանը օրը ցերեկով անհետացավ հենց բաժանմունքից։ Նրան ուղեկցող Ռիտա Ալիխանյանին ՆԳ բաժանմունքի տեսուչները հարկ չէին համարել նույնիսկ բացատրություն տալ։ Ինչպես եւ խոստացել էինք,
Թմրանյութը գցե՞լ են, թե՞ հայտնաբերել Երեկ «Առավոտին» էր դիմել Ադրինե Արաբատյանը: Իր տղան՝ Մամիկոն Վիրաբյանը երկու ամիս առաջ է դուրս եկել ուղղիչ172աշխատանքային գաղութից։ «Սակայն նրան չհաջողվեց երկար շնչել ազատության օդը: Նոյեմբերի 14172ին տղաս իր տան բակում նստած էր, երբ միլիցիայի քաղաքային վարչության մի խումբ աշխատակիցներ ոլորում են տղայի թեւերը եւ տանում վարչություն»։ Հաջորդ առավոտյան հայտնում
«ԿՈՐԵԼ» Է ԶԻՆՎՈՐ Խմբագրությունն ահազանգ ստացավ, որ կենտրոնական զինվորական հոսպիտալից 3 օր առաջ անհետացել է մի հիվանդ զինվոր։ Նախ, ճշտեցինք զինվորի ինքնությունը. Արտյոմ Սավելի Շահինյանն էր, որն այս տարվա սեպտեմբերի 22-ից ընդունվել էր նյարդաբանական բաժանմունք, ուր գտնվել է մինչեւ իր «անհետանալը»։ Արտյոմ Շահինյանը 1999թ. նոյեմբերի 9-ից ծառայել է ԼՂՀ զորամասերից մեկում։ Այս տարվա ապրիլին, լինելով
ՔՆՆԱՐԿԵ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԸ Հոկտեմբերի 30-ի հարցում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների դիրքորոշումները տարաբեւեռ էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկման արդյունքում որոշվեց հաջորդ նիստին հրավիրել ՆԳ նախարարին եւ պարզել հոկտեմբերի 30172ին մարդկանց սահմանադրական իրավունքների ոտնահարման հանգամանքները։ Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի հաջորդ օրն իսկ՝ հոկտեմբերի 31172ին, «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կազմակերպությունները դիմել էին ԱԺ
ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ
Անահիտ Բախշյանն «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի գործով այժմ միայն որպես վկա անցնող Նաիրի Բադալյանի դեմ մի ցուցմունք է մնացել, ըստ որի՝ վերջինս է խորհրդարան ուղեկցել Հունանյաններին եւ եւս մեկ հոգու։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան Նաիրի Բադալյանն ասաց, որ չնայած ծանոթացել է գործի՝ իրեն վերաբերող բոլոր նյութերին. «Բայց ինձ նման ցուցմունք
Գառնիկ Բադալյանը Սույն անունը մինչեւ հինգշաբթի անէության էր դատապարտված։ Բայց պարզվեց, որ հենց Գառնի՛կ Բադալյանն է «Միասնություն» դաշինքի ցուցակի այն 46-րդը, որը փոխարինելու է գալիս կամավոր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար դարձած ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին։ Հավանաբար ԱԺ աշխատանքներին ծանոթ լինելով Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության շրջանից եւ այդպիսով խորհրդարանի աշխատանքների մասին սխալ պատկերացում կազմելով՝ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս
ՏԵՐԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ
«Հայլուր» լրատվական ծրագիրը երեկ դիմեց «Սոցիալիստական Հայաստան» միությանը՝ այդ կազմակերպության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանի հասցեին ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով։ Միության լրատվության պատասխանատու Հրայր Մարգարյանն ասաց. «Մտադրություն չունենք պատասխանելու ծառաներին։ Եթե հարկ լինի, կխոսենք տերերի հետ»։ «Առավոտը» խնդրեց դա մեկնաբանել նաեւ Գուրգեն Եղիազարյանին, որն ասաց հետեւյալը. «Ես գիտեմ, թե ով է Հրայր Մարգարյանի
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ
«Արկադի Վարդանյանը քաղաքական պայքարի մեջ մտնելով, չունեցավ այնպիսի քաղաքական հմտություն, որ իր թիկունքը, քաղաքական առումով, ապահովագրեր, քիչ թե շատ ազդեցիկ կուսակցությունների հետ գոնե մտներ պայմանավորվածությունների մեջ։ Հիմա էլ զարմանում են, թե ինչո՞ւ այս փորձանքների ընթացքում, որ իր եւ իր շարժման գլխին են եկել, նրանց կողքին կանգնող չկա։ Է, չկա, որովհետեւ բուն իշխանություններին հավասար՝ բոլոր կուսակցություններին
… ԵՎ ԱՅԼՆ Փաստաթղթերը հիմք չե՞ն հանդիսանում Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց քաղաքացուհի Լուսինե Կարապետյանը եւ բողոք172նամակ ներկայացրեց ուղղված ԱՄՆ հյուպատոսարանի դեմ։ Լ. Կարապետյանի համոզմամբ՝ ԱՄՆ հյուպատոսարանն անհիմն է մերժել իր եւ ընտանիքի Միացյալ Նահանգներ մեկնելու դիմումը։ Ըստ տիկին Լուսինեի, հյուպատոսը իրենց մերժել է պատճառաբանելով, որ «փաստաթղթերը պակաս են», ինչում հյուպատոսը «համոզվել է»՝ նույնիսկ առանց փաստաթղթերը
Խանգարեց մարզավիճակը Շախմատի Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Ստամբուլից վերադարձավ Երեւան։ Մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը երեկ հանդիպեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանին եւ խնդրեց տալ մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների իր գնահատականը։ «Տղաների ցույց տված արդյունքն, իհարկե, վատ է,- ասաց պրն Զաքարյանը։- Նրանք մինչեւ 9-րդ տուրը լավ էին հանդես գալիս եւ Գերմանիայի
Մեկից կիսանդրի են գողանում, մյուսից՝ մաս պոկում-տանում Օրերս մենք անդրադարձել էինք Վրաստանում Րաֆֆու գերեզմանի պղծման դեպքին։ Խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ ասաց. «Դուք գրում եք Րաֆֆու գերեզմանի պղծման մասին, բայց շաբաթ օրը մենք Թոխմախի գերեզմանոցում էինք, Սիփան Շիրազի գերեզմանաքարի կիսանդրին էին գողացել, իսկ Մինասի գերեզմանի վրա էլ քարեր ու երկաթե ձողեր էին թափված…»։ Սիփան Շիրազի
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Այսպես է գնահատում Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Լիլիթ Դանեղյանը։ – Մինչ այժմ ենթադրվում էր, թե ԵԽ172ին անդամակցում են միայն ժողովրդավարական եւ իրավական պետությունները։ Բավական զարմանալի էր, որ անդամակցության հրավեր ստացանք, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է Հայաստանի դատական համակարգը եւ ինչպես են շարունակաբար
«Պետք է զբաղվել գործով, ոչ թե խոսել» Ամփոփելով Լեզվի պետական տեսչության երկու տարվա աշխատանքը՝ երեկվա ասուլիսում ասաց տեսչության պետ Լեւոն Գալստյանը, որն, իրոք, լրագրողների առջեւ շուտ-շուտ հանդես գալ սիրող պաշտոնյաներից չէ։ Պրն Գալստյանը կետ առ կետ ներկայացրեց իրենց տեսչության արածն ու անելիքները։ Կանդրադառնանք միայն որոշ դրվագների։ Լեզվի տեսչության պետը կարեւորեց ՀՀ պետական լեզվական քաղաքականության ծրագրի
ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Վերջերս ինտերնետային ցանցում բացված ՀՀ կառավարության էջը (www. gov.am), բնականաբար, հետաքրքրեց նաեւ մեզ։ Տեխնիկայի վերջին ճիչի շնորհիվ այսուհետ թափանցիկ կդառնա ոչ միայն կառավարության գործունեությունը, այլ նաեւ կառավարության անդամների կենսագրություններն ու նախասիրությունները։ Մենք առավել հավանեցինք ինտերնետում ներկայացված Անդրանիկ Մարգարյանի կենսագրական տվյալները, որից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողին. Վարչապետի հավատը Հավատում է
ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը (Գ. Մելիք-Սարգսյան, Ս. Ավետիսյան, Հ. Տեր-Ադամյան կազմով) բավարարել էր «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քրգործով մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի միջնորդությունը եւ երեկ դատարան էր հրավիրել մեկ այլ քրեական գործով դատապարտված Վահան Հարությունյանին։ Մինչ բուն հարցաքննությանն անցնելը՝ դատապարտյալ Մարզպետ Գրիգորյանը փորձեց հայտարարություն անել՝ կապված պաշտպան ունենալու իր
Սա այսօր ավերակ դարձած երբեմնի կինոթատրոնն է, որտեղ կկառուցվի հյուրանոցը։ Կառուցվում է հյուրանոց՝առանց որեւէ ծառ հատելու «Գոլդեն Պալաս» հյուրանոցային ցանցը Հայաստանում հինգաստղանի հյուրանոց է կառուցում։ Նախատեսվում է այն կառուցել «Հաղթանակ» զբոսայգու ետնամասում։ Յոթ ամիս հետո այդ ավերակը նախատեսվում է վերածել այսպիսի հյուրանոցի։ Վերջին հանգամանքը չէր կարող մեզ չանհանգստացնել այն առումով, որ, չլինի թե, շինարարական աշխատանքների
Նա լավատես էր,պարզապես փող չկա ՆԳ աշխատակիցները ստացել են օգոստոս ամսվա աշխատավարձը։ Այդ առիթով օրենքի պահապանները հավանաբար շնորհավորել են միմյանց։ Փաստորեն, օգոստոսից այս կողմ, հանրապետությունում կարգն ու կանոնը պահպանվում է առանց համապատասխան վարձատրության՝ անվճար։ Մի պահ պատկերացնենք, որ ՆԳ համակարգի բոլոր աշխատողները գործադուլի են դիմում՝ չվճարված ամիսների վարձը ստանալու պահանջով։ Կստացվի համազգեստավորված գործադուլ։ Սակայն նման
«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է» Նոյեմբերի 15-ին 15-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց հոկտեմբերի 30-ի երթի մասնակիցներից մեկը՝ Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնի խորհրդի նախագահ Արսեն Արզումանյանը։ 95-97 թթ. Արսենը ԵՊՀ ուսխորհրդի նախագահն էր։ Եվ մեր առաջին հարցը ճշտելու փորձ էր, թե այդ ինչպե՞ս իշխանամետ այդ երիտասարդը հանկարծ հայտնվեց հենց Արկադի Վարդանյանի կողքին։ «Երբ ուսխորհուրդը փորձում էր
Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ Ըստ էության, նրանք գրեթե բառացիորեն կրկնեցին հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարողների եզրակացությունները։ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյանը, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, չէր համաձայնել այն գնահատականին, թե այս գործի քննությունը թերի է կատարված. «Կարելի է ասել՝ թերի, եթե կատարված է։ Եթե կատարված չէ՝ կարելի՞ է ասել՝ թերի»։ Արձագանքելով այս


















































