Օրվա լրահոսը

Պաշտպանն անդրադարձ է կատարել ընտանեկան բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում, ի

Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ermenihaber. Մարտի 15-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։ Արտգործնախարարների հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են եռակողմ համագործակցության հարցում արձանագրված առաջընթացը, տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները։ Բացի վերոնշյալ հարցերից քննարկվել են նաև տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտին առնչվող

«Չտեսության եւ քաղաքական տհասության արդյունքում Հայաստանին սպասվում են շատ ավելի վատ օրեր»․ Վահագն Մելիքյան

Ստեղծված իրավիճակից ելնելու գործում, ըստ բանախոսի, մեր ամենամեծ սխալն անձի եւ առաջնորդի փնտրտուքն է։

Բարեփոխումների արդյունքում արձանագրված արդյունքները նպաստել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարճաժամկետ կարիքների հասցեագրմանը. Կոստանյան

Մարտի 13-14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել և ելույթով է հանդես ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։ Իր ելույթում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին՝ նշելով, որ իրականացված բարեփոխումների արդյունքում

«ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ առնչություն չունի. անձնական տվյալ չտրամադրել»

Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե, ՀայՓոստի անունից, որոնցում նշվում է իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով: Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին

«Փաստորեն դուք սահմանազատում-սահմանագծումն արել եք առանց փաստաթղթի եւ արդեն պայմանավորվել եք»․ Քրիստինե Վարդանյան

Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում։ Այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա»։

Հարևանին ցայտաղբյուրի մոտ շան միզելու համար սպանած գյումրեցուն մեղադրանք է ներկայացվել

2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ

Անհնար է վերանայել կամ չեղարկել հայ սպային կացնահարած Սաֆարովին նախագահի կողմից շնորհված ներումը. ԵԽ նախարարների կոմիտեի գնահատականը Ադրբեջանի իշխանություններին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մակուչյան եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի կատարմանը վերաբերող որոշում

«Ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»․ Ֆիդան

«Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի». Յըլդըրըմ

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ

ՀԿ-ներն ահազանգում են՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը թափառող շների ստերջացման փոխարեն, կենդանիներին վնասազերծելու անթույլատրելի մեթոդներ է կիրառում

Կենդանասերները պատմում են, որ ՀՈԱԿ-ը հաճախ առողջ շներին էլ է հավաքում տանում, վարակված շներին միտումնավոր բաց է թողնում տարածք

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի առթիվ Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի

«Մերժում ենք քեզ այնպես, ինչպես Ալիևին ու Էրդողանին». ցույց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց

ՀՅԴ երիտասարդական կառույցը՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց: Երիտասարդները վանկարկել են «Նիկոլն ու Ալիևը նույնն են», «Արցախը ողջ է», «Նիկոլ դավաճան», «Արցախը հայկական է», «Ամոթ Նիկոլին», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-հաղթանակ» լոզունգները։ Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նախաձեռնության կապակցությամբ, Արցախը հանձնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու

ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն

«Ազատություն». ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն: Այդ մասին այսօր Բաքվում՝ 11-րդ Գլոբալ համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների վերսկսումը և մյունխենյան հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են նպաստառուներից կաշառք ստանալու մեջ. վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և

Յուրի Մինասյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երևան քաղաքի Ա.Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Ա․Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի

«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան

Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի»։

20 փաթեթ՝ թմրամիջոցների նմանվող զանգվածներով՝ «Սևան» ՔԿՀ տեսակցության այցելած քաղաքացու մարզակոշիկների միջից

Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով դատապարտյալներից մեկին ապօրինի թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման մասին տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ․ Հ․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Բ․-ին։ Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։

«Ես հոգնել եմ իմ անմեղության մասին գոռալով»․ Ազատի զորամասի գործով Մառլեն Սարգսյանը 15 օրով զրկվեց նիստերին մասնակցելուց

«Էն, որ Մառլենի իրավաբանն ասում է՝ չորս օրվա մեջ Մառլենին դրել են էդ պաշտոնի վրա ու Մառլենի իրավաբանը հինգ դատ է պահանջում է՝ էս ո՞վ է Մառլենին դրել էս պաշտոնին, մենք խի՞ չեն կարում հասկանանք՝ ո՞վ է դրել»․ ծնող

Քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների միջև

Ermenihaber. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Նշվում է, որ Բուրաք Աքչափարի և Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր։  

«Եթե ձեր ծնողները՝ հանձին ձեզ, կարողանում են իրենց կարոտն առնել, մենք մեր կարոտն առնում ենք՝ այդ նկարներով ու սառը քարեր համբուրելով»․ Արա Ռոստոմյանը՝ «մենք էլ ենք կռված» ասողներին

Կազմակերպության անդամները ներկայացրին, թե ինչ վերաբերմունքի են հանդիպել, երբ այցելել են մարզային դպրոցներ, տեսնելու, թե արդյոք հերոսների «Փառքի անկյուններ»-ը հանվել են, թե պահպանված են։

Դատախազությունը պաշտպանության տակ է վերցրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին. դեմ է քննության վերսկսմանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Դատախազությունը դեմ է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուժի կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդմանը ու բողոքարկել է քրեական վարույթի վերաբացելու որոշումը։ Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ

Ադրբեջանը 19,6 տոկոսով ավելացրել է բանակի, անվտանգության ոլորտի ծախսերը

«Ազատություն». Ադրբեջանը 2023-ին, 2022-ի համեմատությամբ, 19, 6 տոկոսով ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը, դրանք հասցնելով մոտ 5 միլիարդ 900 միլիոն մանաթի, ինչը հավասար է մոտ երեքուկես միլիարդ դոլարի: Այդ մասին այսօր Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանում, ասել է վարչապետ Ալի Ասադովը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության

Դեսպան Տոլմաջյանը և Դիժոնի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Դիժոն քաղաք։ Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Դիժոնի քաղաքապետ, Դիժոն մետրոպոլի, ինչպես նաև «Ֆրանսիայի քաղաքների միություն» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Ռեբսամենի (François REBSAMEN) հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարեցին Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին և

Խոչընդոտվել է քրեական վարույթով քննության բնականոն ընթացքը. «Բոմբ» ակումբի կնիքը պոկել, գործունեություն են ծավալում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

ԱՄՆ կառավարությունը կրճատել է Ադրբեջանին ֆինանսական աջակցությունը

«Ազատություն». Ամերիկյան կառավարությունը 2 միլիոն դոլարով կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցությունը։ Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք նման որոշումը պայմանավորված է Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացմամբ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։ Լրատվամիջոցը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերմայի հայտարարությունը, նշում է, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ կառավարությունը մտադիր է հատկացնել 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, որն,

Ինչպես հեշտացնել արվեստի գործեր արտահանող կամ Հայաստան բերող մարդկանց կյանքը

ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ստեղծվող ուղեցույցը կտա բոլոր հարցերի պատասխանները Մարտի 9-11-ը ՀԲԸՄ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ArtNexus-ը (Շվեդիա) եւ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը Աղվերանում համատեղ կազմակերպել էին «Արվեստի գործերի տեղադրում եւ տեղափոխում» թեմայով աշխատաժողով՝ արվեստի կառավարիչների եւ հարակից ոլորտների մասնագետների համար: Նպատակն էր ընդլայնել մասնակիցների ընկալումը ընթացակարգերի եւ պահանջների վերաբերյալ, ներառյալ փաթեթավորումը, տեղադրումը, փոխադրումը,

«Հայաստանը Եվրոպա է և վերջ»

Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա

Բանուկ փողոցում բացել են մեքենան ու գողացել համակարգիչը: Երևանի կենտրոնում, առանց վնասելու մեքենան

Տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930