Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմում անմահացած կոշեցի հերոսների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար Աշտարակում

Դեկտեմբեր 19,2023 17:47 Share

Արցախյան պատերազմում անմահացած կոշեցի հերոսների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար անցկացվել է «Սևան» մարզադպրոցում, և մեկ մարզական հարթակում է համախմբել Հայաստանի 31 մարզադպրոցների տարբեր քաշային կարգերի 14-17 տարեկան 240 մարզիկների։

Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի սաները առաջնությունում նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ։

Հաղթողներին պատվոգրեր, մեդալներ ու գավաթներ են հանձնել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել