Օրվա լրահոսը
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստում է, որ Հայաստանի կառավարությունն իր մասով անզոր է իրականացնել ԹՐԻՓՓ-ը»
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան երկրներ, որոնք ուզում են շրջանցել Հայաստանը։ «ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են՝ եկեք այնպես անենք, Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջեւան, Նախիջեւանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։
«Ընտրություններից երկու ամիս առա՞ջ տեսան, որ թոշակառուն սոված է։ Թոշակառուները դեկտեմբերից փետրվար ամիսներին բառի ուղիղ իմաստով ցրտահարվել են իրենց տներում». Ռուզան Ստեփանյան
Կառավարության շենքի առջեւ ակցիայի մասնակիցները նաեւ կարտոֆիլ եւ մակարոնեղեն էին բերել իրենց հետ։ «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը մեկնաբանեց դրա խորհուրդը։ «Սա մեր կենսաթոշակառուների եւ բազմաթիվ բնակիչների սպառողական զամբյուղն է։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ խանութներում ամենաշատ սպառվող մթերքն է կարտոֆիլը եւ մակարոնը։ Սա այն զամբյուղն է, որով այսօր ապրում է Հայաստանի 21 տոկոս
Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին
Ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։
«Հիշում եմ Քոչարյանի դեղին «Զապոռոժեցը» և Վաչոյի «Ռաֆը», մինչև ՀՀ գալը ոչինչ չունեին»․ Անդրանիկ Քոչարյան
Ըստ պատգամավորի՝ քաղաքական կոռուպցիան գոյություն ունի։
Դատախազությունում ուսումնասիրել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարությունները եւ հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն արել
Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործը նոր դրսեւորումներ է ստանում
Քրդական խաղաքարտը ավանտյուրա է, որի հետևանքները կարող են չափազանց աղետաբեր լինել. Վարուժան Գեղամյան
Իրանի մասնատումը առաջին հերթին իսրայելական ծրագիր է: ԱՄՆ թեև հասկանում է, որ մասնատված Իրանը կարող է լիակատար քաոս առաջացնել տարածաշրջանում և հետևաբար ստեղծել նոր անկանխատեսելի խնդիրներ իր ու դաշնակիցների համար, այնուամենայնիվ փաստացի առաջնորդվում է իսրայելական ծրագրով:
Բերքի երաշխավորված մթերում՝ գյուղերում, վարչապետ Սամվել Կարապետյանը լուծելու է այս հարցը. Լևոն Սարգիզով
Սամվել Կարապետյանի դեպի ուժեղ Հայաստան 5 քայլերից 4-րդն է՝ բերքի երաշխավորված մթերումը գյուղերում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարգիզովը: «Մեզ մոտ գյուղատնտեսությունն ունի բազմաթիվ խնդիրներ, գյուղացին առաջին հերթին բերք ցանելիս մտածում է, թե որտեղից է հայթայթելու միջոցներ, որպեսզի գնի պարարտանյութեր, վառելիք և այլն: Հետո մտածում է, թե ինչ պետք է ցանի,
Ռուզան Ստեփանյան. «Մեր ակցիայի խորհրդանիշը «սեւ արկղն» է, եւ մենք կառավարությունից պահանջում ենք՝ բացել կառավարության «սեւ արկղը», բյուջեի «սեւ արկղը» եւ ի ցույց դնել ֆինանսական ամբողջ հաշվետվությունը»
«Համահայկական ճակատ» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ։ Շարժման անդամ Ռուզան Ստեփանյանն ասաց. «Մեր ակցիայի խորհրդանիշը սեւ արկղն է։ Բոլորդ էլ լսած կլինեք, թե ավիավթարների ժամանակ իրենից ինչ է ներկայացնում սեւ արկղը։ Սեւ արկղն ամբողջ ճշմարտության, իրականության վերհանումն է։ Հիմա մենք այստեղ ենք «սեւ արկղով»՝ Փաշինյանի կառավարությունից պահանջելու հանրային դարձնել հանրության բյուջեն։
ՍԴ դիմողի հարցը կապված էր Հայրենական մեծ պատերազմի հերոս Գրիգոր Հակոբյանի անվան հուշ-հիշատակի պահպանման հետ
«Այդ անվանումը ունի ոչ միայն պատմական, այլեւ հուշային եւ բարոյական արժեք, անմիջականորեն առնչվում է իմ՝ Արմեն Հակոբյանիս անձնական պատմությանը, արժանապատվությանը, իմ հարազատի հիշատակի պահպանման իրավունքին»,-անհատական դիմումով դիմելով ՍԴ-ին՝ գրել էր Ա. Հակոբյանը, պահանջելով՝ ստորադաս դատարանների կողմից հայցը բովանդակային քննության չառնելը եւ 2009 թ. ընդունված կանոնադրությունը ոչ իրավական ակտ որակելը ճանաչել հակասող՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները
ՀՀ կառավարության որոշմամբ ս․թ․ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։ Բանկերը ս․թ․ հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։ Անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները ս․թ․ մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
«Մի գրգռեք, էլի, մեր ցանկությունը»․ Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին
ՔՊ-ական պատգամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, ասաց․ «Որ ֆայմ ունենայիք, գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի»։
Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով
Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց ունեցող* Ucom-ը գարնանային տոներին ընդառաջ ներկայացնում է իր լավագույն Unity առաջարկներն առավել շահավետ պայմաններով՝ բաժանորդներին տրամադրելով նոր հնարավորություններ տան ինտերնետի, հեռուստատեսության և բջջային ծառայությունների միասնական փաթեթից օգտվելու համար։ Մարտ ամիսը Ucom-ում մեկնարկում է հատուկ առաջարկներով՝ նախատեսված ինչպես առցանց, այնպես էլ սպասարկման գրասենյակներում միացող բաժանորդների համար։ Մարտի 1-ից սկսած՝ ցանկացած Unity սակագնային
Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ի համար գերկարեւոր երկրի դեմ ռազմական գործողության, քաղաքացիական, այդ թվում՝ մանկական զոհերի ֆոնին ՖԲ-յան «կուկուռուզ փարթիով» «սա մեզ չի վերաբերում, սա իրենց զոհերն են» ուղերձ է հղվել. Լաուրա Բաղդասարյան
«Մենք ձեզանից մեկն ենք» օպերացիան արդեն վաղուց կորցրել է իր «ցանկալի» ազդեցությունը:
Փաստերով ապացուցեք, որ քայլ առ քայլ չեք ապահովում ադրբեջանական զորքերի ամրացումը ՀՀ սուվերեն տարածքում. Տաթևիկ Հայրապետյան
Եթե Թաթոյանը ստում է, ապացուցեք
«Քաղաքապետարանը ոտնահարում է իմ իրավունքները». Սամվել Գեւորգյան
«Առավոտին» դիմած երեւանաբնակ Սամվել Գեւորգյանն ասաց, որ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՄԻՊ, դատախազություն։ Երեւանաբնակ 79-ամյա Սամվել Գեւորգյանը «Առավոտին» ներկայացրեց իր սեփականության հետ կապված դատական գործընթացները,. ասաց, որ քաղաքապետարանն առանց որեւէ հիմնավորման հրաժարվում է գրանցել իր սեփականության իրավունքը, որի հետեւանքով իրեն պատճառվել եւ պատճառվում է նյութական եւ բարոյական վնաս։ Բազմանդամ ընտանիքի հայրն ահազանգեր է ուղարկել
«Երևան մոլ»-ի տաղավարներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է,
«Հանգստացեք, Ձեր ջղաձգումները Ձեզ պահեք»․ վեճ՝ Քրիստինե Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի միջև
Քրիստինե Վարդանյանը հայտարարեց՝ առանց դատարանի վճիռների ասում են՝ տեսեք, տեսեք, ինչ թալան է տեղի ունեցել։ Ըստ պատգամավորի՝ սա նախընտրական տենդ է։
2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո մեզ մոտ հանգիստ եւ խաղաղ վիճակ է. Վարդենիս համայնքի ղեկավարը՝ Արման Թաթոյանի պնդումների մասին
Չկա նման բան, ես առաջին անգամ եմ լսում
Լայպցիգ-Երևան քույր քաղաքներ ծրագրի շրջանակներում բացառապես Լայպցիգի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում կմասնակցենք գրքի տոնավաճառին
Ցավով պիտի նշեմ, որ քույր քաղաքներ ծրագրի շրջանականերում մեր համագործակցությունը բացառապես Լայպցիգի քաղաքապետարանի հետ է, իսկ Երևանի քաղաքապետարանի, կամ ԿԳՄՍ նախարարության հետ կապեր հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց։ Ցավալի է, որ մեր մշակույթը Լայպցիգում ներկայացնել մեզ օգնում են միայն գերմանացի գործընկերները։
Անձրեւային ջրերի ջրահեռացման հարցը մնում է առկա, ինձ դեռեւս չեն համոզում լուծումները, որոնք առաջարկվում են. Անահիտ Թարխանյան. «Հրապարակ»
Նրա խոսքով` բոլորովին անհրաժեշտ չէր հուշահամալիրը նորոգել եւ հավելյալ խնդիրներ առաջացնել. «Իմ կարծիքով` չկար նման անհրաժեշտություն, դրա կարիքն ուղղակի չկար: Այս ամենը սխալ, ոչ պատշաճ «դիագնոստիկայի» հետեւանքն էր, այդքան բան»:
Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից
«Ես եմ ստեղ որոշելու, լռեք, սա ձեր հայաթը չի»․ ԱԺ-ում կրքերը թեժացան
Ալեն Սիմոնյանն ընդհատեց Քրիստինե Վարդանյանին՝ նշելով, որ ժամանակն ավարտվել է։ Քրիստինե Վարդանյանն էլ, ձեռքը պարզելով Ալեն Սիմոնյանի ուղղությամբ, ասաց․ «Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ»։
«Տիկին Գալստյան, ընդունում եմ՝ ռեժիմը խուճապի մեջ է, բայց մենք երբևիցե չենք ունեցել «Հաղթելու ենք» կարգախոս»․ Ալեն Սիմոնյան
Ի պատասխան Լիլիթ Գալստյանի հայտարարությանը, թե ՔՊ-ն սև հետագիծ է թողել՝ որպես ուժ և թվարկմանը՝ քանի գյուղ ու քաղաք, վանական համալիր են թողել թշնամուն, Ալեն Սիմոնյանը հեգնեց։
Պայթյուն-փլուզում Ջրվեժում. կա վիրավոր․ Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Տեղում պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ
Հովիկ Աղազարյանը պնդում է, որ ճիշտը ԱԺ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելն է
ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը» (ՄԱՍԿ) մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Aravot.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարվի նաեւ երկուշաբթի օրը հրավիրվելիք մամուլի ասուլիսում։ «Բայց ձեւաչափի մասին դեռ կլռենք»,-ասաց պատգամավորը։ Մեր հարցին, թե իրենց նորաստեղծ ուժն արդեն կողմնորոշվե՞լ
Բոլորն էլ հասկանում են, որ անվերջ զիջելը եւ տալը խաղաղության երաշխիք չեն. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»
Մարդիկ վերլուծում են Իրանում տեղի ունեցող պրոցեսները եւ հասկանում, որ Իրանը եւս կատարեց ԱՄՆ-ի պահանջները, զիջեց, սակայն, միեւնույն է, պատերազմն անխուսափելի եղավ:
Դավիթ Ղազինյանը հաստատում է՝ ՀԷՑ-ի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ստացել են, բայց «Հայփոստ»-ից նամակն ուշացումով են փոխանցել՝ սեփականատերերին զրկելով սահմանված ժամկետում պատասխանելու հնարավորությունից
«Երկար պետք չէ մտածել, թե ում էր պետք, որ առաջարկությունը ուշ հասնի»
Սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ: Ռուսաստանը պետք է ավելի վճռական գործեր՝ այդ պատերազմը կանխելու համար. Զատուլին. «Հրապարակ»
«Հայաստանի սուվերենությունը հանձնելու նրա պատրաստակամությունը՝ Զանգեզուրի միջանցք կամ Թրիփ ուղու շրջանակներում, իմ կարծիքով, ամենեւին չի համապատասխանում Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, որին պարոն Թրամփը, պարոն Ալիեւի հետ, փորձում է հեռացնել Կովկասից»:
«Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քա՛ջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար»․ Արմինե Կյուրեղյանն ակնարկեց Նիկոլ Փաշինյանին
Պատգամավորը փաստեց՝ հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է մեր տարածաշրջանում, մեր հարևան երկրում պատերազմով․ «Մեր երկրի իշխանությունն առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանան»։


















































