Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկում նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

Նոյեմբեր 15,2023 16:29

Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա բնակչի: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է մարտական նռնակ՝ պայթուցիչով:

Պարզվել է, որ 29-ամյա արագածավանցին փող հափշտակելու դիտավորությամբ նոյեմբերի 14-ի ժամը 05.05-ին մտել է նշված բանկ և, նռնակը պայթեցնելու սպառնալիքով, գանձապահից պահանջել է դրամարկղի ողջ գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930