Օրվա լրահոսը
«Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»
«Ապրիլի 21-ին նախատեսվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների առաջադրման մասին որոշման ընդունումը։ Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»։
Վասիլիս Մարագոսը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին
2023 թվականից ի վեր՝ մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է իր զորակցությունը՝ աջակցելով վերականգնմանն ու դիմակայունությանը նպաստող համակարգերի ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Ալեն Սիմոնյանը շփվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ
Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:
Գյումրիում միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտի կազմակերպություններին
400+ կին և աղջիկ, այդ թվում՝ փախստականներ, օգտվել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններից
«Ենթադրյալ կաշառքի վերաբերյալ հաղորդումները, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները կարո՞ղ են հիմք լինել կուսակցությունը չգրանցելու»․ ԿԸՀ նախագահը հստակ չպատասխանեց
Հարցին՝ այսինքն՝ որևէ խնդիր չեք տեսնո՞ւմ, որ արգելվի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը, ԿԸՀ նախագահն այս հարցին այդպես էլ հստակ պատասխան չտվեց ու հորդորեց, որ լրագրողներն ընթերցեն Ընտրական օրենսգիրքը։
Երբ մարդկանց հայրենիքից զրկում են, իսկ հետո նրանց մի փոքր մասին տրվում է քաղաքացիություն, դա «գրավչություն» չէ, այլ՝ կրկնակի աղետ. Նորայր Մուսայելյան
Սա հպարտանալու վիճակագրություն չէ:
«Այդ Ալիկը ես չեմ, մենք մի քանի Ալիկ ունենք»․ Ալիկ Ալեքսանյան
Ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց կուսակիցն ու ընկերն է, հիմա տնային կալանքում է գտնվում
Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում, ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննես Թորգոմյան
ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։
Ինչ է պատմում օդաչու, հետախույզ Վազգեն Օգանեսովի մասին ֆիլմը. մանրամասնում է պրոդյուսերը
Հերոսի կոչման նա արժանացել է Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հենց նա է ձախողել Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը: Ի դեպ, 1990 թ. Օգանեսովը ընտանիքով տեղափոխվել է Երեւան՝ փրկվելով Բաքվի հայկական ջարդերից։
Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ
Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով
Վահան Կոստանյանը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:
«Գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված են․․․ հրապարակման միակ նպատակն այն է, որ քաղաքական հարված հասցնեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»
«Իրենց թուլության մասին է խոսում այն, որ առաջին հերթին թիրախավորել են կանանց»․ Արթուր Դանիելյան
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ոստիկանության բաժիններ՝ հակակոռուպցիոն դատարանի տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան
Կարեն Դեմիրճյանը մեր պատմության մեջ առանձնացավ ոչ թե խոսքով, այլ գործով
«Ինչո՞ւ չեք կարծում, որ այդ ձայնագրությունները ենթադրաբար ներդրված սադրիչների խոսակցություններ են»․ Գոհար Մելոյան
Գոհար Մելոյանը հիշեցնում է՝ մինչ այդ էլ իրենց քաղաքական ուժին վերաբերող ձայնագրություն էր հրապարակվել, որում մարդն առաջարկում է իրենից գնում կատարել, իսկ իր գործընկերուհին փորձում է հասկանալ, թե ի՞նչ առաջարկ ունի զանգահարողը։ Ի վերջո, խոսակցությունն անավարտ է մնում ու անգամ դատարանը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, այդ դրվագը գործից հանել է։
Ռեփեր Future-ը «Ինստագրամ»-ում կիսվել է Փաշինյանի տեսանյութով
Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Future-ը (Նայվադիուս Դեմուն) «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում կիսվել է ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրապարակած ֆեյսբուքյան տեսանյութով, որում ՀՀ վարչապետը երթևեկում է ավտոմեքենայով՝ Future-ի Mask Off երգի ներքո։
«Պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ տեղի է ունեցել կարճ քննարկում տվյալ սարկավագի հետ, որի արդյունքում նրան արվել են նաև որոշակի դիտողություններ»
Ճրագալույցի պատարագից գրեթե 11 օր անց ինչ-որ անձինք, որոնք որևէ առընչություն չունեն ոչ դեպքին, ոչ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ծառայության հետ, շահարկում են քննարկումը որպես ծեծկռտուք:
Ազատի կացարանի հրդեհից հետո կորպուսի անվտանգության պետին պաշտոն են տվել, վերականգնվել է ծառայության. Մառլեն Սարգսյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ում ի՞նչ են խոսել Ազատի կացարանի գործով տուժողների ներկայացուցիչն ու մեղադրյալ Մառլեն Սարգսյանը
Եթե այդ թակարդից դուրս չգանք, պետությունը կորցնելու ենք. Նիկոլ Փաշինյան
«Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունն իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությանը, որովհետև այն, ինչ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է: Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը»
Երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը
Ապրիլի 16-ին երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարանում եզրափակեցին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» համազգային իրազեկման շաբաթը, որը կոչված էր խթանելու ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի երիտասարդների միջեւ միջսահմանային երկխոսությունն ու փոխանակումը։ Ապրիլի 11-ից 16-ը Հայաստանից եւ Եվրոպական միությունից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 50 անդամներ Հայաստանի մարզերում իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ բուհեր, ՀԿ-ներ, եվրաակումբներ եւ ԵՄ կողմից
Կկրճատվեն բռնության տեսարանները. Թուրքիան սահմանափակումներ կմտցնի հեռուստասերիալներում
Թուրքիայի հասարակության վրա մեծ ազդեցություն են թողնում կրիմինալ բնույթի հեռուստասերիալները։
Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլն ՝ ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ». Շարմազանով
Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։
«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին
Ի դեպ, նա ցույց տվեց ոստիկանության գվարդիայի մեքենաները, որոնք մի քանի օր է՝ կայանած են դատարանի բակում՝ ասելով. «Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Մենք ենք այս մեքենաները արտադրել եւ նվիրել ենք մեր պետությանը, իսկ այսօր նրանք եկել են եւ սրանով բերել են բարերար Սամվել Կարապետյանին»։
Նիկոլ Փաշինյանի ասած վիրահատական միջամտության ուղղակի ձեւը վեթինգն էր, որը չարվեց. Արթուր Սաքունց
Ոչինչ արվեց, եւ դատական իշխանությունում շարունակեցին մնալ այն դատավորները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել քաղաքական հետապնդման գործերով դատավարություններին, դատավճիռներ են արձակել, ազատազրկման որոշումներ կայացրել, մարդկանց դատապարտել են քաղաքական հայացքների հիմքով: Եվ այդ դատավորները շարունակում են մնալ: Իհարկե, այդ մարդու անունն ենք տալիս՝ հանձին Մնացական Մարտիրոսյանի, բայց խոսքը ոչ թե անձի, այլ երեւույթի մասին է ընդհանրապես:
Հանդիպումը լավ անցավ, տարաձայնություններ չկան, կա փոխըմբռնում և կան ընկերական հարաբերություններ. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին
«Փաստինֆո». ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, որից հետո տպավորություններով կիսվել է ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում։ «Հանդիպումը լավ անցավ: Կարող եք զարմանալ, բայց տարաձայնություններ չկան: Կա փոխըմբռնում, կան ընկերական հարաբերություններ, կա համագործակցություն, կան ապագա գործընկերության պլաններ: Բանակցությունների ընթացքում մենք որևէ խոչընդոտի չբախվեցինք, և հուսով եմ,
«Ձեր կողմից կայացվող որոշումը միայն Սամվել Կարապետյանի խափանման միջոցի որոշումը չէ». Փաստաբանը՝ դատավորին
Պաշտպան Գասպարյանը՝ դատավոր Վահե Դոլմազյանին. «Դուք ամբողջ հայ ազգի բարեկեցության որոշումն եք կայացնելու»
Որպես ձեռքբերում ներկայացվում է ոչ թե առաջընթացը, այլ՝ վատթարացումից խուսափելը. 168.am
Ստացվում է, որ 2018-ից հետո ձևավորված իշխանության ավելի քան յոթ տարվա գործունեությունը հանգեցրել է ընդամենը մեկ աստիճանի բարելավման՝ առանց համակարգային առաջընթացի։
«Ինտեր»-ը տեսանյութ է հրապարակել «Գինի լից» երգի ներքո
«Ինտեր»-ը տեսանյութ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ՝ «Գինի լից» երգի ներքո:
«Մեզ չհրավիրելու պատճառը շատ պարզ է՝ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի ներկայությամբ անհնար է ստել»
«Փորձեք ազատվել կինոն արարող մարդկանց յուրայինների և անցանկալիների «սորտավորելու» ձեր բարդույթներից»
«Նիկոլը փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա»․ Ալբերտ Բազեյան
Նա նաեւ հավելում է՝ պատերազմ կլինի տարիներ հետո, Արցախը ետ բերելու համար, բայց դա կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի դիվանագիտությունն ամուր կլինի, արտաքին քաղաքականությունը պետության շահին միտված կլինի, մեր պետությունը միջազգային համախոհներ կունենա, ինչի արդյունքում նաեւ բանակը կուժեղանա։


















































