Օրվա լրահոսը

Կառավարության տակը փորողները

Երեւի չկա այնպիսի կառավարություն, որի տակը ինչ-որ ուժեր չուզեն փորել։ Փորում են, հիմքը խարխլում եւ իրենց տեղն ապահովում։ Բայց այս անգամ խոսքը ուղիղ իմաստով փորելու մասին է։ Լուսանկարում պատկերված այս պապիկը խիստ եռանդուն փորում էր կառավարության «տակը»։ Այս մարդը հաստատ կառավարությունում իր տեղն ապահովելու մտադրություն չունի։ Պարզապես իր գործն է անում. փողոցային անցումի այդ հատվածը

ՆԳ-ից՝ ուղիղ հոգեբուժարան Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Մարդը կորավ օրը ցերեկով» հրապարակման մեջ կարճ ահազանգ էր հնչել, որ Շենգավիթի ՆԳ բաժանմունք, անձնագիր ստանալու պատրվակով հրավիրված առաջին կարգի հաշմանդամ 63-ամյա Սարգիս Լեւոնի Արզումանյանը օրը ցերեկով անհետացավ հենց բաժանմունքից։ Նրան ուղեկցող Ռիտա Ալիխանյանին ՆԳ բաժանմունքի տեսուչները հարկ չէին համարել նույնիսկ բացատրություն տալ։ Ինչպես եւ խոստացել էինք,

Թմրանյութը գցե՞լ են, թե՞ հայտնաբերել Երեկ «Առավոտին» էր դիմել Ադրինե Արաբատյանը: Իր տղան՝ Մամիկոն Վիրաբյանը երկու ամիս առաջ է դուրս եկել ուղղիչ172աշխատանքային գաղութից։ «Սակայն նրան չհաջողվեց երկար շնչել ազատության օդը: Նոյեմբերի 14172ին տղաս իր տան բակում նստած էր, երբ միլիցիայի քաղաքային վարչության մի խումբ աշխատակիցներ ոլորում են տղայի թեւերը եւ տանում վարչություն»։ Հաջորդ առավոտյան հայտնում

«ԿՈՐԵԼ» Է ԶԻՆՎՈՐ Խմբագրությունն ահազանգ ստացավ, որ կենտրոնական զինվորական հոսպիտալից 3 օր առաջ անհետացել է մի հիվանդ զինվոր։ Նախ, ճշտեցինք զինվորի ինքնությունը. Արտյոմ Սավելի Շահինյանն էր, որն այս տարվա սեպտեմբերի 22-ից ընդունվել էր նյարդաբանական բաժանմունք, ուր գտնվել է մինչեւ իր «անհետանալը»։ Արտյոմ Շահինյանը 1999թ. նոյեմբերի 9-ից ծառայել է ԼՂՀ զորամասերից մեկում։ Այս տարվա ապրիլին, լինելով

ՔՆՆԱՐԿԵ՞Լ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԸ Հոկտեմբերի 30-ի հարցում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների դիրքորոշումները տարաբեւեռ էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկման արդյունքում որոշվեց հաջորդ նիստին հրավիրել ՆԳ նախարարին եւ պարզել հոկտեմբերի 30172ին մարդկանց սահմանադրական իրավունքների ոտնահարման հանգամանքները։ Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի հաջորդ օրն իսկ՝ հոկտեմբերի 31172ին, «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կազմակերպությունները դիմել էին ԱԺ

ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Անահիտ Բախշյանն «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի գործով այժմ միայն որպես վկա անցնող Նաիրի Բադալյանի դեմ մի ցուցմունք է մնացել, ըստ որի՝ վերջինս է խորհրդարան ուղեկցել Հունանյաններին եւ եւս մեկ հոգու։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան Նաիրի Բադալյանն ասաց, որ չնայած ծանոթացել է գործի՝ իրեն վերաբերող բոլոր նյութերին. «Բայց ինձ նման ցուցմունք

Գառնիկ Բադալյանը Սույն անունը մինչեւ հինգշաբթի անէության էր դատապարտված։ Բայց պարզվեց, որ հենց Գառնի՛կ Բադալյանն է «Միասնություն» դաշինքի ցուցակի այն 46-րդը, որը փոխարինելու է գալիս կամավոր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար դարձած ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին։ Հավանաբար ԱԺ աշխատանքներին ծանոթ լինելով Արմեն Խաչատրյանի պաշտոնանկության շրջանից եւ այդպիսով խորհրդարանի աշխատանքների մասին սխալ պատկերացում կազմելով՝ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս

ՏԵՐԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ

«Հայլուր» լրատվական ծրագիրը երեկ դիմեց «Սոցիալիստական Հայաստան» միությանը՝ այդ կազմակերպության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանի հասցեին ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով։ Միության լրատվության պատասխանատու Հրայր Մարգարյանն ասաց. «Մտադրություն չունենք պատասխանելու ծառաներին։ Եթե հարկ լինի, կխոսենք տերերի հետ»։ «Առավոտը» խնդրեց դա մեկնաբանել նաեւ Գուրգեն Եղիազարյանին, որն ասաց հետեւյալը. «Ես գիտեմ, թե ով է Հրայր Մարգարյանի

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ

«Արկադի Վարդանյանը քաղաքական պայքարի մեջ մտնելով, չունեցավ այնպիսի քաղաքական հմտություն, որ իր թիկունքը, քաղաքական առումով, ապահովագրեր, քիչ թե շատ ազդեցիկ կուսակցությունների հետ գոնե մտներ պայմանավորվածությունների մեջ։ Հիմա էլ զարմանում են, թե ինչո՞ւ այս փորձանքների ընթացքում, որ իր եւ իր շարժման գլխին են եկել, նրանց կողքին կանգնող չկա։ Է, չկա, որովհետեւ բուն իշխանություններին հավասար՝ բոլոր կուսակցություններին

… ԵՎ ԱՅԼՆ Փաստաթղթերը հիմք չե՞ն հանդիսանում Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց քաղաքացուհի Լուսինե Կարապետյանը եւ բողոք172նամակ ներկայացրեց ուղղված ԱՄՆ հյուպատոսարանի դեմ։ Լ. Կարապետյանի համոզմամբ՝ ԱՄՆ հյուպատոսարանն անհիմն է մերժել իր եւ ընտանիքի Միացյալ Նահանգներ մեկնելու դիմումը։ Ըստ տիկին Լուսինեի, հյուպատոսը իրենց մերժել է պատճառաբանելով, որ «փաստաթղթերը պակաս են», ինչում հյուպատոսը «համոզվել է»՝ նույնիսկ առանց փաստաթղթերը

Խանգարեց մարզավիճակը Շախմատի Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Ստամբուլից վերադարձավ Երեւան։ Մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը երեկ հանդիպեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանին եւ խնդրեց տալ մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների իր գնահատականը։ «Տղաների ցույց տված արդյունքն, իհարկե, վատ է,- ասաց պրն Զաքարյանը։- Նրանք մինչեւ 9-րդ տուրը լավ էին հանդես գալիս եւ Գերմանիայի

Մեկից կիսանդրի են գողանում, մյուսից՝ մաս պոկում-տանում Օրերս մենք անդրադարձել էինք Վրաստանում Րաֆֆու գերեզմանի պղծման դեպքին։ Խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ ասաց. «Դուք գրում եք Րաֆֆու գերեզմանի պղծման մասին, բայց շաբաթ օրը մենք Թոխմախի գերեզմանոցում էինք, Սիփան Շիրազի գերեզմանաքարի կիսանդրին էին գողացել, իսկ Մինասի գերեզմանի վրա էլ քարեր ու երկաթե ձողեր էին թափված…»։ Սիփան Շիրազի

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Այսպես է գնահատում Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Լիլիթ Դանեղյանը։ – Մինչ այժմ ենթադրվում էր, թե ԵԽ172ին անդամակցում են միայն ժողովրդավարական եւ իրավական պետությունները։ Բավական զարմանալի էր, որ անդամակցության հրավեր ստացանք, եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է Հայաստանի դատական համակարգը եւ ինչպես են շարունակաբար

«Պետք է զբաղվել գործով, ոչ թե խոսել» Ամփոփելով Լեզվի պետական տեսչության երկու տարվա աշխատանքը՝ երեկվա ասուլիսում ասաց տեսչության պետ Լեւոն Գալստյանը, որն, իրոք, լրագրողների առջեւ շուտ-շուտ հանդես գալ սիրող պաշտոնյաներից չէ։ Պրն Գալստյանը կետ առ կետ ներկայացրեց իրենց տեսչության արածն ու անելիքները։ Կանդրադառնանք միայն որոշ դրվագների։ Լեզվի տեսչության պետը կարեւորեց ՀՀ պետական լեզվական քաղաքականության ծրագրի

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Վերջերս ինտերնետային ցանցում բացված ՀՀ կառավարության էջը (www. gov.am), բնականաբար, հետաքրքրեց նաեւ մեզ։ Տեխնիկայի վերջին ճիչի շնորհիվ այսուհետ թափանցիկ կդառնա ոչ միայն կառավարության գործունեությունը, այլ նաեւ կառավարության անդամների կենսագրություններն ու նախասիրությունները։ Մենք առավել հավանեցինք ինտերնետում ներկայացված Անդրանիկ Մարգարյանի կենսագրական տվյալները, որից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողին. Վարչապետի հավատը Հավատում է

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը (Գ. Մելիք-Սարգսյան, Ս. Ավետիսյան, Հ. Տեր-Ադամյան կազմով) բավարարել էր «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քրգործով մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի միջնորդությունը եւ երեկ դատարան էր հրավիրել մեկ այլ քրեական գործով դատապարտված Վահան Հարությունյանին։ Մինչ բուն հարցաքննությանն անցնելը՝ դատապարտյալ Մարզպետ Գրիգորյանը փորձեց հայտարարություն անել՝ կապված պաշտպան ունենալու իր

Սա այսօր ավերակ դարձած երբեմնի կինոթատրոնն է, որտեղ կկառուցվի հյուրանոցը։ Կառուցվում է հյուրանոց՝առանց որեւէ ծառ հատելու «Գոլդեն Պալաս» հյուրանոցային ցանցը Հայաստանում հինգաստղանի հյուրանոց է կառուցում։ Նախատեսվում է այն կառուցել «Հաղթանակ» զբոսայգու ետնամասում։ Յոթ ամիս հետո այդ ավերակը նախատեսվում է վերածել այսպիսի հյուրանոցի։ Վերջին հանգամանքը չէր կարող մեզ չանհանգստացնել այն առումով, որ, չլինի թե, շինարարական աշխատանքների

Նա լավատես էր,պարզապես փող չկա ՆԳ աշխատակիցները ստացել են օգոստոս ամսվա աշխատավարձը։ Այդ առիթով օրենքի պահապանները հավանաբար շնորհավորել են միմյանց։ Փաստորեն, օգոստոսից այս կողմ, հանրապետությունում կարգն ու կանոնը պահպանվում է առանց համապատասխան վարձատրության՝ անվճար։ Մի պահ պատկերացնենք, որ ՆԳ համակարգի բոլոր աշխատողները գործադուլի են դիմում՝ չվճարված ամիսների վարձը ստանալու պահանջով։ Կստացվի համազգեստավորված գործադուլ։ Սակայն նման

«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է» Նոյեմբերի 15-ին 15-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց հոկտեմբերի 30-ի երթի մասնակիցներից մեկը՝ Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնի խորհրդի նախագահ Արսեն Արզումանյանը։ 95-97 թթ. Արսենը ԵՊՀ ուսխորհրդի նախագահն էր։ Եվ մեր առաջին հարցը ճշտելու փորձ էր, թե այդ ինչպե՞ս իշխանամետ այդ երիտասարդը հանկարծ հայտնվեց հենց Արկադի Վարդանյանի կողքին։ «Երբ ուսխորհուրդը փորձում էր

Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ Ըստ էության, նրանք գրեթե բառացիորեն կրկնեցին հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարողների եզրակացությունները։ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյանը, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, չէր համաձայնել այն գնահատականին, թե այս գործի քննությունը թերի է կատարված. «Կարելի է ասել՝ թերի, եթե կատարված է։ Եթե կատարված չէ՝ կարելի՞ է ասել՝ թերի»։ Արձագանքելով այս

ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Չարենցավանի առաջին ատյանի դատարանը երկու օր առաջ պետք է անդրադառնար «Գալակտիկա» ՓԲԸ 3 աշխատակիցների հայցերի քննությանը։ Հայցապահանջի հեղինակները պահանջում էին անվավեր ճանաչել «Գալակտիկա» բանավանում իրենց 6 ամիս չբնակվելու մասին պատասխանողների ներկայացրած ակտը, ինչպես նաեւ «Գալակտիկա» ՓԲԸ խորհրդի նախագահ, տնօրեն Գրիգոր Գուրզադյանի իրավասությունները։ Երեկ մենք տեղեկացանք, որ ըստ էության հայցերը չեն լսվել, քանի որ հայցվոր կողմի

Նա լավատես էր, պարզապես փող չկա ՆԳ աշխատակիցները ստացել են օգոստոս ամսվա աշխատավարձը։ Այդ առիթով օրենքի պահապանները հավանաբար շնորհավորել են միմյանց։ Փաստորեն, օգոստոսից այս կողմ, հանրապետությունում կարգն ու կանոնը պահպանվում է առանց համապատասխան վարձատրության՝ անվճար։ Մի պահ պատկերացնենք, որ ՆԳ համակարգի բոլոր աշխատողները գործադուլի են դիմում՝ չվճարված ամիսների վարձը ստանալու պահանջով։ Կստացվի համազգեստավորված գործադուլ։ Սակայն

«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է» Նոյեմբերի 15-ին 15-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց հոկտեմբերի 30-ի երթի մասնակիցներից մեկը՝ Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնի խորհրդի նախագահ Արսեն Արզումանյանը։ 95-97 թթ. Արսենը ԵՊՀ ուսխորհրդի նախագահն էր։ Եվ մեր առաջին հարցը ճշտելու փորձ էր, թե այդ ինչպե՞ս իշխանամետ այդ երիտասարդը հանկարծ հայտնվեց հենց Արկադի Վարդանյանի կողքին։ «Երբ ուսխորհուրդը փորձում էր

Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ Ըստ էության, նրանք գրեթե բառացիորեն կրկնեցին հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարողների եզրակացությունները։ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյանը, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, չէր համաձայնել այն գնահատականին, թե այս գործի քննությունը թերի է կատարված. «Կարելի է ասել՝ թերի, եթե կատարված է։ Եթե կատարված չէ՝ կարելի՞ է ասել՝ թերի»։ Արձագանքելով այս

ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Վարչապետ Անուշավան Դանիելյանը ԼՂՀ կառավարության երեկվա նիստում նախարարներին զգուշացրել է, թե նրանք մենակ են թողել Քաշաթաղի (Լաչինի) ղեկավար Ալեքսան Հակոբյանին, անբավարար են զբաղվում այդ տարածքի հիմնախնդիրներով։ Կառավարության անդամներին հանձնարարվել է աշխատանքային կանոնավոր գործուղումների մեկնել ԼՂՀ-ին վարչական մաս կազմող այդ տարածք։ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԵԿԱՆ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» Երեկ տեղի ունեցավ քաղբանտարկյալների «Ակումբ-65» կազմակերպության նիստ, որին մասնակցել են նախկին քաղբանտարկյալներ

ԿԱՇԱՌՔՈՎ ԵԽ ՉԵՍ ԸՆԴՈՒՆՎԻ

Եվրամիության ներկայացուցիչ Ուրսուլա Շլայխերին Երեւանում թանկարժեք զարդեղեն նվիրելու Հովհաննես Հովհաննիսյանի ձեռնարկած փորձը կասկածի տեղիք տվեց, թե Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը բարեհաջող ելք ունեցավ հենց հարցերը «հայավարի» լուծելու շնորհիվ։ Սակայն ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Լիլիթ Դանեղյանն այդ ենթադրությանն ի պատասխան նշեց, թե ուշադրության նշանների փոխադարձ ցուցաբերումը ընդունված ձեւ է միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ շփվելիս. «Բայց եթե

… ԵՎ ԱՅԼՆ ««Ծառա վերցրեք, որպեսզի փրկեմ երեխաներիս» Երեկ խմբագրությունը Կոնդ թաղամասից ստացավ հերթական ահազանգը։ Կոնդի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանը, այլեւս չկարողանալով դիմանալ բնակարանային ծանր պայմաններին, ճարահատյալ դիմել էր «Առավոտի» օգնությանը (այս խնդրին մենք մեկ անգամ արդեն անդրադարձել ենք. 20 մայիսի, 2000 թ.)։ Գնացինք նշված հասցեով։ Բնակարանի պատկերը, որ տեսել էինք կես տարի առաջ,

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ» Ասում է հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Օրերս խմբագրություն այցելեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսան Սարգսյանը եւ իր մտորումներն արտահայտեց Սիդնեյում հայ բռնցքամարտիկների ձախողման շուրջ։ «Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար,- ասաց նա։- Ինչպես երեւում է, նախորդ օլիմպիադայից դասեր չենք քաղել։ Ատլանտայի մեկնարկից երկու-երեք ամիս առաջ էլ փոխեցին գլխավոր

«Սերպանտինը» վերականգնվո՞ւմ է Հոկտեմբերին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կանաչ դահլիճում» տեղի ունեցավ էլիտար ակումբի բացման շնորհանդեսը՝ «Երաժշտությունը առանց սահմանների» խորագրով։ Երեկոն սկսվեց «Սերպանտին» համույթի գեղարվեստական ղեկավար Ակսել Բակունցի ներածական խոսքով։ – Երեկոյի նպատակն է ստեղծել հաճելի մթնոլորտ, հանգստի համար լավագույն պայմաններ եւ, որ ամենակարեւորն է, կենդանի երաժշտության հետ շփվելու եզակի հնարավորություն։ Ակսել Բակունցի ներածական խոսքից

Պարգեւներ բերեցին Արգենտինայից Բուենոս Այրեսը կրկին Հայաստանի եւ Արգենտինայի ֆիլատելիստների համագործակցության վայր էր դարձել։ Այստեղ վերջերս կայացավ թվով հինգերորդ ARAFEX երկազգային ցուցահանդեսը։ Դժվար մրցակցի՝ զարգացած ֆիլատելիա ունեցող Արգենտինայի հետ կողք-կողքի հնարավորությունների ցուցադրման պայմաններում մերոնք էլ դափնիների արժանացան եւ պատվավոր ավարներ նվաճեցին։ Օրերս ֆիլատելիստների հայկական միության Երեւանի քաղաքային ակումբում կայացավ այդ պարգեւների հանձնումը։ «Նամականիշ» ՊՓԲ տնօրեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930