Օրվա լրահոսը
Անիի Մայր տաճարի «վերականգնման» աշխատանքներ են ընթանում. պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Անիի մայր տաճարի՝ մզկիթի վերածման պնդումները
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։ Անիի Մայր տաճարը ներկայացվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Բայց և նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է։
Վաղը Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին կմասնակցի Թուրքիայի նախագահ Էրդողանը. Հավաքի անցկացման վայրի ընտրությունը հատուկ է ընտրված
Այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը (հուլիսի 3–4)՝ ընդունելով վերջինիս անդամ երկրների ղեկավարներին։ Կազմակերպության ներկայիս անդամներն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Իրանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը և Ուզբեկստանը։ Գագաթնաժողովի նպատակը անդամ երկրների միջև տնտեսական կապերի և տարածաշրջանային զարգացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ռազմավարական հարցերի քննարկումն է։ Հարկ է ընդգծել,
«Ամենամարազմատիկն պահն այն է, որ Աշոտյանի տեքստերն ավելի շատ անհանգստացնում են ոչ թե նիկոլականներին, այլ հենց որոշ ընդդիմադիրների». Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. «Ուրեմն՝ նիկոլական տեռորը, բռնությունները, հակաեկեղեցիական տնաքանդ արշավը, համազգային ճնշումն ու քաղաքական հալածանքները մի կողմ, հիմա էլ որոշ ընդդիմադիր շրջանակներ գտել են նոր «մեղավորի»՝ Արմեն Աշոտյանին, ավելի ճիշտ՝ նրա ֆեյսբուքյան գրառումներից ու քննադատական տեքստերից են նեղվել։ Էս «մտահոգ» շրջանակները նույնիսկ հասցրել են պրոբացիոն ծառայության ուշադրությունը հրավիրել՝ իբր Աշոտյանը տնային
«Մինչեւ հիմա տրանսպորտում չվճարելու համար տուգանքը եղել է տոմսի արժեքի կրկնակին՝ 300 դրամ, իսկ հիմա դառնում է 60-70 անգամ ավելի». Սամվել Հակոբյան
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում քաղաքացուն տուգանելու մասին օրենքի նախագծին: «Երկրորդ անգամ էր, որ տվյալ նախագիծը բերվեց օրակարգ: Առաջին անգամ իրենք հենց ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելով բերեցին եւ մուտք արեցին օրակարգ: Մենք այդ խնդիրը բարձրաձայնեցինք, իրենք ձեւական պատճառաբանություն գտան, իբրեւ զեկուցողը
Հայաստանի ժողովուրդը ձգտում է ունենալ կարգավորված հարաբերություններ. Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել նստաշրջանի լիագումար նիստում: «Տիկի՛ն նախագահ, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնասյուներից մեկը մասնակից պետությունների միջեւ համագործակցության հանձնառությունն է: Այն հռչակում է «Պետությունները կնպաստեն բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, կձգտեն ամրապնդել ու երկարաժամկետ հիմքերի
Ընկերությունը չի ներբեռնել «ՌԱԴԻՈ ՇԱՆՍՈՆ» լսողական ծրագրի հաղորդումների վերաբերյալ տվյալները տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի սերվեր
Տուգանվել է «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը
Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշումը կայացվել է հատկապես նրան կալանավորելու նպատակով դատարան ներկայացնելու համար. Պաշտպանների թիմ
ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 4 Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է նաև հետևյալը․ «Ընդ որում, եթե Դուք ուշադրություն դարձրեցիք, երբ որ Միքայել Աջապահյանին արդեն քննչի որոշման հիման վրա պետք է ձերբակալում իրականացվեր, ձերբակալման որոշում էր կայացվել և կատարման համար ուղարկվել էր հետաքննական մարմին, Միքայել Աջապահյանը դարձյալ այ էդ իրադրության ժամանակ նշեց, որ էլի եմ ասում, վերահաստատեց այսինքն
Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական եւ ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։ Բայց անձնական կյանքի եւ օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ
Եթե Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» տրամադրի և ադրբեջանցիները Սյունիքով ազատ ելումուտ անելու հնարավորություն ունենան` նռնաձորցիները ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրը
«Մարզ Նյուզ». «Զանգեզուրի միջանցքի» թեման հատկապես Սյունիքի բնակավայրերում ամենաքննարկվողներից է։ Սահմանամերձ Նռնաձորում ամեն Աստծո օր մարդիկ արթնանում են վտանգի զգացումը սրտներում՝ եթե Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» տրամադրի և ադրբեջանցիները Սյունիքով ազատ ելումուտ անելու հնարավորություն ունենան, իրենք ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրն ու տները։ Ադրբեջանական ձեռագրին նռնաձորցիները ծանոթ են դեռ Խորհրդային տարիներից։ Լաուրա Խաչատրյանը Նռնաձորի հնաբնակներից է։
Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող». Նրան տապալել են գետնին
Ռուսաստանյան «112» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովը: Նա բավական երկար ժամանակ համարվում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում ադրբեջանական մաֆիայի ամենակարկառուն, ազդեցիկ դեմքերից մեկը։
Ալեն Սիմոնյանը հրապարակել է Գլխավոր դատախազի միջնորդագիրը` Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է Գլխավոր դատախազի միջնորդագիրը` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին մտադիր է մեղադրել ահաբեկչություն ու իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։ Դատախազը մտադիր է նաեւ նրան կալանավորել, քանի որ ներկայացրել է նաեւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիր։ Ալեն
«Ենթադրում եմ, որ Միքայել Աջապահյանը Հակոբ Ասլանյանին կզրկեր ընտրելու իրավունքից»․ Ռուբեն Ռուբինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հրավիրած արտահերթ նիստի ժամանակ, որտեղ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» իշխող ուժի շրջանառության մեջ դրած նախագիծը,Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ՀՀ նախկին նախագահների կողմից իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկչությանը արդարացնելու թեմային։ Ինչպես ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այնպես էլ Ռուբեն Ռուբինյանը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի
Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների. Ամենայն Հայոց Կաթողիկոսը` համահայկական ուխտագնացության մասնակիցներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։ 2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ հիմնադրվեց
Գուցե իրապես պետք է ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը դարձնել օրակարգային և առաջնային. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման առաջին հարցը սա էր՝ «Ռուսները դեռ ձեր երկրո՞ւմ են»: Երբ ստացավ դրական պատասխան, ասաց. «Քանի դեռ ռուսական ռազմաբազան ձեր երկրից դուրս չեք բերել, ձեր երկիրը մնալու է մշտական ցնցումների մեջ՝ թե՛ ներսից, թե՛ դրսից»: Գուցե իրապես պետք է ռուսական 102-րդ
Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մտցնելու պատճառների մասին
Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մտցնելու պատճառների մասին: Կարգավորող մարմինը հայտնել է, որ անցկացված մոնիտորինգի շրջանակներում անվտանգության և որակի պահանջների (այդ թվում` ԵԱՏՄ կանոններով սահմանված) խախտման դեպքեր չեն գրանցվել։ Հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի ստացել նաև արտադրող ընկերությունը։ Արտադրողը կարծում է, որ շեղումներ կարող էին առաջանալ ոչ պատշաճ տեղափոխման կամ
Միքայել Սրբազանի հարցազրույցը ընթերցվեց ԱԺ ամբիոնից
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, պատգամավոր Գեղամ Նազարյանը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց ուղղեց, թե հայտարարությունն ավելի ճիշտ չի՞ լինի առանց 6-րդ կետի ներառման։ Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ չի կարծում, թե առանց այդ կետի հայտարարությունը կլինի ավելի
Թրամփն ու Պուտինը գրեթե մեկ ժամանոց հեռախոսազրույց են ունեցել
Քիչ առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Պուտինի Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել ուկրաինական հակամարտության բանակցային լուծում։ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։
Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Էնդրյու Թըրներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է
«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ
Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց «Ապագա կա» կարգախոսը․ Հայկ Կոնջորյանի պարզաբանումը ԱԺ ամբիոնից
Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ հենց ընդդիմությունը ներկայանում է որպես դժբախտության վաճառական և ամեն բան անում է, որ ՀՀ-ում մարդը սեփական ապագայի հետ որևէ հույս չկապի։ Ու դրա համար 2021 թվականին մեր կարգախոսն էր «Ապագա կա», որովհետև այդ հիբրիդային պատերազմն էր, որ ՀՀ քաղաքացին Հայաստանի հետ կապված ապագա չունենար
Կա՛նգ առեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր եւ լույս իսպառ չկա. Ասողիկ աբեղա Կարապետյան
Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու եւ նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ եւ անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով եւ չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում եւ այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով: Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար եւ ժողովաբար, զգաստության կոչ է
«Հայտնաբերվածը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ»․ Արսեն Բաբայանը՝ դատախազի ներկայացրած՝ Անահիտ Խալաթյանի մոտից գտնված անդորրագրերի մասին
Մեղադրող դատախազը ներկայացրեց, թե ըստ գործի նյութերի՝ Անահիտ Խալաթյանի խուզարկության ժամանակ ինչ նյութեր են հայտնաբերվել՝ վճարման անդորրագրեր, նոթատետր, ցուցակներ։
«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող «TRICOLOR» Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Մասնավորապես փակ կլինեն. 1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության
«ՀՀ-ում 3 մասշտաբային ահաբեկչական ակտերի իրական շահառուները նույն մարդիկ են, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը՝ իր ղեկավարներով»․ Հայկ Կոնջորյան
Այսօր Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․ «Մեր անկախության պատմության մեջ եղել են երեք մասշտաբային ահաբեկչական ակտեր, մեկը Հոկտեմբերի 27-ն է, մարտի 1-ը և նոյեմբերի 9-ը։ Դրանցից բացի էլի են եղել բազմաթիվ քաղաքական սպանություններ,
Կառավարությունում քննարկել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է
ՔՊ խմբակցության ղեկավարը պնդեց, թե ՀՀ նախկին ղեկավարներն ու նրանց թիմակիցներն իբր ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարություններ են արել
Ըստ ՔՊ-ի հայտարարության նախագծի՝ «Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ այլ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը»:
Արցախի ազգային տարազն այսօր շատ է պահանջված. Էմմա Մարաշլեան. Արցախ TV
Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը լուսանկարիչ, «Մարաշլեան» ֆոտոատելյեի հիմնադիր Էմմա Մարաշլեանն է։ Ծնվել է Երևանում, փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա, իսկ 2010 թվականին՝ վերադարձել Երևան։ Մասնագիտությամբ բժիշկ է, բայց լուսանկարչությամբ է զբաղվում։ Ըստ Էմմա Մարաշլեանի՝ Արցախի ազգային տարազն այսօր շատ է պահանջված։ Արցախից լուսանկարներ շատ ունի, ցուցահանդես չի պատրաստվում ունենալ, քանի որ չի ուզում,
Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմում
Նա ընդգծեց, որ Հայաստանի ցանկացած անկյուն թանկ է իր համար, նախկինում էլ պարբերաբար Արցախ էր այցելում, իսկ փառատոնը Կապանում անցկացնելը մի քանի պատճառ ունի. «Պատճառներից ամենաառաջինը Կապանի արվեստի պետական քոլեջի հանրահայտ երգեհոնային դահլիճն է, որը, կարելի է ասել, Հայաստանի եւ աշխարհի՝ լավագույն ակուստիկա ունեցող դահլիճներից մեկն է: Վերջին 40 տարում այս դահլիճն անտեսված է: Ես արմատներով Կապանից եմ, այս դահլիճի մասին մանրամասն եմ լեգենդներ լսել, ցանկություն ունեի այդ դահլիճում նվագել, նվագեցի ու սիրահարվեցի երգեհոնային դահլիճին: Նաեւ նույն կարծիքն ու զգացողությունն են ունեցել բոլոր այն երաժիշտները, որոնք նվագել են այդ դահլիճում:
Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, պայքարել հանուն ճշմարտության
Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես
Միքայել սրբազանի պաշտպանները կալանքի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան
Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.-ին: Միքայել սրբազանի պաշտպանների թիմ