Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում քննարկվեց Արցախի գիտական և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը

Մարտ 06,2024 16:41

Այսօր Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր։ ԲԱ-ն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ Արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։

Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվեց հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Մասնավորապես քննարկվեց Արցախի գիտական և պատմամշակութային ժառանգության պատշաճ մակարդակով պահպանության հարցը։

Հաշվի առնելով միջոցառման գիտական և մշակութային բնույթը՝ հյուրերի թվում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները՝ նախագահ Աշոտ Սաղյանը, գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը և նախկին փոխնախարար Միքայել  Համբարձումյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և փոխտնօրեն Արևիկ Իսրայելյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Ստեփան Դադայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, պատմ. գիտ դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, Արցախի պամության թանգարանի տնօրեն, գիտ. վաստ. գործիչ Մելանյա Բալայանը, ֆիզմաթ գիտ. թեկնածու Կարեն Արամյանը, գիտ. դոկտոր Վահրամ Հայրապետյանը, բանաստեղծ, գիտ. դոկտոր Սոկրատ Խանյանը, ԱՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ԱՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը, ԱՊՀ պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ԱՀՀ լրագրող Սաթինե Մինասյանը, լրագրող Շողեր Սարգսյանը։

Հանդիպումից հետո հյուրերի համար կազմակերպվեցին էքսկուրսիներ դեպի Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և խոշորագույն 2,6մ  հայելու տրամագծով աստղադիտակ՝ ներկայացնելու ԲԱ գործունեությունն ու Վիկտոր Համբարձումյանի գործունեությունը։

Ակտիվորեն ներգրավված լինելով Արցախին և արցախահայությանը վերաբերող հարցերին՝ ԲԱ-ն կարևորում է նմանատիպ հանդիպումները թե՛ մասնագիտական, թե՛ բարեկամական և թե՛ համախմբվածության տեսակետից։

Մելինե Ասրյան

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031