Օրվա լրահոսը
«Պետք է մեծարել, և ոչ մեծացնել։ Ազնավուրի հուշարձանը պետք է լինի մարդկային, հուզիչ, ինչպիսին ինքն էր»․ Կարեն Բալյան. «Ա1+»
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթում ներկայացված 100 էսքիզներից հանձնաժողովի փակ նիստի որոշման արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի էսքիզը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանդակագործներ, նկարիչներ, ճարտարապետներ։ Ազնավուրի որդին՝ Նիկոլան նշեց, որ հավանել են էսքիզը և հավելեց, որ դժվար էր այդքան գործերից ընտրություն կատարել։ Նաև իր շնորհակալությունը հայտնեց
«Ապրելու երկիրը» պատրաստում է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունն արգելելու հարցով դիմել ՍԴ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման
ՀԿԴ-ում Արամ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ եւ փեսայի դեմ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հերթական դատական նիստը: Ապացույցների ներկայացման այս փուլում քննարկման առարկա դարձան մի քանի միջնորդություններ, որոնց վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներից ոչ բոլորի հետ են համաձայն պատասխանող կողմի ներկայացուցիչները: Մասնավորապես, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը
«Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության ու մշակույթի մեջ». Էմանուելե Պոցցոլո
«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության ու մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլո
«Նիկոլ Փաշինյանը մեկ փամփուշտ է դրել զենքի փամփշտակալի մեջ ու պտտեցնում է. կամ ինքը կզոհվի, կամ Հայաստանը». Արամ Սարգսյան
«Մենք կարողանում ենք հանրահավաքում այնքան թվով հավաքվել, որ այլևս որևէ գործողություն պետք չի լինելու անել, այնքան մարդ հավաքվի, որ կարողանան իրենց կամքը թելադրել իշխանություններին, ուրիշ ելք չունենք»
Ո՞ւմ էր ձեռնտու Կապանի թատրոնի աշխատակիցների դեմ քրեական գործի «բեմադրությունը»
Ամբաստանյալները անմեղ ճանաչվեցին
«Ի՞նչ պատվեր ես կատարում». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Տպավորություն է, որ ինքը ասում է՝ արագացրեք այս պատերազմը, արագացրեք՝ Սյունիքն էլ վերցրեք, մնացածն ինչ թողնում եք՝ թողեք»
Տանձավեր գյուղի մոտակայքում խճաքարերով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Փետրվարի 29-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին՝ Տանձավեր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (բարձված խճաքարերով) կողաշրջվել է, խճաքարերը թափվել և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական
«Մեր ճակատագիրն այսօր տնօրինում է սատանան». Պարույր Հայրիկյան
Ըստ անկախական գործչի, հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի եւ շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։
Սամվել Մայրապետյանի գործով փորձագետ կհրավիրվի դատարան
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ Սամվել Մայրապետյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հերթական դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Հաջորդ նիստին, որը կկայանա մարտի 22-ին, ժամը 10:30-ին, կհրավիրվի որակավորում ունեցող փորձագետ, որը պետք է ներկայացնի, թե ինչ սկզբունքով են արվել անշարժ գույքի առք ու վաճառքի հաշվարկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Երևանի քաղաքապետարանը միտումնավոր ժողովրդին մանիպուլացնում, խաբում է, որ ծառերի սպանդի ծրագիր իրականացնի»․ Արթուր Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանը հավաստիացրեց՝ Երևանի քաղաքապետարանը գալիս, ծառերի խորը էտ է անում, ծառերի վատ տեսակի պատկեր է անում, հետո էլ ասում են՝ ծառերի կենսունակությունը կորել է և այլն, եկեք փրկենք, ծառերի փոխարինման ծրագիր։
Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին
«Նոր Նորքում ազատվում են զավթված տարածքները». Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետի որոշմամբ արդեն իսկ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին: Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապատել: Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն
«Մենք մեծ քայլերով գնում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք». Սամվել Բաբայան. «Ազատություն»
Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանշանակ
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, միավորումների ներկայացուցիչների և ակտիվիստների հետ։ Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին հորդորել է խոսել առավելագույնս բաց, չխուսափել որևէ հուզող հարցից, չկաշկանդվել ցավոտ ու անլուծելի թվացող խնդիրների բարձրաձայնումից։ «Անլուծելի խնդիր գոյություն չունի։ Ճիշտ ձևակերպենք հարցը, ճիշտ հասկանանք առաջնահերթությունները, ու միասին, գրագետ աշխատելու դեպքում արդյունք անպայման լինելու է։ Ես Ձեր կողքին
Ինչի՞ հիման վրա է ՀԱՊԿ-ը ճանաչվում մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը. Նարինե Դիլբարյանը Նիկոլ Փաշինյանից հիմնավորումներ է պահանջում
«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ
Հայաստանում գրանցված 6 ամսվա աճը, իսկապես, տպավորիչ է. Մայքլ Քոնոլ
Բրիտանական խորհրդի հետ մեր համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում. Արաքսիա Սվաջյան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան
Բելառուսի Հանրապետությունում կանցկացվեն ՀՀ մշակույթի օրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր: Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝
Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց՝ Նիդերլանդները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը
Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ
«Այս փոփոխությամբ մեզ՝ փաստաբաններիս, արգելում են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել»․ գյումրեցի փաստաբանների ահազանգը
Մեզ, ըստ էության, հավասարեցրել են շահումով խաղեր կազմակերպողների հետ, այնտեղ շրջանառությունը միլիարդավոր դրամներ են, փաստաբանական ոլորտում շրջանառությունը էապես քիչ է, եթե 100 միլիոն գերազանցող շեմը կլիներ, հա, հասկացանք, բայց Հայաստանի Հանրապետությունը 3-4 տոկոսն է կազմում փաստաբանական այն գրասենյակների թիվը, որոնց շրջանառությունն այնքան է, որ նրանք ամեն դեպքում պետք է հարկվեին ավելացված արժեքի հարկով։
«2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է». Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
«Բանակն ու Արցախը իշխանությունների հակառակորդներն են». Ավետիք Չալաբյան
Բանակում ներարկված պարտվողի զգացումն էլ ավելի ճնշող է
Մթնոլորտային օդի որակը Հայաստանում
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. փետրվարի 17-24-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ փետրվարի 17-23-ը ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել, ▪️ Վանաձորում՝ չի գերազանցել, ▪️ Ալավերդիում՝ փետրվարի 24-ին։ Երևանում մթնոլորտային օդի որակը. փետրվարի 22-28-ը (2024թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն
Հաղթող է ճանաչվել Ազնավուրի հուշարձանի՝ Դավիթ Մինասյանի նախագծած տարբերակը
Երևանում Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի 60 հայտերի արդյունքներն ամփոփող հանձնաժողովը հաղթող է ճանաչել Դավիթ Մինասյանի նախագծած քանդակի տարբերակը։
«Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը` Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Ի սկզբանե հիշյալ զեկույցները եղել են հունվարի 16-ի
Ադրբեջանը չի սպասում, որովհետև վախենում է, որ Ուկրաինայում իրավիճակը կխոխվի․ Ալեքսանդր Իսկանդարյան. «Ա1+»
«Ա1+». «Ինչո՞ւ Ադրբեջանը չի սպասում և հանգիստ չի աշխատում: Որովհետև վախենում է, իրավիճակը կարող է փոխվել։ Իրավիճակը կարող է փոխվել ոչ թե այստեղ, այլ Ուկրաինայում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։ Խոսելով Հարավային կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին, քաղաքագետն ասում է, թե տարածաշրջանում արևմուտքը պետք է փոխարինի ոչ
Քասախում սպանության և այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է,
«2021-ին չեք պատկերացնի՝ ինչ արեց հայ ժողովուրդը, աշխարհաքաղաքական պլան է տապալել, ուզում էին մեզ դարձնել միութենական պետության մաս». Ալեն Սիմոնյան
Մենք ավելի ուժեղ չենք ֆիզիկապես, չենք կարող դիմակայել, առավել եւս, երբ մեր դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է գտնվում: Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց եւ վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ-ի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է:
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են խաղաղության պայմանագրի դրույթները. Բեռլինում ավարտվել է հանդիպումը
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի


















































