Օրվա լրահոսը
Փաշինյանը և Պիա Կաուման քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն: Պիա Կաուման շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ ասել է դեսպան Քվինը։
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. Մանասյան
Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով կհատկացվի 3 մլրդ 262 մլն դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգի շրջանակում ծավալվել է քննարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության շուրջ: Արդյունքում հարցը օրակարգից հանվել է՝ լրացուցիչ քննարկումների նպատակով: Կառավարության որոշմամբ, սահմանվել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. դեսպան Դոհուն Լի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին
Մի ընտանիքի պատմության միջոցով՝ ռեժիսորին հաջողվել է ցույց տալ հայի հերոսական տեսակը
Եվ ակամայից ափսոսանք ես ապրում, որ Անդրանիկի պես նահատակված հազարավոր անվախ, մահն արհամարհող հայորդիներ ունեցանք, բայց և այնպես նրանց արյամբ սրբացած Արցախի հողերը հանձնվեցին թշնամիներին ռազմա-քաղաքական դավադիր խաղերի պատճառով:
Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում… Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ տեսել եմ»
Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ): Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը:
Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր
ԽՍՀՄ փլուզումից հետո Պենտագոնի և ԿՀՎ-ի էմիսարները Հայաստանին առաջարկեցին կառուցել գերժամանակակից կենսաբանական լաբորատորիա, բայց այն չկառուցվեց․ Գենադի Օնիշչենկո
Գենադի Օնիշչենկո. «ԱՄՆ-ը ամբողջ աշխարհում կառուցում է կենսաբանական լաբորատորիաներ, որոնց խնդիրը ոչ թե խաղաղ առողջապահությունն է, այլ ռազմական առողջապահությունը»
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում: Ըստ ամսագրի, Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը
ՀՌՀ-ն ռուսականության օջախ է Հայաստանում, կապող տարր. Սերգեյ Կոպիրկին
Հայ-ռուսական համալսարանը ՌԴ և ՀՀ հարաբերությունների կարևոր տարր է, այն նաև երկու երկրների համագործակցության կարևոր ինստիտուտ է կրթության, գիտական հետազոտությունների ոլորտում, բայց ոչ պակաս կարևոր է, որ ՀՌՀ-ն ռուսականության օջախ է Հայաստանում, կապող տարր, որն արտացոլում է պատմական ճակատագրերի, հոգևոր արմատների, պատմության, մտածելակերպի, աշխարհայացքի ընդհանրությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՌՀ
Արմեն Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը: Ա.Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է
Համայնքապետը ենթադրում է, թե ինչպես են Բաքվից եկել ու Տաթեւում տանտեր դարձել
Ես Տաթեւ համայնքի ղեկավարն եմ ընդհանրապես տարածքում սեփականություն չունեմ, իսկ Ալեքսանդր Բադալյանը 2400 մետր հող ունի, նաեւ վարելահողեր էլ ունի:
Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը ազատ կարձակվի. կալանքի ժամկետը չի երկարաձգվել
Դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության արդար վճռի կայացմանը, տեղեկանում ենք «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ ավելի ուշ:
Անդրեասյան. Կամավոր ատեստավորման գործընթացն ուսուցիչների համար կդառնա ավելի գրավիչ և դյուրին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է:
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության ինստիտուտի ներդրման կարգավորումները
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։ Վերջիններս նպատակ ունեն նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաև միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվել։ Համապատասխան դրույթներով սահմանվում են
Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է՝ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և
ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջեւ երկխոսությունը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով ՀՀ տարածքային ամբողջականությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երեւան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Երեւանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը եւ հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում
«Կանաչապատմամբ զբաղվող բանվորների հետ է կապված դեպքը, այդ տարածքը նրանց համար ծառայել է որպես հանդերձարան»․ Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում հրդեհի մասին
ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ ՝ ԵՊՀ-ում, ինչպես նաեւ մյուս բուհերում, անվտանգության կանոնները պահպանվում են, տեսչական մարմինները համապատասխան ստուգումներ են իրականացնում
Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը
Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվել է նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը, որը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների: Unisport ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձևերի առաջխաղացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ցուցաբերել հասցեական աջակցություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում: «Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու
ՊԵԿ նախագահ․ «Մարգարայի անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե մյուս շաբաթ արդեն պատրաստ լինի»
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ Մարգարայի անցակետը գրեթե պատրաստ է շահագործման, աշխատանք գրեթե չի մնացել
Ադրբեջանը ներկայում օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. Ռուբինյանը` ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում
Ադրբեջանը ներկայում օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք»,-ասել է
«Եթե 1996-ին Ղարաբաղի խնդիրը լուծված էր, 2014-ին ո՞նց էիր պառլամենտում կողմ քվեարկում Արցախի անկախությանը, Նիկոլ». Էդուարդ Շարմազանով
«Արցախահայության իղձերն անհայրենիք ու անտուն մնա՞լն էր»
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 100 հազար մանրաձուկ
Նոյեմբերի 16-ին, պետական ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։ Բնապահպանական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի
ԲՏԱ նախարարը չի բացահայտում, թե ով է «ՄՏՍ-Հայաստանի» իրական գնորդը
Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատորի՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի վաճառքի շուրջ հարցերը շատ են․թե ինչու է կառավարությունը նախկին դիրքորոշումը փոխել, ԲՏԱ նախարարը հստակ չի պարզաբանում
ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք
2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։ Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն, 46786 կգ մսամթերք, 264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։ Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք, 494 կգ
Շիրակցի ծանրորդուհին դարձել է աշխարհի ոսկե մեդալակիր
ՀՀ հավաքական թիմի կազմում՝ Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, գերազանց հանդես Է եկել Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը։ Մարզիչ Քրիստինե Պետրոսյանի սանը երկամարտի 188 կգ արդյունքով դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Ալեքսանդրան 107 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել նաև «Հրում» վարժաձևում։ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Օսկանյան. Արցախցիներն ունեն վերադարձի և ինքնորոշման իրավունք
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը պետք է կոչ անի Հայաստանի կառավարությանը նախաձեռնություն ստանձնելու Ադրբեջանի հետ բանակցություններում իրենց վերադարձի և ինքնորոշման իրավունքը հետապնդելու հարցում։
ԲՏԱ նախարարը՝ պետական աջակցություն ստացած ու լուծարված ընկերությունների մասին․ «Գումարը ստանալուց հետո մենք հսկողություն չենք իրականացրել»
Ռոբերտ Խաչատրյանն ասում է՝ պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու դիմումներն ընդունելու ժամանակ է նախարարությունը ստուգել ընկերության չափորոշիչները, որից 4-6 ամիս հետո են ընկերությունները գումարը ստացել, այդ ընթացքում ընկերությունը առողջացել է, թե ոչ, հսկողություն չի իրականացվել
Շիրակում տեղացել է առաջին ձյունը
Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացվում են չորս կազմակերպությունների կողմից։ Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ից և կշարունակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրերի համաձայն. ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային


















































