Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի Հայաստանի թիմերը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբեր 18,2023 15:10

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ոչ-ոքի են ավարտել հանդիպումները վեցերորդ տուրում:

Հայաստան-Սերբիա մրցակցությունում Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բաժանել են միավորը, իսկ  միակ հաղթանակը տարել է Շանթ Սարգսյանը: Մեր տղաների ընտրանին 8,0 թիմային միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

Հայաստանի շախմատիստուհիները հաղթողին չեն որոշել Հունաստանի հետ դիմակայությունում: Անհաջողության է մատնվել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը չորսական միավոր են վաստակել, իսկ Մարիա Գեւորգյանը պարտության է մատնել մրցակցին: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ Հայաստանի կանանց թիմը 7,0 միավորով եզրափակում է լավագույնների տասնյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930