Օրվա լրահոսը

«Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»․ Սուրեն Պապիկյանը հերքում է Արման Թաթոյանի հրապարակած արբանյակային նկարները

Պապիկյանը վստահեցրեց՝ նպատակը՝ «խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Դատարանին ներկայացվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն

Ո՛չ բանտերը, ո՛չ էջերի սահմանափակումները ի զորու չեն լռեցնել մեր ձայնը․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ո՛չ բանտերը, ո՛չ էջերի սահմանափակումները ի զորու չեն լռեցնել մեր ձայնը: 3 ամիս Հաղթանակի համար, և Սամվել Կարապետյանը կլինի մեր Վարչապետը: Փոփոխությունները գալիս են։

«Մարդը, որը համարյա մեկ ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է քցել, նշանակում է՝ տոմս կարող է առնել, մի քիչ արդար չէ կառավարության նկատմամբ պահանջը տոմս առնել»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը կազմակերպում է ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիներին Օման տեղափոխումը, նրանց անվտանգ անցումը ԱՄԷ-ից դեպի Օման, նրանց հասցնելը մինչև օդանավակայան և այլն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։

Ինչքա՞ն ձայն կհավաքի Փաշինյանը․ ընդդիմությունը կկարողանա՞ իշխանությունը վերցնել․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կանխատեսումը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ  ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կոռուպցիոն գործով  դատավարությունը, Գյումրու քաղաքապետը նիստը սկսվելուց առաջ պատասխանեց լրագրողների՝ մի քանի քաղաքական հարցերի։ Առաջին հարցն այն մասին էր, թե ընդդիմությունը կկարողանա՞ արդյոք իշխանություն վերցնել։ Վարդան Ղուկասյանը այս հարցին միանգամից չպատասխանեց, հոգոց հանեց ու ասաց․ «Չեմ հավատա»։  Վայրկյաններ անց նորից կրկնեց․ «Չեմ հավատա»։ Հաջորդ

ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներով ցույց էր տվել, որ 2025 թվականի ամռան ամիսներին, մասնավորապես հուլիս-օգոստոս ամիսներին, Վարդենիսի և Ջերմուկի տարածքում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում, փաստացի նոր ներխուժում և խորացում ՀՀ սուվերեն տարածքում։ Ես դիտեցի ասուլիսն ամբողջությամբ, քանի որ թեման շատ զգայուն է։ Թաթոյանը բերում է փաստեր, չի ասում՝

«Կարամ «պեռաշկիի» տեղն ասեմ, գնաք, դուք էլ ուտեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում

Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Երբ Դուք անհոգ պեռաշկի եք ուտում, դա խորհրդանշական է, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ Ձեր՝ ոչ ադեկվատության ցուցիչը»։

Կիրառվել է միջանկյան միջոց. սպառողները կկարողանան վճարումները կատարել Telcell-ի, EasyPay-ի, Idram-ի և Fast Shift-ի միջոցով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։ Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի,

Starlink-ի տերմինալների նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. Մխիթար Հայրապետյան

Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող նույնիսկ ամենահեռավոր համայնքում պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն

«Թող էն մարդիկ մտածեն, որոնք գլուխները կախ ման են գալու հետագայում»․ Վարդան Ղուկասյանը բարկացած հեռացավ դատական նիստերի դահլիճից

Երբ դատարանի կարգադրիչը բռնեց նրա ձեռքը՝ շտապեցնելով, որ հեռանա նիստերի դահլիճից, Վարդան Ղուկասյանը բարկացած նրան նայեց ու սաստեց․ «Խոսում եմ, կեցի, ձեռքդ»։

Նպատակ կա ստեղծելու նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացահայտ ուժի կիրառման վրա, այլ ոչ թե օրենքի․ Ռուբեն Սաֆրաստյան. «Ա1+»

Կարծում եմ՝ իրական պատերազմ է, և կընթանա մինչև կողմերից մեկի պարտությունը

Լավ թմբուկ եք խփում․ Դանիելյանի գովեստին Փաշինյանը պատասխանեց՝ նրան սադրանքի մեջ մեղադրելով

Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Գառնիկ Դանիելյանի՝ Վրաստանի սահմանը «կաշառքով» անցնող տնտեսվարողների խնդիրների հարցին, այսպես ասաց․ «Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված, եթե ունեք տեղեկատվություն, ուզում եմ իմանալ՝ ո՞ր իրավապահ մարմնին եք դիմել, ուզում եք սադրանքներով պրոբլեմներ ստեղծել, որ հետո գաք, դրա մասին խոսեք, նոր սադրանքներ անեք»։

Իսրայելական ուժերը ոչնչացրել են Թրամփի դեմ մահափորձի համար պատասխանատուին

Region Monitor. Թրամփի դեմ մահափորձի համար պատասխանատուն ոչնչացվել է: Իսրայելական ուժերը ոչնչացրել են Ռահման Մոկադդամին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների ղեկավարներից մեկին, որը զբաղվում էր հատուկ գործողությունների պլանավորմամբ և իրականացմամբ։ Այս մասին հայտնել է իսրայելցի լրագրող Ամիտ Սեգալը։ Առկա տվյալներով՝ Մոկադդամը դիտարկվում էր որպես 2024 թվականի նախընտրական արշավի ընթացքում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի

«Ինչքան ինձ պահեք, դիմացի ընտրություններին զրոյական է լինելու ՔՊ-ի ռեյտինգը»․ Վարդան Ղուկասյան

 Նրա ասելով՝ քաղաքապետարանն այստեղ լիազորություններ չունի։ «Եթե քաղաքապետարանը լիազորություններ չունի, որպես ի՞նչ են կաշառք տալիս», -հարցրեց Վարդան Ղուկասյանը։

Վանաձորում, Ալավերդիում, Արարատում և Գյումրիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 21-27-ը (2026թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 21-22-ը, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 26-27-ը, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ ✔ Սայաթ-Նովա փողոց՝ փետրվարի 22-ին և 24-27-ը, ✔ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝

Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

«Հետք». Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։ «Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից

Կրթություն և ժողովրդավարություն. Դասասենյակից մինչև պետականության հիմքեր

Եթե քաղաքական գործիչները խոսում են ինստիտուտների մասին, ապա Խաչատրյանը վեր է հանում ավելի հիմնարար խնդիր՝ ժողովրդավարության բարոյական հիմքերը։ Նրա դիտարկմամբ՝ այսօրվա հասարակական իմպուլսիվ վարքագիծն ու բռնության դրսևորումները, որոնք հասնում են անգամ երկրի թիվ մեկ ամբիոն, կրթական ցածր մակարդակի ուղղակի հետևանքն են։

Երբ ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը հիմնվում է իրական մարդկանց պատկերների վրա՝ առանց նրանց գիտության, մի շարք ռիսկեր են առաջանում. Cyberhub

Նախընտրական քարոզարշավը և ԱԲ-ով գեներացված իրական մարդիկ Cyberhub.am. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆոնին քաղաքական կուսակցություններն ակտիվորեն կիրառում են նոր տեխնոլոգիական լուծումներ՝ իրենց քարոզարշավն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Մասնավորապես, արհեստական բանականության գործիքների օգտագործումը նրանց հնարավորություն է տալիս ծախսարդյունավետ եղանակով ստեղծել մեծածավալ բովանդակություն, թիրախավորել տարբեր լսարաններ և կարճ ժամանակահատվածում հասնել լայն հանրությանը։ Սակայն նման գործիքների կիրառումը առաջացնում

«Մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է ուրախություն, երջանկություն»․ Վարդան Ղուկասյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

Դատավորը նշեց, որ թեև հաշվի է առնում Վարդան Ղուկասյանի տարիքը, անցած ուղին, բայց և այնպես այս գործով անցնում են մեկ տասնյակից ավելի անձինք, հետևաբար և այլ խափանման միջոցի դեպքում կա վտանգ նրանց վրա ներազդելու։

Թուրքիան իրանական հրթիռ է խոցել. «ունակ ենք ապահովել մեր տարածքի անվտանգությունը»

Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։

Երևանի օպերային թատրոնի երգչախմբի նախկին խմբավարը 11 տարի անց կրկին թատրոնում է՝ այս անգամ որպես լեզվի մարզիչ

հարցազրույցի ողջ ընթացքում Զոյա Թուխմանովան հուզված էր։ Երբ հարցրինք պատճառը, նա ընդամենը ասաց․ «Պատկերացնո՞ւմ եք, երգչախումբն ինձ դիմավորեց ծափողջյուններով»։

Սթիվեն Նիքսը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։ Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։ Իր

Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։ Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև SMS հաղորդագրությունները. Արաբական Միացյալ Էմիրություններ Օման Իրան Իսրայել Հորդանան Սաուդյան

Կենտրոնում և Նոր Նորքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 24-ից մարտի 2-ը (2026թ․) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 26-27-ը, ◾️ Շենգավիթում` չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Նորմալ է, որ բիզնես կազմակերպություններն աջակցում են իրենց համար անկաշկանդ միջավայր ստեղծած քաղաքական թիմին՝ նվիրատվության տեսքով»․ Արթուր Հովհաննիսյանը՝ մաքսատուրքից ազատված ընկերությունների՝ ՔՊ-ին ու «Իմ քայլին» աջակցության մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ համարում է՝ զարմանալին այն չէ, որ 2023-2025-ին ՀՀ կառավարությունը 202 ընկերությունների տվել է 149 միլիարդ դրամի մաքսատուրքերից ազատման արտոնություն և այդ ընկերություններից 11-ն են նվիրատվություն կատարել կամ ՔՊ-ին կամ «Իմ քայլը» հիմնադրամին, այլ զարմանալին այն է, որ մյուս 191-ը չեն կատարել։

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանին սպառնացել են «համաչափ պաշտպանական գործողություններով», եթե նա շարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցներին

Եվրոպական երեք երկրների ղեկավարներ Իրանին կոչ են արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների դեմ։ Համատեղ հայտարարությունում նրանք Իրանի Իսլամական Հանրապետությանը սպառնացել են «համաչափ պաշտպանական գործողություններով», հայտնում է РБК-ն։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները սպառնացել են Իրանին ռազմական միջոցներով, եթե նա շարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցներին։ Այդ մասին ասվում է պետությունների ղեկավարների համատեղ

«Որն է վերջնակետը, որքան հեռուն է պատրաստվում և կարող է գնալ Վաշինգտոնը»

Պատերազմի հավանական տևողության մասին «Իրանն այսօր». Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի որոշումը ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը պատրաստվում է երկար դիմադրության, կամ առնվազն ցանկանում է այդպիսի տպավորություն թողնել։ 📍ԱՄՆ նախագահն էլ տարբեր ժամկետներ է նշում՝ 4 շաբաթ ու նաև ավելի։ Թրամփը նաև նշել է, որ իրենց կողմից կարող են զոհեր լինել։ Փաստորեն,

Ռուսական ռազմակայանը՝ գլոբալ նախագծերի վերջին խոչընդոտ

Հայաստանում ռուսական ռազմաբազան չի կարող դիտարկվել որպես լոկալ գործոն։ Իրանական պատերազմի ավարտից հետո այն դառնալու է տարածաշրջանային անվտանգության թիվ մեկ ռիսկը։ Եվ այս առումով՝ պատահական չէր օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանով արտահոսքն այն մասին, թե Եվրոպան Մոսկվայից պահանջելու է ռուսական զորքերի դուրսբերումը նաև Հայաստանից։

«Լույսին, լույսով»․ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Լիբանանում՝ 27 տարվա դադարից հետո

Հայաստանի պետական կամերային նվագախումբը լիբանանյան հյուրախաղերի շրջանակում փետրվարի 27-ին ելույթ է ունեցել Բեյրութի Ամերիկյան համալսարանի հանդիսասրահում՝ լիբանանյան  հանդիսատեսին ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 27 տարվա ընդմիջումից հետո Նվագախումբը Լիբանանում ելույթ է ունեցել շուրջ 750 հանդիսատեսի առջև՝ «Լույսին, լույսով» խորագիրը կրող բացառիկ համերգով, որը կրում էր միասնության, հույսի և հոգևոր վերածննդի ուղերձ՝ վերածվելով արվեստի և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031