Օրվա լրահոսը
«Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար։ Երկուսն էլ դրախտ ու խաղաղություն էին խոստանում։ Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։ Երկուսն էլ ստացան պատերազմ։ Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։ Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի
Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Հանձնաժողովը նախագահելու է ՀՀ պաշտպանության նախարարը։
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնել է Իրաք
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ից 29-ը՝ իրաքյան կողմի հրավերով, պաշտոնական այցով գտնվելու է Իրաքի Հանրապետությունում: Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմ
Կոնդում անելու են այն, ինչ Ֆիրդուսի թաղամասի հետ են արել․ Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Կոնդ թաղամասի օտարման մասին հայտարարությանն, ասում է՝ նախ նախագիծ չկա, այդուհանդերձ, այս իշխանությունը Կոնդում անելու է այն, ինչ Ֆիրդուսի թաղամասում է արել:
«Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում: Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար: Բավականին ծանր է դատական նիստի այն
«Խոստանում եմ վերադառնալ Հայաստան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7-րդ մասնաշենքի 10-րդ խուց. կարեւոր է իմ գնալն Արցախի ու Հայաստանի համար». Արմեն Աշոտյան
ՔՊ-ն աշխատանք է տանում ԵԺԿ անդամ դառնալու ուղղությամբ՝ ՀՀԿ-ին վարկաբեկելով նաեւ, իսկ Վահե Դոլմազյանը կրկին մերժեց Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությունը
Մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու արդյունավետ հնարավորություն է. Քլեր Բեմբրիք
Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։ Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։ Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել
Էդգար Ղազարյան. «Ալեն Սիմոնյանը հայցով չի մեկնաբանում կոռուպցիան ինչ է, բայց երբ կոռուպցիոներ ես անվանում, վատ է զգում ու ասում՝ դա զրպարտություն է»
ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում դատավոր Գագիկ Բալայանի նախագահությամբ կայացավ «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի՝ զրպարտություն պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ դրամական հատուցում տալու» պահանջով երրորդ դատական նիստը: Դատաքննությունն ավարտվեց, դատարանը գնաց որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2024 թվականի մարտի 15-ին՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: Դատական նիստի ավարտից հետո հայցվոր
Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
ՔԿՀ-ներում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությունը և խթանումն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման վերաբերյալ քննարկում։ Ներկայացվել են փորձագետների կողմից իրականացված «Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությունն ու վերարտադրողական իրավունքը ՀՀ-ում» ուսումնասիրության արդյունքները։ Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում»
Փետրվարի 8-ին, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր, ըստ կարգի՝ դիմել եմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ամբակում Գրիգորյանին՝ խնդրելով թույլատրել ինձ, Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանին և 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին մինչև փետրվար ամսվա վերջ թույլատրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունենալ Հայաստանի
Սուրեն Պապիկյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։ Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական
Սահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում. Արշակ Կարապետյան
«Հայ-թուրքական սահմանը պահվում է Ռուսաստանի կողմից, 102-րդ բազան որ դուրս գա, սահմանապահները չեն մնալու, որովհետեւ սահմանապահն առանց օպերատիվ ապահովման, որը որ իրագործում է 102-րդ բազան, չի լինի»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում
Կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատանքները
Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:
Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ էին որսում
Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել
«Զելենսկին, Փաշինյանը եւ Ալիեւը Արցախի հարցում նույն գաղափարակից ընկերներն են»․ Արթուր Խաչատրյան
«Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստանին, բացարձակապես ոչ մի բան չի տա՝ ռիսկերից ու վտանգներից բացի»։
Մայրաքաղաքում նոր տնկիներով կփոխարինվեն կենսունակությունը կորցրած ծառերը
Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը: Մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել: Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ,
Մասնավոր վարդապետության աստիճան` Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանին
Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն: Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։ Նույն
«Ինչի՞ մասին խոսել մարդու հետ, որն իմ եղբորը դաժանորեն սպանել է, ու անցել է 27․5 տարի, մենք միևնույն է՝ խելքի չենք գալիս»․ Ելենա Աղաջանովա
ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, փաստաբան Զարուհի Մեժլումյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին, թե ներողություն է խնդրում, ուզում է իրեն գրկել, ասաց․ «Մի հատ ձեզ վրա պատկերացրեք՝ ձեր եղբորը, երեխային սպանել են՝ դաժանորեն, խաբելով։ Ու դրանից հետո մենք պիտի ներե՞նք»։
«Ակտիվ բարեփոխումների փուլում է հատկապես ոստիկանությունը». Վահե Ղազարյան
Միգրացիոն կառավարումը ռազմավարական առումով նախարարության առաջնահերթություններից է:
Մեծապես գնահատում ենք ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները. Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաեւ փոխայցերի ձեւաչափով: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ձերբակալվել է. կոշիկների միջից հայտնաբերել էին ծխախոտի 3 տուփ՝ թմրանյութով, պայուսակից՝ բջջային հեռախոս
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող Գ․Գ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների միջից հայտնաբերվել են 3
10 քաղաքացու մահվան վկայականներ են տվել՝ առանց մահացածների դիերը դիահերձարան տեղափոխելու
Թյուրիմացություն է, չեմ կարծում՝ կոպիտ խախտում է. «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» -ի տնօրեն
Արթուր Մելիքյանը` ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ: Արթուր Սամվելի Մելիքյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 07-ին, Կոտայքի մարզի, Չարենցավան քաղաքում: 2008թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2008-2010թթ. – ծառայել
Չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ Ադրբեջանում կայանալիք COP29-ին. քաղաքացիական հասարակության կոչը
Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»): Հայտարարության մեջ նշված է․ «ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։ СОР29-ն
Օհանավանի բնակչի տնամերձ այգում քարանձավ էր բացվել․ ներսում կավե ամանների բեկորներ են գտնվել, որոնց մի մասի վրա նախշեր կան
Սկզբնական շրջանում կարծել են՝ ստորգետնյա հնձան է։
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից ցածր է 8սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 19-25-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.16 մ (25.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.494մլն. մ³,
«Սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որեւէ ռազմաքաղաքական դաշինքի». Հայկ Մամիջանյանը նման տեղեկություն ունի
«Այս իշխանությունների խնդիրն այն է, որ իրենք ոչ թե այս կամ այն պրո-ն ունեն՝ աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ, այլ նրանց կարևորագույն դավաճանությունն այն է, որ իրենք անտիհայկական են»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի, դրա
«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով
Փետրվարի 26-ը օկուպանտ Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է: 1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում
Պեսկով. ՀԱՊԿ կանոնադրությունը անդամության սառեցում չի նախատեսում
Մոսկվան մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ին իր մասնակցության հարցում, քանի որ այս կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է։ Լրագրողների հարցին, թե արդյոք հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ,


















































