Օրվա լրահոսը

ՄԱԿ հատուկ զեկուցողը ԼՂ-ին վերաբերող հարցում է ուղարկել Ադրբեջանին․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն ի պատասխան «Aysor.am» լրատվական կայքից ստացված հարցման Հարց. Վերջերս հայտնի դարձավ, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման

«Մարդամեկի անունը տալիս եմ, ջղաձգվում եք, դատարանն արդարության դարպասները բացե՞լ է»․ Աշոտյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները

«Մեզ արդարության խաչմերուկ է պետք, այդ արդարության խաչմերուկը պետք է խաչվի վարչապետի կաբինետում»,- ասաց Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ

«Ձեր բոլոր ջանքերը՝ շեղել ինձ բուն ասելիքից, որ սա սարքած ու քաղաքական գործ է, ապարդյուն են»․ Արմեն Աշոտյանը՝ դատավորին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը պարբերաբար ընդհատում էր Արմեն Աշոտյանին։

Գյումրիից մեկնել էին Երևան` վճարային տերմինալներից գողություն կատարելու համար

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 14-ին գյումրեցի 33-ամյա մի երիտասարդ իր կողմից շահագործվող «Օպելով» համաքաղաքացի երեք ընկերների հետ մեկնելու են Երևան՝ վճարային տերմինալներից գողություն կատարելու: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, դեկտեմբերի 15-ին, ժամը 5:50-ին, Երևանի Աշտարակի խճուղում հայտնաբերել,

Նաև չափահասության տարիքը բարձրացնելու առաջարկ է եղել. ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը միտված օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում

«Վաղ ամուսնության դեպքում, միանշանակ, խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլեւ նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»

Արցախյան պատերազմում անմահացած կոշեցի հերոսների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար Աշտարակում

Արցախյան պատերազմում անմահացած կոշեցի հերոսների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար անցկացվել է «Սևան» մարզադպրոցում, և մեկ մարզական հարթակում է համախմբել Հայաստանի 31 մարզադպրոցների տարբեր քաշային կարգերի 14-17 տարեկան 240 մարզիկների։ Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի սաները առաջնությունում նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ։ Հաղթողներին պատվոգրեր, մեդալներ ու գավաթներ են հանձնել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի

Դեկտեմբերի 19-ի դրությամբ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը: Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների

«Քանդե՛լ երկու հարկը»․ ՀՀ վաստակավոր ճարտարապետը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Գյումրու սրտում՝ «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող Աբովյան ճեմափողոցում երկհարկանի պատմական կառույցների կողքին, վեր է հառնում չորս հարկանի մի կիսակառույց, որը սկսած Սամվել Բալասանյանի կառավարման առաջին տարիներից արգելվեց ավարտին հասցնել՝ արգելոց-թանգարանի տեսքը խաթարելու, քաղաքի պատմական միջուկին անհարիր լինելու, քաղաքաշինական նորմերը չպահպանելու պատճառաբանությամբ։ Այդ կառույցը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Aravot.am-ը «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքի

Օրենսդրական նախաձեռնություն ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը

ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ` 2024 թվականի

Սվետլանա Նավասարդյանը յուրովի մեկնաբանեց Մոցարտին ու Շոպենին

Ունկնդիրը բաց չէր թողնում իրական լեգենդին

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող

«Մեր հաշվին արվում են այլ նիստեր, արդեն երրորդ անգամ է՝ մեր նիստը մեկ ժամից ավելի ուշանում է»․Արմեն Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը բարձրաձայնեց հարցը, որ դատական նիստը բավական ուշացումով մեկնարկեց։ «Արդեն երրորդ դատական նիստն է անընդմեջ, որ բավականին երկար ժամանակով ուշացնում եք։ Ես ուզում եմ առարկությունս ներկայացնել ոչ իրավաչափ գործողությունների դեմ, որովհետեւ մեկ ժամից ավելի ուշացումով դատական նիստը սկսելը, հատկապես այն դեպքում,

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է

2016-ին Չինարիում ադրբեջանցու կողմից սպանված անզեն երկու զինծառայողի գործով ՄԻԵԴ-ը հրապարակեց որոշումը

ՄԻԵԴ-ը անհիմն համարեց Ադրբեջանի կառավարության փաստարկները, թե հայկական կողմն էր հարձակվել իրենց զորամասի վրա

Թափառող շների՝ մարդկանց վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ն ուսումնասիրության ընթացակարգ է նախաձեռնել

Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում երեխաների վրա, պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների

«Այսօրվա դատական նիստում շարունակելու ենք ականատես լինել, թե ինչպես է «տուժողը» գալիս ասում՝ ես տուժող չեմ, քննիչն ինչ ասել է, գրել-ստորագրել եմ»

«Նույնիսկ այս բռնաճնշումներից հետո, երբ Աշոտյանին անընդհատ հասկացրել են, որ քրեական գործ են կարում, մի զբաղվիր պետականամետ աշխատանքով, մի խոսիր Նիկոլ մասին, նա իր ուղուց չշեղվեց»։

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը: Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին,

Վարդենիսցի 17-ամյա քամանչահարը՝ բազմաթիվ փառատոնների մրցանակակիր

17-ամյա Սամվել Զաքոյանը 2015-2021 թվականներին սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 Մանկական Երաժշտական դպրոցի «Քամանչա» ազգային լարային գործիքների բաժնը և ուսումնառության տարիներին հասցրել է մասնակցել մի շարք մրցույթ-փառատոնների՝ արժանանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակների։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սամվելը, որպես անհատ կատարող, Հայաստանի պատվիրակության հետ միասին Մոսկվայում մասնակցել է միջազգային մեծ մասշտաբների «Art Panorama» և «Rising

«Ստուգվել է թե՛ անվտանգության, թե՛ ծանրաբեռնվածության առումներով». առաջարկվում է դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ստեղծել 

Առաջարկվում է ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը: Դա հնարավորություն կտա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ

Վիգեն Հակոբյան. «Արտահերթ ընտրությունները տրամաբանական կարող է լինել իշխանության համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 15-20 տոկոս է ու գնալով կարող է նվազել»

արծում եմ, ինքը կարող է դա փորձել, առավել եւս, որ 2024 թվականին արտահերթ ընտրությունների է գնում նաեւ Իլհամ Ալիեւը:

«Միակ բանը, որ կուզեմ ասել հանձնարարական կատարող դատավորներին եւ դատախազներին, միշտ ֆիքսեք՝ Նիկոլից հետո կյանք կա»․ Հայկ Մամիջանյան

«Դեմոկրատիայի բաստիոնենք էինք զանգել, ասում էին՝ այսպես երկար շարունակել չես կարող, եթե քո երկրի բնակչության մեկ քառորդն ասում է, որ դու դավաճան ես, վաղ թե ուշ գնալու ես»։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ

ՎՏԲ–Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։  «Պրիվիլեգիա» փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել բանկի պրեմիում ծառայություններից: Հաճախորդները ստանում են անհատական ​​սպասարկում, ավելի շահավետ ֆինանսական պայմաններ և սպասարկման բարձր

25-ամյա «ՖԻՆՔԱ» Հայաստան. կայունության խորհրդանիշ, գումարած հոգատարություն՝ ֆինանսական ծառայություններում

«ՖԻՆՔԱ» Հայաստանը նշում է Հայաստանում իր հաջող եւ արդյունավետ գործունեության 25-ամյակը եւ այդ առիթով մեկնարկում է իր նոր խորհրդանիշը՝ «Ռոլլին»։ Արդեն քառորդ դար իր հաճախորդներին որակյալ և հասանելի ֆինանսական ծառայություններ մատուցած եւ կայունության բերած «ՖԻՆՔԱ»-ն ներկայանում է նոր դիմագծով: Նոր խորհրդանիշի տեսլականն է՝ ֆինանսական ծառայություններում լինել հոգատար, կայուն և վստահելի գործընկեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Ռոլլին

Ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի Ալավերդի համայնքի 2024 թվականի բյուջեն. խորհրդակցություն համայնքապետարանում

Ալավերդու համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի համապատասխան բաժինները։ Համայնքի ղեկավարը խորհրդակցության սկզբում հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ համայնքապետարանը պատասխանատու շրջան է թևակոխում, և սահմանված ժամկետներում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի համայնքի` 2024 թվականի բյուջեն: Քննարկվեցին քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առևտրին, հասարակական տրանսպորտի աշխատանքներին, համայնքապետարանի և առանձնացված ստորաբաժանումների

Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728