Օրվա լրահոսը
Փաշինյանը քրեադատավարական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց ինքը հիմա եւ քննիչ է, եւ դատախազ է եւ դատավոր. Փաստաբան
Մենք քննարկում էինք՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանն ընդունա՞կ է նման հրաման տալու, հասկացանք, որ կարող է, որովհետեւ իր ֆեյսբուքյան էջում գրում էր՝ վախեցաք, թաքնվեցիք ժողովրդի հետեւում, մինչեւ Էջմիածնից հասանք քննչական կոմիտե, մի 3 ստատուս ծնվեց՝ կեղտոտ նույն իր ոճի մեջ: Այսինքն, այս պայմաններում մենք այլընտրանք չունեինք:
Էդգար Ղազարյան. «Երկու արքեպիսկոպոս մեկ շաբաթում կալանավորել է նույն դատավորը, որը դատավորի պաշտոնը զբաղեցնելուց առաջ եղել է Արամ Սարգսյանի կուսակցության անդամ»
Ու պատկերացնո՞ւմ եք, սա Քննչական կոմիտեի հայտարարությունում է ասվում: Գիտե՞ք էլ ինչ է հայտնաբերվել, որի մասին հրապարակվել է: «Խլապուշկաներ», որ երեխաների ծնունդին տորթը փչելիս են օգտագործում: Երկու հատ էլ դրանից է հայտնաբերվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ մանիշակագույն «ծուխ»՝ 60 հատ: Այդ «ծուխը» ոչ արգելված է, ոչ թույլտվություն է պետք դրա համար, ոչ լիցենզիա: Դրանից ծախում են «Փեթակում»: Դրանով հեղաշրջո՞ւմ են անում: Մինչեւ հիմա էլ, տեսած կլինենք, Սրբազանի հանրահավաքներին մանիշակագույն ծուխ բաց են թողնում: Մեկ էլ հայտնաբերել են օրինական երկու հրացան: Հայաստանում կա 24 հազար որսորդ, որն ունի որսորդական հրացան, այդ հրացանն էլ ունենում է թույլտվություն…
Ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից. Հայկ Կոստանյան
Հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Ով արհամարհում է Հայրապետին ու հալածում եպիսկոպոսներին, նա ըստ էության մերժում է նաև այն միությունը, որի կրողն ենք մենք՝ ամուսնացյալ քահանաներս. պատասխան Փաշինյանին
Պատասխան առ ՀՀ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։ Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ քահանաներն
Սրբազանի կալանավորումն իրավական գործընթաց չէ, պարզապես դատավարության իմիտացիա է. Ռոման Ահարոնյան
Չակերտավոր հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է՝ իր բոլոր դետալներով, վաղուց տեղադրված է համացանցում, ԶԼՄ-ներում
«Պարոն Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ. ավելի լավ է՝ Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին». Միրզոյան
ՌԴ եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները, Միրզոյանի խոսքով, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանության ու այլեւս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։
Տիրան Սրբազանը զորակցության խոսքեր է հղել Միքայել ու Բագրատ Սրբազաններին
Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը զորակցության խոսքեր է հղել Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՄԻԱԲԱՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան, Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս
«Այսօր տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը». Արարատ Միրզոյան
Կայա Կալասն էլ իր խոսքում ասաց. «Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 30-ին ցերեկը սպասվում է, իսկ հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը
Մեր իրավապահները վատ սովորություն ունեն՝ փորձում են իրականացնել վարչապետի ցանկությունները. Միքայել սրբազանի պաշտպան
Դատախազությունն ասում է ՝ իբր 2025թ հունիսի 21-ի հայտարարությունը եւս սրա համար հիմք է հանդիսացել, բայց հունիսի 4-ից իրենք այս պրոցեսն արդեն սկսել են: Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունն իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչական, քննչականը վարույթը նախաձեռնել է: Երբ հետ ենք գնում, թե հունիսի 4-ը ինչ հետաքրքրություն ունի իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4-ին վարչապետն ուղիղ թիրախավորում էր Միքայել սրբազանին:
«ՀԷՑ-ում աշխատավարձ բարձրացնելու խոստումը միֆ է․ կամ էլ 3 մլն մարդ կսկսի ավելի վճարել, որ 6800 մարդ ավելի փող ստանա»․ Դավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյանը խոսեց նաեւ վերջին շրջանում առավել պարբերական դարձած հոսանքազրկումների խնդրից․ ասաց, որ այսուհետ իրենք հոսանքազրկումների տարանջատումները հրապարակելու են։ Օրինակ, ըստ նրա, հոսանքազրկման վերջին խոշոր դեպքը գրանցվել էր անցած ուրբաթ օրը, երբ 40 տոկոս հոսանքազրկում էր եղել եւ խնդիրը ԲԷՑ-ի հետ է կապված եղել:
Փաշինյանի թուրքական ֆանտազիաները. Rybar
Թուրքամետ Հայաստանը աշխարհաքաղաքական վտանգ է Ռուսաստանի և Իրանի համար։ Եթե թուրքերը ստեղծեն «Զանգեզուրի միջանցք», իրանցիները կկտրվեն Հայաստանի հետ հյուսիսային սահմանից և կհայտնվեն թշնամական թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը կկանգնի թյուրքական պետությունների միասնական ճակատի առջև։
«Ավերեց երկիրը մեր, բոլոր կառույցները քանդեց, հասել է Էջմիածնին. եկեղեցականների նկատմամբ այս հետապնդումները սարսափելի են, սա նորություն է մեր պատմության մեջ»
«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ – Տիկին Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կողմից հոգեւորականների եւ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունները։ Մենք ականատես եղանք տեսարանի, երբ ԱԱԾ-ականները գործողություններ իրականացրեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Ի՞նչ է սա։ – Սա ակնհայտ քաղաքական նպատակներով է իրականացվում։ Սամվել Կարապետյանի դեպքից սկսած մենք տեսանք, որ սա այդ նպատակն է
«Խելագարության կանխավարկածի խնդիր կա․ մեզ հետ պայքար է տարվում՝ առանց կանոնների մարտի ձեւաչափով»․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի մասին
ՀՀ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի արել ընկերության հետ երկխոսելու․ «Վախենում են, որ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան»
Ի՞նչ է ստացվում. վարչապետը տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք օգտագործում իընդդեմ իր ընդդիմախոսների. Թաթոյան
Ստացվում է` բոլոր, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի, ով զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի և միահեծան իշխող ՔՊ կուսակցության ղեկավարի պաշտոն, որը միաժամանակ ամենը ծառայեցնում է քաղաքական ու անձնական շահերին:
Միքայել սրբազանն ասել է՝ ես ուզում եմ գնալ, վախենալու բան չունեմ. Արա Զոհրաբյան
«Տեղեկություն ստացվեց, որ Միքայել սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել: Երբ այդ տեղեկությունը գնաց ԶԼՄ-ներով, հաջորդ օրը, երբ Մայր Աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, առավոտյան ԱԱԾ ծառայողները ներկայացել էին Մայր Աթոռ եւ ցանկանում էին ձերբակալել Միքայել սրբազանին: ԱԱԾ ներկայացուցիչների հետ ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մենք մեկ օր առաջ արդեն Միքայել սրբազանի
Դատական պաշտպանությունը փաստացի դարձել է ոչ արդյունավետ կամ՝ ոչ գործնական
Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ եւ կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ
«Սա թուլության մասին է: Երևանում հայտնվում են Սամվել Կարապետյանի նկարները՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» վերտառությամբ». Արսեն Թորոսյան
«Հիմա հրապարակներ կարելի է լցնել միայն մտքով, որին մարդիկ կհավատան, որի իրականացման հույս ու ճանապարհ կտեսնեն, ոչ թե ստանդարտ՝ «Հասնինք Սասուն, մտնինք Վան» ոճի տեքստերով, որ ամեն օր հրապարակվում են Սամվել Կարապետյանի անունից»
HyGPT. Ղազախստանում բնակվող հայազգի ծրագրավորողը հայկական ChatGPT է ստեղծել
«HyGPT-ի ստեղծումը մեր մշակույթի և լեզվի թվային ինքնության պահպանման կարևոր և անհրաժեշտ քայլ է։ Հայերենն արժանի է ունենալ ժամանակակից արհեստական բանականության այնպիսի գործիքներ, որոնք կկարողանան ծառայել թե՛ կրթությանը, թե՛ բիզնեսին, թե՛ ստեղծարար ոլորտներին»
Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով Եկեղեցին պղծելը՝ բոլորովին այլ բան. Փաշինյան
Ես ինքս առավելեւս անթերի չեմ:
Անտառապահների գործը 2019-ից դատարանում է
Արմեն Շառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 15-ին Նորաշենի անտառպետության տարածքում, Ճամբարակ համայնքի բնակիչներ Վահե Դանիելյանի եւ Մաթեւոս Լազարյանի հետ բռնություն էր գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, Հայանտառ ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ
Լավրով. Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում
«Չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի»
ՀՀ-ում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին. հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող արցախցիները՝ անտուն փախստականների. Սամվել Կարապետյան
«Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկրիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է։»
Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է, ինքն է աճեցրել. Խորոնք գյուղի բնակչի տանը 8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի
YES հարթակի միջոցով, տանից դուրս չգալով, կարող եք օգտվել քաղաքապետարանի բոլոր ծառայություններից. Տիգրան Ավինյան
Երեւանի քաղաքապետարանը թվայնացնում է իր ծառայությունները
Սուրճի գինն աճել է 14.9%-ով, պաղպաղակինը՝ 4.0%-ով. «Ժողովուրդ»
2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ
Բաքուն օգտագործում է Փարիզի և Մոսկվայի միջև պայքարը
Մինչ Հայաստանի բնակչությանը զբաղեցնում են եկեղեցու վրա կառավարության հարձակումներով, Ադրբեջանը անուղղակի պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքով:
«Դուք, որ հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր: Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է». ՀՀԿ
Հնարավոր է, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը
Ահա, թե ինչ էր ասում Փաշինյանը սրանից 9 տարի առաջ: ՊՊԾ գնդի ներսում գտնվողները կոչ էին արել հաղթահարել ոստիկանական պատնեշները և միանալ իրենց, ինչը կասեցվել էր նաև Փաշինյանի ջանքերով. Թագուհի Ղազարյան
Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէի, բայց ես այնտեղ էի և գիտեմ, թե որքան հետևողական էր Նիկոլ Փաշինյանը պայքարի իր մեթոդների մեջ, ես այնտեղ տեսել եմ մարդ, որը քաղաքական և քաղաքացիական պատասխանատվություն է վերցրել իր վրա դեէսկալացնելու իրավիճակը, ի տարբերություն այն քաղաքական գործիչների, որոնք պնդում էին, թե պետք չէ վերլուծել իրավիճակը և պետք է հեռու մնալ իրադարձություններից, որոնք, ի դեպ, այսօր զբաղված են պատճառները վերլուծելով, ոչ թե գնահատականներ տալով։
Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել