Լրահոս
Օրվա լրահոսը

Տանձավեր գյուղի մոտակայքում խճաքարերով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Փետրվար 29,2024 20:55

Փետրվարի 29-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին՝ Տանձավեր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (բարձված խճաքարերով) կողաշրջվել է, խճաքարերը թափվել և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․) կողաշրջվել է, խճաքարերը թափվել են և խոչնդոտում են երթևեկությանը․ տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը տեղափոխել քարշակի վրա և քարշակման միջոցով օգնություն ցուցաբերել ևս երեք բեռնատար ավտոմեքենայի։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829