Օրվա լրահոսը

Հուշատախտակները ջարդված են, երևում են կրակահերթի հետքեր. ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը

2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ թելեգրամ ալիքներում տեղադրվեց ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարված մի տեսանյութ, որտեղ վերջիններս գտնվում են Հակակու գյուղի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված մասնակիցների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ: Տեսանյութից երևում է, որ հուշատախտակները ջարդված են, պղծված: Տեսանյութում ադրբեջանցի զինվորականները ինքնաձիգերով ցույց են տալիս այդ ջարդված հուշատախտակները հայհոյախառը

«Միջանցքն» ու Կովկասում «ավելի մեծ մեկուսացման մեջ» հայտնված Ռուսաստանը

Մոսկվային նույնքան անհրաժեշտ է «միջանցքը», որքան՝ Անկարա-Բաքու տանդեմին Անհնար է հաղթել ռուսներին, օրերս հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ինձ թվում է, որ այս վերաբերմունքը միմյանց եւ հայրենիքի նկատմամբ մեր ժողովրդի արյան մեջ է, անհնար է հաղթել նման ժողովրդին, եւ նրանց, ովքեր փորձում են անցնել խորթ ավանդույթների, ինչ-որ օտարի ներքին ազդանշանների, նրանք դիմում են ՆԱՏՕ-ին եւ

Պապիկյանը և դեսպան Քվինը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: ՀՀ ՊՆ

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Բանկը 2024 թվականի հունվարի 18-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը նախատեսում է տեղաբաշխել 11.20% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3,000,000,000 ՀՀ դրամ։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։ Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից,

Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանության ու տարածքային նկրտումների բացառման անհրաժեշությունը

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրել են, որ ՀՀ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում, և ընդգծել, որ վերջին շրջանի բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդել բարեկամության, փոխադարձ ըմբռնման

ՀՀ նախագահը Դավոսում կարճ զրույցներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԱՄՆ նախկին պետքարտուղարի և Արգենտինայի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:

Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին խոսք չկա. դեսպան Կոպիրկին

Ռուսական կողմից կա հստակ դիրքորոշում, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, թյուրիմացություններին, պահպանում են դաշնակցային, ռազմավարական բնույթ:

Ալիևն էլ պիտի ասի՝ հա, պատահական ստացվեց, որ խաղաղության գործընթացը փակուղի մտավ. «ՉԻ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին, ասել է. «Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ»: «ՉԻ». Ալեն Սիմոնյանն այնտեղ է Ալիևի փաստաբանի դերը ստանձնել, ասում է՝ դե, մենք էլ էինք ժամանակին Բաքվում չայ խմելու մասին խոսում: Հիմա էլ Փաշինյանն է փորձում Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների մեջ

«Որքան շուտ, այնքան լավ». ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին համաձայնագիր կնքել

«Ազատություն». Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հույս հայտնելով, որ կողմերը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Եվ որքան շուտ, այնքան լավ», – ասել է Միլլերը՝ շեշտելով, որ կողմերը անցած տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։

ՌԴ ԱԳ նախարարը պատկերացում չունի, որ Արցախի հարցը փակվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով․ «ՉԻ»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ ասել է. «Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը… և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի: Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա

ՔՊ դրամահավաքի մանրամասները. «Ժողովուրդ»

ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը դրամահավաքի ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի

Հետաքրքիր է՝ մի՞թե Կոնջորյանը չի տեսնում այս պարզ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները». «Ժողովուրդ»

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում եւ այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որեւէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»: Թերեւս հուշենք Հայկ Կոնջորյանին ընթերցել կամ վերընթերցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, որի տակ դրված է իր այժմյան կուսակցության ղեկավարի

Կապանում մառախուղ է, Սյունիքի ճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով: ❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական

«Կուվալդի» եւ չիփերի տարբերությունը

Մամուլի շենքում կա երկու վերելակ՝ մեկը դրվել է ավելի քան 40 տարի առաջ, մյուսը հազիվ 10 տարեկան է: Ո՞րն է ավելի հաճախ փչանում: Պարզ է, որ երկրորդը: Հավանաբար, կարոտախտ ունեցող տարեց մարդիկ կասեն, որ «կոմունիստների վախտ» ամեն ինչ ավելի հիմնավոր եւ հուսալի էր սարքվում: Ես կարծում եմ, որ խնդիրն այլ է. նոր վերելակի մեխանիզմներն ավելի

Միկրոբիոմի դերը մաշկի ծերացման գործընթացում․ նոր հետազոտություն

Մաշկի ծերացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ շրջակա միջավայրը, գենետիկան ու կենսակերպը, իսկ Կալիֆոռնիայի համալսարանի միկրոբիոմի նորարարության կենտրոնի և L’Oréal-ի հետազոտությունների ու նորարարությունների կենտրոնի հետազոտողները կարծում են, որ մաշկի ծերացման գործընթացում առանցքային դեր ունի նաև մաշկի միկրոբիոմը։ Frontiers in Aging ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում վերլուծության են ենթարկվել L’Oréal-ի նախկին 13 հետազոտությունները, որոնք ներառել են

«Ես մի երկրի վարչապետ եմ, որը վերջին 3000 տարում այսքան աննախադեպ փաստեր չի ունեցել»․ «ՉԻ»

Ես մի երկրի վարչապետ եմ, որի ցնցուղները էժան են, իսկ կախիչները՝ անորակ:

Նիկոլա Անելկան և Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները

Հայաստանում գտնվող ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները: Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին:   Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

ԵՄ-ն կարևորում է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը

ԵՄ. Լեռնային Ղարաբաղի բնակչության մշակութային և կրոնական ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն

Նարեկ Մկրտչյանը Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։ Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի

ԱԳՆ-ում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող

ՌԴ-ն թշնամական պետություն է. ՀՀ-ն պետք է սկսի տարածաշրջանից ռուսական կապիտալի ներկայության դուրսբերման գործընթաց. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «ՌԴ ԱԳՆ նախարարի այսօրվա մեկնաբանությունները Սյունիքով տարանցիկ ճանապարհների մասով, ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետության շահերի սպասարկման տիրույթում են, հետևաբար ՌԴ-ն թշնամական պետություն է և ՀՀ-ն ոչ միայն չպետք է թույլ տա թշնամական պետությանը Սյունիքում հյուպատոսություն ունենալ, այլև պետք է սկսի տարածաշրջանից ռուսական կապիտալի ներկայության դուրսբերման գործընթաց»։

Գոյ թատրոնը ԿԳՄՍ նախարարությանը խնդրել է ազատել աշխատանքից տնօրենի նոր ժ/պ Կարեն Սիմոնյանին

«ԳՈՅ» թատրոնն անվստահություն է հայտնել տնօրենի նոր ժ/պ Կարեն Սիմոնյանի և ԿԳՄՍ նախարարին խնդրել նրան ազատել աշխատանքից։

Կոստանյանը Կլաարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերման հրամայականը

Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու

Սուսաննա Գաբոյանը մոտ է չեմպիոնի կոչումը նվաճելուն

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության 7-րդ տուրից հետո 6,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան մեկ միավոր զիջում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը, իսկ Ալվարդ Ստեփանյանը 4,0 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակիցների հարցերին

Հունվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Տղամարդկանց առաջնությունում պայքարը սրվում է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ընթացող  Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ առաջնության ավարտին պայքարը սրվում է։ Յոթերորդ տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Զավեն Անդրիասյանը եւ Մանուել Պետրոսյանը բաժանեցին միավորը։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ երեք գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիայանը, Մանուել Պետրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 4,5-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականները։  

Էմանուել Ճգնավորյանը` Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար

Էմանուել Ճգնավորյանը դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է:

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ

Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր: Մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցվում է ադրբեջանական։ Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։ Մարդկանց վկայություններով ու անհատական պատմություններով փորձ է արվում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031