Օրվա լրահոսը

Եթե պիտի չարի ձեռքով Արցախ կորցնեինք, դաժանագույն ցավեր ապրեինք՝ ինչո՞ւ այսքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Ռուզաննա Դանիելյանը սեպտեմբերի պատերազմում կորցրել է եղբորը` Էդուարդին, եւ ամուսնուն` Գրիգորիին։ Ռուզաննան Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է։ Նրա հետ իմ երկխոսությունը շատ ծանր էր, երբ գիտեի, որ անչափելի մեծ ողբերգություն են ապրում ընտանիքներ, որտեղ անկատար նպատակներ են մնացել, բազում երազանքներ՝ խորտակվել։ Իմացա, որ Ռուզաննայի եղբոր՝ Էդուարդ Դանիելյանի եւ Հասմիկ Ավանեսյանի նշանադրությունն ամիսներ

Կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյան․ նա ապրեց ու գործեց հետախույզի կարգախոսին հավատարիմ

Նա ապրեց ու գործեց հետախույզի կարգախոսին հավատարիմ՝ վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի: «Զինուժ»-ի ռեպորտաժը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված հետախույզի՝ կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանի մասին: ՀՀ ՊՆ

ՊՆ-ին եւ անձամբ Պապիկյանին դժվար է հասկանալ՝ խա՞նդն է նրա մեջ խոսում, դիմազրկվելու վա՞խը, թե էլի ինչ-որ բան․ «Հայացք Երևանից»

Այժմ Հայաստանում իրավիճակը խառն է ու տագնապալից՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, անգամ Արցախը ստանալուց հետո, Ադրբեջանը չի դադարում տարածքային եւ այլ կարգի պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ ջանալով դրանք ներառել հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիր» կոչվող թալանչիական փաստաթղթում, որը նախատեսվում է ստորագրել մինչեւ տարեվերջ: Ալիեւը՝ թիկունքին ունենալով «ավագ եղբոր» մշտական աջակցությունը, «Զանգեզուրի միջանցքից» բացի, Հայաստանից մի քանի տասնյակ

Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ֆեյսբուքյան հրապարակման համար․ Ասպրամ Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան գրառումը Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի

«Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Հրաչ Պողոսյանը, Աշոտ Ալեքսանյանը և Կորյուն Ղաֆադարյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն

Երևանում Ուելսի երկրպագուներ են ձերբակալվել. «Ազատություն»

16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանությունից։ Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ևս «16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»։ Լուսանկարը՝ BBC-ի

Էդուարդ Շարմազանով․ «Այսօր այն մարդիկ, ում հետ բանակցել է ԵԱՀԿ-ն, որպես քաղբանտարկյալ գտնվում են Բաքվի բանտերում»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Ազատություն Բաքվում եւ Երեւանում գտնվող քաղբանտարկյալներին»  խորագրով ակցիա էր կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջեւից մեծաքանակ ոստիկանների ուղեկցությամբ քայլերթով շարժվեցին Պատկերասրահի ուղղությամբ, ուր քիչ ավելի ուշ այցելելու էին այսօր Երեւանում մեկնարկած ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի մասնակիցները։ Ակցիայի մասնակիցների ձեռքերում էին այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի կալանավայրերում գտնվող  հայ քաղաքական

Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել եւ մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ. Ալեն Սիմոնյան

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Հարգարժա՛ն տիկին նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Պատահական չէ, որ այսօր մենք հավաքվել ենք Երեւանի

Մեր հավաքական խնդիրն է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը. հայտարարություն

Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությունը` խիստ մտահոգությունները և աջակցությունը: Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։ Շնորհակալություն մեր գործընկերներին գործադրվող հետևողական

Ես պատմում եմ ձեզ ողջ մնացած մարդկանց պատմություններ, որպեսզի հասկանաք, որ հրադադարը պատերազմի ավարտը չէ․ Լիլիթ Մինասյան

Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ որպես պառլամենտականներ, Հելսինկյան ակտին հղում անելով՝

Հայաստանում հակասեմականությունը տեղ չունի. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցին Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային: Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության

Մշակութային կյանքն իրանահայ համայնքում

Ընթացիկ ամսում Իրանի հայկական միություններում տեղի ունեցած մշակութային միջոցառումներից ներկայացնում եմ չորսը․ ***Հայ համալսարանականների ընդհանուր միության դահլիճում կայացել է իրանահայ գրող-թարգմանիչ Նորվանի «Թրասքիխեն» հայերենով գրված վիպակի շնորհանդես-քննարկումը։ «Թրասքիխեն»ը (Թրայսկիրխեն) ավստրիական քաղաք է, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել է որպես փախստականների ճամբար։ Այժմ ևս դեպի արևմուտք գաղթող փախստականները հիմնականում կանգ են առնում այս ճամբարում։ Այդ ապաստանյալների 

Երեւանում Ուելսի երկրպագուհուն տաքսու վարորդը առաջարկել է չվճարել, դրա փոխարեն սեռական հարաբերություն ունենալ հետը

Վարորդը աղջկան տարել է մի ամայի տեղ ու իր առջեւի նստատեղից տեղափոխվելով հետեւի նստատեղ՝ աղջկա կողքին, սեռական «լավությունն է» արել, աղջկան հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից:

Շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Որո՞նք

ԵԱՀԿ ԽՎ հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: «Մենք կարեւորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաեւ մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել

Արդարադատության միջազգային դատարանն ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք․ Ստեփան Հասան-Ջալալյան

2023 թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը: Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան․ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ․ «Ազատություն»

«Ազատության» հյուրն է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը։ «Ազատություն». – Չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Մայքլ Քարփենթեր. – Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի

Անդրադարձ է կատարվել Ծոցի երկրների և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերի

Նոյեմբերի 18-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիի հետ։ Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների հետևանքով քաղաքացիական բնակչության համար խիստ բացասական հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ընդամենը

«Մինչ այստեղ գալը 2 օրով այցելեցի Ադրբեջան, տպավորություն էր, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցությունների». ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Նա նշեց, որ եթե խաղաղություն ու անվտանգություն չլինի, ներդրողները կխուսափեն գալ այստեղ. «Կարծում եմ, ՀՀ քաղաքացիները արժանի են խաղաղության եւ պետք է գտնել նոր հնարավորություններ՝ խաղաղության համար»:

ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիր է կնքվել․ «Հետք»

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 46 միլիոն դրամով ամենագնաց ավտոմեքենա է ձեռք բերել։ Այս մասին տեղեկանում ենք պետական գնումների armeps.am հարթակից։ ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով 46 միլիոն դրամը կազմում է մոտ 115 հազար դոլար։ ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ 46 միլիոն դրամով ԲՏԱ նախարարությունը

«Ադրբեջանցիները փորձեր են կատարել մեր մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել». Խանդանյան

Ինչ վերաբերում է  ՌԴ-ի պատվիրակության չմասնակցելուն, մի քանի օր առաջ էլ Հայաստանը որոշեց չմասնակցել ՀԱՊԿ նիստին, կարո՞ղ են այս երկուսը կապված լինել իրար հետ, իրենք էլ ա՞յս կերպ են փորձում մեր նկատմամբ դիրքորոշում հայտնել՝ Խանդանյանը պատասխանեց, որ զուգահեռներ չպետք է տանել, որովհետեւ ՀԱՊԿ նիստը գործադիրի նիստ է, իսկ սա խորհրդարանական հարթակ է:

ԵՀԽ-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն․ հայտարարություն

ԵՀԽ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտեի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատվիրակության 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկույցը, հանդես եկան հայտարարությամբ։ ԵՀԽ-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին, Եկեղեցուն և հատկապես բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի

Նոյեմբերի 17-ի որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ

Ինչո՞ւ Հայաստան չեն եկել Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի պատվիրակները. «Մենք պատրաստ էինք անվտանգությունն ապահովել, բայց չեն եկել, դա արդեն իրենց որոշելիքն է»

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր  ֆորմատներով Հայաստանում իրենց անվտանգության հետ կապված: ՀՀ ԱԺ-ն ԽՎ նախագահին եւ վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան:

Արարատ Միրզոյանն ու ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և

«Չափազանց կասկածելի է այն, որ Ադրբեջանում Հայաստանը սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան». սա մեզ նոր պատերազմի նախապատրաստություն է թվում». Փաշինյան

Ադրբեջանն  օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված 3 սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունը այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728