Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ առնչություն չունի. անձնական տվյալ չտրամադրել»

Մարտ 15,2024 16:59

Այս անգամ քաղաքացիները հաղորդագրություններ են ստանում, իբրև թե, ՀայՓոստի անունից, որոնցում նշվում է իբր իրենց ծանրոցը հասել է պահեստ, սակայն չի կարող առաքվել՝ հասցեի ոչ ամբողջական տեղեկատվության համար, ապա խնդրում են 12 ժամվա ընթացքում հաստատել իրենց հասցեն՝ անցնելով իրենց տրամադրած կեղծ հղումով:

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղումին, որը կրկին ոչ պաշտոնական է:

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով:

Հավելենք, որ ՀայՓոստի հաճախորդներն առաքանիի մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից. Հայփոստի կայքֆեյսբուքյան էջ, Ինստագրամյան էջ, ☎(010) 514-514

ՀայՓոստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031