Օրվա լրահոսը

Երբեւէ տեսե՞լ են՝ վրեժով լցված, զավակ կորցրած ծնողի աչքերում ինչ է կատարվում. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Կլինի ցուցափեղկ, ցուցատախտակ, թե հուշանկյուն, դա գովազդի բաներ չէ, որ ով որտեղ ուզի, փակցնի. Արտակ Հովհաննիսյան

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Մանե Թանդիլյան. «Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից»

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտ վեց ամիս է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Եվ այս վեց ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ անգամ չի խոսել այս մասին՝ ո՛չ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բառացիորեն

Խորհրդակցություններ են կայացել Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացած խորհրդակցություններին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Բացմանը ելույթներով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և

Հայկ Մարտիրոսյանը Մոսկվայում ընթանում է լավագույն տասնյակում

Մոսկվայում ընթացող շախմատի «Аэрофлот опен 2024» միջազգային  մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը: Խաղացված յոթ տուրից հետո հայ շախմատիստը 5,0 միավորով լավագույն տասնյակում է եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ունեն 4,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը բեռնատարների համար երկու ուղղություններով փակ է։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

Սուրեն Պապիկյանը և Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Նման այցելություններն ընդգծում են այն կարևորությունը, որ մենք տալիս ենք միմյանց հետ հարաբերություններին: Մեր բարեկամական հարաբերություններն այնպիսի պատմություն ունեն, որ պարտավորեցնում են ավելի ամրապնդել և զարգացել դրանք: Միևնույն ժամանակ, կարող

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։ Հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող

Մի՛ սադրեք, բոլորն էլ ինձ նվերներ են փոխանցում․ Զախարովան՝ 44-օրյայի «հաղթանակի» խորհրդանշանով Բաքվի նվերի մասին

Սա հերթական ուռճացվող պատմությունն է, նրանք, ովքեր այստեղ չեն՝ այս փառատոնին չեն մասնակցում, ուզում եմ հայտնել, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իրենց հետ ինչ-որ նվերներ են բերել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե տեղեկատվություն է տարածվում առ այն, որ Զախարովային կրծքանշան են նվիրել՝ 44 -օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Բաքվի հաղթանակը

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված

«Պարեկների միջոցով մտել են քաղաքացիների գրպանը․ միայն շիրակցիներից 600 միլիոն է թալանվել»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փաստմամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերով։ Գործը քննվում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ պարեկները ըստ ճաշակի՝ տուգանքներ են գրել քաղաքացիներին՝ առանց նրանց

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան: Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:   ՀՀ կառավարություն  

«Հիմա հակառո՞ւս եմ, թե՞ արեւմտամետ». Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ եթե շատերի հետ վատ է, ուրեմն խնդիրն իր մեջ է, ոչ թե շատերի

էդ մե՞նք ենք Արեւմուտքին ուժեղացնում, թե՞ այն մարդիկ, որոնք որոշել են այդ պատերազմն իրականացնել եւ այդ պատերազմի արդյունքում:

«Սա լրիվ հեքիաթ է՝ հորինված մի հատ պղծվածքի կողմից»․ Պեմզաշենի սպանության գործով դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Վրույր Բարսեղյանի պաշտպանի միջնորդությունը բավարարել ու դադարեցնել նիստի հեռարձակումը, տեսանկարահանումն ու ձայնագրությունը։

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

«Ազատություն». Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր

«Նախկինում եթե Ռուսաստանը որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում, հիմա մենք ունենք 4 այլընտրանք». Արմեն Գրիգորյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ներքին Հանդից ռուս սահմանապահների հեռացման հարց դրվա՞ծ է ու ճի՞շտ է, որ նրանք խոչընդոտել են ԵՄ դիտորդներին՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ իսկապես այդպիսի խոչընդոտում եղել է, ինչ վերաբերում է նրանց հեռացմանը, այդպիսի հարց այսօր չի քննարկվում:

Խամոյանն առաջարկում է իրավապահների կողմից թմրանյութերի օգտագործումը պարզելու ստուգում անցկացնել

Շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակած օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է նախաքննական եւ հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաեւ դատախազների եւ քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։ Ստորեւ ներկայացնում եմ ձեզ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես

Տիգրան Խաչատրյանն անդրադրաձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական

Մեր ժողովուրդը պիտի պահանջի իր՝ Արցախի պետականաստեղծ զավակների ազատումը Բաքվի բանտից․ Խաչիկ Մանուկյան

Բաքվի բանտում գտնվող Արցախի պետականաստեղծ նախագահներն աշխարհին համոզիչ կերպով ցույց էին տվել, որ ժողովրդավար երկիր է Արցախը, պետություն է, պետականություն է՝ բոլոր ատրիբուտներով: Այդպիսի պետություն անգամ Ադրբեջանը չէր։

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկեց աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը՝ միաժամանակ ազդարարելով  նոր սակագնային փաթեթների մեկնարկը​

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկեց աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը՝ միաժամանակ ազդարարելով նոր սակագնային փաթեթների մեկնարկը​   «Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական

Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: Վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն

Արմեն Գրիգորյանը Պեսկովին սուտ է հանում. Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու մասին «Հայաստանը ՌԴ-ին տեղյակ պահել է պաշտոնական նամակով»

Թե ինչու նման անհրաժեշտություն առաջացավ՝ Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում եւ այս պահին ՀՀ-ն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»:

Իտալիայում այսօր ռինգ կմտնի Հայաստանի երկու բռնցքամարտիկ

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը հաղթանակով է մեկնարկել Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը առավելության է հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ:

Ավելացվել է կարգավորում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման մասով. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը:  Գործող օրենսդրություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով

Արշակ Կարապետյան. Որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն

Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Լավրովն իրավունք չունի ուլտիմատում դնել, հակառակը, նա պիտի հասկանա, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ոչ մի անձի հետ պայմանավորված չեն». Արծվիկ Մինասյան

«Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը իշխանության են, թե իշխանության չեն, ո՞նց կարող է հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինյանից, սա նաեւ ՌԴ-ի համար ճիշտ մոտեցում չի: Ի՞նչ է նշանակում կողմնորոշվեք հիմա կա՛մ կա՛մ»:

«Ջուլիս»-ի գործունեության կասեցումը վերացվել է. խախտումները շտկված են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, ռեստորան «Ջուլիս») իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ Մասնավորապես՝ շտկված են եղել ոչ միայն արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, այլև՝ ստուգման ընթացքում վերցված մարինացված սաղմոն ձկան և «Հոլանդեզ» սոուսի նմուշների լաբորատոր փորձարկման արդյունքներն

Բյուրականի աստղադիտարանում քննարկվեց Արցախի գիտական և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը

Այսօր Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր։ ԲԱ-ն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ Արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։ Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվեց հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930