Օրվա լրահոսը

Կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքները սեփականության իրավունքով կգրանցվեն. Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչներին

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է: Համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել  Կոնդի քաղաքաշինական միջավայրը: Երևանի քաղաքապետ

Բանկում նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա բնակչի: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է մարտական

«Նարեկ Մալյանի գործով վճիռ արդեն կա, պարզապես պետք է գա այդ օրը, երբ այն կընթերցեն». Ռուբեն Մելիքյան

Իտալացի քաղաքական գործիչը հիասթափված է հայկական դատարանի որոշումից

Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ

«Առաջիկայում կամփոփենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման որոշումները»․ փոխվարչապետ

Նա նշեց, որ 2024 թվականի բյուջեն ունի բավարար պաշար՝ նախանշված ծրագրերի ամենակարեւոր անելիքները ֆինանսավորելու համար։

Դատարանը մերժել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հայցն ընդդեմ «168 ժամ»-ի. Արամազդ Կիվիրյան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Երեմ Եսոյանի, 10.11.2023 թվականին կայացված վճռով, գործի նոր քննության արդյունքում, մերժել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձելու

Նարեկ Մալյանի կալանքը երկարացվեց ևս երեք ամսով. «Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացի եմ»

«Հայաստանի հանրապետությունը դեռ կա, չէ՞, չեն լուծարել. շուտ դատվեմ, Հայաստանի հանրապետությունում դատվեմ»

Էրդողան․ «Իսրայելին սպասվում է նույն հիասթափությունը՝ ինչ Հայաստանին»

«Մեր հողերի մասին տարիներով հետապնդած երազանքից հետո Հայաստանը դաս քաղեց ղարաբաղյան պատերազմում ու իր տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես կհիասթափվի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Հետևաբար ավելի ուժեղ ու ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- այսօր Թուրքիայի խորհրդարանում ասել է Էրդողանը` ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող

«Մենք բյուջեն մեծացրել ենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չեք մեռնելու, բայց գոնե կուշտ կմեռնեք․ սա կառավարության մահախոսական է»․ Արծվիկ Մինասյան

«Եթե ազգային փոքրամասնություն ասելով՝ նկատի ունեք ադրբեջանցիներին, որոնք, ըստ կառավարության առանձին ներկայացուցիչների հայտարարության, պետք է վերադառնան Հայաստան, ապա դրանց իրավունքների պաշտպանության մասով մի ակնկալեք աջակցություն»։

Ոգելից խմիչքի ազդեցության տակ երեք եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում երեք եղբայրներ

Դեսպան Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Տավուշի մարզում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Տավուշի մարզում, նշվում է ԵՄ առաքելության X-ի էջում: Այցը կազմակերպել է առաքելության Իջևանում գործող գրասենյակը։

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումը շարունակվում է. Թադևոս Ավետիսյան

2023թ․ հունվար–հոկտեմբեր ամիսների պաշտոնական տվյալները ստորև․ 1․Ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածի ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը։ 2․Ընդհանուրի շուրջ 30 տոկոսը կազմող հիմնական ուղղության՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերը թերակատարվել են 51 տոկոսով։ Մասնավորապես․ ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագիր՝ թերակատարումը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային ԵԱ-ում բաժանում է 1-ից 3-րդ տեղերը Գերմանիայի եւ Լեհաստանի հետ

Հայաստանի կանանց հավաքականը թիմային 6,0 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական:

Հրկիզել են Փարաքար համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենի մեքենան. Shamshyan.com

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել: Տեղում 29-ամյա բնակիչն ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված` Արամ Սուքիասյանին

«Լավ, միլիարդներն ավելացնում եք, բայց էսքան թափուր պաշտոնով ո՞նց է հնարավոր կառավարել պաշտպանական համակարգը»․ Գեղամ Մանուկյան

«Սեփական ժողովրդի աչքը մի կոխեք, որ պաշտպանության ոլորտի համար բան եք անում։ Դա ձեր պարտականությունն է»։

Ժաննա Անդրեասյանը՝ Լիլիթ Գալստյանին․ «Ես ձեր փոխարեն կլռեի, չէի խոսի բուհերի կուսակցականացվածության մասին»

«Ճակատիս ասացին՝ քո քաղաքական վարքագծի համար ժամեր չես ստանա, բուհերի կառավարման խորհուրդների ՔՊ-ացումն անհերքելի է»․ Լիլիթ Գալստյան

«Պէտք ունինք լոյսի». Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը Կարինէ Պօղոսեանի կատարմամբ

Նոյեմբերի 12-ին Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում տեղի ունեցաւ հռչակաւոր Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նուիրուած բացառիկ համերգ, անուանի երաժիշտ-դաշնակահար Կարինէ Պօղոսեանի կատարմամբ։ Թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի հովանու ներքոյ կազմակերպուած համերգի հովանաւորն էր Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Մարլեն Երեւանեան ամոլը։ Մայր Տաճարում ներկայ երաժշտասէրները ունկնդրեցին Արամ Խաչարտեանի Սպարտակ բալետի Adagio-ն, Օրօրոցայինը, հատուածներ

«Մենք ականատես ենք դասական քաղաքական հետապնդման». Տիգրան Աթանեսյանը՝ Նարեկ Մալյանի գործի մասին

«Գործող իշխանությունը քանի որ հասկանում է, որ գործել է ազգային դավաճանություն եւ բերել է մեզ ազգային աղետի՝ բոլոր կարմիր գծերն անցած՝ պետք է փորձի լռեցնել բոլորին, զսպել արդարացի զայրույթը»

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին փոխանցում կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի ռուսաստանյան օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В другую страну» գործարքը, սեղմել «Հայաստան» կոճակը, ապա ընտրել՝

Աղավնավանքում զենքի գործադրմամբ խուլիգանության առթիվ 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել

Եկեղեցին արդեն «ազատվել» է երկու կողմից տասնյակ տարիներ շարված պարիսպներից, որի արդյունքում այն հայտնվել էր բնակիչներից մեկի տնամերձում

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին: Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի

«Ես կմիջնորդեմ, որ գնաք դիրքեր, բայց Սեյրան Օհանյանը չունի թույլտվություն»․ Անդրանիկ Քոչարյան

«Մենք դիմել էինք՝ այցելելու Իշխանասարի դիրքերը, որոնք նոր ձեւավորված դիրքեր էին։ Բայց տարբեր պատճառաբանությամբ ՊՆ-ն մեզ առաջարկեց այցելել հին դիրքեր»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Կարմիր խաչն այցելել է ձերբակալված և Ադրբեջանում պահվող հայ անձանց

Կարմիր խաչն այս ամիս այցելել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ձերբակալված և Ադրբեջանում պահվող հայ անձանց՝ «Ազատությանը» փոխանցեց ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Միջազգային կառույցը, սակայն, չի նշում, թե կոնկրետ ում է տեսակցել։ Ամատունին միայն փոխանցեց, որ տեսակցել են նրանց, որոնց անունները հաստատել են իշխանությունները։ Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Նյութն

Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավը հետաքննելուց հետո, FBI-ը խորացել է Թուրքիայի հետ նրա կապերի մեջ. Հարութ Սասունյան

Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այժմ ընդլայնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի և թուրք պաշտոնյաների ու անհատների միջև կապերի իր հետաքննությունը՝ ենթադրյալ ապօրինի դրամահավաքի առնչությամբ: Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի, որ FBI-ը ներխուժել է քաղաքապետի նախընտրական քարոզարշավի դրամահավաքի տուն և առգրավել երեք iPhone, երկու համակարգիչ և զանազան փաստաթղթեր: Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնն ասաց, որ ստուգայցից հետո «բացահայտվել

Վերջնականապես ոչինչ չի կործանվի եւ չի հաստատվի

«Զարգացման նպատակի» եւ «առաջընթացի» մասին տեսլականները հակասության մեջ են մտնում իրականության հետ Վերջերս ծանոթներիցս մեկը խոստովանեց, որ 2018 թվականին փողոց էր փակել: Նրանից ես բացարձակապես նման բան չէի սպասում: Բայց իմ այդ ծանոթը, որի հայացքները հիմա բացարձակապես իշխանամետ չեն, ասաց, որ ոգեւորված էր, անկեղծ ցանկանում էր, որ սուտը կործանվի եւ արդարությունը հաստատվի: Իհարկե, մասամբ դա

«Հայաստանի Հանրապետությունն այլեւս երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու»․ Անդրանիկ Քոչարյան

«Փակ նիստում խոսվել է նաեւ ամրաշինական աշխատանքների մասին։ Դրանք շատ տպավորիչ են ու շարունակական»,- ասաց նա։

Համազգային վտանգի համացանցային դիմագրաւումը. Դերենիկ Մելիքեան

Ծանօթ եմ ու նաեւ հաղորդակից «Վատսափ»-ային բաւականին ստւար թւի անդամներով կազմւած խմբի: Խումբը համալրւած է Իրանահայ հինաւուրց համայնքում վերջին տասնամեակներում իրենց իսկ ոլորտում ազնիւ ու արժէքաւոր ներդրում ունեցած՝ կրթական ու արւեստի վաստակաւոր մշակներով, հասարակական, ազգային-միութենական ինչպէս նաեւ քաղաքական ու լրագրողական ասպարէզներին իրենց անկեղծ ծառայութիւնները մատուցած անհատներով… Մօտաւորապէս մէկամեայ «գործունէութիւն» ունեցող խմբի անդամներին մտահոգող գլխաւոր ու

«Եթե խոսքը գնում է «պիպետկայի» մասին, իրենք էլ «պիպետկա» են ձեռք բերել՝ առանց մեջի կաթիլների». Սեյրան Օհանյան

Օհանյանն ասաց. «Ռազմական տեխնիկա եւ սպառազինություն ենք ձեռք բերել նաեւ հակառակորդից՝ որպես ռազմական ավար՝ մարտական գործողությունների ժամանակ: Դրանք վերանորոգվել ու օգտագործվել են հենց նրանց դեմ»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031