Օրվա լրահոսը
«Սա հայրենիքի կորուստ է, այլ ոչ թե պարզապես ունեցվածքի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները». Deutsche Welle-ի անդրադարձը
News.am. Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է սահմանազատված սահմանամերձ հատվածներ՝ հասկանալու համար, թե ինչպես են այս պայմանավորվածությունները և գործընթացն ինքնին ազդել տեղի բնակիչների կյանքի վրա։ 2024 թվականին սահմանազատման արդյունքում մասամբ բաժանված Կիրանց գյուղում մարդիկ փորձում են հարմարվել նոր պայմաններին։ Ադրբեջանական կողմում հայտնված որոշ տների սեփականատերեր պետությունից փոխհատուցում են ստացել։ Հոգեբանական պաշտպանության համար պատ է կառուցվել Հայաստանը
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց. Մայր Աթոռ
Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
2025 թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647): Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել է (2024-ին՝ 132), որից
«Շատ վտանգավոր մարդ եք դուք»․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
«Եթե «Հայոց ցեղասպանությունը» հանվի՝ կհամաձայնե՞ք նախագծին, «Հայոց ցեղասպանությո՞ւնն» է խնդիրը»
ԱԺ նախագահին է ուղարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արեն Մկրտչյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Բժշկական կենտրոնը ՊԵԿ ներկայացրած հաշվետվությունում ներառել էր խեղաթյուրված տվյալներ. պետությանը պատճառված 250 մլն դրամ վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ: Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հզր
«Վարդերի հեղափոխությունն» իրականում պետական հեղաշրջում էր. Շևարդնաձեն դեռևս հրաժարականի դիմում չի գրել. Վրաստանի խորհրդարանի քննչական հանձնաժողով
Region monitor. «Քննչական հանձնաժողովի եզրակացությունն ուսումնասիրվել և հաստատվել է փաստերով ու տեղեկություններով, որ «Վարդերի հեղափոխությունը» իրականում պետական հեղաշրջում էր»․․․ Եզրակացության մեջ նշվում է, որ Էդուարդ Շևարդնաձեն դեռևս հրաժարականի դիմում չի գրել, և ոչ ոք նրան երբեք չի ազատել աշխատանքից, բացի այդ ժամանակվա «թեյախմությունից»․․․ նշվում է, որ «Վարդերի հեղափոխություն» անունով հայտնի պետական հեղաշրջումից հետո Կենտրոնական ընտրական
«Հայաստանում քանի՞ հոգի է հերքել Հայոց ցեղասպանությունը, քանի՞ հոգի է ասել՝ ցեղասպանություն տեղի չի ունեցել»․ Արփի Դավոյանն ու Արծվիկ Մինասյանը լեզվակռիվ արեցին
«Երբ Հայոց ցեղասպանությունը առանձնացնում եք այլ ցեղասպանություններից, թուրքական պրոպագանդային ջուր չե՞ք լցնում»
Չինաստանի փոխնախագահի հետ քննարկեցինք ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները. Փաշինյան
Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Ճենի հետ։ Հան Ճենը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը ՉԺՀ և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովին ու Պեկինում անցկացված շքերթին։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արդյունավետ հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական
Եկեղեցու գործերին ՀՀ կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի հիմնական ցուցիչն է․ Ռոբերտ Ամստերդամ
Վարչապետը կարծես հավատացած է, որ քանի որ ինքը առաջնորդել է ժողովրդական հեղափոխությունը, իրավասու է փոխելու Հայաստանի կյանքի յուրաքանչյուր ոլորտ։
«Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է, պետք է ստեղծվի նոր ձևաչափ ցեղասպանության ենթարկված Արցախի հայության իրավունքների պաշտպանության մեխանիզմների մշակման համար»
ԴԻՄՈՒՄ ԵԱՀԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ Դիմում ենք Ձեզ՝ Արցախի 150 հազար ցեղասպանություն վերապրած, հայրենի հողից բռնի տեղահանված հայ բնակչության անունից՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի խաղաղ կարգավորման համար կարևորագույն մանդատ ունեցող խաղաղարար միջազգային կառույցի: Հիշեցնում ենք, որ 1992 թվականի մարտի 24-ին, երբ Արցախի բնակչության արդեն խաղաղ իրացված ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանը պատասխանեց ռազմական գործողություններով, որոնց
«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս
Ըստ Նարեկ Սպարտակյանի՝ կարծիք չհայտնելու խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ․ «Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք»։
Եվս մեկ հայտ կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ, այն վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ դրա կապին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարություններից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ՀՀ ԳԱԱ հնագիտության և
Կամո Ունանյանը կրկին վիրահատվել է. մարզական կարիերան հարցականի տակ է
Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանը ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել։ Այս օրերին մարզիկը հետվիրահատական վերականգնման փուլում է և նախկին մարզական վիճակին վերադառնալու համար նրանից ամիսներ են պահանջվելու։ Վիրահատությունից առաջ մեզ հետ զրույցում վիրահատությունն իրականացրած Արմենիա բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյանը վստահեցրեց,
«Իրենք իրավունք չունեն ձեւափոխել հուշարձանը, նույն ձեւով պետք է վերականգնեն, որովհետեւ այս աղմուկը դարձավ քաղաքական հարց»․ Սաշուր Քալաշյան
«Այդ գործով պետք է հուշարձանագետները զբաղվեին, այն մարդիկ, ովքեր եկեղեցի են վերականգնում։ Այս մարդիկ հասկանո՞ւմ են, թե եկեղեցի վերականգնելն ինչ է, սրանք միայն ջարդել գիտեն»։
Փաստաբանական խումբը ՄԻԵԴ կդիմի, եթե դատարանը չբավարարի ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում Վճռաբեկ դատարան բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։ Վ. Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով, եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան: Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Սեպտեմբերի 3-4-ին Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին և
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակելու ծրագիր, որի հաջողման դեպքում Վաղարշապատում հաստատված մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները լուծելու հնարավորություն կստեղծվի. Լիաննա Պետրոսյան
Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր տեղի է ունեցել հանդիպում Վաղարշապատի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ։ Հանդիպմանը քննարկել ենք Վաղարշապատ համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրները։ Քննարկված հարցերում առանցքային են բնակապահովման ծրագրի իրականացման խնդիրները, հատկապես՝ փոքր կազմով ընտանիքների՝ ծրագրից օգտվելու հնարավորությունները։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կարճ ժամանակահատվածում, օգտագործելով Կառավարության,
Արբիտրաժի ինստիտուտը իրավական ոլորտի նշանակալի ձեռքբերումներից է. Արթուր Աթաբեկյան
«Վստահ եմ, որ երրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը կշարունակի իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով մասնագիտական հանրույթի կարողությունների զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմանը», – նշել է ԲԴԽ նախագահը Միջազգային արբիտրաժային շաբաթվա հանդիսավոր բացման արարողությանը։ Նա նշել է, որ իրավաբանական համայնքի, գործարարության և միջազգային գործընկերների համագործակցության համար այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է, որտեղ
Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան. «Ազատություն»
«Ազատություն». «Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», – «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե
Կա մեխանիզմ, որպեսզի Միջազգային արբիտրաժի որոշումը կատարվի հարկադրաբար եւ կա մեխանիզմ դա չկատարելու. Սրբուհի Գալյան
Լրագրողների հիշեցմանը Լիպարիտ Դրմեյանի այլ դիրքորոշման մասին, ինչի համար ազատվեց պաշտոնից, Սրբուհի Գալյանը հակադարձեց. «Նախ, Լիպարիտ Դրմեյանը այլ դիրքորոշում չի հայտնել: Նկարագրել է այն ընթացակարգը, որով սովորաբար անցնում են արբիտրաժային որոշումները: Նաեւ իր խոսքում, նաեւ քննարկումների ժամանակ նշել է այն ընթացակարգը, երբ պետությունը հրաժարվում է կատարել այս կամ այն արբիտրաժային որոշումը: Եվ այդ ընթացակարգը նույնանում է այն ընթացակարգին, որի մասին ես խոսեցի»:
Կիևն ու Բաքուն պայմանավորվել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել
Կիևն ու Բաքուն պայմանավորվել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ հանդիպումից հետո Х-ում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը: Ուկրաինայի դեսպանը իր երկրին ցուցաբերվող աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ալիևի վարչակազմին։ «Արդյունավետ հանդիպում և արդյունավետ քննարկում Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Շնորհակալ եմ մարդասիրական օգնության նոր խմբաքանակի՝
«Իր մանկության երազանքը կփշրվի՝ բյուրեղյա ապակու նման»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, ոչ սպանություն կա, ոչ կրակոցներ կան, խաղաղություն է, չէ՞, բայց հայություն չկա»։
Թուրքիայում մզկիթի մոտ համբուրվելու համար ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են. նրանց մինչև 1 տարվա ազատազրկման մեղադրանք է առաջադրվել
Ermenihaber. Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում անպատշաճ վարքագիծ ցուցաբերելու համար երկու ռուս զբոսաշրջիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զբոսաշրջիկները մեղադրվում են մզկիթի ավանդույթները և սովորույթները խախտելու մեջ։ Թուրքական մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք մզկիթի մուտքի մոտ գրկախառվում ու համբուրվում են։ Դեպքի առնչությամբ «հանրության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» համար՝ ռուս զբոսաշրջիկները ձերբակալվել են
Ջերմ ողջույններս փոխանցեք Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դավեր եք նյութում ԱՄՆ-ի դեմ. Թրամփ
Մեկնաբանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը Պեկինում՝ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է. «Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք Չինաստանի նախագահ Սին կհիշատակի՞ այն հսկայական աջակցության և «արյան» մասին, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Չինաստանին՝ օգնելու նրան ապահովել իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ շատ անբարյացակամ օտարերկրյա զավթիչից: Շատ
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով
Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով
Հայոց ցեղասպանության հուշարձանի վերանորոգումն իրականացնող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկել եւ լուծարել նրա հետ կնքված պայմանագիրը. Չեխիայի հայ համայնք
Ցավալի է, որ միայն կատարվածից ու մասնագետ անհատների ահազանգից հետո ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով, որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի։
ՄԻԵԴ-ից ստացել եմ ծանուցում, որ ՀՀ կառավարությունն իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով. Զարուհի Փոստանջյան
2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։ Վերջին երկու ամիսների
Առաջարկվում է անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս առցանց տեղեկատվություն ստանալու հնարավորություն տալ
Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն: Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Նորմը գրեթե մեկ տարի է գործում է, սակայն դատական մարմիններին վերաբերող հատվածում բաց կար: Նախագծով դատական մարմիններում որեւէ գույքի, անշարժ գույքի կամ