Լրահոս
Օրվա լրահոսը

Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են. պարեկներն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Մարտ 20,2024 15:46

Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են: Ներթափանցած հզոր ցիկլոնները և օդային սառը հոսանքները հանրապետության ողջ տարածքում ստեղծել են վտանգավոր իրավիճակ հատկապես բարձրադիր վայրերում: Ինտենսիվ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր: Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց:

ՆԳՆ ստորաբաժանումները, հատկապես պարեկներն ու փրկարարները, բնական ու տեխնածին հնարավոր վտանգների պայմաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն` ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում` մեկնում օգնության:

Վիճակը հատկապես վտանգավոր է հանրապետության ավտոճանապարհներին: Ուստի հորդորում ենք վարորդներին` հատկապես լեռնային ու նախալեռնային շրջաններում ճանապարհ դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031