Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցել եմ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը, թափանցիկ տեսել եմ, թե ինչեր են արել այդ մարդիկ, վաստակավորի կոչումը որեւէ մեկի համար թափանցիկ չի եղել, ուղղակի մի օր զարթնել են, տեսել են, որ ինչ-որ մարդ ստացել է. «Հրապարակ»

Հունվար 19,2024 10:32

«Հրապարակի» զրուցակիցն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։

– Դուք ասում եք, որ ինչ-որ մասնագիտական խմբեր որոշել են, թե ովքեր են վաստակավոր, իսկ ովքեր՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ մարդկանց «Մեր ժամանակների հերոս» է հռչակում` միանձնյա։ Հիմա ո՞վ որոշեց, որ այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են։

– Ես անձամբ մասնակցել եմ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը, եւ բոլոր այդ տեսանյութերով եւ մարդկանց արած աշխատանքով, որպես ՀՀ քաղաքացի, թափանցիկ տեսել եմ, թե ինչեր են արել այդ մարդիկ եւ ինչի են արժանացել, իսկ վաստակավորի կոչումը որեւէ մեկի համար թափանցիկ չի եղել, ուղղակի մի օր զարթնել են, տեսել են, որ ինչ-որ մարդ ստացել է, բայց, բնականաբար, այդ ստացած մարդկանցից մեծ մասն իրական, բնական արժանի է այդ կոչումներին, ուղղակի մեխանիզմը խեղաթյուրվել է, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք գնանք եվրոպական, միջազգային չափանիշներին եւ այս հարցում նույնպես ունենանք նշաձող, որին պետք է հասնել։ Ի դեպ, այդ փոփոխությունների եւ նախագծի քննարկումների ժամանակ երեւի 90 տոկոսով բոլորը համակարծիք են եղել, որ սիստեմը լավ չի աշխատում, պետք է լավարկել, միակ մտահոգությունը, որ ինքնակառավարող մարմիններն առաջարկել են, այն է, որ հանկարծ չեղյալ չարվեն նախկինում տրված կոչումները, այսինքն՝ մարդը մի օր չզարթնի տեսնի, որ իր կոչումը չեղարկվել է։ Մենք դա պահել ենք, եւ մի մասին բյուջեով նախատեսված ինչ-որ աջակցություններ էին տրվում, դրանք նույնպես պահպանել ենք։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031