Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով

Փետրվար 26,2024 17:20

Փետրվարի 26-ը օկուպանտ Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է:

1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար:

Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ջոկատներն Ակնայից 3կմ հեռավորության վրա գնդակահարել են Իվանյանի թուրք-մեսխեթցի բնակչությանը, անարգել դիակները և դրա մեղավոր հայտարարել հայկական կողմին: Նման վայրագության նպատակն այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելն էր: Սակայն, օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին կատարվածի մեջ:

Տեղի ունեցած դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:

Կից՝ թերթի համապատասխան հատվածը:

22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը, մասնավորապես, ասելով. «ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը:»:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
    քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829