Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Նոյեմբեր 18,2023 20:58

Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

«Մենք կարեւորում ենք Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաեւ մեր հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողմից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը:

ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության ղեկավար Արին Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930