Օրվա լրահոսը

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ». Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ո՞ւմ է ուղղվում: «Կառավարության գլխի՛ն»,- շեշտեց Քոչարյանը: Ռուբինյանը հորդորեց հայերենին տիրապետելով՝ ճիշտ ներկայացնել ու խոսքը տվեց ՀՀ վարչապետին:

«Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․». «Ա1+»

«Ա1+». Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Տղամարդու իր անվան նման էլ կյանքն էր տղամարդկային պարտականություններով լի։ Երիտասարդ տարիքում Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։ Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր

«Այն ինչ կատարվում է այսօր Ոսկեպարում, շատ նման է Փառուխում կատարվածին»․ Լեւոն Հայրիյան

«Հրաժարվում եմ դառնալ մուրացկան իմ սեփական հայրենիքում»․ Արա Քամալյան

Ըստ վիճակագրական տվյալների՝ դատարանների կողմից կալանքների կիրառումը նվազել է

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ ուսումնասիրել են կալանքների կիրառման պրակտիկան մինչև 2022 թվականի հուլիս ամիսը, այսինքն` մինչ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը և դրանից հետո։ Մասնավորապես՝ ուսումնասիրվել է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և 2023 թվականն ամբողջությամբ։ Այսպես, ըստ վիճակագրական տվյալների` 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022

«Ես հարց եմ տալիս՝ Կիրանցից մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչի՞ ոչ մի հատ խանութ չկա, ռեստորան, հյուրատուն չկա, դա ունի մի բացատրություն». Փաշինյան

Փաշինյանը պատասխանեց. «Որ ասում ենք՝ զիջում, պետք է հասկանանք՝ իսկ ի՞նչն ենք զիջում, ի՞նչ զիջման մասին է խոսքը»:

Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ Զինված ուժերում․ զեկույց

Զինված ուժերում կանանց ներգրավվածության վերաբերյալ հիմնաքարային միջազգային աղբյուրը Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1325 բանաձևն է, որում ընդգծվել է կանանց դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման, ինչպես նաև խաղաղաշինության գործում, պետություններին կոչ է արվել ապահովել կանանց առավել գործուն մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և հանգուցալուծման ազգային, տարածաշրջանային և միջազգային ինստիտուտների և մեխանիզմների շրջանակներում որոշումների ընդունմանը

«Եթե չեք ուզում, որ մենք մնանք այստեղ, տղամարդկություն ունեցեք՝ ուղղակի դա ասեք»․ Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը

«Բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, սակայն դուք չեք թույլատրում»

Ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս Սյունիքի մարզի Սիսիանի վարչական տարածքում շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել։ Շտապօգնության ավտոմեքենան ձորը չի ընկել, քանի որ այն բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Որոշ ժամանակ անց վարորդին օգնության են հասել նրա գործընկերն ու մեկ այլ քաղաքացի, ավտոմեքենան

«Եթե ձեզ թվում է՝ կառավարությունը երկրի անվտանգության խնդիրները պետք է մատուցի ձեզ, որ բեմադրություններ անեք, սխալվում եք». Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է բեմադրությանը, այդտեղ որեւէ մեկը դերասան չի, եթե որեւէ մեկն իրեն խեղկատակի կամ ծաղրածուի տեղ է դնում, դա ուրիշ պրոբլեմ է»:

Թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ

Շիրակի մարզում ռուս զինծառայողի են սպանել․ նրան հիվանդանոց են տեղափոխել մահացած վիճակում

Դիտավորյա՞լ են նրան կրակել, թե զորավարժություններ անցկացնելու ժամանակ պատահաբար են վնասել՝ խլելով կյանքը, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում. օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը: Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Վերջին 6 ամիսներին դատախազությունը ՀՀ-ին է վերադարձրել ավելի քան 24 մլն դոլարի գույք

Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝

«Վանք գյուղում երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց»․ Միքայել Հաջիյան

Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքն է

Սյունիքին «Կալինինգրադի մոդելով» կարգավիճա՞կ. թուրքական քարոզչության հերթական գրոհը

Region Monitor. Օրեր առաջ թուրքական մերձիշխանական քարոզչական հարթակներից Türkiye Gazetesi (թարգմ․՝ «Թուրքիա» թերթ) օրաթերթում և կայքում հայտնվեց մի հոդված, որն իբրև թե «բացահայտում էր» մարտի 1-3-ը կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայկական և թուրքական պատվիրակությունների միջև տեղի ունեցած փակ հանդիպումների մանրամասները։ Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկությունների՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի մասնակցությամբ կայացած հանդիպումներում քննարկվել

Մերժել Բելառուսին արտահանձնելու հակաիրավական պահանջը. ՀՀ-ն՝ կրկին ոչ իրավական պետության պահանջների կատարման մարտահրավերի առջև. ՀՔԱՎ

Արդեն տևական ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (այսուհետ՝ նաև ՀՔԱՎ գրասենյակ) հասարակական կազմակերպության իրավական պաշտպանության ներքո է գտնվում Բելառուսի Հանրապետության քաղաքացի Մակսիմ Վաիտկիավիչուսը։ Վերջինս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով /զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներից խուսափելը/, ինչի արդյունքում քաղաքացու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվել է

Պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրությամբ արձանագրված խնդիրներին ՄՊՀ-ն լուծումներ է առաջարկել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։  Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ  Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։

«Եթե այս իշխանությունը եւ իր ղեկավարը մնան, լավագույն դեպքում, մենք կունենանք երեւանյան հանրապետություն»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նկատում է, որ միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվաստացման, կործանման, հայրենիքի կորստի, նոր պատերազմի եւ զոհերի։

ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումը վտանգավոր է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից: Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին ձերբակալվել է. ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51

Աննահանջ պայքարելու ենք մեր գերիների հայրենիք վերադարձի իրավունքի համար. «Միասին»

ՀՀ իշխանությունների  պատկան մարմիններին  ԴԻՄՈՒՄ   Աննահանջ պայքարելու ենք մեր գերիների հայրենիք վերադարձի իրավունքի համար  «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է ՀՀ կառավարությունից և Միջազգային պատկան ատյաններից բոլոր իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել Բաքվի բանտերում անլուր տառապանքների ենթարկվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, այժմ մի քանի տասնյակ հայ է ապօրինի ազատազրկված,

Մարզերում արագաչափ սարքեր վնասած անձին մեղադրանք է ներկայացվել

2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։

Բուհերը Երևանից չհանելու 7 պատճառ. Արմեն Աշոտյան

Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը.Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով: Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։ Հոգեշնորհ  Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում,

Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են. պարեկներն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են: Ներթափանցած հզոր ցիկլոնները և օդային սառը հոսանքները հանրապետության ողջ տարածքում ստեղծել են վտանգավոր իրավիճակ հատկապես բարձրադիր վայրերում: Ինտենսիվ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր: Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց: ՆԳՆ ստորաբաժանումները, հատկապես պարեկներն ու փրկարարները, բնական ու տեխնածին հնարավոր վտանգների պայմաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն` ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ,

Վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության ճանապարհին՝ ի շահ ընդհանուր տարածաշրջանի և ՀՀ պետականության. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Այս տարի միջոցառումը նախագահում է Կորեայի Հանրապետությունը: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին և կիսվել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ձեռքբերումներով ու ձգտումներով։ Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մնում է մեր կառավարության

Սեփական բնակչությանն ահաբեկելը հազիվ թե Երևանին ձեռնտու տարբերակին հասնելու լավագույն միջոցն է. Զախարովա

Ուզում եմ, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն բացառապես նրանք, ովքեր Երևանում որոշում են կայացնում

Ցուցանմուշները Թորոս Թորամանյանի և Արամ Վրույրի անձնական արխիվից են. Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն՝ «Զվարթնոց»-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով Գյումրու հյուսիսարևմտյան ծայրամասում

Հայկական կողմի հետ կապի մեջ ենք ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը. Զախարովա

Հայկական կողմի հետ կապի մեջ ենք ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք հիշում ենք, թե ինչ կարգախոսների ներքո էին գալիս Հայաստանի ներկա իշխանությունները՝ լիակատար անկեղծություն, խոսքի ազատություն։ Ես չեմ ուզում մտածել,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930