Լրահոս
Օրվա լրահոսը

Ուելսի երկրպագուները խուլիգանության եւ ոգելից խմիչքի ազդեցության տակ երեւալու համար են ձերբակալվել. Ոստիկանություն

Նոյեմբեր 19,2023 10:12

16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական  մարմին, եւս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվականից: Օտարերկրացիները եղել են Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուելսի ֆուտբոլային թիմի բազմաթիվ երկրպագուներ են  Հայաստան այցելել, քանի որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Երևանում  ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումն էր:

Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանություն տարված օտարերկրացիները դժգոհել են իրենց երկրի դեսպանությանը ոստիկանների հետ ունեցած միջադեպի համար: Այդ միջադեպին է անդրադարձել նաեւ BBC-ն:

Հիշեցնենք նաեւ, որ մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներից մեկի ու տաքսու վարորդի միջեւ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Ամեն տեղ իրենց չոբանությունը պետք է ցույց տան հայերը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930