Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

Պարգեւներ բերեցին Արգենտինայից Բուենոս Այրեսը կրկին Հայաստանի եւ Արգենտինայի ֆիլատելիստների համագործակցության վայր էր դարձել։ Այստեղ վերջերս կայացավ թվով հինգերորդ ARAFEX երկազգային ցուցահանդեսը։ Դժվար մրցակցի՝ զարգացած ֆիլատելիա ունեցող Արգենտինայի հետ կողք-կողքի հնարավորությունների ցուցադրման պայմաններում մերոնք էլ դափնիների արժանացան եւ պատվավոր ավարներ նվաճեցին։ Օրերս ֆիլատելիստների հայկական միության Երեւանի քաղաքային ակումբում կայացավ այդ պարգեւների հանձնումը։ «Նամականիշ» ՊՓԲ տնօրեն Սուրեն Սիմոնյանը փոստի պատմության դասում ներկայացված «Հայաստանի փոստը մինչեւ 1924թ.» հավաքածուի համար արժանացել է ոսկե մեդալի եւ Արգենտինայի ֆիլատելիստների ֆեդերացիայի մեծ մրցանակին։ Արգենտինայի փոստի դեպարտամենտի սահմանած հատուկ մրցանակով՝ սքանչելի գավաթով եւ ոսկեզօծ մեդալով է նշվել Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Հռիփսիմե Հակոբյանի «Սնկեր» թեմատիկ հավաքածուի վրա կատարված աշխատանքը։ Ոսկեզօծ մեդալ հանձնվեց նաեւ Էդուարդ Կուրղինյանին «Մեծ Բրիտանիայի 1976- 1991թթ. նույնատիպ նամականիշերի թողարկումներ» հավաքածուի համար։ Երեւանի Պուշկինի անվան դպրոցի աշակերտ Արամ Մուղալյանի «Դրամագիտությունը ֆիլատելիայում» ցուցանմուշը պատանի ֆիլատելիստին մեծ արծաթե մեդալ եւ Արգենտինայի հատուկ մրցանակ՝ գավաթ պարգեւեց։ Արգենտինական հատուկ մրցանակի եւ մեծ արծաթե մեդալի արժանացավ Մարինե Կուպալյանը՝ «Բասկետբոլ» հավաքածուի համար։ Արծաթե մեդալներ տրվեցին Ռաֆայել Մաթեւոսյանին՝ «Լատինական Ամերիկայի ժողովուրդների պայքարը ընդդեմ գաղութատիրական լծի», Իզաբելա Հայրապետյանին՝ «Հայաստանի ծաղիկները» ցուցանմուշների եւ Էդուարդ Կուրղինյանին ու Սուրեն Սիմոնյանին՝ համահեղինակած «Հայաստանի 1992-96թթ. նամականիշերի համացուցակ»-ի համար։ Ֆիլատելիստական գրական գործունեության ասպարեզում արծաթազօծ մեդալներ հանձնվեցին Սուրիկ Հայրապետյանին՝ «Կանչ» թերթում եւ տարբեր պարբերականներում վերջին երկու տարում տպագրված նյութերի համար, եւ Աշոտ Բաբախանյանին՝ «Բնագետ» պարբերականում տպագրված հոդվածաշարի համար։ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930