Օրվա լրահոսը

Իր ժամանակից առաջ ընկած WiFi 7 տեխնոլոգիան արդեն գալիս է Հայաստան. AMS-ի սեմինարը ներկայացնում է TP-Link-ի վերջին նորարարությունները

TP-Link-ն աշխարհում առաջին ընկերությունն է, որը սկսել է արտադրել WiFi 7-ի աջակցություն ունեցող սարքեր՝ նոր տեխնոլոգիա, որը կարող է ապահովել տվյալների փոխանցման ամենաբարձր արագություն և մեծացնել ցանցի թողունակությունը: Անցյալ տարի այս սարքերն առաջին անգամ ցուցադրվեցին ԱՄՆ-ում, այժմ արդեն դրանցից շատերը հասանելի են Հայաստանում, իսկ մյուսները կհայտնվեն տեսանելի ապագայում։ AMS ընկերությունը, որը TP-Link-ի պաշտոնական գործընկերն է և դրա

Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեծարգո նախագահ, Տիկին Գլխավոր քարտուղար, Հարգելի պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Ողջունում եմ

Ջոն Ալլելո. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացնենք առկա հնարավորությունները ձեռնարկատիրության եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար»

«Մեգերյան կենտրոնում» կայացավ Արցախից բռնի տեղահանված անձանց համար  իրականացված «Ներգնա տուրօպերատորական  գործունեություն» ծրագրի մասնակիցներին վկայագրերի շնորհման արարողությունը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ձեռնարկատիրական եւ աշխատանքի հնարավորությունների բացահայտման համար: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն լրատվամիջոցներն ասաց. «Այսօրվա միջոցառումը շատ կարեւոր

Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Մեծարգո՛ պարոն վարչապետ, Հարգարժա՛ն տիկին նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ: Այս

Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Նոյեմբերի 18-ին «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Հայաստան են ժամանել 47 երկրից շուրջ 300 պատվիրակ: Նոյեմբերի 18-ին՝ առավոտյան, կայացել է ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վեհաժողովի՝ վերջին ամիսներին իրականացրած

Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ

Շախմատի Հայաստանի թիմերը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ոչ-ոքի են ավարտել հանդիպումները վեցերորդ տուրում: Հայաստան-Սերբիա մրցակցությունում Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բաժանել են միավորը, իսկ  միակ հաղթանակը տարել է Շանթ Սարգսյանը: Մեր տղաների ընտրանին 8,0 թիմային միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Հայաստանի շախմատիստուհիները հաղթողին չեն որոշել Հունաստանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան

Նոր աշխարհակարգ, նոր կառավարություն. Սթափվելու ժամանակը

Տևական ժամանակ է, աշխարհը գտնվում է գեոքաղաքական վերադասավորումների փուլում և դանդաղ, բայց հաստատուն կերպով «միս ու արյուն» ստացող նոր աշխարհակարգը թելադրում է իր նոր կանոնները և այլևս ակնհայտ է, որ բոլոր պետությունները պետք է վերադիրքավորվեն ըստ նոր աշխարհակարգի: Ակնհայտ է նաև, որ ՆՓ & ՔՊ-ի վարած 5-ամյա «թավշյա» քաղաքականությունը կրախի եզրին է հասցրել հայոց պետականությունը:

Ինքնաձիգով արձակել են կրակոցներ, ծեծի ենթարկել քաղաքացիների․ մանրամասներ Հաղթանակ թաղամասում նոյեմբերի 9-ին տեղի ունեցածից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետևողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության,  բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն

«Խաղաղության խաչմերուկ». ներկայացնում է ՀՀ կառավարությունը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բահրեյնում

Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բահրեյնում: Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի մի շարք գործընկերների հետ: ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

«Հիշեցի մի հին անգլիական հումոր. «Քաղաքականություն է, սըր…»

«2018թ. ստի եւ կեղծիքի հեղափոխությունը լյուստրացիայի ենթարկեց իրենց իրավապաշտպան համարող անձանց», իսկ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ոստիկանների կողմից ծեծն ու ապա շինծու մեղադրանքն ու կալանքն, ընդամենը գավառական վրեժխնդրություն էր, ի դեպ՝ հոր փոխարեն, որդուց». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: – Հայաստանում քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թիվը 50-ից

Իսրայելի գործոնը Թուրքիա-Իրան հարաբերություններում

Իսրայելը Թուրքիայի կարևոր գործընկերն է։ Երկու երկրներն ունեցել են աճող առևտրային հարաբերություններ, իսկ թուրքական արտահանումը Իսրայել կրկնապատկվել է 2017-ից 2022 թվականներին։ Այս գործընթացը ներառում է նաև զենքի լայնածավալ առևտուրը, 2021 թվականից ի վեր Իսրայելում և Թուրքիայում զենք արտադրողներն  արձանագրել են ամենաշատ աճեն այդ ոլորտում։ Թուրքիայի առևտրի պալատի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016-2022 թվականներին Թուրքիայից նավերի և

Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։ Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր

Արդյո՞ք գնացքն արդեն գնացել է

Զարգացումների ներկա փուլում անվտանգության առկա սպառնալիքների չեզոքացման մարտավարության ուրվագիծ Զարգացումների ներկա փուլի առանձնահատկությունն այն է, որ ձեւավորվել են հայկական պետության լինելիությունը վտանգող կործանարար սպառնալիքներ եւ այդ հարցում առկա է հանրային կոնսենսուս: Այդ են վկայում հանրային կարծիքի ուսումնասիրման բոլոր հարցումները: Հայաստանյան իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում այսօր վտանգված են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, հայաթափված է

ՀՅԴ Հայ դատը զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրաւունքները

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։ Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար

Արամ Խաչատրյանն ամենահեղինակավոր հայ կոմպոզիտորներից է, ում ճանաչում է ամբողջ աշխարհը. մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից, հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Թավջութակահար

«Իսկական դասականի ճակատագիր»

Այվազյան-Վերդիյան. մեծից փոքր գրականությամբ ու կինոյով ապրող արվեստագետների ընտանիքը՝ «Նարեկացիում» Տեղեկատվական հեղեղի մեր ժամանակներում թվում է՝ ամեն ինչ գիտենք, բայց ամեն օր հայտնաբերում ենք զարմանալի իրողություններ, որոնց մասին վաղուց պիտի իմանայինք։ Ոչ միայն մեզ համար, վստահ ենք՝ արվեստի ու մշակույթի ոլորտից շատերի համար նորություն կլինի այն, որ միայն ճանաչված արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյան

«Սա ձոն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ձոն՝ նրա ֆեյք ժողովրդավարության»․ «Հրապարակ»

ԵԽԽՎ վեհաժողովը պարբերաբար ուսումնասիրում է, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտականությունները ԵՄ անդամության ճանապարհին։ Չունի՞ արդյոք շեղումներ ժողովրդավարական ճանապարհից, չկա՞ն արդյոք խոչընդոտներ, որոնց հաղթահարմանը պետք է օգնել եւ այլն։ Այդ նպատակով Հայաստան են ուղարկում համազեկուցողների, որոնց գնահատականների հիման վրա է ձեւավորվում այս կառույցի վերաբերմունքը մեր հանդեպ։ Միջազգային կառույցների լեզվով՝ սա կոչվում է մոնիթորինգ։ Եվ,

Հաջիզադեն անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը․ «Ազատություն»

Ա2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Պետեր Ստանոյի արտահայտած տեսակետները ԵՄ ներկայացուցչի կողմնակալ մոտեցման հերթական վկայությունն են»: Այդ մեկնաբանությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն: «Ցավալի է, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ ագրեսիվ

Մեղադրյալը քրեական դատարանից փախուստի է դիմել․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով որպես մեղադրյալ` Երևանի բնակի 38-ամյա Գևորգ Սուքիասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դատարան էր եկել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինելու համար

Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Վարդան Ղուկասյանին․ «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երեւանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։ Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել եւս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի

Սփիւռքն ու հայրենի պետութիւնը պիտի թեւ-թիկունք կանգնին Արցախի բնակչութեան մինչեւ Արցախի կարգավիճակի ճշմարիտ ու արդար հանգուցալուծում․ «Գանձասար»

Ալիեւ լաւապէս ըմբռնած է Արցախի հայկականութեան անուրանալի իրողութիւնն ու նախքան աշխարհաքաղաքական որեւէ փոփոխութեան իրականացում` կը ջանայ իր զինուորական բռնագրաւումը քաղաքական յաղթաթուղթի ու Արցախի ժողովրդագրական պատկերի վերջնական փոփոխութեան վերածել: Իրականութեան մէջ Ազրպէյճանի Արցախի հայութեան ուղղուած համարկումի կոչերը պարզապէս քարոզչական շղարշներ են: Ալիեւ լաւ գիտէ, որ Արցախը ինքնավար մարզ էր Խորհրդային Միութեան օրերուն, ապա, միութեան քայքայումէն ետք

Ոլորտի պատասխանատուներն ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի․ «Փաստ»

Աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ առաջ է մղվում քաղաքացիների անձնագրերում արտացոլված տվյալների պաշտպանության խնդիրը։ Իսկ այս թեման հատկապես թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի դեպքում առանձնակի կարևորություն ունի։ Այսինքն, նորարարության հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև անվտանգության բաղադրիչին։ Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են դեռևս 2012 թվականից, զուգահեռաբար ուժի մեջ են նաև հին նմուշի

Պիւտճէի ցուցանիշեր ապահովելը աւելի առաջնային խնդիր է, քան Արցախը հայկական պահելը․ «Ազդակ»

Հայաստանի վարչապետը Ազգային ժողովին մէջ հայրենասիրութիւն յղացքին նոր սահմանում կատարեց: Կեդրոնացաւ հայրենիք-պետութիւն նոյնացումի տեսութեան վրայ: Մանրամասնեց` ըսելով. «Հայրենիքը պետութիւնն է, կը սիրես հայրենիքդ` հզօրացո՛ւր պետութիւնը, եղի՛ր օրինապահ եւ վճարէ` հարկերդ»: Պետութիւնը պարզ է, որ ազգի մը կազմակերպուածութեան բարձրագոյն մակարդակն է. համակարգ է, որուն կը ձգտի ամէն ազգ գերիշխան եւ ազատ ապրելու համար իր հայրենիքին մէջ:

Ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել․ երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի․ «Փաստ»

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում

Ազդանշաննե՞ր, թե՞ խայծեր

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից, թե ինչպիսիք կլինեն դրա ձեւակերպումները, ի վիճակի չի լինի ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս համաշխարհային խառնաշփոթի մեջ որեւէ տերություն իրական երաշխիք չի կարող տալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակման դեպքում: Հայտարարություններն ու զգուշացումները մի բան են, իսկ կոնկրետ գործողություններն՝ այլ բան: Երաշխիքներ կլինեն

Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է համապատասխան քարոզչական ֆոն ապահովել՝ ապագա զիջումները նույնպես անցյալին վերագրելու համար․ ՉԻ

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո․․․ առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց», կարգին բարկացրել է քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին։ Առաջին հերթին, բնականաբար, բարկացրել է այն բացահայտ

Պետբյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է: Այն առավել քան պատմական է,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728